Մարտ 13, 2023 14:09 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Այաթոլլահ Խամենեիի՝ նահատակ Ալֆրեդ Գաբրիի ընտանիքի հետ հանդիպմանը:

Իրանական 1389 թվականի բահման ամսի վերջն է (2011 թ. փետրվար)։ Զանգեցին, ասացին որ ուզում ենք գալ նահատակի ընտանիքի հետ հանդիպելու։ Մեզանից ոչ ոք տրամադրություն չունի: Պատասխանում  ենք՝շնորհակալություն, բայց մենք պատրաստ չենք։ Ծնողներս ծեր են և ընդհանրապես ցանկություն չունեն հյուրեր ընդունելու, իսկ ես էլ անգործության պատճառով   ինձ լավ չեմ զգում: 

Ինչ ասում ենք՝ չգան, բայց նրանք պնդում ու ասում են՝ մի քանի րոպե ավել չի տեւի։ Մայրամուտից մեկ-երկու ժամ անց ներս են մտնում երեք հոգի։ Տան հագուստով նստած եմ հեռուստացույցի առջև ու ընդհանրապես չեմ շարժվում։ Մայրիկն ու հայրիկն էլ նույն վիճակում են: Հայրիկս  ասում է, որ մենք ձեզ ասացինք մի եկեք, բայց ինչո՞ւ եկաք: Վերջապես նրանցից մեկը   հայրիկիս ականջին ինչ-որ բան է ասում,որից հետո,  հայրիկիս  աչքերը զարմանքից բացվում են, և նա ինձ ու մայրիկիս անմիջապես ասում է.-«Գնացեք ձեր հագուստը փոխեք, տունը կարգի բերեք: Վեր կաց Ռոբերթ»:

-Ես տրամադրություն չունեմ:

-«Ասում եմ վեր կաց, գիտես ո՞վ է գալու մեր տուն: Հաջ աղա Խամենեին  է գալու»:

-Պարոն Խամենե՞ին:Նա ով երկրի առաջնո՞րդն է:

-Այո, հիմա վեր կկենաս թե ոչ:

Ես արագ վեր եմ կենում։ Նախ՝  դիմում են հորս հետ խոսողին  և հարցնում՝ վստա՞հ եք։ Չե՞ք նեղացնում: Նա ժպտում է և ասում՝ այո նրանք մի քանի րոպեից կժամանեն։

Ես անմիջապես պատրաստվում եմ: Հագնում եմ սպիտակ վերնաշապիկս, մազերս սանրում ու գալիս հյուրասենյակ։

Նայում եմ տան չորս կողմը, ամեն ինչ կարգին է։ Հայրիկը կոստյում է հագել, իսկ մայրիկը թեյ է պատրաստում: Արդյո՞ք դա նշանակում է, որ Հաջ Աղա Խամենեին իրոք  գալիս է  մեր տուն, ես չեմ կարող դա հավատալ:

Բայց չէ, հիմա տեսնում եմ, իրոք նա է,  բարևում է, ձեռքս  էլ  սեղմում է, շատ շոգ է, քարացել  եմ...չգիտենք ինչ ասել։ Ինքը՝ պարոն Խամենեին, սկսում է  հերթով մեր որպիսությունը հարցնել:  Հակառակ իմ ենթադրության, նա շատ մտերիմ ու հանգիստ է խոսում մեզ հետ:

-Ձեր այս որդին  ե՞րբ է նահատակվել։ Սա  նրա նկա՞րն է:

-Այո: Նա 1369 թվականին է նահատակվել :

- Այսինքն՝ պատերազմից հետո՞։

-Այո: Արևմտյան Գիլանում:

--Քանի՞ տարեկան էր։

-20 տարեկան, նոր էր դիպլոմը ստացել, ընդունվել էր համալսարան, ուզում էր գնալ համալսարան, ասաց, որ գնամ նախ զինծառայությունս ավարտեմ, հետո վերադառնամ, համալսարանական ուսումս  շարունակեմ.. .

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Ալֆրեդ Գաբրիի ընտանիքի հետ

-Շատ բարի:  Իհարկե, այս դժբախտությունները  շատ  ծանր են ու ցավալի: Բայց մյուս կողմից, Ամենակարող Աստված  հատուցում է նրանց, ովքեր դիմանում են այս տառապանքներին և համբերատար են, ու  փառք են տալիս Աստծուն:  Սա անվիճելի է։ Մեր իսլամական ուսմունքները  այսպես են  ցույց տալիս , և բոլոր աստվածային կրոններն այսպիսին են: Այս հարցերում աստվածային կրոնները չեն տարբերվում: Դա նշանակում է, որ Ամենակարող Աստված արդար է,  բարեգութ և ողորմած, ուստի յուրաքանչյուր ոք, ով տառապում է այս աշխարհում, դրա դիմաց Ամենակարող Աստված նրան կհատուցի հանդերձյալ կյանքում: Իսլամական կրոնի և իսլամական հայեցողության համաձայն, իրականում պետք է ասել,որ  Աստված  բոլորին հատուցում է հանդերձյալ կյանքում:  Ինչպե՞ս հայտնեցին ձեզ այդ մասին:

-Նախ ասացին, որ վիրավոր է, հիվանդանոցում է, բայց ես  երազ էի տեսել պարոն Խամենեի։

-Երազ էի՞ք տեսել: 

-Այո, Երազում  տեսա, որ իր զինվորական զգեստն  է հագել, եկա լույսը վառեմ, տեսա մարեց, աղջկաս ասացի, որ Ալֆրեդը չի վերադառնա: 

-Ի՞նչ էր նրա անունը:

-Ալֆրեդ:  Վերջին անգամ, երբ նա գնում էր, ասաց՝ մայրիկ ինչո՞ւ ես այդքան անհանգիստ:  Ես կգամ , հետո եղբայրս՝ Ալբերտն է գնալու։ Ալբերտը կգա , Ռոբերտը կգնա։ Ես չասացի, որ նման երազ եմ տեսել։ Բայց այդ օրը, երբ ուզում էր հեռանալ, նայեց դռանը, պատին, պատուհանին։ Չգիտեմ զգո՞ւմ է, որ չի վերադառնալու։ Նրանք կրակեցին նրա սրտին:

- Ձեր վարձատրությունը պահված է Ամենակարող Աստծո մոտ: Քանի՞ զավակ ունեք: 

-Երեք որդի ունեի, ավագ որդիս նահատակվեց, միջնեկը  գնաց արտերկիր, կրտսեր որդիս մեզ մոտ է։ Ունեմ նաև մի դուստր, նա ամուսնացած է։

Պարոն Խամենեին ինձ է նայում։ Իմ սրտի զարկերը  արագանում են:

-Դուք ինչ գործով եք զբաղված: 

-Ես այս պահին գործազուրկ եմ։

- Գործազուրկ:  Ինչո՞ւ։

Չգիտեմ ինչու, ես ակնկալում  էի, որ «Նահատակների» հիմնադրամն ինձ աշխատանք կտա, քանի որ ես նահատակի եղբայրն եմ: Բայց արդեն մեկ տարի է՝ ոչ մի լուր չկա։ Թուքս կուլ եմ տալիս ու նույնն ասում պարոն Խամենեիին: Այնուհետև ասում եմ,որ  Ալֆրեդը եղել է բոդիբիլդինգի և մարտարվեստի չեմպիոն, ես էլ նրանից հետո նույն սպորտաձևը շարունակել եմ, բայց դժբախտ պատահարի հետևանքով ձեռքս կոտրվել է և այլեւս չեմ կարողացել մարզասրահ գնալ։

Հաջ աղա Խամենեին իր ուղեկիցներից մեկին հրամայում է հետևել իմ գործին, հետո ասում է՝ ափսոս է, որ այդքան լավ երիտասարդը գործազուրկ է։

Ինձ են ասում լա՞վ երիտասարդ։ Ես պատրաստվում էի նույնը բարձրաձայն ասել, բայց զսպեցի  ինձ։

-Կարո՞ղ եմ երկու խոսք ասել:  Նրանք ժպտում են և ասում.

-Ասա խնդիր չէ:

Ես նորից սկսում են պատմել իմ աշխատանքի պատմությունը։ Հայրս մյուս կողմից  խոժոռած աչքերով նայում է ինձ։ Բայց Հաջ աղան բոլորովին չէր նեղվում։

-Եղավ,  սա առաջինն է, ասա երկրորդը.

-Բարձրաձայն ասում եմ,որ չեմ կարող հավատալ, որ դուք այստեղ նստած եք, մեզ համար մեծ պատիվ է:

Մայրս ասում է, -«ինձ թվում է, թե երազ եմ տեսնում»: 

-Ուրեմն ի՞նչ անեմ, որ դուք հավատաք: 

Բոլորը ծիծաղում են, բացի ինձանից։

Արի համբուրեմ  քեզ, որ հավատաս։ Առաջ արի:

Ե՞ս:  Ամբողջովին քարացել եմ և չեմ կարողանում շարժվել: Ես նմանվել եմ անչափահասի, ով իր պապիկից ամաչում է:  Մի քայլ առաջ եմ  գնում, չգիտեմ ինչ անել:

Պարոն Խամենեին ձեռքով առաջ է քաշում գլուխս ու երեք անգամ համբուրում դեմքիս ձախ կողմը։

Սիրտս այնքան արագ է բաբախում, որ քիչ է մնում տեղից  դուրս գա, լեզուս պապանձվել  է, ոտքերս քարացել են։ Մայրիկը թափահարում է ոտքս և ասում, նստիր: Կարծես թե այս  աշխարհում չլինեմ: 

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Ալֆրեդ Գաբրիի ընտանիքի հետ

 

Ինչքան զարմանալի բաներ եմ տեսել այս մի քանի րոպեների ընթացքում։ Մայրս, ով միայն քրոջս  էր ասում իր սրտի խոսքը, ամենևին էլ խոսող չէր, այժմ անկեղծորեն խոսում է մուսուլմանների  առաջնորդի հետ։

-Պարոն Խամենեի, ներեցեք, երբ տղաս նահատակվեց, ես նյարդերս խանգարվեցին։ Դիազեպամ էի ընդունում։ Մի գիշեր երազում տեսա մի ծերունի, ով ուներ Ձեզ պես սպիտակ մորուք, կանաչ գլխարկ։ Երեք անգամ ձեռքը խփելով ուսիս, ասաց՝ մայրիկ  պետք չէ այդքան բժշկի դիմել, Ալամի (խորհրդանշական սարք է,որը սգավորները կրում են Աշուրայի սգո արարողության ժամանակ) տակով անցնես կապաքինվես։ Հարևաններին ասացի,  ես նման երազ եմ տեսել, ինչ անեմ, ասացին՝ խնդիր չէ,երբ  Աշուրայի ժամանակ կուրծք ծեծելով ձեր փողոցով անցնելիս լինենք ձեր պատուհանին կթակենք,դու դուրս կգաս և մենք քո ձեռքը կբռնենք ու  դու կանցնես Ալամի տակով:Այդ օրվանից այլևս ես դեղ չընդունեցի, առավոտյան արթնացա ու ինձ շատ թեթև զգացի:  Տրամադրությունս այնքան էր փոխվել․․․

-Փառք Աստծո: Մաքուր սրտերը այսպիսին են: Երբ սիրտը պարզ է, աստվածային սրբերը  օգնում, ուշադրություն են դարձնում, և նրանց ուշադրությունը Աստծո ուշադրությունն է, հատկապես մեր հայերը` Թեհրանում և մի շարք այլ քաղաքներում, շատ մոտ են շիա  կրոնին սրբություններին: Նրանք մեծ հարգանք են տածում  Իմամ Հոսեյնի և Ալի էմիրապետի նկատմամբ:  

Հաջ աղան ճիշտ է ասում: Ես Մոհառամ ամսին ամեն գիշեր մասնակցում եմ սգո արարողությանը: Դեռ ավելին, Ջամքարան էլ գնացել եմ: Երբ ասացի այդ մասին , Հաջ աղան ժպտալով ասաց՝ Ջամքարան, հիանալի է:

Ես ասացի՝ նամակ եմ գրել և նետել Ջամքարանի հորը:

- -Հիմա  պետք չէ այդ նամակը  գցել այնտեղ։ Եթե ​​գնաս Ջամքարան, այնտեղ մի աղա կա, ով լսում է քո խոսքերը, դիմիր   նրան, խոսիր նրա հետ, իմացիր, որ Ամենակարող Աստված կպատասխանի։ Սրանում մի կասկածեք։ Լավ կլինի: Նրանք նամակի կարիք չունեն, նրանք սուրբ են, նրանք Աստծո արժանի ծառաներ են։  Նրանք կարող են օգնել, իհարկե, ըստ մեր իսլամական մտքի, սա չի խանգարում աշխարհի շարժմանը։ Այսինքն՝ ես չպետք է ասեմ, որ հիմա, երբ խոսել եմ նրա հետ, արդեն վերջ։ Ո՛չ։ Երբեմն պատահում է, որ մարդը հիվանդ է... Չեմ կարող ասել, որ հիմա, երբ դիմել եմ նրան, այլեւս բժշկի չեմ դիմի։ Ո՛չ։ Մենք նման բան չունենք։ Պետք է գնալ բժշկի, աշխատանք փնտրել, ջանքեր գործադրել, բայց աշխատանքի ոգին սրանք չեն, սրանք աշխատանքի ֆիզիկան են, աշխատանքի մարմինն են, աշխատանքի ոգին Աստծուն և  աստվածային սրբերին ապավինելն է:  

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Ալֆրեդ Գաբրի ընտանիքի հետ

 

Ինչ  գեղեցիկ  ու հանգիստ է խոսում Հաջ աղան։ Ես երբեմն միայն լրատվության բաժիններում էի լսել  նրա խոսքերը, բայց,որ  մեզ հետ   առանձին է խոսում , շատ տարբեր է:

Պարոն Խամենեին իր թեյը խմելու համար շաքար է վերցնում։ Ես հարցնում եմ:

-Բոլոր նահատակների տուն գնալո՞ւ եք։

- Բոլորը հնարավոր չէ: Բայց հենց այսպես էլ այցելել ենք բազմաթիվ նահատակների տուն։

Ես ուզում եմ ստորագրություն ստանալ պարոն Խամենեիից, բայց տատանվում եմ, ասեմ, չասեմ, բայց վերջապես ասում եմ՝կարո՞ղ եմ ձեզանից  մի բան խնդրել:

- Այո պարոն ջան:

Կարող եք ինձ ստորագրություն տալ:

  Ստորագրություն ինչի՞ համար։ Ես թղթի վրա չեմ ստորագրում. Ինձ գիրք բեր, որ ստորագրեմ։ Աստվածաշունչ բերեք, որ ստորագրեմ։

Ես արագ  գնացի ու բերեցի մեր Աստվածաշունչը։ Հաջ աղան ստորագրելուց առաջ թերթում  է Աստվածաշնչի էջերը և հարցնում

Սա հայկական գի՞ր է։

-Այո:   Եթե ցանկանաք այն կնվիրեմ ձեզ: 

-Ոչ։ Ես ունեմ պարսկերեն  սուրբ գիրք, թե  ունեմ  Աստվածաշունչը, և թե   Կտակարանները, Թորան և Աստվածաշունչը միասին: Ես ունեմ նույնիսկ մեկից ավելի: Ունեմ նաև Աստվածաշնչի բառարան։ Ես սա չեմ օգտագործում։

Հաջ աղան մի նախադասություն է գրում Աստվածաշնչի առաջին էջում և ստորագրում: Հիմա ես թանկարժեք հիշատակ ունեմ, ով չի հավատում, որ պարոն Խամենեին եկել է մեր տուն, կարող եմ ցույց տալ այս ձեռագիրն ու ստորագրությունը։

Այաթոլլահ Խամենեիի ստորագրությունը նահատակ Գաբրիի ընտանիքի համար

Հաջ աղայի ուղեկիցներից մի երիտասարդ լուսանկարում էր: Աղայից խնդրում եմ նկարվի ծնողներիս հետ: Հաջ աղան երիտասարդին ասում է,որ այդ լուսանկարներից նաև մեզ տա:

Երբեք չէի կարող մտածել ,որ իմ ծեր ծնողները մի օր կկանգնեն և կնկարվեն մուսուլմանների առաջնորդի հետ,այն էլ մեր բնակարանում: Այս գիշերը մեզ համար դարձավ անմոռանալի և  հիշարժան գիշեր: