Ապրիլ 12, 2023 08:20 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 769

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ահզաբ  սուրահի 55-րդ այա

 

لَا جُنَاحَ عَلَیْهِنَّ فِی آبَائِهِنَّ وَلَا أَبْنَائِهِنَّ وَلَا إِخْوَانِهِنَّ وَلَا أَبْنَاءِ إِخْوَانِهِنَّ وَلَا أَبْنَاءِ أَخَوَاتِهِنَّ وَلَا نِسَائِهِنَّ وَلَا مَا مَلَکَتْ أَیْمَانُهُنَّ ۗ وَاتَّقِینَ اللَّهَ ۚ إِنَّ اللَّهَ کَانَ عَلَىٰ کُلِّ شَیْءٍ شَهِیدًا

 

Կանայք չեն մեղադրվի իրենց հայրերի, որդիների, եղբայրների, եղբորորդիների, քրոջորդիների ու նրանց կանանց, ինչպես նաև իրենց գերիների առջև (դեմքը բացելու համար): Երկնչեք Աստծուց, Նա տեսնում է ձեր բոլոր արարքները:

 

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք հիջաբի մասին: Այս այան ասում է, որ ընտանիքի անդամները, ինչպես՝ եղբայրը, հայրը, որդին, աղջկա, քրոջ և մոր նկատմամբ «մահրամ» են, ինչը նշանակում է, որ այդ կանայք նրանց մոտ կարող են հայտնվել առանց գլխաշորի:

Եղբոր և քրոջ երեխաները նույնպես իրենց հորեղբոր ու մորեղբոր մոտ կարող են ներկայանալ առանց գլխաշորի:

Մուսուլման կինը, բացի անծանոթ տղամարդկանցից, պետք է հարմար հագուստ հագնի նաև անհավատ կանանց ու ծառաների մոտ: Իհարկե, այս ամենը նրա համար է, որ կանայք հեռու մնան անբարոյական միություններից: Սակայն յուրաքանչյուր մարդ, բացի արտաքին տեսքից, պետք է ներքուստ  նույնպես բարեպաշտ լինի, որպեսզի չմոլորվի:

Այս այայից սովորում ենք.

1. Ընտանիքի անդամները միմյանց նկատմամբ «մահրամ » են և կանայք միայն անծանոթ տղամարդկանց ներկայությամբ պետք  է հիջաբ կրեն:

2. Ընտանեկան ու հասարակական հարաբերություններում պետք է գերիշխեն բարեպաշտությունն ու մաքրությունը և հիջաբի կրելը հիմնված է այս սկզբունքների վրա:

 

Ահզաբ սուրահի 56- րդ այա

 

إِنَّ اللَّهَ وَمَلَائِکَتَهُ یُصَلُّونَ عَلَى النَّبِیِّ ۚ یَا أَیُّهَا الَّذِینَ آمَنُوا صَلُّوا عَلَیْهِ وَسَلِّمُوا تَسْلِیمًا

 

Աստված ու հրեշտակները պատվում են մարգարեին: Հավատացյալնե՛ր, հարգանքի խոսքեր ուղղեք Աստծու մարգարեին և խաղաղության բառերով արտասանեք նրա անունը:

 

Այս և սրան հաջորդող երկու այաները կարևորում են մարգարեի ու հավատացյալների նկատմամբ հարգանքը և հավատացյալներին կոչ անում ողջունել մարգարեին, որ  իրենց առաջնորդում է ու ենթարկվեն նրա պատվիրաններին: Մինչ այդ, Աստված ասում է.-«Ես և իմ հրեշտակները ողջունում ենք մարգարեին ու բարձր ենք գնահատում նրա ջանքերը, քանի որ նա, առանց որևէ ակնկալիքի, գործադրում է իր ողջ ջանքը: Ուրեմն դուք էլ ողջունեք նրան: 

 

Այս այայից սովորում ենք.

1. Մարդիկ պետք է  մարգարեի նվիրվածությունը բարձր գնահատեն ու մշտապես ողջունեն ու հնազանդվեն նրան՝ կատարելով իրենց պարտքը:

2. Մարդիկ ոչ միայն սրտանց, այլ նաև լեզվով պետք է ցույց տան իրենց սերն ուրիշների նկատմամբ:

 

Ահզաբ սուրահի  57-րդ և 58-րդ այաներ

 

إِنَّ الَّذِینَ یُؤْذُونَ اللَّهَ وَرَسُولَهُ لَعَنَهُمُ اللَّهُ فِی الدُّنْیَا وَالْآخِرَةِ وَأَعَدَّ لَهُمْ عَذَابًا مُهِینًا

وَالَّذِینَ یُؤْذُونَ الْمُؤْمِنِینَ وَالْمُؤْمِنَاتِ بِغَیْرِ مَا اکْتَسَبُوا فَقَدِ احْتَمَلُوا بُهْتَانًا وَإِثْمًا مُبِینًا

 

Նրանք, որոնք վշտացնում են Աստծուն ու Նրա մարգարեին, անիծվելու են այս աշխարհում և պատժվելու հանդերձյալ կյանքում:

Նրանք, որոնք անարդարացիորեն կաղավաղեն հավատացյալ տղամարդկանց ու կանանց համբավը, կհամարվեն ստախոս ու հանցագործ:

 

Նախորդ այայում հավատացյալներին հորդորում էին բարձր գնահատել մարգարեի նեղությունները և նրան ողջունել: Այս այաներն ասում են, որ նրանք, որ իրենց վարքով ու խոսքով անհանգստացնում են մարգարեին, Աստված  նրանց պատժելու է և աշխարհիկ և հանդերձյալ կյանքում ու նրանց զրկելու է իր բարքիներից:  Աստծուն նեղացնել, այսինքն կատարել այն, ինչ հակառակ է Աստծու: Որոշ կրոնագետների ասելով, յուրաքանչյուր մարդ, որ նեղություն է պատճառում Աստծու արարածին, նեղություն է պատճառում Աստծուն: Ղուրանն ասում է, որ Աստծու արարածներին աջակցելը նշանակում է արժանանալ Աստծու գոհունակությանը: Նա, ով Աստծու մարգարեի ճշմարիտ խոսքը ժխտում է կամ զրպարտում մարգարեին կամ անքաղաքավարի է նրա նկատմամբ, ոչ միայն Աստծուն է զայրացնում, այլ նեղացնում է Աստծու մարգարեին: Անկասկած , սա վերաբերում է ոչ միայն մարգարեին, այլ նաև նրա գերդաստանին:

Այնուհետև այաներն ասում են, որ ոչ միայն մարգարեն, այլ բոլոր հավատացյալները հարգանքի են արժանի և ոչ ոք իրավունք չունի առանց փաստի զրպարտել որևէ հավատացյալի կամ անհանգստացնել նրան ու խաղալ նրա պատվի հետ, քանի որ դա աստվածային մեղք է որի համար ծանր պատիժ է սահմանված:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Մեր խոսքով ու գործով չպետք է որևէ մեկին անհանգստացնենք, քանի որ դրանով արժանանում ենք Աստծու զայրույթին:

2. Զրպարտելը և  նվաստացնելն ունեն բացասական հետևանքներ:

 

 

Պիտակ