Հունվար 02, 2024 13:55 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան ունկնդիրներ։ Եթերում է ողջույն բարեկամ հաղորդաշարի 2023 թվականի վերջին թողարկումը։ Ձեզ մաղթում ենք նախատոնական լավ տրամադրություն։

Ինչպես արդեն գիտեք Հայերեն Ռադիոժամն ամեն տարի Ամանորին և Ս․Ծննդյան տոներին ընդառաջ, պատրաստում ու հեռարձակում է հատուկ հաղորդում։
Շարունակվելով այս ավանդույթը, Հայերեն Ռադիոժամի ամանորյա հաղորդումը մեկնարկելու է կիրակի դեկտեմբերի 31-ին Թեհրանի ժամանակով ժամը 22։50-ին, և կշարունակվի մինչև երկուշաբթի 2024 թ․-ի հունվարի 1-ի առավոտյան ժամը 00:50-ը, հոգևոր և հաճելի մթնոլորտ ապահովելով Ձեզ համար։