Ապրիլ 12, 2023 08:20 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 770

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ահզաբ սուրահի 59-րդ այա

یَا أَیُّهَا النَّبِیُّ قُلْ لِأَزْوَاجِکَ وَبَنَاتِکَ وَنِسَاءِ الْمُؤْمِنِینَ یُدْنِینَ عَلَیْهِنَّ مِنْ جَلَابِیبِهِنَّ ۚ ذَٰلِکَ أَدْنَىٰ أَنْ یُعْرَفْنَ فَلَا یُؤْذَیْنَ ۗ وَکَانَ اللَّهُ غَفُورًا رَحِیمًا

 Ո՛վ մարգարե, քո կանանց, քո աղջիկներին ու հավատացյալների կանանց պատվիրիր, որ իրենց երեսի քողը ներքև իջեցնեն: Այս կերպ նրանք կճանաչվեն ու նեղ դրության մեջ չեն ընկնի: Աստված գթած և ներողամիտ է:

 

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք հիջաբի մասին: Այս այան ասում է, որ կանայք ոչ միայն պետք է չադրա կրեն, այլ պետք է ծածկեն իրենց ողջ մարմինը: Այնուհետև այան ասում է, որ նման հագ ու կապը կնոջը ներկայացնում է որպես մաքուր կին և  ոչ առաքինի մարդիկ հեռու եմ մնում նման կանանցից, քանի որ գռեհիկ վարքագիծն անհանգստացնում է կնոջն ու վիրավորում նրան:

Այս այայից սովորում ենք.

1. Հիջաբը կնոջը պաշտպանում է անմաքուր  հայացնքերից ու անտեղի խոսքերից: Ուստի հիջաբը կնոջ համար մաքրության նպատակով է  առաջարկվում, չնայած որ այն բերում է նաև սահմանափակություններ:

2. Ղուրանը և Աստծու մարգարեն կարևորում են որ իսլամական հասարակության մեջ մարդիկ ապրեն արժանապատվորեն և կանայք տանից դուրս գալիս պարկեշտ  հագնվեն:

3. Իսլամական հասարակությունը չի ցանկանում, որպեսզի կանայք դառնան տնակյաց, ուստի հասարակական կյանք վարելու համար, նրանք պետք է պահպանեն որոշ սկզբունքներ, որ անհրաժեշտ են իրենց արժանապատվությունը պահպանելու համար:

 

 

Ահզաբ սուրահի 60-62-րդ այաներ

 

لَئِنْ لَمْ یَنْتَهِ الْمُنَافِقُونَ وَالَّذِینَ فِی قُلُوبِهِمْ مَرَضٌ وَالْمُرْجِفُونَ فِی الْمَدِینَةِ لَنُغْرِیَنَّکَ بِهِمْ ثُمَّ لَا یُجَاوِرُونَکَ فِیهَا إِلَّا قَلِیلًا

مَلْعُونِینَ ۖ أَیْنَمَا ثُقِفُوا أُخِذُوا وَقُتِّلُوا تَقْتِیلًا

سُنَّةَ اللَّهِ فِی الَّذِینَ خَلَوْا مِنْ قَبْلُ ۖ وَلَنْ تَجِدَ لِسُنَّةِ اللَّهِ تَبْدِیلًا

 

Եթե կեղծ բարեպաշտներն ու ապականված մարդիկ, ինչպես նաև Մադինայի ըմբոստները չուղղվեն, քեզ պիտի զինենք, որպեսզի պատժես նրանց, և որպեսզի նրանք միայն կարճ ժամանակամիջոցում ապրեն քո հարևանությամբ:  

Նրանք ամենուրեք անեծքի տակ պիտի ապրեն և որտեղ որ բռնվեն, անմիջապես պիտի կոտորվեն:

Սա աստվածային վճիռ է` ընդդեմ այն մարդկանց, ովքեր իրենցից առաջ եկան: Աստծու վճիռներն անփոփոխ են:

 

Այս այաները նրանց մասին են, ովքեր մարգարեի ժամանակ ապրում էին Մեդինայում ու անապոհովություն տարածում հասարակության մեջ: Այաները նաև երեսապաշտների մասին են, որոնք հրաժարվում էին իսլամի թշնամիների դեմ պայքարելուց և հասարակության մեջ անտեղի լուրեր տարածելով, լարվածություն առաջացնում: Նրանք  թշնամու ուժն ավելի մեծ էին ներկայացնում, և հավատացյալների ու ռազմիկների  հոգեբանությունը թուլացնում:  

Քանի որ յուրաքանչյուր հասարակության համար անվտանգությունը կենցաղից ու տնտեսությունից ավելի  կարևոր է, Աստված ասում է, որ նրանց նկատմամբ, ովքեր մարդկանց համար անապահով վիճակ են ստեղծում, պետք է խիստ լինել: Նրանք պետք է Մեդինայից հեռացվեն կամ մահվան դատապարտվեն, որպեսզի մյուսներն իրենց թույլ չտան մարդկանց կյանքն անապահով դարձնել:

Այս այաների վերջում ասվում է. « Շատ կարևոր է, որ Աստված իր մարգարեին հորդորում է որ իր ժամանակ արմատախիլ լինեն անբարոյականություն ու անապոհվություն տարածողները և սա կարևոր է ոչ միայն այսօրվա իսլամական հասարակության համար, այլ նաև  վաղվա»:

Այս այաներից սովորում ենք.

1. Չպետք է խառնակիչների ու հասարակության մեջ անապահովություն տարածողների դիմաց թուլություն ցուցաբերել, քանի որ անապահովությունը վտանգ է ներկայացնում հասարակության  կյանքի համար:

2. Նրանք, որ սադրանքներ են նյութում  չպետք է հասարակության մեջ իրենց ապահով զգան: Նման անձինք  պետք է ձերբակալվեն ու խիստ պատժի արժանանան:

3. Սուտ լուրեր տարածելն իսլամական հասարակության համար վնասակար է, ուստի երկրի ղեկավարները պետք է իրականությունները ներկայացնելով շահեն մարդկանց վստահությունը: Իսկ մարդիկ չպետք է ընկնեն խոսքերի հետևից ու տարածեն ասեկոսեներ:

4. Աստծու վճիռը կայացնելու հարցում, որոնք վերաբերում են խառնակիչներին ու ահաբեկիչներին  և նրանց, ովքեր սադրում են հասրակությանը, չպետք է ներողամիտ լինել, այլ պետք է շատ խիստ լինել:

 

 

Պիտակ