Իրանի համալսարանները (13)
«Նեսֆե Ջահան» թարգմանաբար աշխարհի կեսը, այն անվանումն է, որ վաղուց ի վեր տրվել է Սպահան քաղաքին: Այս քաղաքը Իրանում և աշխարհում հայտնի է այս անունով: Բնական գեղատեսիլ տարածքների կողքին հարյուրավոր և հազարավոր տարիների վաղեմություն ունեցող ավելի քան 6000 պատմական կոթողների առկայությունն արդեն իսկ համոզիչ պատճառ է Իրանի այդ տարածքը այդ անունով կոչելու համար:
Նախնիների թողած հիշատակները, պատմական ու մշակութային առկայության արդյունքն է, որոնց մեծ մասի վաղեմությունը հասնում է մինչև Ք.ա. 3-րդ հազարամյակը: Պատմական արժեքավոր կոթողներ ինչպես մզկիթներ, ատրուշաններ, եկեղեցիներ, պալատներ, այգիներ, մինարեներ, տներ, կամուրջներ ու կրոնական դպրոցներ այդ թվում «Չհար բաղ», «Նիմ Ավարդ» դպրոցները և «Վալի Ասր» արհեստագիտական դպրոցը միահյուսվել են Սպահանի բնական գրավչությունների հետ, որպեսզի համաշխարհային համբավ ընծայեն այս քաղաքին: Նշված գրավչությունների բերումով աշխարհի տարբեր անկյուններից մարդկային պատմության ու քաղաքակրթության երկրպագուները այդ պատմա-մշակութային հուշարձանները տեսնելու համար ճամփորդում են Իրանի այդ քաղաք:
Սպահանի համալսարանը մեկն է Սպահանում գտնվող երկու պետական մեծ համալսարաններից: Այս համալսարանը գտնվում է «Շիրազի դարպասի» հարևանությամբ: Ընդհանուր մակերեսը 3մլն. քմ. է: Սպահան քաղաքի մյուս մեծ համալսարանը Սպահանի արդյունաբերական պետական համալսարանն է, որը գտնվում է Սպահանի մյուս կողմում՝ քաղաքի արվարձանում: «Սպահանի համալսարան»ն ու «Սպահանի արդյունաբերական համալսարան»ը Սպահան քաղաքի և առհասարակ Իրանի ամենամեծ համալսարանների շարքին են դասվում:
Որպես կարևորագույն ու վաղեմի ամենահին գիտական ու մշակութային կենտրոններից մեկը և որպես առաջնակարգ մայր համալսարաններից մեկը՝Սպահանի համալսարանը գործունեություն է ծավալում ուսուցողական ու հետազոտական ոլորտներում:
Սպահանի համալսարանը հիմնադրվել է այն ժամանակ, երբ մի խումբ բժիշկներ առողջապահական ուսուցողական բարձրագույն ուսումնարան հիմնադրելու համար հաջողեցին համապատասխան արտոնություններ ստանալ ժամանակի իշխանություններից: Այդ ուսումնարանի հիմնադրումը փաստորեն Սպահանի համալսարանի հիմնադրման սկզբնական կորիզն է համարվում:
Արեգակնային հիջրեթի 1325թ.(1946 թ.) առողջապահական բարձրագույն ուսումնարանի հիմնադրման արտոնություններ ստանալուց և այդ ուսումնարանում սովորել ցանկացողների թվի ավելացման հետևանքով Սպահանի համալսարանի հիմնադրման համար նկատի առնված «Հազար Ջարիբի» տարածքը հասնում էր մինչև Սեֆե լեռան մոտակայքը:
Առողջապահական գիտությունների բարձրագույն ուսումնարանը հիմնադրելուց և «Հազար Ջարիբի» շրջան տեղափոխվելուց հետո ա.հ. 1329թ. աբան ամսի 7-ին, (1950 թ.) նույն ուսումնարանի հարևանությամբ կառուցվում է բժշկական համալսարանը: Իրանական 1335թ. (1956 թ.) Սպահանի համալսարանի մակարդակը առավել բարձրացնելու նպատակով կատարվում է ևս մի քայլ, որն է դեղագործության համալսարանի հիմնադրումը:
Իրանական 1337 թ.( 1958թ.) դեղագործության համալսարանի հիմնադրումից հետո գրականության համալսարանը «Շահզադե Իբրահիմ» պողոտայում իր աշխատանքն է սկսում «Պարսից լեզվի և գրականության», նաև «Անգլերեն լեզվի և գրականության» երկու ճյուղերով: Հետագայում գրականության համալսարանը ընդարձակվում է ներառելով՝ «Ֆրանսերեն լեզվի և գրականության»,« Հայոց լեզվի և գրականության», «Արաբերեն լեզվի և գրականության», «պատմագիտության ու աշխարհագրության» և «հասարակագիտության» ճյուղերը: «Շահզադե Իբրահիմ» պողոտայից գրականության համալսարանի տեղափոխումը Հազար Ջարիբի տարածք և միանալով մյուս ֆակուլտետներին նոր երանգ է հաղորդվում Սպահանի համալսարանին: Արեգակնային հիջրեթի 1347 թվականին( 1968թ.) երբ ձևավորվում է Սպահանի համալսարանի ընդհանուր կառուցվածքը Մեծն Կյուրոսի անվան բարձրագույն դպրոցը նույնպես միացվում է այս համալսարանին և նույն այդ տարվա ընթացքում հիմնադրվում է տնտեսական ու վարչական գիտությունների ֆակուլտետը:
Ներկա դրությամբ Սպահանի համալսարանն ունի 13 ֆակուլտետ, որոնցից 6-ը հումանիտար ոլորտում են գործունեություն ծավալում և մյուս 7 ֆակուլտետները այլ ոլորտներում: Այդ համալսարանը նույնպես ունի 6 հետազոտական հաստատություն, 7 հետազոտական կենտրոն և 8 գերազանցության կենտրոններ:
Սպահանի համալսարանի գործունեության մեկնարկից առայսօր շարունակ անվանի անհատականություններ ու ակնառու դեմքեր սովորել կամ դասավանդել են այս համալսարանում, որոնցից կարող ենք հիշել՝ բժշկագիտական համալսարանի հանգուցյալ դասախոս դոկտ. Հոսեյն Ջեբել Ամելին: Վարպետ Ամելին Թեհրանի համալսարանի մաթեմատիկայի ճյուղի առաջին շրջանավարտներից է եղել և Պրոֆեսոր Մահմուդ Հեսաբիի գերազանցիկ ուսանողներից: Ուսումն ավարտելուց հետո նա սկսում է դասավանդել և 40 տարեկանում որոշում է սովորել բժշկական համալսարանում: Բժշկական համալսարանն ավարտելուց հետո նա մեկնում է Փարիզ և մասնագիտանում մանկաբուժության ճյուղում: Նա տարիներ դասավանդել է Սպահանի համալսարանում: Պրոֆեսոր Ջեբել Ամելին նահատակ Մոհամմեդ Ռեզա Ջեբել Ամելիի հայրն է: Սպահանի համալսարանի շրջանավարտ մյուս ակնառու դեմքերից են՝ Իրանի թատրոնում քննադատական կատակերգության դպրոցի հիմնադիր՝ Ռեզա Էրհամ Սադրը նույնպես Զոլֆաղար Ալի Բութոյի կին և Բինազիր Բութոյի մայր Նուսրաթ Բութոն:
Սպահանի համալսարանը գտնվում է Իրանում գիտություն արտադրող 20 բարձրակարգ համալսարանների շարքում: Հումանիտար գիտությունների բնագավառում կատարած հետազոտությունների առումով այն գտնվում է 3-րդ հորիզոնականում:
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն 1393-1394 թ. ( 2015թ. ) Սպահանի համալսարանի ֆակուլտետներում բարձրագույն ուսում են ստացել 15 հազար ուսանողներ, որոնց մեծ մասը եղել են գործադիր տնօրինության, քաղաքական գիտությունների, համակարգչային ծրագրավորման, ֆիզիկայի և հաշվապահության ուսանողներ:
Սպահանի համալսարանի ներկայացրած վարկի ու գիտական բարձր մակարդակի բերումով այդ համալսարան են ներգրավվել արտասահմանցի ուսանողներ, ընդորում 1394 թ. (2015թ.) տվյալներով շուրջ 163 արտասահմանցի ուսանողներ ուսանում են այս համալսարանի ֆակուլտետներում: Արտասահմանցի մեծ թվով ուսանողներ են սովորում՝ համակարգչային ծրագրավորման, քաղաքական գիտությունների, բժշկագիտական ճարտարագիտություն-բիո էլեկտրիկ, Գործարար կառավարման և կլինիկական հոգեբանության ճյուղերում:
Շրի Լանկայից Ֆաթեմե Հոմեյրան սովորում է Սպահանի համալսարանում: Նա բժշկագիտության ուսանող է: Այժմ կլսենք այս արտասահմանցի ուսանողին...
Ես Ֆաթեմե Հոմեյրան եմ Շրի Լանկայից: Սպահանի համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող եմ: Այժմ երեք տարի է ինչ գտնվում եմ Իրանում: Նախքան Սպահանի համալսարանում սովորելը Ղազվինի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային համալսարանում սովորել եմ պարսից լեզու: Բարձրագույն ուսումս շարունակելու համար Իրանը և Սպահանի համալսարանը ընտրել եմ նախ իսլամ կրոնին ու կանանց կողմից իսլամական հիջաբին հավատարիմ լինելու և ապա այս համալսարանի բարձր մակարդակի բերումով: Սպահանը գեղեցիկ քաղաք է: Այն նաև շատ խաղաղ քաղաք է, ունի կլիմայական բարենպաստ եղանակ: Գիտական առումով Սպահանի համալսարանը աշխարհի առաջադեմ համալսարաններից է: Ունի բանիմաց ու լավ բնավորության տեր դասախոսներ, ովքեր սովորել են աշխարհի բարձրակարգ և հայտնի համալսարաններում: Սպահանի համալսարանի մյուս առավելություններից կարելի է համարել արդիական հնարավորությունները: Ես հպարտ եմ, որ սովորում եմ Սպահանի համալսարանում: