Ապրիլ 12, 2023 06:47 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 766

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ահզաբ  սուրահի 43 և 44-րդ այաներ

 

هُوَ الَّذِی یُصَلِّی عَلَیْکُمْ وَمَلَائِکَتُهُ لِیُخْرِجَکُمْ مِنَ الظُّلُمَاتِ إِلَى النُّورِ ۚ وَکَانَ بِالْمُؤْمِنِینَ رَحِیمًا

تَحِیَّتُهُمْ یَوْمَ یَلْقَوْنَهُ سَلَامٌ ۚ وَأَعَدَّ لَهُمْ أَجْرًا کَرِیمًا

 

 Նա ձեր հանդեպ բարությամբ է լցված: Հրեշտակները բարեխոսում են ձեզ համար, որպեսզի դուք դուրս գաք խավարից ու ընթանաք ուղիղ ճանապարհով: Նա գթած է հավատացյալների հանդեպ:

Հարության օրը նրանք պիտի ողջունեն իրար` ասելով. «Խաղաղություն ընդ ձեզ»: Աստված նրանց համար պատրաստել է շքեղ վարձատրություն:

 

Նախորդ հաղորդման ժամանակ նշեցինք, որ Ղուրանը բոլոր հավատացյալներին կոչ է անում  մշտապես հիշել ու փառաբանել Աստծուն: Այս  այաներն ասում են. «Երբ դուք հիշում եք Աստծուն, իմացեք, որ նա էլ հիշում է ձեզ ու իր բարությունը տարածում ձեզ վրա: Ինչպես ասում է Բաղարա սուրահի 152-րդ այան, հրեշտակները հավատացյալների համար գթություն ու բարություն են մաղթում և այս աստվածային գթությունը մարդուն հեռացնում է մեղքի ու չարիքի մթությունից ու առաջնորդում դեպի լույս ու մաքրություն: Իրականոմ Աստծուն մշտապես հիշելը պատճառ է դառնում, որ մարդը մշտապես ստանա Աստծու գթությունը և առաջնորդվի Աստծու կողմից: Առաջնորդություն, որ ճանապարհ է բացում մարդու համար և թույլ չի տալիս, որ մարդը սարսափելի փոթորիկների ժամանակ ոչնչանա:

Հանդերձյալ կյանքում նույնպես մարդիկ արժանանում են աստվածային հրեշտակների ողջույնին և նրանք գտնվում են խաղաղության մեջ:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Կյանքի չարիքներից փրկվելու համար, մարդն  ունի ոչ միայն գիտության, այլ նաև Աստծու աջակցության կարիքը: Իհարկե դրա հետ պետք է զուգակցվի նաև Աստծուն հիշելը, քանի որ հենց այդպիսով է մարդը աջակցում Նրան:

2. Իսկական հավատքն աստվածային  գթության բանալին է: Այն գթության, որ առաջնորդության լույսը պարգևում է մարդուն:

3.Դրախտայինները միմյանց ողջունում են «Սալամ» բառով: Աշխարհում պատվիրված է նաև, որ հավատացյալները միմյանց հանդիպելիս օգտագործեն այս գեղեցիկ և իմաստալից բառը։

 

Ահզաբ սուրահի 45 և 46-րդ այաներ

یَا أَیُّهَا النَّبِیُّ إِنَّا أَرْسَلْنَاکَ شَاهِدًا وَمُبَشِّرًا وَنَذِیرًا

وَدَاعِیًا إِلَى اللَّهِ بِإِذْنِهِ وَسِرَاجًا مُنِیرًا

Ո՛վ մարգարե, մենք քեզ ուղարկեցինք, որպեսզի վկա լինես ու մեր խոստումներն ու սպառնալիքները հաղորդես:

Դու մարդկանց պիտի հրավիրես դեպի Աստված: Դու պիտի դառնաս այն ջահը, որ պիտի լուսավորի նրանց:

 

Նախորդ այաներում խոսվեց իսլամի մարգարեի առաքելության մասին: Այս այաները, դիմելով Մուհամմադին, ասում են. «Ով մարգարե, դու կատարյալ օրինակ ես մարդկանց համար, որ ապրում ես նրանց մեջ և նրանք քեզ որպես վկա են ընդունում: Իսկ դու պետք է մարդկանց հրավիրես դեպի հավատք՝ ավետելով ու նախազգուշացնելով»:

Մարգարեն մարդկանց հրավիրում է  պաշտել միակ Աստծուն և ոչ թե խոնարհվել իրեն: Մարգարեները եկել են հենց այն նպատակով, որ մարդիկ խոնարհվեն Աստծու առաջ: Ուստի մարգարեները մարդկանց հորդորում են ոչ թե իրենց հնազանդվել, այլ հրաժարվել չարագործներին ենթարկվելուց ու ենթարկվել միակ Աստծուն:

Մարգարեների գոյությունը մարդկանց մեջ նման է արևի, որ մարդկանց դեպի լույս է հրավիրում, որպեսզի նրանց հավատքը հենվի լույսի ու իմաստնության վրա ոչ թե սնոտիապաշտության ու տգիտության:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Մարգարեները մարդկանց հրրավիրում են դեպի Աստված իրենց գործով: Ուստի նրանք լավագույն օրինակն են մարդկանց համար:

2. Մարգարեն իր ժողովրդի արարքների վկան  է, ուրեմն զգույշ լինենք  մեր վարքի նկատմամբ:

3. Մարդկանց դաստիարակելու և առաջնորդելու հարցում, և ավետելն ու նախազգուշացնելն անհրաժեշտ են ու լրացնում են մեկը մյուսին:

 

Ահզաբ  սուրահի 47 և 48-րդ  այաներ

وَبَشِّرِ الْمُؤْمِنِینَ بِأَنَّ لَهُمْ مِنَ اللَّهِ فَضْلًا کَبِیرًا

وَلَا تُطِعِ الْکَافِرِینَ وَالْمُنَافِقِینَ وَدَعْ أَذَاهُمْ وَتَوَکَّلْ عَلَى اللَّهِ ۚ وَکَفَىٰ بِاللَّهِ وَکِیلًا

 

Ավետիր հավատացյալներին, որ Աստծու մոտ առատաձեռնության գանձեր կան իրենց համար պահված:

 

Մի՛ հետևիր ո՛չ անհավատներին ու ոչ էլ կեղծ բարեպաշտներին և անտեսի՛ր նրանց գործած չարիքը: Հույսդ Աստծու վրա դիր, որովհետև Նրա պաշտպանությունն ապահով ապաստարան է:

 

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք ավետելու և նախզագուշացնելու մասին, որպես մարգարեի դաստիարակության միջոցներ: Ավետելն այն հավատացյալների համար է, որ հետևում են Աստծու պատվիրաններին: Այս խումբն արժանանում է Աստծու գթությանը և մեծ նվեր ստանում Աստծու կողմից: Իսկ նախազգուշացումը երեսպաշտների ու անհավատների համար է, որ ոչ միայն իրենք են պատժվում, այլ նաև նրանք,ովքեր հետևել են նրանց: Ուստի Աստված, դիմելով մարգարին ու բոլոր հավատացյալներին, ասում է. «Տոկուն եղեք նրանց նկատմամբ, սակայն երբեք մի ենթարկվեք նրանց: Դժվարությունների համար ապավինեք Աստծուն և իմացեք, որ նա ձեզ հետ է լինելու»:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Հավատացյալների առաջնորդը պետք է մշտապես ամրապնդի մարդկանց հավատքը, և մշտապես զգուշացնի թշնամիների հետ դաշինք կնքելու վտանգի մասին:

2. Անհավատների ու երեսպաշտների պահանջների նկատմամբ դիմակայել կարող է նա, ով ապավինում է  Աստծուն:

3.Երեսպաշտները չնայած ապրում են իսլամական հասարակության մեջ ու ըստ երևույթին դասվում են հավատացյալների դասին, սակայն   պետք է նրանց ու նրանց սադրիչ քայլերի նկատմամբ զգույշ լինել:

 

 

Պիտակ