Հունիս 22, 2016 16:22 Asia/Yerevan

Ընտանիքի առողջության ու անվտանգության փլուզումը՝ թմրամոլության հետևանք է:

Մասնագետների կարծիքով թմրամոլությունը իրականում մի տեսակ հիվանդություն է, որն ունի աստիճանական ընթացք և դանդաղորեն հաճոյական ու ժամանցային օգտագործումից վերածվում է մշտական ու լուրջ օգտագործման: Այդ առումով այն անձինք, ովքեր սկսում են թմրադեղեր օգտագործել չգիտեն, որ շուտով տառապելու են թմրամոլությամբ: Ընդհանրապես թմրամոլության հիվանդությամբ տառապող անձը տեղյակ չէ արատի առաջընթացից և հասկանում է այն ժամանակ, երբ արդեն ուշ է: Ընտանիքի անդամները նույնպես առհասարակ խնդրի մասին հասկանում են այն ժամանակ, երբ տհաճ փոփոխություններ ու հոգեվիճակ են սկսվել անհատի մոտ:
Սկզբում ընտանիքի անդամները իրենք իրենց հույս ներշնչելու և իրականությանը չառճակատվելու համար ջանում են խնդիրը չնչին ու աննշան ձևացնել և պատկերացնել այնպես որ այս վիճակը աստիճանաբար մեղմանալու է և ընտանիքի թմրամոլ անդամը շուտով դադարեցնելու է թմրադեղերի օգտագործումը: Սակայն թմրադեղերից կախվածության ավելացմամբ, թմրադեղերի հայթայթելն ու օգտագործելը հիվանդ անհատի համար դառնում է կյանքի կարևորագույն խնդիրը և հետզհետե նրա և ընտանիքի անդամների հարաբերությունները սառում են: Սա այն դեպքում է, երբ թմրամոլ անհատի ու թմրադեղերի օգտագործումը բառիս բուն իմաստով անլուծելի խնդիր է դառնում ընտանիքի համար: Հնարավոր է ընտանիքի անդամները կարողանան տեսնել մի շարք փոփոխություններ, սակայն ընդհանուր առմամբ չեն կարող գուշակել թե ինչ է տեղի ունենում: Նրանք միայն հասկանում են, որ տունը էլ անվտանգ վայր չէ և խաղաղության ու անվտանգության փոխարեն տան մթնոլորտում այժմ իշխում են ցնցումները, սթրեսներն ու վախերը: Այն մարդը, ում անցյալում ճանաչում էին ամբողջությամբ վերածվել է ագրեսիվ ու վատ բնավորության տեր մարդու կամ էլ հոգնած ու անկարող անհատի, ով ընտանիքի անդամների հետ շփվելու ոչ մի ցանկություն չունի:Թմրամոլ անհատի անհատականության ու բնավորության կտրուկ փոփոխություններին հակազդելու համար ընտանիքի յուրաքանչյուր անդամ անգիտակցաբար ընտրում է յուրօրինակ մեթոդ և այս արձագանքները աստիճանաբար դառնում են ընտանիքի անդամների վարքագծի մի մասը: Կողակիցը, ծնողները և այն զավակները, ովքեր թմրամոլ չեն վիճաբանություններից խուսափելու համար հաճախ պարտավորվում են անտեսել իրենց ու ընտանիքի մյուս անդամների կարիքները:
Ընտանիքը հաճախ հետևում է հիվանդագին հատկությունների: Ընտանիքի և իրենց հարատևման համար տան անդամները ընդունում են իրենց պարտադրված դերերը՝ չիմանալով, որ այդպիսով նրանք նպաստում են թմրամոլ անհատի հիվանդագին վերաբերմունքի ու վարքագծի շարունակմանը: Այն օրենքները, որոնք իշխում էին ընտանիքում նախքան անդամներից մեկի թմրամոլությունը, դժվարությունների բերումով կորցնում են իրենց գործնական ուժը և աստիճանաբար նոր օրենքներ են իշխող դառնում ընտանիքում, ինչին հարկադրաբար հետևում են ընտանիքի բոլոր անդամները: Փաստորեն այս օրենքները, որոնք ստեղծվում են ընտանիքի միաբանությունը պահպանելու համար, հաճախ խափանում են ընտանիքի անդորրն ու անվտանգությունը: Որպես օրինակ, ըստ նոր կարգադրությունների, թմրամոլ անհատի կինը պարտավորվում է ինքը միայնակ իր վրա վերցնել ընտանիքի ամբողջ բեռը և ամուսնու կողմից բաց թողնված պարտականությունները: Այն ընտանիքներում, որտեղ հայրն ու մայրն են տառապում թմրամոլությամբ այդ պարտականությունները հաճախ պարտադրվում են ընտանիքի ավագ որդուն: Չնայած որ այդ փոփոխությունները հեղաշրջում են կյանքն և ցավ ու տառապանք են պատճառում ընտանիքի անդամներին, սակայն վերջնականապես վերածվում են ընտանիքին իշխող չգրված օրենքների: Այս օրենքներն ու դրույթները ընտանիքի վրա թողած թմրամոլության հետքերն են, ինչը վերջնականապես ավերել ու անկառավարելի է դարձրել նրանց կյանքը և խախտել է ընտանիքի բոլոր անդամների անդորրը:

 

Պիտակ