Դեկտեմբեր 25, 2023 12:29 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան ունկնդիրներ։ Շնորհակալություն ձեզ, որ նախապատվությունը տվել եք հայերեն ռադիոժամին և մեզ ընդունել Ձեր ընտանեկան ջերմ օջախներում։ Եթերում է ողջույն բարեկամ հաղորդաշարի հերթական թողարկումը։

Ինչպես արդեն գիտեք Հայերեն Ռադիոժամն ամեն տարի Ամանորին և Ս․Ծննդյան տոներին ընդառաջ, պատրաստում ու հեռարձակում է հատուկ հաղորդում։

Շարունակվելով այս ավանդույթը, Հայերեն Ռադիոժամի ամանորյա հաղորդումը մեկնարկելու է կիրակի դեկտեմբերի 31-ին Թեհրանի ժամանակով ժամը 22։50-ին, և կշարունակվի    մինչև երկուշաբթի 2024 թ․-ի հունվարի 1-ի առավոտյան ժամը 00:50-ը, հոգևոր և հաճելի մթնոլորտ ապահովելով  Ձեզ համար։

Իրանում մեր  ունկնդիրները կարող են հաղորդումն ունկնդրել արտասահմանյան թողարկումների հեռուստաալիքների ցանկում ներառված թվային հեռուստատեսային ընդունիչների և Iran Seda բջջային հավելվածի միջոցով, իսկ Հայաստանում և աշխարհի այլ կետերում՝ Հայերեն ռադիոժամի ինտերնետային կայքի միջոցով, որի հասցեն է Parstoday.ir/hy

Հարգարժան ունկնդիրներ, Ձեր տրամադրության տակ են Հայերեն Ռադիոժամի 22013761 հեռախոսահամարը և  Armenianradio@ ws.irib.ir    Էլեկտրոնային  հասցեն։ Սիրով սպասում ենք Ձեր ամանորյա ուղերձներին։

Հարգելի բարեկամ մեզ կարող եք հետևել նաև  սոցցանցերում Ֆեյսբուքում, թվիթերում, թելեգրամում և ինստագրամում, հետևյալ հղումներով՝

facebook.com/parstoday.arm

twitter.com/radio_armenian

t.me/parstoday_arm

instagram.com/parstodayarmenian