Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:
Լաչինի միջանցքի ճգնաժամը լուծելու համար տարածաշրջանային և միջազգային կառույցներին ուղղված Հայաստանի դիմումներին զուգահեռ, Իլհամ Ալիևի կառավարությունը նոր ծրագիր է մշակել դիմակայելու Երևանի կառավարության ջանքերին։ Փաստորեն, Ադրբեջանի Հանրապետության կողմից Լաչինի միջանցքի արգելափակման շարունակման և տարածաշրջանային և միջազգային կառույցների կողմից Հայաստանի կառավարության դիմումների անուշադրության մատնվելու հետևանքով, Երևանի իշխանությունները դիմել են «Մեծ քսանյակ»-ի երկրներին ներկա ճգնաժամը լուծելու համար:
Այս կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է. «Մեծ քսանյակի անդամ երկրները պետք է լուծեն Լաչինի միջանցքի ճգնաժամը՝ ճնշելով Ադրբեջանի Հանրապետությանը»։ Ի պատասխան Հայաստանի կառավարության հետապնդումների և ջանքերի՝ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները խնդրանքով դիմեցին Հայաստանում բնակվող ադրբեջանախոսներին (Երազներին)։
Ադրբեջանի Ազարթաջ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ «Արևմտյան Ադրբեջանի հասարակությունը» (Հայաստանից գաղթած ազերիների կազմակերպություն) կոչ է հղել հավաքագրելու ռազմավարության ձևակերպման առաջարկներ և ծրագրեր «Մեծ վերադարձ»-ի համար։
Վերջին երկու տարում ԱՀ նախագահը բազմիցս հայտարարել է բրիտանա-սիոնիստական «Մեծ վերադարձ» ծրագրի մասին։ «Մեծ վերադարձը» այն բանալի բառն է, որ վերջին երկու տարիներին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հիմնվելով իր սիոնիստ և բրիտանա-ամերիկացի խորհրդականների ներկայացրած ծրագրի վրա, նոր էթնիկ-տարածքային-կրոնական հակամարտություն է վարում Հայաստանի դեմ:
Անցած մի քանի տարիներին ԱՀ նախագահը միջազգային սիոնիզմի, թուրքիզմի և բրիտանական ծրագրերը օգտագործել է որպես անձնական ծրագրեր։ Օրինակ, Զանգեզուրի միջանցք անունով հայտնի նախագիծը մի քանի տասնամյակ առաջ ներկայացվել էր Թուրքիայի կառավարության կողմից Հայաստանին, սակայն այն միշտ արժանացել է Հայաստանի կառավարության բացասական արձագանքին:
Չնայած դրան, Իլհամ Ալիևը Բաքվի լրատվամիջոցներում փորձում է այս նախագիծն անվանել որպես իր նախաձեռնությունը։ Մինչդեռ այս ծրագիրը պատկանում է Թուրքիայի և Իսրայելի ռասիստական ռեժիմիներին։ Այժմ Իլհամ Ալիեւը փորձում է Հարավային Կովկասում այսպես կոչված «Մեծ վերադարձ» ծրագիրը, որը հավանաբար բրիտանա-սիոնիստական համատեղ ծրագիր է ներկայացրել որպես իր նախաձեռնած ծրագիրը:
«Մեծ վերադարձ»-ի ծրագրի նպատակն է վերադարձնել Հայաստանում ապրող ավելի քան 500,000 ադրբեջանախոս բնակչությանը: Այս բնակչությունը ապրում է Ադրբեջանի Հանրապետությունում տարբեր մականուններով, ինչպիսին է «Երազ»ը:
Խորհրդային Միության փլուզման սկզբում Երևանում ապրող բազմաթիվ «Երազ»-ներ կարողացան իրենց տները փոխանակել Բաքվում ապրող հայերի հետ։ Ներկայումս «Երազ»-ի փոքրաթիվ բնակչություն է բնակվում Հայաստանում։ Բայց Ադրբեջանի Հանրապետությունում տիրող պայմանների, հատկապես կրոնական խավերի վրա իշխանության ճնշումների պատճառով այս բնակչությունը համաձայնել է ապրել Հայաստանում տնտեսական ճնշումների տակ, բայց չվերադառնալ իր երկիր։
Ներկայացնելով «Մեծ վերադարձ» հայտնի ծրագիրը, առաջին հայացքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Իլհամ Ալիևի կառավարությունը մտադիր է Հայաստանում բնակվող ադրբեջանախոսներին վերադարձնել Ադրբեջանի Հանրապետություն։ Բայց իրականությունն այլ է: Իլհամ Ալիեւի կառավարությունը փորձում է շահագործել Հայաստանում ապրող ադրբեջանախոս բնակչությանը՝ որպես Հայաստանի հետ պատերազմի առաջնագիծ։ Հատկապես, որ Հայաստանում ապրող ադրբեջանախոսների հարցի մասին առաջարկը, այս բնակչության համար ավելի ու ավելի կվատթարացնի իրավիճակը։
Փաստորեն, պետք է ասել՝ եթե Հայաստանում ապրող ադրբեջանախոսները ցանկություն ունենային, ապա Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության տարած հաղթանակից հետո կվերադառնային իրենց երկիր։ Ստեղծված իրավիճակում, թվում է, թե Բաքվի կառավարությունը մտադիր է «Երազ»-ների առաջարկած ծրագրի անվան տակ շահագործել օտարերկրացիների ծրագրերը։ Բայց այս ծրագիրը ներկայացնելով, առաջին հերթին, Հայաստանի կառավարությունը, կասկածելով որ «Երազ»-ները ծրագրում են ոտքի կանգնել ընդդեմ իրենց՝ կհակազդեն «Երազ»-ներին: Այս պայմաններում կասկած չկա, որ Իլհամ Ալիևի կառավարությունը Հայաստանի իշխանության վրա ճնշում գործադրելու նպատակով՝ փորձում է Հայաստանում ապրող ադրբեջանախոսներին կանգնեցնել Երևանի կառավարության և Հայաստանի ժողովրդի սպառնալիքների դեմ։
Հասկանալի է, որ այսպես կոչված «Մեծ վերադարձ» ծրագիրը մի քանի առավելություններ ունի Իլհամ Ալիևի կառավարության և նրա դաշնակիցների համար։ Թվում է թե Բաքվում Իլհամ Ալիեւի իշխանության հետ միավորված օտար ուժերը փորձում են ստիպել Երեւանի իշխանությանը, ընդունելու Բաքվի կառավարության պահանջները։ Օրինակ Հայաստանում ապրող մնացած ադրբեջանախոսներին կճնշեն, և նրանք Հայաստանում, մտածելով, որ Իլհամ Ալիեւի իշխանությունը հզորացել է ոտքի կկանգնեն։
Իրականում սա մի հնարք է, որը Բաքվի իշխանություններն ու նրա արտաքին դաշնակիցները օրակարգ են մտցրել Իլհամ Ալիեւի կառավարությանը օգնելու համար։ Այսինքն, Իլհամ Ալիեւի իշխանությունը փորձում է վերականգնելով Հայաստանում ապրող ադրբեջանախոսների ինքնությունը՝ «հայ ազերի կամ երազ» խորագրի ներքո, ճնշում գործադրել Երեւանի իշխանության վրա:
Այդ կապակցությամբ, թվում է, թե Իլհամ Ալիևի կառավարությունը փորձում է մեկ քայլ առաջ տանել իր նպատակները՝ Հայաստանի հետ էթնիկ-հայ-կրոնական հակասություններ ստեղծելու նոր միջավայրով։ Փաստորեն, Իլհամ Ալիևի կառավարությունը Հայաստանում ապրող ադրբեջանախոսներին առանց նրանց տեղեկության, դրել է հայերի սրի եզրին՝ որպեսզի Հայաստանը սպանի այդ երկրում ապրող հարյուր հազարավոր մուսուլման ադրբեջանախոսների, և Իլհամ Ալիեւի կառավարությունը կարողանա միջազգային կառույցներում բարձրացնել Հայաստանի կառավարության կողմից մուսուլմանների ցեղասպանության հարցը:
Միաժամանակ դա Թուրքիային փրկում է Հայաստանի և միջազգային հանրության ճնշումներից։ Բացի այդ, Իսրայելի ռասիստական ռեժիմը, որը Հոլոքոստը ներկայացնում է որպես նացիստական Գերմանիայի ցեղասպանություն և տասնամյակներ շարունակ չարաշահում է Միացյալ Նահանգներին և եվրոպական կառավարություններին, կփրկվի 20-րդ դարի Օսմանյան կայսրության կողմից առաջին Հայոց ցեղասպանության սպառնալիքներից։
Այս կերպ այս նոր ծրագիրը կարող է առաջարկվել և հովանավորվել Իլհամ Ալիևի կառավարության, Սիոնիստական ռեժիմի կամ պանթյուրքիզմի կողմից։
Իլհամ Ալիևի կառավարության այս ջանքերն այն դեպքում են տարվում , երբ Հայաստանի անկախության սկզբում Ադրբեջան վերադարձած բազմաթիվ Երազների ճակատագիրը շատ ցավալի է եղել։ Այնպես որ Երազների երեխաների մեծ մասը արտագաղթել և ապստան են գտել Ռուսաստանում և արևմտյան երկրներում: Մեկ այլ հնարավորությունն այն է, որ Բաքվի կառավարությունն կրկնակի ջանքեր է գործադրում Կովկասյան տարածաշրջանում կրոնական և էթնիկական լարվածություն ստեղծելու համար:
Իլհամ Ալիեւի կառավարությունը մի կողմից հսկայական գումարներ է տալիս Վրաստանի քրիստոնյա կառավարությանը, իսկ մյուս կողմից՝ փորձում է գումարներ կորզել Հայաստանի քրիստոնյա իշխանություններից։ Նույն հավասարման մյուս կողմում, Ադրբեջանի Հանրապետության տասը միլիոն քաղաքացիների ճակատագիրը սառնասրտորեն օտարներին թողած, Բաքվի իշխանությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանում, իրենց մեկնաբանությամբ ազգայնական կարգախոսների ներքո իրականացնում են օտարների ցանկությունները:
Ադրբեջանի Հանրապետության համար թուրք զինվորական կառավարչի նշանակումը և Իրանի հետ սահմանին գտնվող Ադրբեջանի Հանրապետության տարածքը Իսրայելի ռասիստական ռեժիմին հանձնելը՝ Իլհամ Ալիևի կառավարության օտարներից կախվածության միայն օրինակներ են։
Ի դեպ, Բաքվի իշխանությունները Անգլիային և այլ օտարերկրյա պետություններին են հանձնել Ադրբեջանի Հանրապետության բազմաթիվ արժեքավոր ոսկու և պղնձի հանքեր։ Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդին նույնպես արգելված է այս կապակցությամբ բողոքել։ Նման իրավիճակում Բաքվի իշխանությունները հայրենադավ քաղաքական գործիչների և քաղաքական փորձագետների օգնությամբ փորձում են Ադրբեջանի Հանրապետության ժողովրդին մեկտեղել Բաքվի կառավարության հետ։
Մինչդեռ Ադրբեջանի Հանրապետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը օտարներին հանձնելը չպետք է դիտարկել որպես Իլհամ Ալիևի իշխանության հաղթանակ։ Ամեն դեպքում, նայելով ԱՀ նախագահի առաջարկած օտարերկրացիների ծրագրերին, պարզ է դառնում, որ այս բոլոր ծրագրերում Կովկասյան տարածաշրջանի այլ երկրների ադրբեջանախոսները, Բաքվի սիոնիստական կառավարության քաղաքականության իրական զոհերն են: Մինչ օտարները միայն թալանում են Ադրբեջանի Հանրապետության ռեսուրսները և ուղղակիորեն չեն մասնակցում Կովկասի վտանգավոր ծրագրերին, նրանք ընդամենը խորհուրդ են տալիս ԱՀ նախագահին և այս երկրի մուսուլման ժողովրդը օտարների շահերը պահպանելու համար պետք է իր կյանքը վտանգի:
***
Տարածաշրջանի պատմական արբիտր`Ռուսաստանը, որը Ուկրաինայում զբաղված է իր պատերազմով ,ապացուցել է , որ կամ չի ցանկանում, կամ ի վիճակի չէ վերջ դնել ներկայիս ճգնաժամին։Ադրբեջանցի ակտիվիստները, ովքեր իրենց ներկայացնում են որպես բնապահպաններ, գրեթե մեկ ամիս է ինչ փակել են Լաչինի միջանցքը,որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է:Նրանք պահանջում են դադարեցնել ապօրինի հանքարդյունաբերությունը Ադրբեջանի տարածքում և միջանցքով զենքի (հատկապես ականների) տեղափոխումը։Պատերազմի վերսկսման հավանականությունը պատճառ է դարձել որ Ստեփանակերտի«տարածաշրջանի փաստացի մայրաքաղաք»-ի պաշտոնատարները հրավիրեն միջազգային փորձագետներին՝ ստուգելու հանքերը, որոնք, նրանց կարծիքով, «գործում են լավագույն չափանիշներով», և հերքել են Բաքվի հավակնությունները , թե ՝ճանապարհն օգտագործվում է զենք տեղափոխելու համար:
Դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի շրջափակման սկզբից Եվրամիությունը և ԱՄՆ-ը Ադրբեջանի Հանրապետությանը կոչ են արել, երաշխավորել՝ այս միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը: Այնուամենայնիվ այս դիմումները չեն ուղեկցվել Ադրբեջանի վրա իրական ճնշումներով, և կարծես թե առանձնապես ազդեցություն չեն ունեցել Բաքվի կայացրած որոշումների վրա:Միաժամանակ Թուրքիան,որպես Ադրբեջանի ամենահավատարիմ աջակիցն ու զենք մատակարարողը, Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր հռչակվել է,որպես համաշխարհային ուժային միջնորդ:Թեև Անկարան հրաժարվում է Ռուսաստանի դեմ արևմուտքի պատժամիջոցները իրականացնել և անցյալ տարվանից (ՄԱԿ-ի կողքին) առաջատար դեր է խաղում Կիևի և Մոսկվայի միջև հացահատիկի արտահանման համաձայնագիրը իրականացնելու գործում ,սակայն Անկարան հատուկ առումներով իրեն պարտադրել է Կրեմլին: Ըստ երևույթին, Ադրբեջանը օգտագործում է իր նոր դաշնակցի լծակները, ինչպես նաև Եվրոպա գազ մատակարարելու իր կարևորությունը՝ առաջ մղելու իր շահերը Հարավային Կովկասում:Հայկական սփյուռքը և Մարդու իրավանց ոչ պետական միջազգային որոշ կազմակերպություններ ,ինչպես Ցեղասպանության դիտարկման կազմակերպությունը և Լեմկինի ինստիտուտը ,ցեղասպանությունը կանխելու նպատակով ,մի նամակ ստորագրելով զգուշացրել են՝ Բաքվի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների լուրջ հնարավորության կապակցությամբ: Իրականում տարածաշրջանի հայությունը մտահոգված է իր գոյատևման համար:Անցյալ ամիս ,ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ,ԱՄՆ-ն և իր դաշնակիցները խիստ դիրքորոշում ընդունելով , պահանջեցին բացել միջանցքը և դադարեցնել շրջափակումը: Թեև խորհրդի հայտարարությունը պետք է հրապարակվեր հանդիպումից հետո, սակայն այն երբեք չիրականացավ Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև դիվանագիտության ձախողումից հետո: Ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը, հաշվի առնելով Ամերիկայում և Ֆրանսիայում հայկական խոշոր և քաղաքականապես ազդեցիկ համայնքների առկայությունը, նրանց համար առնվազն քաղաքական լուրջ խնդիր կստեղծի։
Բաքվի և Անկարայի առանցքային շահերից է Զանգեզուր կոչվող միջանցքի ստեղծումը, որն Ադրբեջանի Նախիջևանի շրջանը (Թուրքիային սահմանակից) կապում է Ադրբեջանին ,որի հետևանքով երկու երկրների միջև ուղղակի կապ է հաստատվում: Մի սցենար ,որին խիստ դեմ են Իրանն ու Հայաստանը: