Փետրվար 03, 2016 09:40 Asia/Yerevan

Իրանական երաժշտությունը հազարավոր տարիներ շարունակ սերնդե-սերունդ փոխանցվել է Իրանական բարձրավանդակի բնակչությանը, իսկ նրա ամենաթովիչ ու դյուրամատչելի և առավել ընկալելի տարբերակը ժառանգություն է հասել մեզ:

 Իրանական երաժշտության ձևավորման գործընթացի վրա նշանակալի ներդրում են ունեցել Հունաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների, Աֆղանստանի, Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի ավանդական երաժշտությունը, որոնք իրենց հերթին ազդեցություն են կրել Իրանական երաժշտությունից:

Իրանական երաժշտությունը, արվեստի մյուս բոլոր ճյուղերի նման դրսևորումն է մարդկանց և հասարակության խորաթափանց զգացմունքների՝ ինչը հավերժական կյանք ունի և գալիք դարերի ընթացքում ևս կմնա որպես մարդկային բարձր արժեքների ներշնչման աղբյուր:

Իրանական երաժշտական արվեստը իր մեջ ներառում է մուղամները, դազգահները և գուշեները, նախերգանքները, միզրաբները, տաղաձևերը, և գրականության, բեմարվեստի, ժողովրդային մշակույթի ու կրոնական, էպիկական ու ֆոլկլոր երաժշտության տարբեր կողմեր: Որպեսի Իրանի տարածքում ձևավորված յուրատիպ երաժշտությունը ավելի շոշափելի դառնա պետք լսել իրանական երաժշտություն:

    Իսկ այժմ երաժշտության ծագման մասին:

Աշխարհի բոլոր ազգերը՝ երաժշտության ծագումը, որևէ ձևով կապ են տվել առասպելական ու էպիկական ավանդապատումների՝ որոնք սերնդե-սերունդ փոխանցվել են:

Օրինակ Ճապոնիայում, երբ արև աստվածուհին խռովում է, մարդիկ փորձում են երգելով նրան սիրաշահել՝ որպեսզի դարձյալ փայլատակի. այս ավանդույթը այսօր ևս արևի խավարման ժամանակ կատարվում է Ճապոնիայում:

Հույները ևս պաշտում էին առևտրականների աստված՝ Հերմեսին: Ըստ հունական պատմվածքի` առաջին քնարը պատրաստվել է կրիայի պատյանից Հերմես Աստծու կողմից: Ասվում է, թե Հերմեսը Միջերկրականի ափերում շրջագայելիս՝ լարեր էր գողացել իր եղբայր՝ Ապոլոնից, որոնք ամրացնում է կրիայի պատյանին և այդտեղից ստեղծվում է նվագելու առաջին գործիք՝ լիրը կամ քնարը:

Ասում են, թե արաբների մոտ, առաջին երգը երգել է Կայենի որդի Ջեբելը, Հաբելի մահվան ողբը կատարելիս:

Հիշյալ և մյուս ազգերի մոտ գոյություն ունեցող ավանդապատումները վկայում են, որ երաժշտությունը մարդկային կյանքին տարեկից պատմություն ունի, իսկ այնտեղից, որ չափածո դրսևորումները մարդկային բնույթի համար գերադասելի են՝ հենց այս պատճառով նախնադարյան շրջաններից մարդիկ զբաղվել են երգով, երաժշտությամբ, պարով և ոտանավորներ հյուսելով, որոնք ռիթմի վրա են կատարվում:

Մարդ արարածի մոտ ՝ երգը, պարն ու ոտանավորը ընդհանրացած էր ցեղախմբերի կախարդական ծիսակատարություններում, ինչը հետագային դարձավ կրոնական արարողությունների անբաժանելի մասը և վերջապես հետզհետե կրոնից անջատվեց, ինքնուրյուն ձևավորում ստացավ և ենթարկվեց տարբեր ազդակների ներշնչումներին, ինչպիսիք են՝ բնության գործոնները, աշխարհագրությունը, կրոնական գաղափարախոսությունը, լեզուն, ապրելակերպը, սովորությունները, ավանդույթները և այլն, որոնք միևնույնժամանակ տարաբնույթ են տարբեր ազգերի մոտ:

Բեռլինի համալսարանի փիլիսոփայության դասախոս՝ Կարլ Շտոմովը, երաժշտության ծագումը կապում է այն ժամանակների հետ, երբ մարդիկ սկսել են հաղորդակցվելու համար, ձայներ և հնչյուններ օգտագործել:

Քաղաքակրթության զարգացումով, պարը, ոտանավորն ու երգը ևս զարգացում են ապրել և նրանց պարզ ու հոգևոր դրվածքը փոխվել է: Հետագային այդ երեքը միմյանցից բաժանվել և առանձին ճյուղերի են վերածվել:

Գիտական տեսակետից՝ Արևմտյան երաժշտության օրրանը Հունաստանն է եղել, և Արևելքինը՝ Իրանը, իսկ դրանց ծագման ճշգրիտ և ստույգ ժամանակը պարզ չէ:

Իրանը՝ հնամենի և հարուստ պատմության տեր երկիր է, սակայն շուրջ 25 դար առաջ կատարված վիմագրություններում, երաժշտության մասին հիշատակումներ չկան, իսկ երբ գրավոր մշակույթ ստեղծվեց՝ այդտեղ, երաժշտությունը սկսեց հիշվել որպես մաթեմատիկայի մի մաս:

 Իրանցի գիտնականներ, իրենց աշխատություններում անդրադարձել են երաժշտությանը, սակայն հին երաժշտության տաղաձևերի մասին տեղեկություններ չկան:

Հույն պատմագիր Հերոդոտոսը Քրիստոսի ծնունդից հինգ դար առաջ գրել է, որ Իրանցիները՝ կրոնական ծիսակատարությունների ժամանակ, հանգավոր արտասանություններ էին կատարում: Հերոդոտոսի այս վկայությունը հավանաբար վերաբերվում է զրադաշտների Ս.Գրքի չափածո գրվածքներին, որոնք նույնանման հանգ ու վանկ ունեն:

Հույն մյուս պատմագիր՝ Քսենոֆոնը, Աքեմենյան Իրանի երաժշտության մասին գրել է. «Կյուրոսը, նախքան ասորական ուժերի դեմ ճակատամարտը՝ համաձայն իր սովորության սկսեց երգել, որին մեծ հարգանքով ձայնակցեց զորքը և երբ երգը ավարտվեց նրանք անցան գրոհի»:

Այս վկայությունները պարզում են, որ Իրանցիները՝ ռազմական յուրահատուկ երաժշտություն են ունեցել: Անշուշտ իրանցիները երաժշտությունից օգտվել են նաև հանգստի ժամերին և հասարակական տարբեր արարողություններում ու հանդիսություններում: Հերոդոտոսը իր պատմության գրքում բազմաթիվ հիշատակումներ ունի Իրանցիների եղեգնափող կամ սրինգ նվագելու մասին: