Ողջույն բարեկամ-400
Մարտ 11, 2024 10:54 Asia/Yerevan
Բարի հանդիպում սիրելի ունկնդիրներ: Եթերում է Ողջույն բարեկամ հաղորդաշարի հերթական թողարկումը: Ձեզ սիրով ողջունում է Հայերեն ռադիոժամի ողջ աշխատակազմը և բոլորիդ մաղթում առողջություն, լավ տրամադրություն և իհարկե հոգու ջերմություն։
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,-
Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել, թե իմ արածն արեցի:
Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի,
Չասել, թե արդեն փառքին տիրեցի,
Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի,
Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի.
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ:
Գևորգ Էմին