Ողջույն բարեկամ-388
Դեկտեմբեր 20, 2023 08:10 Asia/Yerevan
Բարի երեկո սիրելի ռադիոլսող բարեկամներ։ Դուք լսում եք Հայերեն ռադիոժամը։ Շնորհակալություն ձեզ, որ նախապատվությունը տվել եք հայերեն ռադիոժամին։ Ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։
Բարի հանդիպում
Միայն երկու բառ՝
Բարի հանդիպում․․․
Եվ աշխարհն ասես դառնում է քոնը։
Կյանքը փոխվում է ու գեղեցկանում։
Եթե ձմեռ է-զգում ես գարուն,
Եթե մշուշ է, մուժ ու մառախուղ-
Զգում ես արև ու մաքուր երկինք։
Եթե ծարավ ես-
Թվում է հենց նոր պաղ ջուր խմեցիր
Վճիտ աղբյուրից։
Միայն երկու բառ՝
Բարի հանդիպում․․․
Այդ երկու բառում սիրտ կա և ծով բարություն,
Այդ երկու բառում ՝ հոգատարություն ու փաղաքշանք
Եվ կա դարերի խորքից մեզ հասած Սրբազան օրհնանք։
Բարի հանդիպում մեր լավ բարեկամ։