Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը, որոնցից էին Ռուսաստանի նախագահի Հունաստան կատարած ուղևորությունը, Հունաստանին ֆինանսական օժանդակությունների այլ բաժնի հատկացումը, Ավստրիայի նախագահական ընտրությունների հայտարարումը և Բելգիայում ու Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերը: Ընկերակցեք մեզ:
Այն պայմաններում, երբ Ռուսաստանի և արևմուտքի միջև լարվածությունը հասել է սառը պատերազմից հետո ամենաբարձր մակարդակին, Ռուսաստանի նախագահը Հունաստան այցելելով հանդիպեց այդ երկրի պաշտոնատարներին: Վլադիմիր Պուտինը, որ մի պատվիրակություն գլխավորելով անցած ուրբաթ օրը ժամանեց Աթենք, վերջին 9-ը տարիների ընթացքում Հունաստան այցելած Ռուսաստանի առաջին նախագահն է համարվում:
Երկօրյա այդ ուղևորության ընթացքում Պուտինը հանդիպեց այդ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Առևտրական համագործակցությունների ընդլայնումը և էներգետիկայի ու ներդրման հետ կապված հարցերն այս հանդիպումներում Ռուսաստանի ու Հունաստանի գլխավոր գերակայություններից են եղել:
Այն դեպքում, երբ Ցիպրասը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ԵՄ-ի ու Մոսկվայի միջև հարաբերությունների բարելավումը, Պուտինն ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին զգուշացրեց Ռուսաստանի սահմանների հարևանությամբ հակահրթիռային համակարգեր տեղակայելու կապակցությամբ:
Ռուսաստանի և Հունաստանի միջև առևտրական հարաբերությունների ծավալը 2015 թվականին Մոսկվայի ու ԵՄ-ի միջև ծագած լարվածության պատճառով 34 տոկոս, իսկ դրան նախորդած տարում 40 տոկոս կրճատվեց: Հետևաբար առևտրական հարաբերությունների կարգավորումը Պուտինի Հունաստան կատարած ուղևորության ընթացքում քննարկված թեմաներից է համարվում:
Էներգակիրների փոխադրման հարցում Հունաստանի համագործակցությունը շահելուց բացի Ռուսաստանը նաև ցանկանում է առավել մեծ բաժին ունենալ Հունաստանի արդյունաբերության բաժնում: Ի հետևումն Ուկրաինայի ճգնաժամի հարցով Ռուսաստանի ու արևմուտքի միջև լարվածության սրման արգելվել է արևմտյան երկրներից նման արտադրանքների ներկրումը Ռուսաստան: Տնտեսական բազմաթիվ բարդություններ դիմագրաված Հունաստանի համար, որի գլխավոր արտադրանքներից մեկը գյուղմթերքն է, նման արտադրանքների դեպի Ռուսաստան կատարվող արտահանման վերականգնումը կարող է միլիարդներ դոլար շահ ապահովել Հունաստանի համար:
Բայց այն ինչ առավել աղմկահարույց է դարձրել Հունաստան կատարած Պուտինի ուղևորությունը ոչ թե երկու երկրի երկկողմ հարաբերություններն են, այլ այն պայմանները, որոնց ընթացքում իրականացվել է այդ այցը: Ռուսաստանի նախագահն այն պայմաններում է ԵՄ-ի անդամ մի երկիր այցելել, երբ այդ երկրի և արևմուտքի միջև լարվածությունը սրվել է: Այս լարվածության հետևանքով մթագնել են քաղաքական ու տնտեսական ոլորտներում Ռուսաստանի և արևմուտքի հարաբերությունները:
---
Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնն ասել է, որ ՆԱՏՕ-ն այս տարի ստեղծելու է գերագույն պատրաստության միացյալ ուժեր (Very High Readiness Joint Task Force)։ Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Արմեն Քոլոյանը:
---
Բացի Ռուսաստանի նախագահի այցից Հունաստանի պարտքերի հարցի համար դրական լուծումներն էլ Եվրոպայի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններից են եղել:
Եվրոգոտու ֆինանսների նախարարները անցած չորեքշաբթի օրվա վերջին ժամերին Բրյուսելում սեղմ բանակցությունների արդյունքում համաձայնեցին Հունաստանին խոստացված 86 միլիարդ եվրո ֆինանսական փրկության փաթեթի 10 միլիարդ 300 միլիոն եվրոյի հատկացմանը:
Համաձայնությունը կայացավ նրանից հետո, երբ Հունաստանի խորհրդարանը չնայած ծավալուն բողոքներին կողմ քվեարկեց միջազգային վարկատուների նկատի ունեցած ճգնության ծրագրին:
Այսպիսով Հունաստանի խորհրդարանի համաձայնությամբ հող է նախապատրաստվում հարկային բարեփոխումներ ներառող այդ երկրի տնտեսական քաղաքականությունների գործադրումը շարունակվելու համար, որի շրջագծում հանգստի կոչվածների թոշակները կրճատվում են և դրա դիմաց բարձրացվում են սոցիալական ապահովության, ինչպես նաև միջակ ու հարուստ խավերից գանձվող հարկերը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ասում է, որ այս նախագիծը նպատակ ունի ստեղծել կայուն մի համակարգ, որի հիմնական կորիզը լինելու է հասարակական արդարությունը: Այդուհանդերձ քննադատները համոզված են, որ առաջարկված բարեփոխումները վերջին 6 տարիների ընթացքում ճգնության նախաձեռնությունների պատճառով տուժած աշխատավորների ու թոշակառուների դագաղին ամրացված վերջին մեխն է լինելու:
Խնայողական ծրագրերին դեմ խոստումներով 2015 թվականի ընտրություններում հաղթանակ տարած Ցիպրասը հետագային պարտավորվեց ստորագրել տնտեսական փրկության երրորդ փաթեթը և համաձայնել միջազգային վարկատուների առաջարկած նախապայմաններին: Հունաստանը տնտեսական փրկության փաթեթին կարիք ունի մարելու համար Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերն ու նաև Եվրոպայի կենտրոնական բանկի պարտատոմսերը, որոնց ժամկետն ավարտին է հասնում հուլիս ամսին: Հունաստանը նաև պետական չմարված մեծագումար պարտքեր ունի:
Միջազգային վարկատուները ֆինանսական այդ փաթեթի վճարումը պայմանավորել են Աթենքի միջոցով հարկային օրենքների, ինչպես նաև թոշակառուների թոշակների վերանայմամբ:
Միջազգային վարկատուները 2010 և 2012 թվականներին 240 միլիարդ եվրո՝ 272 միլիարդ դոլար արժող տնտեսական փրկության երկու փաթեթներ են հատկացրել Հունաստանին:
---
Անցած շաբաթ Ավստրիայում Կանաչների կուսակցության պաշտպանած թեկնածուն ծայրահեղական աջակողմյանների թեկնածուի հետ սեղմ մրցակցության արդյունքում այդ երկրի նոր նախագահ ընտրվեց:
Մայիսի 22-ին կայացած Ավստրիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ալեքսանդր Վան Դեր Բլենը կարողացավ թիկունքում թողնել Ազատություն կուսակցության թեկնածու Նորբերթ Հուֆերին:
Ծայրահեղ աջակողմյան կուսակցության թեկնածուն ընտրությունների առաջին փուլում շահելով ձայների ավելի քան մեկ երրորդը անակնկալ հաղթանակ արձանագրեց:
Այդ հարցում դերակատար են եղել փախստականների ու ԵՄ-ի դեմ ուղղված Հուֆերի քաղաքականությունները: Թեև նա վերջնական արդյունքներում պարտություն կրեց իր մրցակից թեկնածուի դիմաց, սակայն Ավստրիայի ծայրահեղական թեկնածուի հանդեպ քվեարկողների ցուցաբերած ուշադրությունը մտահոգություններ է առաջացրել ԵՄ-ի անդամ այդ երկրում:
Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Ավստրիայում իշխանության ղեկին են եղել Սոցիալ-դեմոկրատական և Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունները և նրան թեկնածուներն առաջին անգամ չկարողացան հաղթել այդ երկրի նախագահական ընտրություններում:
Վերջին 70 տարիների ընթացքում նախագահի պաշտոնը փոխանակվել է այդ երկու կուսակցությունների թեկնածուների միջև:
Թեև Ավստրիայի նախագահի պաշտոնը մասամբ ձևական բնույթ է կրում և գործադիր իշխանության ղեկն առավելապես գտնվում է կանցլերի ձեռքում, այդուհանդերձ աջակողմյան ու ձախակողմյան չափավորական կուսակցությունների կրած պարտությունը կարող է ինչ-որ փոփոխությունների հանգեցնել այդ երկրի վարած քաղաքականություններում:
Փախստականների ճգնաժամի հանդեպ Ավստրիայի կոալիցիոն կառավարության հակասական քաղաքականությունները լայն դժգոհություն են պատճառել քվեարկողներին:
---
Բելգիայի հազարավոր քաղաքացիներ անցած շաբաթ աշխատավորական արհմիությունների հրավերով ի աշխատանքի օրենքում բարեփոխումների դեմ ի նշան բողոքի փողոցներ դուրս եկան: Բելգիայի կառավարությունը մտադիր է բարեփոխումներ մտցնել աշխատանքի օրենքում, որի գլխավոր կետերից են աշխատաժամերի հավելումն ու նաև թոշակի անցնելու տարիքի բարձրացումը:
Այս բարեփոխումներն արժանացել են արհմիությունների սաստիկ բողոքին, ինչը պատճառ դարձավ այդ միությունների ավելի քան 60 հազար անդամներ անցած երեքշաբթի օրը ցույց կատարեն Բրյուսելի փողոցներում:
Դրան զուգահեռ անցած շաբաթ Ֆրանսիայում էլ աշխատանքի օրենքում բարեփոխումների դեմ բողոքներն առավել խստությամբ շարունակվեցին:
Այդուհանդերձ Ֆրանսիայի վարչապետ Մանվել Վալսն անտեսելով բողոքներն անցած շաբաթ օրն ընդգծեց աշխատանքի օրենքում բարեփոխումներն ու հատկապես վեճի առարկա դարձած պարագաների գործադրման ուղղությամբ իր վճռականությունը: