Ապրիլ 29, 2023 08:23 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Հիշարժան այցելություն» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Այս հաղորդաշարի  25 համարների ընթացքում ձեր ուշադրությանն ենք ներկայացրել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի՝ հայ և ասորի նահատակների ընտանիքների հետ հանդիպման պատմությունները, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է գեղեցիկ և արժեքավոր կետեր։ Նկատի ունենալով նահատակների ընտանիքների կարևորությունն ու բարձր արժեքը և նրանց նկատմամբ առանձնահատուկ հարգանք ու ուշադրություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ պատերազմի հենց սկզբից մեծարգո առաջնորդն առանձնահատուկ հոգատարություն է ցուցաբերել այդ ընտանիքներին։

1984 (Իրանական 1363 թ.)թվականից ի վեր  Այաթոլլահ Խամենեին կանոնավոր կերպով սկսեց այցելել նահատակների ընտանիքներին՝ իր սերն ու ուշադրությունն ուղղակիորեն փոխանցելու և դեռ առ դեմ նրանց հետ խոսելու համար: Ծրագիր, որը դեռ շարունակվում է և  այն համարվում է  Իսլամական հեղափոխության առաջնորդի ստեղծած բարի ավանդույթներից։

Իրանի քրիստոնյաները, որոնց մեծ մասը հայեր և ասորիներ են, հարյուրավոր տարիներ է, որ ապրում են այս երկրում։ Նրանք իրենց համարում են իրանցի և Իրանի ժողովրդի մի մասնիկ, և Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ընթացքում հարյուրավոր  նահատակներ ու անձնուրացներ են նվիրել այս երկրին, որոնց մեծ մասը նահատակվել են սրբազան պաշտպանության տարիներին,  ռազմաճակատներում, իսկ ոմանք էլ նահատակվել են Մոնաֆեղին խմբավորման ահաբեկչական գործողությունների կամ պատերազմի ժամանակ երկրի քաղաքների ռմբակոծման ու հրթիռակոծման ժամանակ:

Այն մեծ և ամուր հիմքը, որ ստեղծել է Իսլամական հեղափոխության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին աստվածային կրոնների հետ փոխգործակցության մեջ, հանդիսանում է Իսլամական հեղափոխության արժեքավոր պահուստներից մեկը ժամանակակից աշխարհի հետ հարաբերություններում և շփումներում: Նա աստվածային կրոնների բոլոր հետևորդների կրոնը համարում էր «միաստվածություն» և այս ինքնատիպ հավատքը հիմք հանդիսացավ անհավատության, աթեիզմի և իմպերիալիզմի դեմ միասնական ճակատի ձևավորման համար։ Իմամ Խոմեյնիի մահից հետո  ևս Իսլամական Իրանում ոչ մուսուլմանների իրավունքների երաշխավորումը շարունակվեց, զարգացավ և բարելավվեց: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին 2014 թվականին (1393) Իսլամական խորհրդարանի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է. -«Իսլամից մենք սովորել ենք, որ այլ կրոնների հետևորդներին պետք է վերաբերվել արդարությամբ: Սա իսլամի պատվիրանն է մեզ...»:

Հիշարժան այցելությունը քաղված է «Քրիստոսը՝ Ղադրի գիշերը» գրքից, որն արտահայտում է քրիստոնյա  երիտասարդների սխրագործությունների մի հատվածը, և երկրի բարձրագույն պաշտոնյայի երախտագիտությունը նահատակների հարգարժան և համբերատար ընտանիքներին:

Գրքի վերջում «Հավելվածներ» բաժնում ներառված են  Այաթոլլահ Խամենեիի ելույթները ,  նամակները և հավելվածների տեքստը։ Տեղին համարեցինք հաղորդաշարի վերջին  թողարկման ընթացքում ներկայացնենք հատվածներ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խոսքերից:  Շնորհակալություն,որ նախապատվությունը տվել եք Հայերեն ռադիոժամին: 

.... 

Հավելվածների բաժնում ներառված են 1997 թվականին (Իրանական 1376 թ.) Այաթոլլահ Խամենիի հետ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի երկխոսությունից հատվածներ: Վեհափառ Հայրապետը Այաթոլլահ Խամենեիից հարցնում է,-«Արդյոք  Իրանահայերի հանդեպ դժգոհություն ունե՞ք: Մեծարգո առաջնորդը պատասխանել է.-«Ես բարեկամություն ու մտերմություն եմ զգում Իրանահայերի նկատմամբ։ Մենք սիրում ենք քրիստոնյաներին, հայերը մեզ շատ են օգնել հեղափոխության և պատերազմի տարիներին։ Իհարկե, դուք լսել եք այդ մասին, բայց ես դա մոտիկից եմ տեսել։ Ես ռազմաճակատում տեսա բազմաթիվ հայերի, ովքեր ազնվորեն և անկեղծորեն օգնում էին մեզ ռմբակոծության և հրետանու կրակի տակ,իհարկե խոսքը ոչ միայն զինվորների,այլ սովորական մարդկանց ու կամավորների մասին է: 

Իրանում հայերն առավելաբար զբաղված են տեխնիկական աշխատանքներով: Նրանք այս տեխնիկական արվեստը և տեխնիկական ուժը ծառայեցրին պատերազմին, և 1980 և 1981 թվականներին նրանք Թեհրանից, Սպահանից և մի քանի այլ քաղաքներից եկան Ահվազ և կառուցեցին  ավտոմեքենաների մեծ արհեստանոց: նրանք պաշտպանեցին իրենց սեփական տունը, Իրանն իրենց տունն է: Հայերն ու քրիստոնյաներն Իրանում օտար չեն, նրանք  Իրանի ժողովրդի մի մասն են։ Մենք այս հասկացությամբ  հասկացանք  նրանց և այս հայացքով նայեցինք նրանց: Ես գնում եմ նահատակների տուն։ Սուրբ Ծննդյան օրերին ես այցելում եմ  քրիստոնյա, ասորի և հայ նահատակների ընտանքիներին։ Մինչ այժմ այցելել եմ բազմաթիվ հայ նահատակների տներ և հանդիպել եմ նահատակների ընտանիքների հետ։ Մենք լավ զգացում ունենք մեր հայրենակիցների հանդեպ:

Տա Աստված, որ բոլորս կարողանանք կատարել այս ժամանակի մեծ պատասխանատվությունը։ Այսօր, այն դեպքում, երբ ավտորիտար ռեժիմները մերժվում և դատապարտվում են երկրների ներսում, միջազգային մակարդակում առկա է ավտորիտար ռեժիմ։ Ամբողջ աշխարհը կայսրության բռնակալության ասպարեզ է։ Բռնակալ և ճնշող կապիտալիստների կայսրությունը, որի իշխանության ու հզորության խորհրդանիշը  այսօր  ԱՄՆ-ի իշխանությունն է: 

Որտեղ  կա բռնություն և ճնշում, որտեղ պարտադրյալ պատերազմ է ընթանում  ժողովուրդների դեմ, որտեղ ճնշվում են ժողովուրդների  պայքարն ու իրավունքները, դուք այնտեղ կարող եք տեսնել ԱՄՆ-ի՝ մի համաշխարհային ու միջազգային սխալ համակարգի ոտնահետքը ։

Առաջին  քայլը որ նրանք կատարեցին և, իմ կարծիքով, ամենակարևորը, բոլորին վախեցնելն էր: Մի քանի տարի առաջ, երբ ես նախագահ էի, Չմիավորման շարժման անդամ երկրների համաշխարհային ասամբլեայում երկրներից մեկի նախագահն ինձ ասաց,- «Ճշմարտությունն այն է, որ այս բոլոր մարդիկ, որոնք դուք տեսնում եք, վախենում են ԱՄՆ-ից, ես էլ եմ վախնեում»։ Հետո նա ասաց. -«Նրանք բոլորին վախեցրել են»։

Այաթոլլահ Խամենեին ապա ասաց.-«Նրանք միայն մեզ չկարողացան վախեցնել: Ազնիվ խոսք,մենք ԱՄՆ-ից բնավ չենք վախենում, ոչ թե մանկական զգացմունքի և ուժերն ու հնարավորությունները ճիշտ չգնահատելու, այլ ընդհակառակը, հնարավորությունների և ուժերի ճիշտ գնահատման պատճառով։ Մենք այն ինչ ունենք, ո՛չ  ԱՄՆ-ն ​​և ո՛չ էլ մի այլ ուժ չեն կարող հաղթահարել, և դա հավատացյալ ժողովրդի  հավատքն է։

Իմամ Խոմեյնիի մի ակնարկը մեկ օրում պատերազմի ճակատ կբերեր 10 հազար մարդու: Այսօր էլ այդպես է։ Եթե անհրաժեշտ լինի,  մի ակնարկով, այս մարդիկ բոլորը կներկայանան  մի պայքարի դաշտ, սա մեր ուժը չէ, դա հավատքի ուժն է։ Մենք կարողացանք ճանաչել հավատքը, ճանաչել նրա զորությունը և հույս դնել այս զորության վրա: Մյուսները հաշիվ չեն անում այս ուժի վրա, չեն ճանաչում այն ​​և անտեսում են դրա կարևորությունը: ԱՄՆ-ն ​​մեզ հետ ոչինչ չի կարող անել: Նրա համար բոլոր ճանապարհները փակ են, և ինչ էլ որ նա անի, վնասակար է նրա համար։ Գտնվել է մի տարօրինակ հավասարում:  Այն որ կողմից գա հարված կստանա։ Չպետք է  հարձակվի մեզ վրա, դա նրան կվնասի, քանի որ մենք օրեցօր ուժեղանում ենք։ Եթե ​​նա հարձակվի մեզ վրա, դա ի վնաս իրեն կլինի, քանի որ մենք ավելի կհամախմբվենք, և մեր մոտիվացիան կավելանա և մենք կգտնենք համաշխարհային կողմնակիցներ։ Տնտեսական շրջափակում չիրականացնի, դա ի վնաս իրենց կլինի, քանի որ մեր ներքին ջանքերը կկրկնապատկվեն և ԱՄՆ-ն  աշխարհում կկորցնի իր դաշնակիցներին: Համենայնդեպս այս բոլորը ճշմարտություններ են,որ տա Աստված մենք կկարողանանք այս փաստերի հիման վրա և այս փաստերի լույսի ներքո առաջ շարժվել:Թող Աստված օրհնի և պահպանի Ձեզ: 

....

Այաթոլլահ Խամենեին 2000 թվականին ուղերձ հղեց ՄԱԿ-ի Կրոնական եւ հոգեւոր առաջնորդների` Հազարամյակի գագաթնաժողովին,որում ասված էր,-«Անկասկած, բոլոր կրոններն իրենց նպատակն են համարել մարդու բարեկեցությունը, արժանապատվությունն ու փրկությունը, և նրանցից յուրաքանչյուրն ըստ ժամանակի, վայրի և կարողության Աստծու կողմից ծրագրեր է բերել մարդկանց համար։ Նրանք ընդհանրապես, երկար ու դժվարին պայքար են մղել իրենց պատգամը փոխանցելու և իրագործելու համար, և հավատքի ճանապարհին զոհաբերության հիանալի օրինակներ են  թողել հիշողություններում»։

Հանուն ժողովրդի փրկության և Աստծո ճանապարհին իրականցվող  այս ջիհադն ու  բարեպաշտական ջանքերն ուղղված էին այն տգիտությունների դեմ,որոնք ընթացք էին տալիս  չարամետ նպատակներ ունեցողները։  

Աշխարհի պատմությունը և կրոնների սուրբ գրքերը լի են այս նվիրվածությունների  հիշատակմամբ և նվիրյալների մեծարմամբ։

Աստծո կրոնը փրկություն չի ուզում մի կոնկրետ ժողովրդի, կոնկրետ ժամանակի և կոնկրետ տարածաշրջանի համար, այն չի պարտադրում մարդկանց և չի համարում դա նրանց կյանքի մի մասը: Այլև, բոլոր մարդիկ ամենուր և բոլոր ժամանակներում և իրենց անձնական և սոցիալական կյանքի հետ կապված Աստծո մարգարեների ուշադրության կենտրոնում են և նրանք շահելով մարդկանց հավատքը, իմաստությունը և ջանքերը, աստվածային առաջնորդություն են պարգևում նրանց և նրանց առջև բացում են ուղիղ ճանապարհ դեպի արժանապատվություն և փրկություն։

Աստվածային կրոնները աշխարհը համարում են մարդու  դաստիարակության վայրը ու նրա փորձադաշտը և բացառապես մարդու հոգևոր առաջընթացի միակ ուղին  համարել են իշխանության ձգտողների  ապստամբություններից, կամակայություններից , նեղմտություններից և կարճամիտների տգիտությունից,պասիվությունից ու թուլությունից զերծ աշխարհ կերտելու մեջ, և նման աշխարհ կերտելու համար պայքարել են Աստծու ճանապարհին։

Բնությունը և մարդու վեհության համար սահմանված ուժերն ու օրենքները բարձիթողի վիճակում թողնելը, նմանում է  բռնի և ապօրինի յուրացման,ինչը դատապարտելի է և մերժելի։

Մարդու դաստիարակման միջավայրի առողջ լինելը նշանակում է, որ մարդիկ խաղաղությամբ են վերաբերվում իրենց Աստծուն, իրենց ներաշխարհին, մերձավորներին և շրջակա միջավայրին: Խաղաղությունն ընդհանուր իմաստով զարգացման, վեհացման և փրկության համար մարդու ամենամեծ կարիքներից մեկն է: 

Այս խաղաղությունը պետք է բխի հավատքից ու մտքից։ Մարգարեները փորձել են իրականություն դարձնել այս ճշմարտությունը: Աշխարհի որոշ մասերում գործարարների կողմից ստեղծված ուժի, սարսափի և խաբեության հետևանքով լռության միջավայրը բոլորովին այլ է և հակասում  է այն ​​խաղաղությանը, որին կոչ են անում մարդկության փրկության քարոզիչները: Խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության և մարդկային արժանապատվության իմացության վրա և հեռու համաշխարհային տերությունների հետապնդած նպատակներից:

Իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար ոտքի ելած ժողովրդին լռություն և հնազանդություն պարտադրելը այն խաղաղությունը չէ, որին կոչ են արել երկնային խաղաղության առաքյալները:

․․․

Իսլամական հեղափոխության նահատակների մաքուր հոգիներին ուղղված ողջույններով և հարգելով բոլոր  նահատակների  հարազատներին և նրա ուղին շարունակողներին,ավարտում ենք « Հիշարժան այցելություն» հաղորդաշարի վերջին համարը։ Աստված ձեզ պապահան։

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այս և մեր մյուս հաղորդումներին կարող եք հետևել Հայերեն ռադիոժամի կայքի հետևյալ հասցեով՝ parstoday.ir/hy: Մնացեք խաղաղությամբ: