Մայիս 25, 2016 22:06 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք մանուկների ու պատանիների անհատականության ձևավորման մեջ ընթերցանության ազդեցության հետքերը: Ընկերակցեք մեզ:

Գիրքն ու ընթերցանությունը շարունակ կարևոր երևույթներ են եղել ընտանիքների համար:

Մանուկները սովորաբար վեց տարեկան հասակից սկսում են կարդալ, սակայն չի բացառվում այն երևույթը, որ ոմանք ավելի ցածր տարիքից են ընկերանում գրքի ու ընթերցանության հետ ու ավելի շուտ են սկսում գիրք կարդալ հատկապես եթե ծնողները հանգստի պահին ու նախքան քնելը երեխայի մոտ ընթերցելու սովորություն ձևավորած լինեն:

Ծնողները պիտի ընտրեն այնպիսի գրքեր, որ համապատասխանեն մանուկների տարիքային առանձնահատկություններին ու նրանց նախասիրություններին: Ինչու չէ նաև ինչ-որ կերպ կապ ունենան այն գրքերի հետ, որ նոր են կարդացել և հաճույք են զգացել: 5 տարեկանից ցածր տարիքային խմբում մանուկները կարիք ունեն գունագեղ ու հետաքրքիր պատկերների, ծանոթանալու տարբեր առարկաներին, կենդանիներին և բույսերին: Ստվարաթղթով, կերպասներով պատրաստված շարժուն պատկերներով, ուռուցիկ նախշերով գրքերը հարմար են տարիքային այդ խմբի համար:

6-9 տարեկան տարիքային խմբի համար հարմար են կարճ ու արկածային պատմվածքները: Հայրերն ու մայրերը նույնպես կարող են տարբեր գործերի ու անհատների մասին հարցնելով իրենց երեխաների կարծիքը նրանց քաջալերեն, որպեսզի վերացական մտածողություն ունենան պատմվածքի վերաբերյալ: Մանուկները կարող են պատմվածքը վերապատմել: Այս մեթոդով ծնողները կարող են ստուգել իրենց երեխաների տրամաբանական մոտեցումները, խնդիրների ընկալումը և հիշողությունը: Պատկերները մանուկներին օգնում են պատմվածքը հիշել և մտապահել:

10 տարեկան երեխաները և պատանիները որոնում են բարդ խնդիրներ և իրենց տարիքին համապատասխան անհատականություններ և դրանից հաճույք են զգում: Նրանք սիրում են այն անհատականությունները, որոնք բավարարում են իրենց ցանկությունները և բարոյական, հոգևոր և զգացական պատկերները ակունք են առնում նրանց ներաշխարհից:

Երեխաները մեծանալով գրքի ընտրության հարցում ավելի անկախ մոտեցում են ունենում: Ծնողները պիտի ուշադրություն դարձնեն իրենց զավակների ցանկությանը և ավելի հարմար է, որ անհամապատասխան թեմայով գրքերի վերաբերյալ զրուցեն իրենց զավակների հետ, քանի որ պարզապես որևէ գրքի կարդալն արգելելը որևէ ազդեցություն չի ունենալու: Ծնողները կարող են պատմվածքներից բացի իրենց երեխաներին ներկայացնեն ժամանակակից պատմության, աշխարհագրության և գիտություններին վերաբերող գրքեր, ընթերցանության դաշտում ուղղորդեն իրենց զավակներին և օգնեն որպեսզի նրանք կարողանան բացահայտել ու ընկալել իրենց շրջապատող աշխարհը:

Դիմելով գրախանութներ և խորհրդակցելով գրքի ցուցահանդեսներում հրատարակչությունների հետ ու պրպտելով համացանցում ծնողները կարող են ունենալ բազմազան ու հետաքրքիր գրքերի ցուցակ:

Գրքի ընտրության հարցում մանուկներին ուղղություն ցույց տալուց բացի ծնողները կարող են նրանց նույնպես սովորեցնել ընթերցանության ճիշտ մեթոդները, որպեսզի նրանք և՛ հաճույք զգան ընթերցանությունից և՛ կարողանան առավելագույն օգուտը քաղել ընթերցանության գործընթացից:

Սովորելու կարևոր մեթոդներից մեկը, ուսումնասիրության պահին կարևոր կետերի գրի առնելն է: Գրառումներ անելը այն կարևոր ազդակներից է, որ կարող է նպաստել սովորելու որակի բարձրացմանը ու նաև կարճացնել ընթերցանության ու առհասարակ սովորելու և մտապահելու ժամանակը: Այդ գործով թեման վերհիշելու պահին միայն բավարար է հիշել գրառած կարևոր կետերը:

Այլ մեթոդներից որ կարող ենք հիշել, գրքի լուսանցքներում գրելն է, որում պիտի կարդալ գիրքը և կարևոր կետերը գրել գրքի եզրերի վրա, որպեսզի կրկնության պահին կարողանանք վերհիշել դրանք:

Ընթերցանության և հետազոտության լավագույն մեթոդներից մեկը բանալի բառերի գտնելն է: Այս մեթոդի մեջ նյութը կարդալուց և ընկալելուց հետո մի կարճ ու իմաստալի բառ, որը կմարմնավորի ամբողջ թեման ընտրում ու տեղադրում ենք դրա փոխարեն: Մյուս մեթոդների համեմատությամբ բանալի բառեր օգտագործելու մեթոդը ավելի կատարյալ ու հարմար է:

Ճիշտ մեթոդով ընթերցանությունը օգնում է անհատին,որպեսի ընթերցած նյութը երկարատև պահպանել հիշողության մեջ, որպեսզի ամենակարճ ժամանակի մեջ նա կարողանա օգտագործել տվյալ տեղեկությունները: Դա ավելացնում է ընթերցանության հաճույքը և անհատն իր գիտելիքները կատարելագործելու համար ցանկություն է ունենում շատ գրքեր կարդալ:

Ալի Էմիրապետն ասում է.«Այն մարդը, որ գրքով է խաղաղություն գտնում, այդ խաղաղությունն ու անդորրը նրանից երբեք չեն կարող խլել»: