Հոկտեմբեր 23, 2022 11:00 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի՝ Գագիկ Թումանյանի հարազատների բնակարան կատարած այցելությանը։

Նախորդ հադորդման ժամանակ պատմեցինք այաթոլլահ Խամենեիի Իրանահայ նահատակի հարազատների բնակարան կատարած այցելության մասին։ Այցելությունը տեղի է ունեցել Ղադրի գիշերը։ Ղադրի գիշերը մուսուլմանների շատ կարևոր գիշերներից մեկն է։ Պատվիրված է այդ գիշերը երկրպագություն անել։

Իսլամական հեղափոխության առաջնորդը վշտահար  սրտերը ուրախացնելը համարել է հոգեհարազատ երկրպագություն եւ ցանկացել է այդ գիշերն իր ներկայությամբ սփոփել նահատակի ընտանիքների սրտերը,որոնք վիշտ են տեսել, բայց չեն կոտրվել։ 

Նահատակ Գագիկ Թումանյան

Գագիկ Թումանյանը Սրբազան պաշտպանության տարիներին  նահատակված զինվորներից է։ Գագիկը Սարգիս և Հասմիկ Թումանյանների կրտսեր զավակն էր։ Նա Ծնվել է 1961 թվականի օգոստոսի 27-ին։ Նախնական կրթությունն ստացել է հայկական «Հուր» դպրոցում, ապա սովորել է Առևտրային բարձրագույն դպրոցում։ Գագիկը եղել է «Արարատ» մարզամշակութային կազմակերպության ակտիվ անդամ։ Նա «Արարատի» կողմից գործուղվել  է այս կազմակերպության Թավրիզի և Ուրմիայի մասնաճյուղեր, և  նվիրումով ու երիտասարդական ոգևորությամբ, որպես այդ երկու քաղաքների հայ համայնքի կազմակերպչական աշխատանքների  պատասխանատու, փորձել է կրթել միության պատանիներին ու երիտասարդներին։ Նա այս ոլորտում ուշագրավ արդյունքներ արձանագրեց։ Գագիկ Թումանյանը նահատակվել է 1987 թվականի օգոստոսի 15-ին Մարիվանում։

Ղայեմ Մաղամ Ֆարահանիի անվան պողոտայում գտնվող  նախկին  «Շոա»  հրապարակը 2015 թվականին անվանակոչվեց նահատակ Գագիկ Թումանյանի անունով:

․․․

Թեհրանի «Շոա» հրապարակը վերանվանվել է հայ նահատակ Գագիկ Թումանյանի անունով

Այաթոլլահ Խամենեիին ուղեկցող անձը Ղադրի գիշերն այս հայ նահատակի ընտանիքի բնակարան կատարած  այցելության  մասին պատմում է․.

Պատմող- Գագիկ Թումանյանի հարազատների տանը երկու տիկիններ՝ մոտ վաթսուն և քառասուն տարեկան, գալիս են դիմավորելու աղային։ Աղան չի նստում, որպեսզի տեսնի թե նահատակի մայրը որտեղ է նստում։  Նահատակի մայրը, որ մեծարգո առաջնորդից մի քանի տարով մեծ է, նրան ասում է.

-Ես ուզում եմ նստել  Ձեր կողքին:

-Աղան ժպտում է, և   նահատակի մորն ասում է,

-Այո, իհարկե, նստեցեք,հենց այստեղ նստեցեք։ 

Պատմող-Առաջնորդի քրիստոնյա նահատակի մոր կողքին նստելը կարող է լինել այս սրտացավ մոր ամենաքաղցր պահերից մեկը։ Երեքն էլ նստեցին  կիսալուսնաձեւ բազմոցի վրա։ Աղան, բազմոցի մի անկյունում, իսկ նահատակի մայրն ու քույրը՝ բազմոցի մյուս անկյունում։ Նստելուց անմիջապես հետո նահատակի քույրը վեր է կենում և առաջնորդին ցույց տալիս նահատակ եղբոր լուսանկարը։

-Նա զինվո՞ր էր։ 

-Այո։ Նա նահատակվել  է Մարիվանում։

Պատմող-Նահատակի քույրը մեկ այլ շրջանակված լուսանկար  է  ցույց տալիս առաջնորդին և ասում, որ իր մյուս եղբայրն էլ  զոհվել է դժբախտ պատահարի հետևանքով, իսկ հայրը  մահացել է հինգ տարի առաջ։ Առաջնորդն ասում է.

Թող Աստված նրանց, ձեզ, հանգուցյալին և այս նահատակին շնորհի վեհագույն պարգևները: Կյանքի այս դառը իրադարձությունները հոգևոր ազդեցություն են ունենում և գրավում են աստվածային ողորմությունը: Չկա դառնություն այս աշխարհում, որն Ամենակարող Աստված չփոխարինի քաղցրությամբ: Աստծո արդարությունը պահանջում է, որ ամեն դառնություն, որ աշխարհում առաջացել է  մարդու համար և մարդն ինքր չի ստեղծել,ապա այդ դառնության համար պարգևատրվելու է  Ամենակարող Աստծո կողմից: Լինում են դեպքեր, երբ նույնիսկ այդ դժվարությունն առաջանում է հենց մարդու կողմից, բայց Ամենակարող Աստված իր բարեգթությամբ պարգևատրում է նրան։ 

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Գագիկ Թումանյանի ընտանիքի հետ

Պատմող-Խոսվում է Սուրբ Ծննդյան տոնի մասին: Նահատակի մայրը մի բան է ասում, որ սիրտս այրում է.

Մայրը-Մեզ մոտ սովորություն կա,որ Ամանորի և  Սուրբ Ծննդյան տոների առիթով  տոնածառ ենք տեղադրում։ Բայց երեխաներից հետո 10 տարի, 11 տարի է որ տոնածառ չեմ տեղադրել։ 

Պատմող-Ես շրջում եմ գլուխս և փնտրում սենյակը։ Տոնածառ չկա։ Ես ինքս ինձ մտածում եմ, որ այս մայրը նման է այն նահատակ մորը,ով իր որդու  նահատակությունից հետո, նոռուզին  երբեք «Հաֆթ Սին» տոնական սեղան չի  պատրաստում  և  կարմիր ձուկ չի գնում։

Աղան մի պահ լռում է, իսկ հետո բարությամբ լի ժպիտով ասում.

-Բայց  տոնածառ դրեք: Դա լավ է: Ձեր սիրտն  ուրախացրեք նրանով, որ նրանք   վայելում են Աստծո շնորհը , հատկապես նա, ով ռազմաճակատ է գնացել երկիրը պաշտպանելու համար։ Նա գնաց  արժանիքներ պաշտպանելու համար։ Դա   սովորական չէ։ Մենք ունենք նահատակության մեկնություն,  իհարկե նահատակություն կա նաև այլ կրոններում։

-Ի սրտե  իմ խոր  զգացմունքային կապն եմ հայտնում Ձեզ։

Այս ջերմ խոսքերով նա սփոփում  է  մոր ու դստեր վշտահար սրտերն ու անսահման ուրախացնում նրանց, ապա հայացքն ուղղելով դեպի մեր՝ իրեն ընկերակցող խմբի կողմը ասում է ՝ 

Շատ լավ եղավ։  Շատ լավ, ինչ լավ էր, որ այս գիշեր եկանք հարցնելու այս տիկնոջ և այս ընտանիքի որպիսության  մասին:

Պատմող- Մի պահ հիշում եմ, թե ինչպես էի մի քանի ժամ առաջ մտածում, որ այս գիշեր, որը  Ղադրի գիշերն է և տարվա լավագույն գիշերը, պետք է աղոթեմ  ու երկրպագեմ։  Իսկ  հիմա  աղան ասում է՝ ինչ լավ է, որ այս գիշեր եկանք այստեղ։

Այս հանդիպմանը  ներկա էր նաև Իրանի իսլամական խորհրդարանում   Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր պարոն Վարդան Վարդանյանը։ Նա առաջնորդին  ցույց է տալիս «Ալիք» թերթի վերջին համարը և բացատրում թերթի մասին,ասելով՝

- «Ալիք»-ը հայալեզու թերթ է Իրանում, որը երկրում  Էթելաաթից հետո, երկրորդ ամենահին թերթն է։ Ալիքը 70 տարեկան է և Իրանից ուղարկվում է աշխարհի 40 երկրներ։ Ալիք պարսկերենում նշանակում է մոջ։

Պատմող-Աղան ուշադիր ուսումնասիրում  է թերթը, ապա հարցնում,

-Պարսկերեն բաժին էլ ո՞ւնի։

-Մենք հպարտ ենք, որ մեր գրքերից շատերը պարսկերեն են, անգամ թերթի լուրերի մեծ մասը վերցված է պարսկական աղբյուրներից, բայց քանի որ այն ոչ հայերին հուզող թեմաներ չի պարունակում,   պարսկերեն  բաժին չունենք։

Աղան ծիծաղելով ասում է․-Սա ասացի, որ հայերը չմոռանան պարսկերենը։

Պատմող-Բոլորը ծիծաղում են,  տան մթնոլորտը լի է ուրախությամբ։ Պարոն Վարդանյանը սկսում է բացատրել հայոց լեզվի մասին։

․․․

Ս․ Թադեի վանք

Պատմող-Աղայի ուշադրությունը գրավում է  պատին ամրացված մեծ  եկեղեցու շրջանակված նկարը, Վարդանյանն ասում է,

- Երկու առաքյալներ եկան Իրան, նրանցից մեկը թաղված է այս Թադեոս եկեղեցում։

-Օ՛: Հայտնի Ղարաքելիսա 

-Այո։ Այս եկեղեցին ունի Վատիկանի հեղինակությունը աշխարհասփյուռ հայության համար։ Փաստորեն, Վատիկանում ևս գտնվում է  մեկ այլ առաքյալի գերեզման։

-Ի՞նչ է այս առաքյալի անունը:

-Թադեոս։ Հիսուսի տասնմեկ աշակերտներից երկուսը նահատակվել են Իրանում։ Այն պատկերված է Դա Վինչիի «Վերջին ընթրիք» հայտնի կտավում։

-Աստվածաշնչում կա՞ն այս երկու առաքյալների գործերը։

-Այո,այո,  ունենք։

-Ի՞նչ է այս եկեղեցու հայկական անունը։

- Սուրբ Թադեոսի վանք։

Պատմող: Խոսակցության ընթացքում  նահատակի քույրը թեյ է բերում։ Նահատակի  մայրը վեր է կենում և թեյը դնում սեղանին  առաջնորդի առջև։ Աղան  մայրիկին շնորհակալություն հայտնելիս  նայում է  թեյի բաժակին  ու ասում.

-Գեղեցիկ բաժակ է, հաճելի է այս բաժակով թեյ խմելը։ 

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Գագիկ Թումանյանի ընտանիքի հետ

Պատմող․ Նայում եմ նահատակի քրոջը  ու մեծ ուրախություն  նկատում  նրա դեմքին։ Նրան մեծ ուրախություն  պատճառեց առաջնորդի խոսքը։  Նահատակի մայրը քաղցրավենիք է բերում և առաջնորդին հյուրասիրում։  Նահատակի մայրն ասում է․

-Ես չափազանց  ուրախ եմ, որ դուք եկել եք մեր տուն։ Ես այնքան ուրախ եմ, որ սահման չկա։ Ես աղոթում եմ ձեզ համար ամեն անգամ, երբ գնում եմ եկեղեցի աղոթում եմ ,որ դուք լինեք առողջ և ունենաք երկար տարիների կյանք։ 

-Տա Աստված միշտ ուրախ լինեք։

Պատմող․ Պարոն Վարդանյանը կրկին շարունակում է պատմել եկեղեցու մասին։ 

-Այս եկեղեցին քրիստոնյաների հանդեպ շիաների հարգանքի ամենամեծ վկայությունն է։ Եկեղեցին պահպանվել է իրանցի մուսուլմանների  շնորհիվ։ Այնտեղ ուխտագնացության ենք գնում տարին միայն մեկ անգամ։

Պատմող:Վարդանյանի արտահայությունները  եկեղեցու հանդեպ մուսուլմանների վերաբերմունքի մասին ինձ մեծ ուրախություն պատճառեց։ Իրանում յուրաքանչյուր 500 հային բաժին է ընկնում մեկ եկեղեցի, ինչը ցույց է տալիս մեր հարգանքը նրանց նկատմամբ։ Աղան գեղեցիկ կերպով արտահայտում է քրիստոնյաների հանդեպ մուսուլմանների հարգանքի ծագումը.

Ըստ մուսուլմանների հավատքի՝ Հիսուսը, Մարիամը, առաքյալները և  Աստծու ճանապարհին պայքարած հավատացյալներն ունեն ամենաբարձր արժեքը։ Տեսեք Ղուրանում, թե ինչ լեզվով է խոսվում  Հիսուսի և Մարիամի մասին: Նրանք, ովքեր այդ օրը հավատացին միակ ճշմարիտ կրոնին, զոհեցին իրենց կյանքը և նահատակվեցին, նրանք բոլորն էլ այն մեծ նահատակների շարքում են, ովքեր, ըստ մուսուլմանների հավատքի, բարձրագույն տեղն ունեն դրախտում։ Այսինքն՝ այս ընտանիքի նահատակի և մյուս մեծ  ու նշանավոր քրիստոնյա նահատակների նման մարդիկ  բոլորը  մեր սրբերն են։ Մուսուլմանների հավատքի համաձայն՝ նրանք իսկական սրբեր են։ Մի որոշ ժամանակ երկու կրոն ուզում են իրար կողքի լինել, հանդուրժել միմյանց, ասում են՝ հիմա դուք հարգեք մեր համոզմունքները, մենք ևս կհարգենք ձեր համոզմունքները։ Երբեմն դա այդպես չէ։ Մի կրոնի մի մասը մեկ այլ կրոնի մի մասն է: Այդպես է քրիստոնեության դեպքում: Այսինքն՝  Հիսուսի ու Մարիամի  հանդեպհավատը  և հավատացյալների հավատքը նրանց նկատմամբ, այդ թվում՝ առաքյալների նկատմամբ, որոնք հիշատակված են Ղուրանի մի քանի տեղերում, մեր կրոնի մի մասն են,որի  համար էլ  հարգված են մուսուլմանների  կողմից:

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Գագիկ Թումանյանի ընտանիքի հետ

Պատմող-Աղան երկու նվեր է նվիրում   նահատակի մորն ու քրոջը։ Երբ նահատակի մորը հարցրին, թե ինչ  խնդրանք ունեք առաջնորդից, նահատակի մայրը քաղաքավարի կերպով սրբում է աչքերի արցունքները և ասում,-

-Մենք ոչինչ չենք ուզում։ Միայն  խնդրում եմ օգնեք  այն նահատակների ընտանիքներին, ովքեր փոքր երեխաներ ունեն։ Ես շատ ուրախ կլինեմ օգնեք նրանց։

Պատմող: Անկեղծ ասած, ինձ մոտ  աննկարագրելի խոնարհության զգացում առացավ այս նահատակի մոր նկատմամբ։ Նահատակների մայրերը Աստծո ամենաանհայտ թաքնված օրհնություններից  են:

Աղան  հաջողություն մաղթելով Գագիկ Թումանյանի  հարազատներին, վեր է կենում և հրաժեշտ տալիս նրանց։

Այաթոլլահ Խամենեիի՝ հայ նահատակների  հարազատների բնակարան կատարած  այցելության լուրի հրապարակումը «Ալիք» օրաթերթում (Իրանական 1377 թ․ Դեյ ամիս):