Ապրիլ 03, 2024 12:25 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ձեր ուղեկիցն է Հայերեն ռադիոժամը: Ներկայացնում ենք իրանական 1402 թվականի «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի վերջին թողարկումը:

                 ԾՆՆԴԱՎԱՅՐ

Առաջին անգամ աշխարհում տեսած

Իմ առավոտն է այնտեղ մնացել,

Նա, որ բուրում էր իբրև ցորեն հաց

Եվ բուրում իբրև գարնան հող ու ցել...

 

Եվ մնացել է առաջին անգամ

Աշխարհում տեսած իմ աղբյուրն այն ջինջ,

Որից զրնգուն ու անապական

Եվ որից պայծառ չտեսա ոչինչ։

 

Եվ մնացել է լուսեղեն մի ամպ,

Եվ մնացել է այնպիսի մի ձյուն,

Որ իր բարությամբ ու արդարությամբ

Նման էր այնպես մանկության աստծուն։

                                   Վահագն Դավթյան