Նոյեմբեր 13, 2023 06:23 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը  Տնտեսական համագործակցության կազմակերպության՝ ECO-ի 16-րդ գագաթնաժողովում ասել է, որ ECO-ն  մեր տարածաշրջանում շարունակում  է մնալ տնտեսական համագործակցության ամենահամահունչ և ամենահասուն մեխանիզմը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության՝  ECO-ի գագաթնաժողովում ունեցած ելույթում հավելել է, - Համագործակցության գործընթացի վերաբերյալ մեր գնահատականը դրական է, և մենք ականատես ենք,որ անդամ երկրները ցանկանում են  ECO-ի շրջանակում ամրապնդել  տարածաշրջանային հարաբերությունները։

ECO-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումն անցկացվում է երկու տարին մեկ՝ ընդհանուր ցուցումներ կիրառելու համար, և թվում է, թե հաշվի առնելով, որ Թեհրանը 2024 թվականին կստանձնի այս կազմակերպության հերթական նախագահությունը , ECO-ի ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում 2025 թվականին։

ECO-ն առանձնահատուկ դիրք ունի որպես այս կազմակերպության հիմնադիր երկրներից և քարտուղարության հյուրընկալող երկիր՝ Իրանի Իսլամական Հանրապետության համար, քանի որ հարևանների, տարածաշրջանի և ասիական երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումն ու ընդլայնումը  Իրանի  Իսլամական Հանրապետության կառավարության արտաքին քաղաքականության տնտեսական առաջնահերթություններից է։ Այս ռազմավարության մեջ առանձնահատուկ տեղ ունեն բազմակողմ և տարածաշրջանային կազմակերպությունները, ինչպիսին ECO կազմակերպությունն է, և նրանց դերի և դիրքի ամրապնդումը որպես երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանի տնտեսական զարգացմանը նպաստող գործոն, գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության ուշադրության  կենտրոնում։ 

Տնտեսական համագործակցության կազմակերպություն՝ ECO-ն տարածաշրջանային կազմակերպություն է,որի անդամ երկրներն են՝  Իրանը, Պակիստանը, Թուրքիան, Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։

Այս կազմակերպության սահմանադրության համաձայն՝ ECO-ն ջանքեր է գործադրում  անդամ երկրների տնտեսական կայուն զարգացման պայմանները բարելավելու ,այս տարածաշրջանում  առևտրային խոչընդոտներն աստիճանաբար վերացնելու , այս 10 երկրներում մարդկային ռեսուրսների զարգացման համար համատեղ ծրագիր պատրաստելու, ինչպես նաև  տրանսպորտային և հաղորդակցության  զարգացման տեմպերն արագացնելու ուղղությամբ։ 

ECO-ն ունի կարևոր առանձնահատկություններ, այդ թվում են՝ կես միլիարդ բնակչությունը, աշխարհի էներգետիկ ռեսուրսների մեկ երրորդի սեփականությունը, Չինաստանի հետ Եվրոպայի , և Պարսից ծոցի ու Հնդկական օվկիանոսի հետ Ռուսաստանի հաղորդակցության եզակի դիրքը։

Ներտարածաշրջանային առևտրի խթանումը ECO կազմակերպության առաջնահերթություններից է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես լրջորեն ձգտում է դյուրին դարձնել առևտուրը տարածաշրջանում և ներտարածաշրջանային առևտրի մասնաբաժինը ներկայիս 7 տոկոսից հասցնել 20 տոկոսի: 

Իրանը համարվում է ECO-ի հիմնական արտահանողներից մեկը, և հետևաբար, ECO-ում առևտրի դյուրացմանն ուղղված  ցանկացած քայլ,   իրանցի արտահանողների համար ավելի հեշտ և էժան կդարձնի տարածաշրջանային շուկաներին հասանելիություն ունենալը։ Այս տարվա (1402 թ.)  առաջին յոթ ամիսներին ECO-ի մյուս անդամների հետ Իրանի առևտրային դրական հաշվեկշիռը հասել է 1,6 միլիարդ դոլարի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է  18 տոկոս կշռով և  4,5 տոկոս  արժեքով։

Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ չնայած ECO-ի աշխարհագրական առավելությանը և մեծ ներուժին, այս տնտեսական բլոկի պոտենցիալ կարողությունները դեռ չեն իրացվել տարբեր պատճառներով, օրինակ՝ համաշխարհային առևտրում այս տնտեսական բլոկի առևտրային մասնաբաժինը կազմում է մոտ 4 տոկոս իսկ ECO-ի ներտածաշրջանային առևտրի ծավալը՝ մոտ 7 տոկոս։

Այդ իսկ պատճառով, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ներտարածաշրջանային առևտրի առավել ազատականացումը, տարածաշրջանային հաղորդակցության ցանցերի ամրապնդումն ու լրացումը, տարանցման և էներգետիկ առևտրի ոլորտում համագործակցության զարգացումը, թվային և գիտելիքի վրա հիմնված տնտեսության առավելություններից և արտոնություններից օգտվելը, ինչպես նաև տարածաշրջանում  տնտեսական փոխանակումների համար ֆինանսական նոր  համակարգի ստեղծումը,անհրաժեշտ է համարել ECO-ում, համագործակցության մակարդակը, ինրչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններում այս կազմակերպության դիրքն ու վարկանիշը բարձրացնելու համար։ 

*

Եվրասիական տնտեսական միությունը ոսկե հնարավորություն է Իրանի համար՝ ընդլայնելու քաղաքական հարաբերությունները և ճեղքելու տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների պայմաններում։ Այդ ընթացքում Իրանը նախատեսում է Հայաստանի միջոցով ընդլայնել իր տնտեսական հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության հետ և հասանելիություն ունենալ Սև ծովին։

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության  փոխտնօրենը հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագիրը վերջնական տեսքի կբերվի, և առևտրային  սակագների ավելի քան 87 տոկոսը կզրոյանա։ Աշխատանք է տարվում, որպեսզի ազատ առևտրի ցանկում ընդգրկվեն այն ապրանքները,որոնք մրցակցային առավելություն ունեն  կամ ապրանքներ, որոնք երկրին անհրաժեշտ է ներմուծել։

Սա կարևոր քայլ է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Եվրասիական տնտեսական միությունը կազմում է միասնական շուկա, որն ընդգրկում է մոտ 180 միլիոն մարդ, իսկ  2020 թվականի  վիճակագրության համաձայն՝  անդամ երկրների համախառն ներքին արդյունքը կազմում է մոտ 5 տրիլիոն դոլար։

Իրանն ու Հայաստանը դարեր շարունակ հաստատել են փոխադարձ հարաբերություններ։ Այսօր Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահելի և կայուն քաղաքական գործընկերներ են, որոնց նպատակն է ամրապնդել փոխադարձ տնտեսական հարաբերությունները։ Ուստի Իրանի և Հայաստանի ղեկավարների վերջին բանակցությունների հիմնական թեմաներից է եղել առևտրատնտեսական համագործակցությունը; Նրանք  մտքեր են փոխանակել նաև տրանսպորտային հարցերի շուրջ։

Վերջերս քննարկվել է Իրանի և Հայաստանի միջև Պարսից ծոց-Սև ծով միջազգային միջանցքի վերաբերյալ նախագիծը, և Հայաստանը մասնակցում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին: «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հիմնական երթուղին Իրանից դեպի Եվրոպա անցնում է Ադրբեջանով և Ռուսաստանով, իսկ Հայաստան երթուղու նպատակն է երկաթգծի միջոցով և Վրաստանի տարածքով կապել Իրանը և Սև ծովը ։ Այս երթուղին կօգնի Իրանին առավելագույն արագությամբ և նվազագույն գնով իր ապրանքները հասցնել Եվրոպա և մեծացնել առևտրի ինտենսիվությունը ողջ տարածաշրջանում։

Բացի այդ, Իրանի և Հայաստանի պաշտոնյաներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միությունում Իրանի տնտեսական ինտեգրման խնդրին։ Հաշվի առնելով, որ Հայաստանը Եվրասիական միության անդամ է, Իրանի և Հայաստանի միջև համագործակցության մեծ հեռանկարներ կան։ Այս տեսանկյունից երկու երկրներն էլ առանձնահատուկ գրավչություն և փոխադարձ հետաքրքրություններ ունեն միմյանց նկատմամբ։

Իրանը  մտադիր է Հայաստանի միջոցով ընդլայնել իր տնտեսական հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ և ելք ունենալ դեպի Սև ծով։ Որպես ԵԱՏՄ միակ անդամ, որը սահմանակից է Իրանին, Հայաստանը մտադիր է դառնալ կարևոր միջնորդ՝ քաղելով այս քայլի բոլոր օգուտները։

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը Հայաստանի համար ամենագրավիչ հեռանկարն է։ Նավթով և գազով հարուստ Իրանը Արևմտյան Ասիայի տնտեսապես ամենազարգացած երկրներից է, և Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը Հայաստանին կդարձնի միության առանցքային անդամ և հնարավորություն կտա օգտվել երկկողմ տրանսպորտից։

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության աճը պահանջում է անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում։ Սա օգուտ կբերի նաև Հայաստանին, քանի որ նա երկար ժամանակ ձգտել է երկարաժամկետ, լայնածավալ տրանսպորտային կապ հաստատել Իրանի հետ: Հայաստան-Իրան երկաթուղու նախագիծը Երեւանի կողմից հաստատվել է 2014 թվականին, սակայն բյուջեի  դեֆիցիտի պատճառով չի իրականացվել։

Եթե ​​Իրանի և Եվրասիայի միջև ստեղծվի ազատ առևտրի գոտի, միության անդամ բոլոր երկրները ներդրումներ կկատարեն երկաթուղու կառուցման համար:Իրանի միանալը Եվրասիական տնտեսական միությանը և միության անդամ երկրների հետ համագործակցության ընդլայնումը հատուկ հնարավորություն են Թեհրանի համար՝ մեծացնելու  արտաքին առևտրի ծավալը և հաղթահարելու պատժամիջոցները։  Ընդհանուր առմամբ, Եվրասիական միության հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդումը «Հայացք դեպի արևելք» մոտեցման և հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման մաս է կազմում։

 Հայաստանը, որպես Իրանի հետ ընդհանուր սահման ունեցող ԵԱՏՄ-ի միակ անդամ, ինչպես նաև Հարավային Կովկասի կարևոր տարածաշրջանում Թեհրանին ամենամոտ երկիր, մեծ նշանակություն ունի և փաստորեն համարվում է ռազմավարական կամուրջ։