Ելք դեպի լույս 752
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Սաջդե սուրահի 10 և 11-րդ այաներ
قُلْ یَتَوَفَّاکُمْ مَلَکُ الْمَوْتِ الَّذِی وُکِّلَ بِکُمْ ثُمَّ إِلَىٰ رَبِّکُمْ تُرْجَعُونَ
(Անհավատներն) ասում են. «Երբ հողը ծածկի մեր աճյունը, ինչպե՞ս կկարողանանք նորից կյանք առնել»: Նրանք կուրանան վերջին դատաստանը:
Ասա. «Մահվան հրեշտակը, որ հսկում է ձեր գործերը, ձեր կյանքի թելը պիտի կտրի, և դուք Աստծու առջև պիտի կանգնեք»:
Այս այաներն անդրադառնում են մահվանը և ասում, որ նրանք, ովքեր ժխտում են դատաստանը, ասում են, որ երբ մարդը մեռնում է և թաղվում հողի տակ, մարմնի բոլոր մասերը փտում են ու ոչնչանում և նրանից ոչինչ չի մնում, որպեսզի նա հարություն ստանա: Ի պատասխան, Աստված ասում է.- Հողի տակ թաղվում է միայն մարդու մարմինը: Սակայն մարդու հոգին, երբ դրան շունչ ենք տալիս, ծնվելու առաջին իսկ օրից, մահվան ժամանակ հրեշտակների կողմից հետ է վերցվում: Այս հոգին հանդերձյալ կյանքում դատաստանի օրը միանում է մի մարմնի, որը նման է աշխարհիկ մարմնին: Այսպիսով, կարելի է ասել, որ մարդը, որը հարություն է առել, կանգնում է Աստծու առջևک
Այս այաներից սովորում ենք.
1.Փաստորեն, այն, ինչ կասկածում և ժխտում էին անհավատները, դա մարմնական հարությունն էր:
2. Մարդու ճշմարտությունը նրա հոգին է և ոչ թե մարմինը: Ուրեմն, մարմնի մի մասը, օրինակ՝ ձեռքը կամ ականջը կորցնելիս, մարդը չի զգում, որ իր էությունից ինչ որ բան է ոչնչացել, կամ իր ինքնությունը խաթարվել է:
Սաջդե սուրահի 12-րդ այա
Եթե կարողանայիր տեսնել, թե հանցավորներն իրենց գլուխն ինչպես պիտի խոնարհեն Աստծու առջև (ու գոչեն). «Տե՛ր, մենք տեսանք ու լսեցինք: Թույլ տուր, որ (աշխարհ) վերադառնանք ու բարիք գործենք: Հիմա իսկապես հավատում ենք»:
Այս այան, դիմելով մարգարեին ու հավատացյալներին, ասում է.- Երնեկ տեսնեիք, թե հանցագործներն ինչպես են հանդերձյալ կյանքում գլուխները կախ խնդրում, որ վերադառնան աշխարհիկ կյանք, սակայն դա չի ընդունվում: Նրանք տեսնում են դժոխքն ու դրախտը և լսում դժոխայինների գոռոցներն ու դիմելով Աստծուն, ասում են, որ այլևս չեն ժխտելու դատաստանի օրը, քանի որ ամեն ինչ տեսել են իրենց աչքերով: Սակայն դա անօգուտ է: Այան ասում է.- Մի՞թե չեք լսել մարգարեների խոսքերն ու չեք տեսնում հրաշքները: Ինչո՞ւ դրանց ուշադրություն չդարձրիք: Միթե չէի՞ք ենթադրում որ դրանք ճիշտ ին: Որևէ պատճառ ներկայացրեցի՞ք դրանց չհավատալու համար: Թերևս ձեր ցանկասիրության պատճառով այդ ամենը ժխտեցիք, մտածելով, թե որքան ազատ լինեք, այնքան հանգսիտ կապրեք:
Այս այայից սովորում ենք.
1. Դատաստանի օրը անհավատները խեղճանում են: Նրանք, ովքեր աշխարհիկ կյանքում ճնշում էին հավատացյալներին դատաստանի օրը չունեն պաշտպան:
2. Հավատացյալներն ուշիմ են և աշխարհիկ կյանքում են հավատում հանդերձյալ կյանքին, դրախտին ու դժոխքին: Սակայն անհավատները հանդերձյալ կյանքում հասկանում են ճշմարտությունը, քանի որ այդ օրը ճշմարտությունը բացահայտելու ժամանակն է: Այդ ժամանակ է բացահայտվում ճշմարտությունը և բացվում աչքերն ու ականջները:
3. Այն, ինչ շատ կարևոր է մարդու համար հանդերձյալ կյանքում, նրա բարի գործերն են, որ կատարել է կյանքի ընթացքում:
Սաջդե սուրահի 13 և 14-րդ այաներ
Եթե ցանկանայինք, կարող էինք մարդկանց առաջնորդել ուղիղ ճանապարհով: Բայց (Ես նրանց ազատ եմ թողել, և) խոստումս ճշմարիտ է, թե Ես դժոխքը պիտի լցնեմ ջիներով ու ոգիներով:
Չարչարանքների մեջ քավեք ձեր մեղքը այս օրը մոռացության տալու համար: Մենք էլ ձեզ պիտի մոռանանք, երբ կրեք հավիտենական չարչարանքները ձեր վատ արարքների համար:
Այս այաներն ասում են, որ Աստված տվել է բոլոր հնարավորությունները, որպեսզի մարդիկ տեսնեն ճշմարտությունը: Աստված ուղարկել է մարգարեներին, երկնային գրքեր, մարդուն տվել է մտածելու հնարավորություն և ուղեղ: Սակայն Աստված և նրա առաքյալները մարդկանց չեն ստիպում հավատքի գալ: Բնականաբար, նրանք ովքեր չեն ընդունել աստվածային առաջնորդությունը, կմոլորվեն ու կհայտնվեն դժոխքում: Ուստի պետք է ասել, որ մարգարեները նման են ուսուցիչներին, որոնք դաս են տալիս, սակայն որևէ աշակերտի չեն ստիպում որ սովորեն: Բնականաբար, ծույլ աշակերտները շատ բանի չեն հասնում ու զրկվում են շատ բաներից: Ոմանք ասում են, որ հնարավոր չէ, որ բարեգութ Աստված իր արարածներին վառի դժոխքի կրակում: Ի պատասխան, այս այաներն ասում են,- Աստծու բարությունը մինչև այն ժամանակ է, երբ մարդը հասկանա իր սխալներն ու ապաշխարի, քանի որ Աստված գթասիրտ է ու ներող: Սակայն մեղավոր մարդիկ, որ շարունակաբար մեղք են գործում ու չեն էլ մտածում ապաշխարելու մասին, չեն մտածում Աստծու գթությանն արժանանալու և չարչարանքից փրկվելու մասին: Նման մարդիկ ասես կանգնած են անդնդի եզրին և որքան էլ նրանց զգուշացնում են վտանգի մասին, նրանք ուշադրություն չեն դարձնում և հայտնվում են անդնդի մեջ:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստվածային առաջնորդությունը պարտադիր չէ: Ամեն մարդ ինքն է որոշում դրան արժանանալ թե ոչ:
2. Աստված գթած է ու բարի, սակայն դա չի նշանակում, որ Աստված չի պատժում մեղավորներին:
3. Աստված ուշադիր է բոլորի նկատմամբ:
4. Հանդերձյալ կյանքի գոյության մասին մոռանալը բազմաթիվ մեղքերի պատճառ է դառնում, որի հետևանքով մարդը պատժվում է: