Ճանաչենք իսլամը ( 86)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակելու ենք իսլամի մեծ մարգարեի անհատական յուրահատկությունների քննարկմանը նվիրված մեր զրույցը: Այսօր կանդրադառնանք կրթության, ինչպես նաև գիտության հանդեպ մեծ մարգարեի ցուցաբերած ուշադրությանը: Ընկերակցեք մեզ:
Գիտությունը յուրահատուկ դիրք է գրավում մարդու կյանքում: Նրան կարողություն է փոխանցում և միջոց է ծառայում բավարարելու նրա կարիքները: Այսօր գիտության նշանակությունը գաղտնի չէ մարդկության համար: Մարդկային բոլոր վարդապետություններն ու աստվածային կրոնները ընդգծում են գիտություն վաստակելու նշանակությունը և պատիվ են համարում գիտություն վաստակելու ճանապարհին հառաջադիմությունն ու զարգացումը: Իսլամը կարևորել է գիտությունը և մարդկանց կոչ է արել ուսում ստանալ ու գիտության տիրանալ: Ղուրանում տասնյակ այաներ և մարգարեից ու նրա գերաստանի անդամներից փոխանցված հարյուրավոր ասույթներ ընդգծում են գիտության նշանակությունն ու նրա զբաղեցրած դիրքը: Ղուրանում անգամներ ակնարկել են գիտության տերերի գերազանցությանն ու նրանց բարձր դիրքերին: Իսլամի մեծ մարգարեն էլ գործնականում մուսուլմաններին խրախուսել է գիտություն վաստակելու հարցում, այնպես որ «Բադր»-ի պատերազմից հետո ազատ էին արձակվում այն գերիները, որոնք կկարողանային Մեդինայի տասը քաղաքացիների գրել ու կարդալ սովորեցնել: Նաև մարգարեի հորդորներով էր, որ Զեյդ Իբն Սաբեթը սերտում է եբրայերեն ու ասորերեն լեզուները: Այս հորդորներն ու խրախուսանքները պատճառ դարձան, որ նրա մյուս աջակիցներն էլ գիտության ձգտեն և մեծ թափով ու արագությամբ աշխարհի տարբեր կետերում գիտություն որոնեն: Մուսուլմաններն ուր որ գիտական ստեղծագործություններ գտան, դրանք թարգմանեցին և ուսումնասիրություն կատարեցին ու այդպիսով քաղաքակրթությունները միմյանց կապող օղակներ դառնալուց բացի կերտեցին մարդկային պատմության ամենափառավոր քաղաքակրթություններից ու մշակույթներից մեկը, որը ճանաչված է իսլամական քաղաքակրթություն ու մշակույթ անունով:
Իսլամի մեծ մարգարեն ամեն առիթ օգտագործում էր մուսուլմաններին գիտություն սերտելու ուղղությամբ խրախուսելու համար: Մի տեղ ասված է. «Մարգարեն մի օր մտնում է Մեդինայի մզկիթը և նկատում է երկու խմբերի, որոնցից յուրաքանչյուրն զբաղված էր իր գործով: Մի խումբը պաշտամունք է կատարում ու աղոթում էր, իսկ մյուսը գիտական թեմաներ էր քննարկում ու գիտություն էր վաստակում: Մարգարեն դիտելով երկու խմբի աշխատանքը գոհունակություն է հայտնում ու դառնալով իր ընկերակիցներին, ասում է. «Երկու խմբերն էլ բարի գործ են կատարում ու գտնվում են երջանկության ու բարության ճանապարհի վրա: Բայց ես նշանակվել եմ ուսուցանելու և իրազեկելու համար»: Ապա նա մոտենում է այն խմբին, որոնք ուսուցանելու աշխատանքով էին զբաղված ու միանում է նրանց շրջանակին»:
Նաև մի այլ տեղ կարդում ենք, որ մարգարեի մոտ է գալիս նրա աջակիցներից մեկն ու ասում է.-« Ով մարգարե, պատկերացնենք, որ մի մարդ մահանում է ու պիտի նրան հուղարկավորել ու հողին հանձնել, իսկ դրան զուգահեռ գիտական մի հավաք է կազմակերպվել, որից կարելի է շահել: Մենք չենք կարող այդ երկուսին միաժամանակ մասնակցել: Դուք կգերադասեք, որ ես դրանից ո՞ր մեկին մասնակցեմ»: Մարգարեն ասաց. «Եթե ուրիշները կարող են հուղարկավորության գործով զբաղվել դու գիտական հավաքին մասնակցիր: Միթե չգիտես, որ գիտության միջոցով է Աստծուն պաշտամունք մատուցվում ու նրա հանդեպ հնազանդություն ցուցաբերվում: Աշխարհի ու հավիտենականության բարիքը գիտության մեջ է: Հենց այնպես որ աշխարհի ու հավիտենականության չարիքն էլ կապված է տգիտության հետ»:
---
Ղուրանի և կրոնական գիտելիքներից բացի հետագա բոլորն գիտություններն էլ նկատի առնելով նրանց հետ կապված անհրաժեշտությունները հայտնվեցին մուսուլմանների ուշադրության կենտրոնում: Հատկապես որոշ մուսուլմաններ զբաղվեցին բժշկագիտությամբ: Հետզհետե գիտնականների ուշադրության կենտրոնում հայտնվեց ցանկացած գիտություն, որն անհրաժեշտ էր մարդկանց կյանքի բարեկարգման համար ու դրա բացը բարդություն էր առաջացնում հասարակության մեջ: Կարելի է ասել, որ որևէ կրոն ու մարգարե իսլամ կրոնի ու նրա մեծ մարգարեի չափ չի մեծարել գիտությունը: Այդ կապակցությամբ իսլամի մեծ մարգարեից բազմաթիվ ցուցումներ ու վկայություններ են փոխանցվել մեզ: Նա ասում է. «Նա ով գիտության է հետևում Աստված նրան կանգեցնում է դեպի դրախտ առաջնորդող ուղղության մեջ և հրեշտակները գոհունակությամբ իրենց թևերն իջեցնում են գիտություն վաստակողների համար և երկրի ու երկնքի բնակիչները ողորմություն են հայցում գիտություն վաստակողի համար»:
Նա նաև ասում է. «Ճգնավորի հանդեպ գիտնականի գերազանցությունը նման է մյուս աստղերի հանդեպ 14-րդ օրվա լուսնի գերազանցությանը: Գիտնականները մարգարեների ժառանգներն են: Եթե հավատացյալը մեկ ժամ նստի գիտնականի կողքին ամենակարող Աստված կհաստատի, որ նա նստել է իր ընկերոջ կողքին»:
Մեծ մարգարեն մի տեղ գիտնականին նմանեցրել է դրախտային ծառի և ասել է. «Երբ նկատում եք դրախտային մի ծառի, նստեք նրա շուքի ներքո և կերեք նրա պտուղներից»: Աջակիցներն ասում են. «Ով Աստծո մարգարե, դա ինչպե՞ս է հնարավոր այս աշխարհում»: Նա պատասխանում է. «Իմ ասածն այն է, որ երբ տեսնում եք գիտնական, պատկերացրեք, որ դրախտային ծառ եք տեսել»:
Հենց այնպես որ առանց գիտություն վաստակելու հնարավոր չէ առաջնակարգ ու ցանկալի աշխարհ կերտել, հոգևոր ու հավիտենական կատարելիության հասնելն էլ հնարավոր է գիտության լույսի ներքո: Իսլամի մեծ մարգարեն խույս տալով առանց աշխատանքի գիտությունից և կամ այն գիտությունից որ որևէ օգուտ չի տալիս ապավինում է Աստծուն ու ասում է. «Ապավինում ենք Աստծուն հեռու մնալով այն գիտությունից, որ արդյունք չի տալիս և այդ գիտությունից, որ չի ուղեկցվում անկեղծ աշխատանքով»: Նա մի այլ տեղ նշում է. «Նա՝ ում գիտությունն ավելանում է, իսկ դրանով չի առաջնորդվում, նման գիտությունը միայն նրան ավելի է հեռացնելու Աստծուց»:
Նկատի առնելով գիտության բարձր արժեքն ու նշանակությունը իսլամի մեծ մարգարեն ժողովրդին հրահանգում է գիտություն սերտել, անկախ նրանից թե դա որտեղ և ում ձեռքում է գտնվում: Մարգարեն ասել է. «Գիտություն վաստակեք, եթե նույնիսկ դա լինի Չինաստանում»: Այն ժամանակներում Չինաստանը համարվում էր ամենահեռավոր տարածքներից մեկը:
Ցանկացած աղբյուրից գիտություն վաստակելու բարի ավանդույթը խստությամբ հետապնդվեց և մուսուլմաններն ուր որ գիտություն ու արհեստ էին նկատում դա սերտում էին: Այդ պատճառով էլ կարճ ժամանակ անց տիրապետեցին ժամանակի բոլոր գիտություններին: Հիջրեթին հաջորդած առաջին դարերում միայն մուսուլման գիտնականները չէին որ մեծարվում էին մուսուլմանների կողմից, այլ այդ մեծարանքին արժանանում էին նույնիսկ ոչ-մուսուլման գիտնականները, եթե նրանց մոտ օգտակար գիտություն էր նկատվում: Այս հիման վրա երբ մարգարեին լուր են բերում, որ մի հրեա բժիշկ վախճանվել է, նա ցավ է հայտնում ու երբ հարցնում են դրա պատճառն ասելով, որ ով Աստծո մարգարե, նա հրեա էր, մարգարեն պատասխանում է. «Միթե չասացի՞ք, որ նա տիրապետում էր բժշկագիտությանը»:
Բժշկագիտությունը մեծ մարգարեի դիտանկյունից մեծ նշանակություն ուներ: Նա մի տեղ ասել է. «Գիտությունը լինում է երկու տեսակ: Գիտություն, որը կրոնների մասին է և գիտություն, որը վերաբերում է մարմնին»: Քանի որ առողջապահությունն ու ֆիզիկական առողջությունը Մոհամմեդ մարգարեի համար հատուկ կարևորություն ունեին, նա ֆիզիկական առողջության կողքին նաև ընդգծում էր հոգեկան առողջությունը: Նա ստամոքսը համարում էր հիվանդությունների բույնը: Մարգարեի հանձնարարությամբ սնվելու կանոններից մեկը, որ մեծ նշանակություն կարող է ունենալ առողջության ուղղությամբ հետևյալն է. «Սնվիր, երբ սոված ես լինում ու ախորժակ ունես և նախքան լիովին կշտանալն ու ախորժակի փակվելը, դադարեցրու սնվելը»: Շատակերությունը որկրամոլության նշան է, որից իսլամի մեծ մարգարեն հրաժարեցնում է իր ժողովրդին: Նա ասում է. «Ամեն ինչից շատ մտահոգ եմ նրանից, որ իմ ժողովուրդը մատնվի որկրամոլության ու գերքնկոտության»:
Մեծ մարգարեն հատուկ ուշադրություն էր ցուցաբերում մուսուլմանների առողջության հարցին և ըստ արժանվույն մեծարում էր հմուտ բժիշկներին: Նա մուսուլմաններին հորդորում էր հիվանդության ժամանակ դիմել բժշկի և բուժման համար նրանից օգնություն խնդրել: Իսլամի մեծ մարգարեն հոգու և մտքի առողջությունը պայմանավորում էր ֆիզիկական առողջությամբ: Քանզի առողջ ու հզոր մարմին ունենալով բացի այն որ կյանքը հաճելի է դառնում մարդկանց համար, նաև հող է պատրաստվում ավելի լավ երկրպագության, հոգու առողջության և հոգեկան կենսունակության համար: