Ողջույն բարեկամ-404
Բարի երեկո սիրելի ռադիոլսող բարեկամներ։Գարուն է , օրերը տոնական։Այո, այսօր ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այս օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Այս բերկրալի տոնի կապակցությամբ շնորհավորում ենք բոլոր մայրերին։ Ձեզ մաղթում ենք առողջություն ,երջանկություն, մայրական բերկրանքի բազում պահեր։
Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ`
Արևի դեմ մի ճրագ:
Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ`
Այն խեղճ ճրագն է ցրում:
Մայրս փոքրիկ,մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս`մի բուռ սրտիս մեջ`
Գիշեր ու զօր արեգակ:
Հ․ Շիրազ