Դեկտեմբեր 01, 2022 07:42 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ռում սուրահի 50-րդ և 51-րդ այաներ

 

فَانْظُرْ إِلَىٰ آثَارِ رَحْمَتِ اللَّهِ کَیْفَ یُحْیِی الْأَرْضَ بَعْدَ مَوْتِهَا ۚ إِنَّ ذَٰلِکَ لَمُحْیِی الْمَوْتَىٰ ۖ وَهُوَ عَلَىٰ کُلِّ شَیْءٍ قَدِیرٌ

وَلَئِنْ أَرْسَلْنَا رِیحًا فَرَأَوْهُ مُصْفَرًّا لَظَلُّوا مِنْ بَعْدِهِ یَکْفُرُونَ

 

Նկատե՛ք աստվածային գթությունը, տեսե՛ք, թե ինչպես է Նա ամուլ հողը վերակենդանացնում: Այս կերպ է Նա կյանք տալիս մեռածներին: Ոչ մի սահմանափակում չկա Նրա զորության առաջ:

(Այս բարերար անձրևներից հետո), եթե նրանց ուղարկենք քամի, որ այրի (հունձքը), դարձյալ ապերախտ կդառնան:

 

Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք քամու և անձրևի դերակատարության մասին: Այս այաներն ասում են, որ անձրևն ու քամին Աստծու կամոք են լինում և եթե Աստված ցանկանա, անձրև կմաղի ու հողը կվերակենդանանա: Իսկ քամու օգնությամբ, ամպերը կգնան այն կողմ, ուր Նա ցանկանա: Բայց եթե Աստված կամենա, կարող է կիզիչ արև ուղարկել, որպեսզի դաշտերը ոչնչանան: Անձրևը մարդու կյանքում մեծ նշանակություն ունի և համարվում է Աստծու տված ամենամեծ բարիքներից մեկը: Սակայն պետք է հիշենք նաև, որ Աստված, այսքան բարիքներ ստեղծելով, կարող է նաև հարություն տալ մահացածներին ու նոր կյանք պարգևել նրանց։

 

Այս այաներից սովորում ենք․

1. Ղուրանն անձրևը համարում է Աստծու բարիք, որը կյանք է պարգևում մարդկանց ու մոլորակին։

2. Անձրևի տեղալն ու բնության վերակենդանացումն աստվածային ուժի նշանն է, ինչը վկայում է, որ Աստված կարող է հարություն տալ մեռածներին։

3. Այն մարդիկ, որ տոկուն չեն, դժվարությունների ժամանակ դառնում են անհավատ։

 

Ռում սուրահի 52-րդ և 53-րդ այաներ

 

فَإِنَّکَ لَا تُسْمِعُ الْمَوْتَىٰ وَلَا تُسْمِعُ الصُّمَّ الدُّعَاءَ إِذَا وَلَّوْا مُدْبِرِینَ

وَمَا أَنْتَ بِهَادِ الْعُمْیِ عَنْ ضَلَالَتِهِمْ ۖ إِنْ تُسْمِعُ إِلَّا مَنْ یُؤْمِنُ بِآیَاتِنَا فَهُمْ مُسْلِمُونَ

 

Դու չես կարող քո խոսքերը լսելի դարձնել մեռյալներին: Դու չես կարող խուլերին լսելի դարձնել քո քարոզները: Նրանք  քեզնից հեռու են փախչում:

Դու չես կարող կույրերին խավարից դուրս բերել: Դու քո խոսքը լսելի ես դարձնում միայն նրանց, որոնք հավատում են մեր այաներին և հնազանդ են:

 

Այս այաները մարդկանց բաժանում են 4 խմբի: Առաջինը նրանք են, որ ողջ են սակայն որևէ ճշմարտություն չեն ընկալում: Երկրորդ խումբը պատրաստ չէ լսել մարգարեների հրավերն ու երես է թեքում ճշմարտություններից: Երրորդ խումբը չի ցանկանում տեսնել ճշմարտությունն ու մոլորված է: Իսկ չորրորդ խումբը հավատացյալներն են, որ ամենուրեք փնտրում են ճշմարտությունն  ու երբ այն գտնում են, հնազանդվում են դրան:

 Այս այաները ցույց են տալիս, որ Ղուրանում, ֆիզիկական մահից ու կյանքից բացի, մարդիկ ունեն նաև հոգևոր մահ ու կյանք: Շատ մարդիկ առերևույթ մահացել են, սակայն Ղուրանի տեսակետից ողջ են: Դրանք են օրինակ նահատակները: Թերևս կան մարդիկ ,որ, առերևույթ ողջ են, սակայն ըստ Ղուրանի՝ մահացած են, որովհետև նրանք մոլորվել են և  զրկվել աստվածային առաջնորդության լույսից։

 

Այս այաներից սովորում ենք․

1. Եթե մարդը պատրաստ չէ ընդունել ճշմարտությունը, նույնիսկ մարգարեի խոսքը նրա վրա չի ազդի։

2 .Աչք, խելք ու ականջ ունենալը բավական չէ: Կարևորը այն է,  որ մարդն ունակ լինի ընկալելու ճշմարտությունը։

3. Երես թեքելով ճշմարտությունից, մարդը մոլորվում է, իսկ այդ մոլորությունը խիստ վտանգավոր է, քանի որ դրանից վերադարձ չկա։

4. Մարգարեների և առաջնորդների պարտականությունը մարդկանց առաջնորդելն է, և ոչ թե պարտադրելը։

5. Հավատքը և համոզմունքը բավական չեն: Մարդը պետք է գործնականում ցույց տա, որ հավատում է։

 

 

Ռում սուրահի 54-րդ այա

 

اللَّهُ الَّذِی خَلَقَکُمْ مِنْ ضَعْفٍ ثُمَّ جَعَلَ مِنْ بَعْدِ ضَعْفٍ قُوَّةً ثُمَّ جَعَلَ مِنْ بَعْدِ قُوَّةٍ ضَعْفًا وَشَیْبَةً ۚ یَخْلُقُ مَا یَشَاءُ ۖ وَهُوَ الْعَلِیمُ الْقَدِیرُ

Աստված ձեզ տկար է ստեղծում, հետո ուժ տալիս, որից հետո գալիս է ալեհեր ծերությունը: Նա ստեղծում է ինչ ցանկանա: Իմաստուն ու հզոր է Նա:

 

Քանի որ այս սուրահի առանցքն աստվածային բարիքներն ու միաստվածության նշաններն են, այս այան անդրադառնում է մարդու կյանքի տարբեր շրջաններին: Այան ասում է  որ երբ մարդը ծնվում է, թույլ է ու տկար, սակայն պատանեկության ու երիտասարդության շրջանում ուժ է ստանում և ծերության ժամանակ նորից տկարանում: Աստված է որոշել այս փուլերը և մարդը այնտեղ որևէ դերակատարություն չունի:

 

Այս այայից սովորում ենք․

1. Մարդու կյանքի սկիզբն ու ավարտը թուլությունն են և մարդը չպետք  է գոռոզանա: Մյուս կողմից, մարդը պետք  է գնահատի իր առավելությունները և  հնարավորություններն ու օգտվի  դրանցից։

2. Մարդու թուլության և ուժի փուլերը նախագծված են ամենագետ ու ամենազոր Աստծու կողմից: