Մայիս 30, 2023 10:24 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:

Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունների առնչությամբ հայկական քաղաքական հարցերով փորձագետ, վերլուծաբան Հակոբ Բադալյանն ասել է. «Եթե չեմ սխալվում, Փաշինյանը օգտագործեց հետևյալ արտահայտությունները.-« Հայաստանը ճանաչում է 86.600 քկմ տարածք ունեցող Ադրբեջանի ամբողջականությունը»։ Միևնույն ժամանակ, այս հայ քաղաքական մեկնաբանը հայտարարել է. ««Չնայած բազմիցս տեղի ունեցած բանակցություններին, ներկա իրավիճակը մեզ թույլ է տալիս ընդունել այն փաստը, որ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև կոնկրետ համաձայնագրերի կնքման նախադրյալներ չկան, իսկ կայուն և երաշխավորված խաղաղության հեռանկարը շատ մոտ չէ»։ Փաստորեն Իլհամ Ալիեւի կառավարության գործողությունները, ըստ էության, հիմք են հանդիսանալու ղարաբաղյան երրորդ պատերազմի համար, որը սպասվում է այս կամ հաջորդ տարի։ Իլհամ Ալիեւի կառավարությունը փորձում է հնարավորինս շուտ սկսել ղարաբաղյան երրորդ պատերազմը՝ ենթադրելով, որ ղարաբաղյան երրորդ պատերազմում օգնություն կստանա օտարներից։ Որովհետև Բաքվի իշխանություններն ու նրա օտարերկրյա աջակիցները, Երևանի իշխանության ներկայացուցիչների հակազդեցությունից հետո, փորձում են ստիպել Հայաստանին բռնի ուժով ստանալ այն հողերը որոնց ձգտում են  Իլհամ Ալիևի և Ռեջեբ Թայիբ  Էրդողանի կառավարությունները: Ակնհայտ է, որ արեւմտյան կառավարությունները ոչ միայն չեն օգնի Հայաստանին, այլեւ կփորձեն սյս երկիրը որպես լծակ օգտագործել իրենց ազգային շահերի համար։

* * *

Կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության բարեկամական ու վստահելի հայացքը կարող է փոխել Հայաստանի ճակատագիրն ընդհանրապես։ Փաստորեն, կանխատեսելի է, որ Հայաստանի ճակատագիրն առաջին փուլում անկախ երկրի կարգավիճակից՝ կփոխվի կախյալ երկրի։ Երկրորդ փուլում Հայաստանը դեպի ծով ելք չունենալու պատճառով դատապարտված է ոչնչանալու:  Որովհետեւ հարավկովկասյան այս երկրի ճակատագիրը կախված է լինելու Երեւանից դուրս կայացված որոշումներից։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնյաները ներկա գործընթացով չեն կարող վերականգնել Հայաստանի տնտեսությունը և կարևոր դերակատարում ունենալ տարածաշրջանի կարևոր տարանցիկ ուղիներում։ Հայաստանի դեմ արևմտյան կառավարությունների խաբեբայություններից, կարելի է օրինակ բերել այն փաստը որը նրանք ընդունել են պարոն Նիկոլ Փաշինյանի առաջարկած երթուղին: Հաղորդակցման այս ուղին ակտիվանալու է Բաքվի կառավարության որոշումներով, և Հայաստանի վարչապետի կողմից նրա ծրագիրը ցույց է տալիս, որ նա խաբվել է Արևմուտքի դավադրություններին։ Արևմտյան կառավարությունները ծրագրում են Ռուսաստանին և Իրանին հեռացնել հյուսիս-հարավ հաղորդակցության ճանապարհից և Թուրքիայի օգնությամբ օրակարգ մտցնել արևելք-արևմուտք երթուղին։ Այս ոչ տնտեսական և խնդրահարույց ճանապարհը կարող է օգտագործվել ապագայում տարածաշրջանի ժողովուրդների խնդիրները նոր և անլուծելի ձևով լուծելու համար։  Մինչդեռ Երևանի իշխանությունները միավորվելով անկախ երկրների հետ հնարավորություն ունեն կանխելու  վերջիններիս դեմ արևմտյան քաղաքական ծրագրերի առաջխաղացումը տարածաշրջանում։ Միաժամանակ Հայաստանի ղեկավարները, ընդունելով սկզբունքային ու տրամաբանական որոշումներ, կարող են կանխել այս երկրի կործանումը ոչ այնքան հեռավոր ապագայում։

* * *

Անառարկելի փաստ է Արևմուտքի փորձերը՝ օգտագործելու Խորհրդային Միությունից անջատված հանրապետությունները Ռուսաստանին դիմակայելու համար։ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ն  ​​և նրա դաշնակիցները օգտվում  են Կենտրոնական Ասիայի և Կովկասի այն հանրապետություններից, որոնք հակված են համագործակցել Արևմուտքի հետ։ Այս տարվա ապրիլի երկրորդ կեսին Բրիտանիայի,  Եվրամիության և ԱՄՆ-ի,  գանձապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունն այցելել է Աստանա և Բիշքեկ։ Այս ուղևորությունների նպատակներից մեկը հակառուսական պատժամիջոցների քննարկումն է և Կենտրոնական Ասիայի երկրների կողմից դրանց  հարգումը։ Այս առնչությամբ քաղաքագիտության փորձագետ Մարս Սարիֆն ասել է. «Արևմտյան աղբյուրների համաձայն՝ Ղրղզստանն ու Ղազախստանն այն երթուղիներն են, որոնցից Ռուսաստանը ստանում է իր պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները։ Ամենայն հավանականությամբ, դա ինչ-որ քաղաքական ճնշում է՝ մատակարարումը արգելափակելու համար։ Արևմուտքը ուժեղ ճնշում է գործադրում տարածաշրջանի երկրների վրա և առաջարկում է այլընտրանքներ, ինչպիսիք են ֆինանսական և նյութատեխնիկական օգնությունը՝ նրանց իր կողմը գրավելու համար։ Նույն քաղաքականությունն ԱՄՆ-ն օգտագործում է Հայաստանի նկատմամբ։ Մինչդեռ Հայաստանը լավ կարգավիճակում է Հյուսիս-Հարավ միջազգային տարանցիկ միջանցքին մասնակցելու միջոցով դառնալու ազդեցիկ տնտեսական բևեռ։

* * *

Մոսկովյան հանդիպման նախօրեին, կրկնելով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի առաջարկը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կոչ արեց դադարեցնել երկկողմ տարածքային վեճերը։ Երկուշաբթի, մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսում, Հայաստանի վարչապետը բացատրելով իր դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ՝ Երևանի և Բաքվի միջև Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները երաշխավորելու պայմանով խաղաղության համաձայնագիր ստորագրելու նպատակով, պատրաստակամություն է հայտնել Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի տարածքում: Հայաստանի վարչապետի այս հայտարարություններն այն դեպքում, երբ Արցախի պաշտպանության նախարարությունը մայիսի 22-ին հայտարարեց ադրբեջանական ուժերը խախտել են հրադադարը:  Շփման գծերում Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը ցույց են տալիս, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները օտարերկրացիների աջակցությամբ դեռ շահագրգռված են ղարաբաղյան երրորդ պատերազմով։ Մինչդեռ Ղարաբաղյան երրորդ պատերազմի դեպքում պարզ չէ, որ Ադրբեջանը կարող է հաղթել, ինչպես ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Հատկապես, որ օտարերկրյա կուսակցությունները համագործակցում են Իլհամ Ալիևի կառավարության հետ՝ իրենց քաղաքական և տնտեսական շահերի երաշխավորման պայմանով։ Իրականում այդ համագործակցությունները սահմանափակ են ու պայմանական։ Միևնույն ժամանակ, պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Հայաստանի վարչապետն իր հայտարարություններով, տարբեր ձևերով  Ադրբեջանի և Հայաստանի տարածքների չափը ներկայցնելով, փորձում է անուղղակիորեն պատասխանել հողերի հանձնման հետ կապված Ալիևի և Էրդողանի կառավարությունների պահանջին: Չնայած դրան, Բաքվի լրատվամիջոցները, որոնք վերջին ամիսներին տարբեր ոլորտներում լուրեր տարածելով և տարածաշրջանի երկրների քաղաքական գործիչներին ստեր վերագրելով, ավելի են մոտենում Հայաստանից  տարածք ստանալուն։

Երկու շաբաթ առաջ Բաքվի լրատվամիջոցները փորձել են հետ մղել հայկական կողմին իր դիրքերից՝ կեղծ լուրեր վերագրելով Ադրբեջանում ՌԴ դեսպանի  հարցազրույցին։ Անցյալ շաբաթ Հայաստանում Իրանի դեսպանին սուտ լուրեր վերագրելով՝ այդ լրատվամիջոցները հերթական անգամ վարեցին նույն քաղաքականությունը՝ Երեւանի պաշտոնյաներին մոտ Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշումների վերաբերյալ կասկած առաջացնելու համար։ Ընդհանուր առմամբ, չպետք է անտեսել այն փաստը, որ ամեն անգամ, երբ Հայաստանի վարչապետն առաջարկում է Իլհամ Ալիևի կառավարությանը ստորագրել Ղարաբաղի խաղաղ համաձայնագիրը, ադրբեջանական կողմից քար լռություն է նկատվում։ Որովհետեւ ադրբեջանական կողմը պնդում է, որ օտարերկրացիների օգնությամբ ու աջակցությամբ ստանա Հայաստանի հարավային տարածքները: Սակայն հայկական կողմը չի ցանկանում Իրանի հետ սահմանը հանձնել ադրբեջանական և թուրքական կողմերին։ Իրանի հետ Հայաստանի սահմանը պահպանվելու դեպքում՝  հարավկովկասյան այս երկիրը միանալու է Հյուսիս-Հարավ մայրուղուն, որից կարող է միլիարդավոր դոլարների  եկամուտ ստանալ՝ առանց թշնամի համարվող երկրների երթուղիների անհրաժեշտության։ Այս եկամուտը մշտական ​​է լինելու, և առաջին փուլում դա լինելու է 30-ամյա ծրագիր՝ Հայաստանի երեք միլիոն բնակչությունը ներկայիս փոքր եկամուտներից դարձնելով մեծ և անհավանական եկամուտների տեր։ Ակնհայտ է, որ Հայաստանի մասնակցությունը «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի նախագծին կիրականացնի այս երկրի տնտեսական զարգացման բոլոր նպատակները։