Փետրվար 12, 2024 08:02 Asia/Yerevan

Բարի երեկո սիրելի ռադիոլսող բարեկաներ: Դուք լսում եք ԻԻՀ Ձայնի հայերեն Ռադիոժամը, եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Մեր երկիր Իրանում Այգաբացի օրեր են։ Նշվում է այգաբացի տասնօրյակը՝ իսլամական հեղափոխության հաղթանակի բարեբաստիկ տարեդարձը: Փետրվարի 1-11-ը անվանվել է «Այգաբացի օրեր»՝ ի հիշատակ տասնօրյա պայքարի։  

Հինգշաբթի  փետրվարին 1-ին Իրանի և աշխարհի տարբեր ծայրերում մեկնարկել են Իրանի Իսլամական հեղափոխության փառավոր հաղթանակի տարեդարձի տոնակատարությունները՝ «Ազգային տոնախմբություն, խանդավառ մասնակցություն, լուսավոր ապագա» կարգախոսով:

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական լեքսիկոնում «Այգաբացի տասնօրյակ»  է կոչվում Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի օրվան նախորդող տասն օրը: