Դեկտեմբեր 01, 2022 08:00 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը,Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Լողման սուրահի 20-րդ այա          

 

أَلَمْ تَرَوْا أَنَّ اللَّهَ سَخَّرَ لَکُمْ مَا فِی السَّمَاوَاتِ وَمَا فِی الْأَرْضِ وَأَسْبَغَ عَلَیْکُمْ نِعَمَهُ ظَاهِرَةً وَبَاطِنَةً ۗ وَمِنَ النَّاسِ مَنْ یُجَادِلُ فِی اللَّهِ بِغَیْرِ عِلْمٍ وَلَا هُدًى وَلَا کِتَابٍ مُنِیرٍ

 

Մի՞թե չեք տեսնում, որ Աստված ձեր կարիքների համար հատկացրել է երկինքների ու երկրի վրա եղած ամեն ինչ: Նա ձեզ ողողել է հայտնի ու անհայտ շնորհներով: Սակայն ինչքա՜ն մարդ կա, որ վիճում է Աստծու մասին առանց գիտության ու լուսավորող Գրքի ջահով լուսավորված լինելու:

 

Նախորդ հաղորդումների ժամանակ անդրադարձանք Լողմանի խրատներին: Այս այան նույնպես անդրադառնում է Լողմանի խոսքերին՝ աստվածաճանաչության մասին: Այն, դիմելով մարդկանց, ասում է.-«Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց այնպես, որ ծառայեն մարդկանց: Բնական երևույթները, արևի ու լուսնի պտույտը ստեղծեցին հարմար պայմաններ՝ մարդու ապրելու համար: Ծովերը, օվկիանոսները, հանքերը, կենդանական աշխարհը, բուսական աշխարհն ու գյուղմթերքը, մարդկանց տրամադրության տակ են, որպեսզի մարդը դրանցից օգտվի: Բացի նյութական բարիքներից, Աստված մարգարեներ ու երկնային գրքեր է ուղարկել, որպեսզի այդպիսով ապահովվի նաև մարդկանց հոգևոր սնունդը և մարդը կարողանա մտավոր ու հոգևոր առումով նույնպես զարգանալ: Պատմության  ընթացքում սակայն, եղել են մարդիկ, որ այս ամենի համար շնորհակալ լինելու փոխարեն, դեմ են գնացել Աստծուն, առանց  որևէ հիմնավոր պատճառի։

 

Այս այայից սովորում ենք․

1. Մարդն արարչագործության  ամենակարևոր մասնիկն է: Իսկ երկիրը, երկինքն ու այն ամենն ինչ դրանց միջև են, ստեղծվել են մարդու համար:

2. Մարդուն  տրված աստվածային բարիքները բազմազան են նյութական ու հոգևոր առումով: Ուրեմն ինչո՞ւ պետք է մարդն ապերախտ լինի։

3. Բանավեճն արդյունավետ է, եթե հիմնված է բանականության վրա։

 

Լողման սուրահի 21-րդ այա

 

وَإِذَا قِیلَ لَهُمُ اتَّبِعُوا مَا أَنْزَلَ اللَّهُ قَالُوا بَلْ نَتَّبِعُ مَا وَجَدْنَا عَلَیْهِ آبَاءَنَا ۚ أَوَلَوْ کَانَ الشَّیْطَانُ یَدْعُوهُمْ إِلَىٰ عَذَابِ السَّعِیرِ

 

Երբ նրանց ստիպեն ընդունելու այն, ինչ Աստված ուղարկեց երկնքից,  նրանք կպատասխանեն. «Մենք հետևում ենք մեր նախնիների կրոնին»: (Բայց մի՞թե կհետևեին), եթե սատանան իրենց դժոխքի կրակի մեջ հրավիրեր:

 

Նախորդ այայում ասվեց, որ Աստծուն կասկածողները դրա համար որևէ պատճառ չունեն: Այս այան ասում է, որ մարդիկ կարծում են, թե պետք է հետևեն իրենց նախնիների ծեսերին ու հավատալիքներին: Նրանք Աստծու առաջնորդության  փոխարեն, հետևում են իրենց նախնիների սխալներին, ինչը պատճառ է դառնում, որ այս մարդիկ, ինչպես և իրենց նախնիները, գնան դժոխք։

 

Այս այայից սովորում ենք․

1. Նախնիներին կուրորեն հետևելն արգելք է հանդիսանում մարդու հավատքի համար և թույլ չի տալիս մարդուն ընկալել ճշմարտությունը։

2. Մշակութային ժառանգությունը պահպանելը չպետք է հակասի բանականությանն ու կրոնին:

3. Սատանան փորձում է մոլորեցնել մարդկանց։

 

Լողման սուրահի 22-24-րդ այաներ

 

وَمَنْ یُسْلِمْ وَجْهَهُ إِلَى اللَّهِ وَهُوَ مُحْسِنٌ فَقَدِ اسْتَمْسَکَ بِالْعُرْوَةِ الْوُثْقَىٰ ۗ وَإِلَى اللَّهِ عَاقِبَةُ الْأُمُورِ

وَمَنْ کَفَرَ فَلَا یَحْزُنْکَ کُفْرُهُ ۚ إِلَیْنَا مَرْجِعُهُمْ فَنُنَبِّئُهُمْ بِمَا عَمِلُوا ۚ إِنَّ اللَّهَ عَلِیمٌ بِذَاتِ الصُّدُورِ

نُمَتِّعُهُمْ قَلِیلًا ثُمَّ نَضْطَرُّهُمْ إِلَىٰ عَذَابٍ غَلِیظٍ

 

Ով հնազանդվի Աստծուն` լինելով բարերար, նա կբռնի աստվածային ամենաամուր թելից: Աստված ամեն բանի վախճանն է:

Թող անհավատները քեզ վիշտ չպատճառեն: Նրանք բոլորը դեպի մեզ են գալու, և մենք ցույց ենք տալու իրենց արարքները: Աստված գիտի սրտերի գաղտնիքները:

Նրանց կարճ ժամանակ թույլ ենք տալիս (վայելելու աշխարհիկ հաճույքները), ապա ենթարկելու ենք խիստ չարչարանքի:

 

Այս այաները մարդկանց բաժանում են երկու մասի: Դրանք ասում են, որ մի խումբը հավատում է Աստծուն ու հնազանդվում նրան, իսկ մյուս խումբն անհնազանդ է դառնում: Առաջին խումբը գտնում է իր ճանապարհը և բարի գործ անում: Եվ նրանց վերջն էլ բարի է լինում: Սակայն երկրորդ խումբը, որքան էլ որ բարիքներ ստանա, մոլորվում է ու կանգնում բազմաթիվ դժվարությունների առաջ և այս և հանդերձյալ կյանքում: Իարկե, գթության մարգարեն ցավում էր մոլորյալների համար: Սակայն ոչ մի օգուտ, քանի որ նա անկարող էր նրանց ստիպել հավատքի գալ։

 

Այս այաներից սովորում ենք․

1. Եթե ամբողջ տիեզերքը ենթարկվում է Աստծու հրամանին  ու Աստված այդ ամենը դրել է մարդու տրամադրության տակ, ուրեմն ինչո՞ւ չհնազանդվել Աստծուն։

2. Աշխարհում իր դիրքերը պահպանելու համար, մարդն ապավինում է որոշ իրերի: Սակայն հավատացյալ մարդու ապավենն Աստված է և ապավինելով Աստծուն ու բարի գործ անելով, հավատացյալը երջանիկ է  դառնում։

3. Աշխարհիկ կյանքում ճանապարհ ընտրելիս, պետք է մտածել նաև ապագայի մասին։