Իրանի համալսարանները (11)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ ներկայացնում ենք «Իրանի համալսարանները» հաղորդաշարի 11-րդ զրույցը: Ընկերակցեք մեզ:
Արեգակնային հիջրեթի 1330թ.(1960 թ.) Իրանում գիտական-ուսուցողական ինստիտուտների ընդլայնման հետ միաժամանակ Թեհրանի հյուսիսային բարենպաստ եղանակ ունեցող շրջաններից մեկում շահագործման է հանձնվում «Ազգային համալսարան» անվամբ հայտնի մի համալսարան, որը հետագայում կոչվեց ««Շահիդ Բեհեշթի» համալսարան»:
Առկա փաստաթղթերի համաձայն Իրանի Ազգային համալսարանի հիմնադրման գաղափարը կապվում է Արեգակնային հիջրեթի 1290-ականներին (1911 թ.) : Այն ժամանակ, երբ Դար-օլ-Ֆոնուն դպրոցի հիմնադրումից, ընդլայնումից և երկրում արդիական գաղափարները մուտք գործելուց հետո պաշտոնական մի կենտրոն կառուցելու կարիք է զգացվում՝ Իրանում մասնագետ մարդուժ դաստիարակելու համար: Իրանի ազգային փաստաթղթերի կազմակերպությունում առկա փաստաթղթի համաձայն, որպես առաջին անգամ ժամանակի կրթության նախարարությունը Հաջի Միր Սեյեդ Ալիի տնօրէնությամբ Ազգային համալսարանի հիմնադրման արտոնությունը տրվում է Աբոլհասանխան Շարիֆին: Գործընթացին կապվող և պահպանված սակավաթիվ նամակագրություններում այդ դպրոցը հիշվում է որպես Ազգային համալսարան:
Հաշվի առնելով Փահլավի դինաստիայի այսպես կոչված արդիականացման քաղաքականությունները, արդիական կառույցների նմանվող կենտրոնների հիմնադրումը դրված էր օրակարգում: Այդ ժամանակներում համալսարանների հիմնադրումը գտնվում էր ուշադրության կենտրոնում և արգեգակնային հիջրեթի 1313թ.(1934 թ.) Թեհրանի համալսարանի հիմնադրումը եղավ ողջ Իրանում համալսարաններ հիմնադրելու շարժման սկիզբը: Այնպես որ պակաս քան երկու-երեք տասնամյակների ընթացքում ականատես ենք լինում Իրանի տարբեր կողմերում բազմաթիվ համալսարանների հիմնադրմանը:
Սակայն Թեհրանում ազգային համալսարանի հիմնադրումը մի քանի տարով հետաձգվեց այն պատճառով, որ Թեհրանի համալսարանի աշխատանքները դեռ չէին ավարտվել և ոչ կառավարական համալսարանների հիմնադրման փոխարեն պիտի կատարելագործվեին ու առաջադիմեին առկա համալսարանները:
Վերջապես ա.հ. 1333թ.(1954թ.) իրանցի երիտասարդների ուսման նպատակով արտերկիր մեկնելը կասեցնելու համար Դոկտ. Ալի Շեյխոլէսլամը ժամանակի իշխանությանը առաջարկեց հիմնադրել ազգային համալսարան, ինչը ընդունվեց իշխանության կողմից:
Առաջարկին համաձայնություն տալուց հետո Դոկտ. Շեյխոլէսլամը գործուղվում է ուսումնասիրելու ԱՄՆ-ի և Եվրոպայի ոչ պետական համալսարանները: Ուսումը և ուսումնասիրություններն ավարտելուց հետո ա.հ. 1338թ.(1959 թ.) Դոկտ. Շեյխոլէսլամը վերադառնում է Իրան և ժամանակի կառավարության համաձայնությունն ստանալով ոչ պաշտոնապես Ռամսար պողոտայում գտնվող իր բնակարանում բացում է Ազգային համալսարանի քարտուղարությունը:
Քարտուղարության պարտականությունն էր պատրաստել համալսարանի հիմնադրման նախադրյալները, ու նույնպես այն գործազուրկ շրջանավարտների ուսումնական տվյալները,որոնք ուսանել են ԱՄՆ-ում և Եվրոպայում: Գործի նախադրյալները պատրաստելուց հետո ա.հ. 1338թ.(1959) բահման ամսին հիմնադրվում է «Շահիդ Բեհեշթի» համալսարանը և նրա կանոնադրությունը վավերացվում է ժամանակի մշակույթի խորհրդի 998-րդ նիստում:
Համալսարանի հիմնադրման առաջին տարիներին չնայած որ կառավարության կողմից նաև նպաստներ էր հատկացվում ազգային համալսարանին, սակայն ուսանողներից ստացած ուսման վարձը համարվում էր համալսարանի ծախսերի հայթայթման կարևորագույն աղբյուրը: Ազգային համալսարանի հիմնադիր Դոկտ. Շեյխոլէսլամը աստիճանաբար դեպի ազգային համալսարան գրավվեց ԱՄՆ-ում ուսում ստացած անձանց: Համալսարանի գիտական խորհրդի առաջին անդամները քիչ թե շատ ԱՄՆ-ում բարձրագույն ուսում ստացածներն էին: Դոկտ. Շեյխոլէսլամը փորձում էր միջին խավի իրանցի մտավորականությանը ներգրավվել համալսարանի կազմում: Այդ բոլորով հանդերձ ազգային համալսարանը նորակառույց լինելու և ուսման վարձ ստանալու պատճառով, ֆինանսական բարենպաստ պայմաններում ապրողներից բացի բարձրագույն ուսմանը ձգտող այլոց հիմնական առաջանհերթությունը չէր համարվում:
Ա.հ. 1340-ական և 50-ական թվականներին ընդլայնվում է համալսարանի շենքը և այդ համալսարանում բացվում են բազմաթիվ ֆակուլտետներ և տարբեր ճյուղերի ուսանողներ սկսում են բարձրագույն ուսում ստանալ այս համալսարանում: Ազգային համալսարանի կարևորագույն հեղաշրջումը կատարվել է ա.հ. 1353թ. այն ժամանակ, երբ ժամանակի կառավարությունը պետական բյուջե է հատկացնում ազգային՝ ոչ կառավարական ինստիտուտներին և բարձրագույն ուսումը դառնում է անվճար: Դրա արդյունքում ազգային համալսարանի հյուսվածքը դուրս է գալիս բարձր խավի մենաշնորհից և տարբեր խավերի բազմաթիվ ուսանողներ կարողանում են մուտքի քննությունում ընդունվելուց հետո հաճախել այդ համալսարան: Այդպիսով մյուս համալսարանների նման այս համալսարանն էլ վերածվում է հանրային համալսարանի:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ա.հ. 1358թ. հեղափոխության խորհրդում վավերացված օրենքի համաձայն, մասնավոր կարգավիճակ ունեցող ազգային համալսարանը դառնում է պետական համալսարան: Ա.հ. 1362թ. խորդադ ամսին ժամանակի մշակութային հեղափոխության շտաբը Իրանի ազգային համալսարանը վերանվանում է «Շահիդ Բեհեշթի» համալսարան, նահատակված հոգևորական Բեհեշթիի հեղափոխությանը մատուցած արժեքավոր ծառայությունների համար:
Ա.հ. 1364թ. կառավարության կողմից՝ Առողջապահության, բուժման և բժշկության ուսուցման նախարարության հիմնադրման մասին ընդունված որոշման համաձայն, բժշկական կենտրոնները և բժշկագիտական ֆակուլտետները առանձնացվում են համալսարաններից: Մի շարք ուսումնական կենտրոնների հետ զուգակցվելուց հետո, որպես «Շահիդ Բեհեշթի»ի անվան բժշկագիտական համալսարան այն սկսում է իր գործունեությունը:
Ներկայումս, երբ «Շահիդ Բեհեշթի» համալսարանը իր գործունեության 56-րդ տարին է անցկացնում ունի ավելի քան 800 գիտական խորհրդի անդամներ, ինչը այդ առումով Իրանում երկրորդ տեղն է զբաղեցնում: Ունենալով 19 գործունյա ֆակուլտետներ, որոնք ըստ բազմազան ճյուղերի էությանը տեղավորվում են հասարակական գիտությունների, հումանիտար գիտությունների, տեխնիկ և ճրտարագիտական գիտությունների խմբերում, «Շահիդ Բեհեշթի» համալսարանը բառի բուն իմաստով համարվում է համապարփակ համալսարան: Իրանում սակավաթիվ են այն համալսարանները, որ այս համալսարանի նման կարող են ուսումնական բոլոր խմբերում ուսանողներ ընդունել:
««Շահիդ Բեհեշթի»» համալսարանի առանձնահատկություններից մեկը նրա կենտրոնացված լինելն է: Կլիմայական բարենպաստ եղանակով Թեհրանի Վելենջաք շրջանում գտնվող և շուրջ 70 քկմ. մակերեսով «Շահիդ Բեհեշթի» համալսարանը իր մեջ ներառում է տարբեր ֆակուլտետներ, ուսումնասիրության կենտրոններ, հանրակացարաններ, վարչական շինություններ, ինչի բերումով էլ դյուրին է դառնում ուսանողների ուսմանն առնչվող գործերը:
Ներկա դրությամբ «Շահիդ Բեհեշթի» համալսարանը ունի 57 հիմնական շենքեր, 19 ֆակուլտետ, ուսումնասիրության 10 կենտրոն և հետազոտության 9 կենտրոններ: Ուսումնասիրության 10 կենտրոնները բաժանվում են երկու խմբի՝ կիրառական գիտությունների և հումանիտար գիտությունների ուսումնասիրության կենտրոններ: Այս համալսարանը նույնպես ունի արդիական կենտրոնական լաբորատորիա, որտեղ առկա են ամենաառաջադեմ էլեկտրոնային մանրադիտակներ և անալիզի արդիական տեխնիկաներ: Նույնպես ունենալով գոհարեղենի ստուգման լաբորատորիա «Շահիդ Բեհեշթի» համալսարանը այդ առումով առաջին համալսարանն է համարվում, որն հասանելի է արդիական առաջադիմական սարքավորումների ու տեխնոլոգիաների ինչպես հասանելիությունը լազերային տեխնոլոգիայի:
«Շահիդ Բեհեշթի»ի անվան համալսարանը և՛ Իրանի և միջազգային մակարդակով բազմաթիվ նվաճումներ է ունեցել, որոնցից կարող ենք հիշել 2015թ. Լայդենի դասակարգման համակարգում 584-րդ հորիզոնականում գտնվելը և գիտության արտադրման առումով աշխարհի բարձրագույն 10 տոկոսի շարքում դասվելը:
Վիճակագրական տվյալների համաձայն 1393-1394(2015 թ․) ուսումնական տարեշրջանում այս համալսարանի տարբեր ֆակուլտետներում ու վարժարաններում ուսում են ստացել ավելի քան 19 հազար 692 ուսանողներ: «Շահիդ Բեհեշթի» համալսարանի բարձր հեղինակության ու գիտական բարձր մակարդակի բերումով այս համալսարանում ուսում են ստանում շուրջ 245 արտասահմանցի ուսանողներ, ովքեր Իրան են եկել տարբեր երկրներից այդ թվում՝ Իրաքից, Լիբանանից, Աֆղանստանից, Սիրիայից, Տաջիկստանից, Սուդանից, Սոմալիից, Չադից, Փղոսկրի Ափից, Նիգերիայից, Պաղեստինից, Թուրքիայից, Բանգլադեշից, Բահրեյնից, Եգիպտոսից, Ադրբեջանից, Սենեգալից, Եմենից, Սերբիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից և Ղրղզստանից:
Պրն. Գուրանգոմը Սենեգալից եկած 25 տարեկան ուսանող է: Ներկայումս նա Իրանագիտության ճյուղի դոկտորական աստիճանի 2-րդ կիսամյակի ուսանող է:
Մեր թղթակիցը հարցազրույց է ունեցել նրա հետ, որն այժմ կլսենք միասին:
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ:
Ես Գուրանգոմն եմ Սենեգալից: 25 տարեկան եմ: Իրանագիտության դոկտորականի 2-րդ կիսամյակի ուսանող եմ: Ես 4 տարի է ինչ սովորում եմ Իրանում, այսինքն բակալավարի աստիճան ստացել եմ Իրանում «Շահիդ Բեհեշթի» համալսարանից և այդ տարիներին սովորել եմ գրականություն: Թե ինչպես ստացվեց, որ կարողացա ուսման համար գալ Իրան ասեմ, որ 2004թ. Սենեգալի համալսարանը «Շահիդ Բեհեշթի» համալսարանի հետ ուսանողներ փոխանակելու պայմանագիր կնքեց, ինչը առիթ ստեղծվեց գալ Իրան և բարձրագույն ուսում ստանալ այս երկրում: Իրանի համալսարանների մեջ «Շահիդ Բեհեշթի» համալսարանը շատ լավ համալսարան է այսինքն գիտական բարձր մակարդակ ունեցող համալսարաններից է: Իսկապես լավ համալսարան է: Միջազգային մասշտաբով էլ այն լավագույններից է համարվում:
Ես մտադիր եմ բարձրագույն ուսումս ավարտելուց հետո վերադառնալ Սենեգալ և իմ երկրում Իրանագիտություն դասավանդել: