Իրանի համալսարանները (10)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի համալսարանները» հաղորդաշարի 10-րդ համարը, որում կանդրադառնանք Խարազմի համալսարանին: Ընկերակցեք մեզ:
Եթե հիշում ենք նախորդ հաղորդումների ընթացքում ասացինք,որ Իրանում ժամանակակից համալսարաններ ձևավորելու գաղափարը առաջին անգամ գործնական տեսք է ստացել Արեգակնային հիջրեթի 1231թ.(1852թ.) Դար-ոլ-Ֆոնուն դպրոցի հիմնադրմամբ: Դար-ոլ-Ֆոնուն դպրոցի հիմնադրությունից հետո մեկը մյուսին հաջորդելով ձևավորվեցին ու ընդլայնվեցին ժամանակակից դպրոցներ ինչպիսիք են Ռաշիդիեն, Մոշիրիեն, Ադիբը, Սադաթը, Էսլամը, Աղդասիեն և այլն: Հետևաբար կարիք էր զգացվում դասավանդման ժամանակակից մեթոդներին և դաստիարակության սկզբունքներին ծանոթ ուսուցիչների: Ուստի սահմանադրական հեղափոխությունից հետո հիմնադրված Իրանի ազգային խորհրդարանը, որպես առաջին պաշտոնական քայլ արեգակնային հիջրեթի 1290թ. վավերացրեց ուսուցիչներ դաստիարակելու մասին օրենք: Այդ օրենքի համաձայն որպես առաջին անգամ արտասահմանում ուսում ստանալու համար արտոնություն տրվեց 30 հոգու: Նույն այդ տարում Թեհրանում աշխատող ուսուցիչների գիտելիքների մակարդակը բարձրացնելու համար Դար-ոլ-Ֆոնուն դպրոցում կազմակերպվում են հատուկ դասընթացներ:
Դասընթացների ծրագրում բնական գիտություններից ու գրականությունից բացի զետեղվում են ուսուցման սկզբունքներ, որպեսզի ուսուցիչները ծանոթանան անչափահասներին ուսուցանելու սկզբունքներին:
Արեգակնային հիջրեթի 1297թ. (1918թ.) Իրանի ազգային խորհրդարանի կողմից «Կենտրոնական մանկավարժական ինստիտուտ»-ի հիմնադրման մասին օրենքի վավերացումը ևս մի կարևոր քայլ էր կրտսեր և ավագ դպրոցների համար ուսուցիչներ պատրաստելու և ուսուցիչների պակասը լրացնելու հարցում: Այդ օրինագծի հիմամբ ա.հ. 1297թ. շահրիվար ամսի 15-ին, Դոկտ. Միրզա Աբոլհասանխան Ֆորուղիի տեսչությամբ հիմնադրվում է ուսուցիչներ դաստիարակող իրանական առաջին ինստիտուտը «Կենտրոնական Դար-ոլ-Մոալեմին» կամ «Կենտրոնական մանկավարժական ինստիտուտ» անունով: Այդ ինստիտուտի հիմնադրմամբ փաստորեն Խարազմի համալսարանի ձևավորման առաջին հիմքերն են դրվում: Այդ առումով շատերը համոզված են, որ այդ համալսարանն է Իրանի առաջին համալսարանը:
Դպրոցների թվի ավելացման և պատրաստված ու բանիմաց ուսուցիչների կարիքը մեծանալու հետ միաժամանակ, Ա.հ. 1307 թ. (1928թ.)«Կենտրոնական մանկավարժական ինստիտուտը» դառնում է «Բարձրագույն մանկավարժական » և փոխադրվում է Նեգարեստանի շենք: Արեգակնային հիջրեթի 1311թ. այն դառնում է «բարձրագույն քոլեջ»: Ա.Հ. 1324թ. «Բարձրագույն քոլեջը» լուծարվում է ու նրան փոխարինում է «Ուսուցիչների պատրաստման և մանկավարժական հետազոտությունների կազմակերպությունը»: Գիտության ու բարձրագույն ուսման նախարարության հիմնադրումից հետո ա.հ. 1346թ. այդ կազմակերպությունը «Բարձրագույն քոլեջ» անունով անցնում է այդ նախարարության հսկողության տակ: Ա.հ. 1353թ. «Բարձրագույն քոլեջ»-ի անունը փոխվում է «Մանկավարժական համալսարան»-ի և Իրանի մասշտաբով ուսուցիչներ պատրաստելու ծրագիրը ներառվում է կառավարության նպատակների մեջ: Վերջապես ա.հ. 1390թ. բահման ամսի 11-ին (2012 թ.)մանկավարժական համալսարանը, Իրանցի մեծ գիտնական Մոհամմեդ Բեն Մուսա Խարազմիի հիշատակին կոչվում է «Խարազմի համալսարան»:
Ուսումնական ճյուղերի ավելացմամբ և ուսումնական, հետազոտական ու աջակցության գործունեությունների ծավալմամբ ա.հ. 1350-ականներին Քարաջի Փարդիս շրջանում 227 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածք են հատկացնում ժամանակի Մանկավարժական համալսարանին այժմյան Խարզամի համալսարանին, որի կառուցման աշխատանքները սկսվում են ա.հ. 1355թ.: Ներկա դրությամբ Խարազմի համալսարանի այս մասնաճյուղում են գտնվում տարբեր ֆակուլտետների շենքերը այդ թվում՝ Հիմնական գիտությունների, Կենտրոնական կազմակերպության, Մաթեմատիկական և համակարգչային գիտությունների, մանկավարժական գիտությունների, գրականության և հումանիտար գիտությունների և ֆիզկուլտուրայի ֆակուլտետների շենքերը, ուսանողական 24 հանրակացարանները, աշխատակազմի բնակարանները, տեխնիկ կառավարման շենքը, լողավազանը և այլն: Ուսումնական, հետազոտական գործունեության ընդլայնման և լրացուցիչ ուսման բաժնում ուսանողներ ներգրավելու նպատակով ա.հ. 1391 թ. համալսարանի հոգաբարձության խորհուրդը համաձայնվում է միջազգային մասնաճյուղ ստեղծելու գաղափարին:
Ներկայումս Խարազմի համալսարանը ունի 16 ֆակուլտետ, 4 հետազոտական ինստիտուտ, հետազոտական 4 կենտրոններ, գերազանցության 2 կենտրոններ, 459 գիտական աշխատակազմ այդ թվում 43 դասախոս, 85 դոցենտ և 295 ասիստենտ: Համալսարանի կենտրոնական շենքը գտնվում է Թեհրանի Մոֆաթթեհ պողոտայում և համալսարանի մասնաճյուղը Քարաջի Հեսարաք շրջանում:
Խարազմի համալսարանի գիտական գործունեության սկզբից առայսօր շարունակ շնորհալի անձինք, բարձրակարգ անհատներ ու անվանի մտավորականներ ինչպես՝ ԻԻՀ-ի երկրորդ նախագահ, դիվանագետ Մոհամմեդ Ալի Ռաջային, Մաթեմատիկոս և Իրանում ժամանակակից մաթեմատիկայի հիմնադիր դոկտ. Ղոլամհոսեյն Մասահեբը, Իրանցի ժամանակակից գրականագետ և ժամանակակից պարսից լեզվի քերականության հիմնադիր դոկտ. Աբդոլազիմ Ղարիբը, իրանցի ժամանակից բանաստեղծուհի և Իսա Սեդիղի օրոք Խարազմի համալսարանի գրադարանավար Փարվին Էթեսամին և այլոք սովորել, դասավանդել կամ էլ աշխատել են Խարազմի համալսարանում:
Խարազմի համալսարանի նվաճումներից կարելի է հիշել՝ 1387թ. Գերմանիայի միջազգային Ռոբոկապ մրցույթին Մարս մոլորակ գնացող Քավաք կոչվող ռոբոթի արտադրումը, որը կարողացավ 80 երկրների 457 թիմերի միջև մեխանիկական նախագծման առումով առաջնություն շահել:
Նույնպես (Essential Science Indicators) ESI բազայի տեղեկությունների համաձայն համալսարանի հոգեբանության ու մանկավարժական ֆակուլտետի գիտական անձնակազմի անդամ դոկտ. Համիդ Ռեզա Ջամալին 2002-ից մինչև 2012թ. ընկած կտրվածքում վաստակելով 246 հղումներ հումանիտար գիտությունների բնագավառում արժանացավ Իրանցի միջազգային առաջին գիտնականի կոչմանը: Նրա գիտական աշխատությունների ցուցակում տեղ են գտել տարբեր հոդվածներ, գրքեր, հետազոտական աշխատություններ և հանրագիտարանային մի հոդված ու թարգմանական աշխատություններ:
Ներկա դրությամբ Խարազմի համալսարանը տարբեր այդ թվում՝ Հիմնական, հումանիտար, մանկավարժական և ճարտարագիտական ճյուղերում ուսումնական բակալավարից մինչև դոկտորական մակարդակներում ուսանողներ է ընդունում: Խարազմի համալսարանի վերաբերյալ առկա հատկանշական այլ փաստերից մեկն այն է, որ նա միակն է ինչ մաթեմատիկայի ճյուղում բակալավարից մինչև դոկտորական գիտական աստիճան ուսանողներ է ընդունում:
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ իրանական 1394-1395 ուսումնական տարվա ընթացքում Խարազմի համալսարանի մասնաճյուղերում, սովորել են 10 հազար 99 ուսանողներ, որոնց մեծ մասը հերթականությամբ՝ աշխարհագրության, գյուղական ու քաղաքային ծրագրավորման, ֆիզկուլտուրայի, արաբական լեզվի ու գրականության, շինարարական ճարտարագիտության, անգլերեն լեզվի ու գրականության, մաթեմատիկա և կիրառություններ, Աստվածաբանություն և իսլամագիտության, իրավագիտություն և իսլամական իրավունքի հիմունքներ, Կլինիկական հոգեբանություն ու մանկավարժական գիտությունների, ուսուցման տեխնոլոգիաներ ճյուղերի ուսանողներ են: Խարազմի համալսարանի գիտական բարձր հեղինակության բերումով մեծ թվով արտասահմանցի ուսանողներ բարձրագույն ուսում ստանալու համար ընտրում են այս համալսարանը, այնպես որ ներկա դրությամբ այս համալսարանի տարբեր ֆակուլտետներում ուսանում են շուրջ 130 արտասահմանցի ուսանողներ: Արտասահմանցի ուսանողների մոտ մեծ հետաքրքրություն վայելող ճյուղերն են՝ Աստվածաբանություն և իսլամագիտություն, իրավագիտություն և մասնավոր իրավունք, ֆիզկուլտուրա և մարզական գիտություններ և մարզական բիոմեխանիկ ճյուղերը:
Խուդադադ Էսմայիլին աֆղան ուսանող է, ով 1388թ. Իրան է եկել «Մասնավոր իրավունք» ճյուղի մագիստրական մակարդակում բարձրագույն ուսումը կատարելագործելու նպատակով:
Լսենք նրան.
Հանուն Բարեգութ և ողորմած Աստծո
Ես Խոդադադ Էսմայիլին եմ Աֆղանստանից, «Մասնավոր իրավունք» ճյուղի մագիստրական մակարդակի ուսանող եմ: 1388 թ. եկել եմ Իրան: Բակալավարի գիտական մակարդակը Օրենք եւ Իրավագիտություն ճյուղում անց եմ կացրել Խարազմի համալսարանում: Թե ինչո՞ւ եմ Իրանն ընտրել բարձրագույն ուսում ստանալու համար, ասեմ որ մի քանի պատճառներ կան. առաջինն այն է, որ մշակութային առումով Իրանն ու Աֆղանստանը շատ մոտ են իրար, երկրորդը պարսկերենը երկու երկրների ընդհանուր լեզուն է: Իրանի համալսարանների մասնավորապես Թեհրան քաղաքի համալսարանների գիտական մակարդակը շատ բարձր է տարածաշրջանի երկրների հատկապես հարևան երկրների ինչպես՝ Տաջիկստանի, Պակիստանի և այլ երկրների համալսարաններից: Մենք որ Աֆղանստանում ենք ապրում ու Իրանում տիրող մթնոլորտին մասամբ ծանոթ ենք, Իրանում սովորելը շատ հետաքրքիր է, այդ պատճառով էլ իմ մեջ Իրանում ուսանելու ցանկություն առաջացավ : Մյուս կողմից Իրանն եմ ընտրել, քանի որ մեծ թվով աֆղանստանցի շիա պաշտոնատարներ սովորել են Իրանում և այն ճանաչողությունը, ինչ ունեցել են Իրանի մասին փոխանցել են մեզ: Եվ այն որ ինչո՞ւ Խարզամի համալսարանն եմ ընտել պիտի ասեմ, որ ես ծանոթ էի համալսարանի մթնոլորտին ու պատասխանատուներին և գիտական մակարդակը մյուս նահանգների համեմատությամբ ավելի բարձր է և Խարազմի համալսարանի պատասխանատուներն ու աշխատակազմը մյուս համալսարանների համեմատությամբ ավելի լավ են վերաբերվում ուսանողների հետ և ունենք ուսանողական ֆորումներ:Համալսարանի աշխատակազմը և դասախոսական կազմը համագործակցում են մեզ հետ և լավ հարաբերություններ ունեն աֆղան ուսանողների հետ, այդ պատճառով է, որ 100-ից ավել աֆղան ուսանողներ սովորում են այս համալսարանի բակալավարի և մագիստրական մակարդակներում: Առիթը պատեհ համարելով ես շնորհակալություն եմ հայտնում ԻԻՀ-ին, որ այս տարիների ընթացքում այս դժվարին պայմաններում ընդունել ու հոգ է տարել աֆղան գաղթականների մասին: