Հունիս 26, 2016 16:55 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք Իրանի համալսարանները հաղորդաշարի հերթական այսօր 14-րդ համարը: Այսօր ներկայացնելու ենք Իրանի հռչակավոր համալսարաններից մեկը՝ Քերմանի Բահոնար համալսարանը: Ընկերակցեք մեզ:

Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերմանի «Շահիդ Բահոնարի» անվան համալսարանը հիմնադրվել է 1353թ.(1975թ). Քերման քաղաքում ճարտարագետ Աֆզալիփուրի և իր կնոջ՝ Ֆախերե Սաբահի ջանքերի շնորհիվ: Համալսարանի շենքը կառուցվել է Քերման քաղաքի հարավ-արևելյան հատվածում գտնվող ընդարձակ տարածքում: Եվ ընդունելով 90 ուսանողներ 1354թ.(1976թ.) պաշտոնապես մեկնարկել է համալսարանի գործունեությունը:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Քերմանի համալսարանը Քերման նահանգի զավակներից մեկի՝ նահատակ Մոհամմեդ Ջավադ Բահոնարի անունով վերանվանվում է Շահիդ Բահոնարի անվան համալսարան: Իսլամական հեղափոխությունից հետո Նահատակ Բահոնարը ԻԻՀ-ի 2-րդ վարչապետն է եղել 1357թ., ով 1360թ. շահրիվար ամսի 8-ին նահատակվեց «Մուջահեդինե խալղ» ահաբեկչական կազմակերպության կողմից իրագործված պայթյունի հետևանքով: Այդ դեպքի հետևանքով նահատակվել էր նաև նահատակ Ռաջային:

Հիմնադրման սկզբնական շրջանում համալսարանի ուսուցողական և հետազոտական միջավայրի ընդհանուր մակերեսը 25 հազար քմ. էր: Այն նախատեսվել էր 5000 ուսանողի համար: Ներկա դրությամբ այդ տարածքը ավելի քան 230 հազար քմ. է և ուսանողների թիվը գերազանցում է 18000-ը:

Արդեն 40 տարի է ինչ Բահոնարի անվան համալսարանը շարունակում է իր գործունեությունը: Ներկա դրությամբ համալսարանն ունի 11 ֆակուլտետ, 5 ինստիտուտ, մի հոտազոտական կենտրոն, բարձրագույն ուսման համալիր, բարձրագույն ուսման 2 կենտրոն, մի ինքնավար վարժարան և 57 ուսումնական խմբեր: Համալսարանի շուրջ 300 ուսումնական ճյուղերում այժմ սովորում են ուսանողները: Բահոնարի անվան համալսարանի 300 ճյուղերը բաժանվում են հետևյալ խմբերի՝ 67 ճյուղ հումանիտար գիտությունների ոլորտում, 82 ճյուղ հիմնական գիտությունների, 62 ճյուղ տեխնիկական ու ճարտարագիտական, 46 ճյուղ գյուղատնտեսական գիտությունների, 9 ճյուղ արվեստի և 34 ճյուղ իր թեքումներով համալսարանի մասնաճյուղերում: Այս համալսարանը լրացուցիչ ուսուցման՝ մագիստրական ու դոկտորական աստիճաններում ընդունում է ավելի քան 218 ուսանողների:

Ներկայումս Քերմանի Բահոնարի անվան համալսարանն ունի գիտական խորհրդի 659 անդամներ, որոնցից 74-ը պրոֆեսորներ են, 116-ը դոցենտ, 365-ը ասիստենտ, 90-ը գործնական պարապմունքների ուսուցիչ և երկու դասատու:

Համալսարանի ուսուցողական հնարավորությունների այդ թվում՝ հագեցված գրադարանի, բազմաթիվ լոբորատորիաների, ինֆորմատիկ կենտրոնի, գերարագ ինտերնետի հասանելիության և այլ հնարավորությունների , ինչու չէ նաև ուսուցման բարձր որակի բերումով ամեն տարի աչքի ընկնող քանակությամբ ուսանողներ են ընդունվում որպես մագիստրական ու դոկտորական աստիճանի ուսանողներ:

Քերմանի Բահոնարի անվան համալսարանի գործունեության մեկնարկից իվեր արժանի անձինք, բարձրակարգ անհատականություններ և այս համալսարանի անվանի դեմքեր ձևակերպում են հիպոթեզներ ու տեսություններ, որոնք տպագրվում են միջազգային մասշտաբով վավերական գիտական պարբերականներում: Որպես օրինակ՝ 1994թ. Քերմանի համալսարանի անվանի դասախոս, իրանցի հանրահայտ մաթեմատիկոս պրոֆ. Ռաջաբալիփուրը ապացուցելով կայուն տարածքներին կապվող մի քանի թեորեմա «Integral equations operator theory պարբերականում ներկայացրել էր մի հիպոթեզ, ինչը գիտական շրջանակներում հայտնի է որպես Ռաջաբալիփուրի հիպոթեզ:

Քերմանի համալսարանի մյուս անվանի պրոֆեսորներից է Դոկտ. Մահմուդ Մոդաբերը, ով բազմաթիվ աշխատություններ ունի պարսից լեզվի և գրականության ոլորտում և նրա կազմած գրքերը Իրանում ճանաչվում են որպես դասագրքեր: Այս դասախոսը կարողացել է ստանալ Աֆզալիփուր կոչվող գիտական ու ազգային մրցանակը, ինչն Իրանի համալսարանների հեղինակավոր մրցանակներից է համարվում:

Պրոֆեսոր Մոհամմեդ Ալի Թահերը ևս Իրանի և աշխարհի բարձրակարգ քիմիկոսներից է Անալիտիկ քիմիայի ճյուղում: Նա Քերմանի համալսարանի գիտական խորհրդի անդամներից է և 192 միջազգային հոդվածների հեղինակ: Միջազգային վավերական մրցանակների արժանացած այս օրինակելի պրոֆեսորը ներկայումս Քերմանի Բահոնարի անվան համալսարանի նախագահն է:

Քերմանի համալսարանի նվաճումներից կարող ենք հիշել համալսարանի գիտական խորհրդի անդամների կողմից գիտական տարբեր բնագավառներում ISI-ում տպագրված 1076 և ISC-ում տպագրված 524 հոդվածները:

Ինչպես ասացինք Քերմանի համալսարանում գործունեություն են ծավալում տարբեր լաբորատորիաներ, հետազոտական կենտրոններ, որոնց մասին հակիրճ տեղեկություններ կփոխանցենք այժմ:

Հետազոտական ու կիրառական ուսումնասիրությունների լաբորատորիաների և Իրանի գիտական լաբորատորիաների ցանցին անդամ լաբորատորիաներ, որտեղ բազմաթիվ գիտական նախագծեր են ծրագրվում ու գործադրվում:

Այգեգործության հետազոտության կենտրոնը, որ հիմնադրվել է Քերման նահանգի այգեգործության ոլորտի կարիքները բավարարելու նպատակով: Այն ներկայումս իրականացնում է տարբեր հետազոտական աշխատանքներ:

Հանքարդյունաբերության հետազոտության կենտրոնը, Գոլ Գոհարի հանքաքարերի հետազոտական ինստիտուտը և Ֆարշ Ռավար բարձրագույն ուսումնական հաստատությունը բարենպաստ հարաբերություններ են ստեղծել համալսարանի ու արդյունաբերության միջև, որպեսզի այս կենտրոնների հետազոտություններն ու գործնական ծրագրերը ծառայեն Իրանի արտադրանքների ու արտահանումների ընդլայնմանը:

Իրանի և իսլամական մշակույթի հետազոտության ինստիտուտը, որն հիմնադրվել է 1379թ. օրդիբեհեշթ ամսին: Կենտրոնի նպատակներից է առավել հզորացնել ու զարգացնել Իրանի մշակույթի ու հնադարյան լեզուների մասին գիտական ու ակադեմիական ուսումնասիրությունները:

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն 1394 ուսումնական տարեշրջանում Քերմանի Բահոնարի անվան համալսարան են հաճախել ավելի քան 18 հազար ուսանողներ: Հերթականությամբ ամենաշատ ուսանողներն են ունեցել Էլեկտրական, Շինարարական, քիմիայի, մեխանիկայի և համակարգչային ճարտարագիտության ճյուղերը: Բոլոր ֆակուլտետների ու տարբեր ճյուղերի մեջ մեծ թվով ուսանողներ հաճախում են տեխնիկական ու ճարտարագիտական ֆակուլտետ:

Քերմանի Բահոնարի անվան համալսարանի ներկայացրած վարկի ու գիտական բարձր մակարդակի բերումով այդ համալսարան են ներգրավվել արտասահմանցի ուսանողներ, այնպես որ հ. 1394 թ.-ի (2015թ.) տվյալներով ավելի քան 70 արտասահմանցի ուսանողներ ուսանում են Քերմանի Բահոնարի անվան համալսարանում: Երկրաբանության, քիմիայի, շինարարական ճարտարագիտության, քաղաքական գիտությունների ճյուղեր եղել են արտասահմանցի ուսանողների կողմից առավել հետաքրքրության արժանացած ճյուղերը:

Ազիզե Ամինին աֆղանցի ուսանող է ով սովորում է Քերմանի Բահոնարի անվան համալսարանում այժմ կլսենք նրան:

Ես Ազիզե Ամինին եմ Աֆղանստանից: 19 տարեկան եմ և շուրջ 17 տարի է ինչ ընտանյոք հանդերձ բնակվում եմ Իրանում: Քերմանի համալսարանում սովորում եմ կիրառական մաթեմատիկա: Իրանն եմ ընտրել ուսումս շարունակելու համար, քանի որ այս երկիրը կրոնական առումով շատ մոտ է իմ երկրին և մյուս կողմից Իրանի համալսարանների գիտական մակարդակը շատ բարձր է: Ես շատ հետաքրքրված եմ մաթեմատիկայով և համոզված եմ, որ հիմնական գիտությունները կարող են մեծապես նպաստել իմ երկրին: Իրանի համալսարաններն ունեն շատ բարձր որակ ու մակարդակ: Դասավանդում են բանիմաց ու գիտական բարձր մակարդակ ունեցող դասախոսներ: Համալսարանը նույնպես շատ լավ հնարավորություններ են ընձեռում ուսանողներին, որոնցից մասնավորապես կարելի է հիշել համալսարանի կողմից տրամադրվող վարկերը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել դասախոսական կազմին մասնավորապես համալսարանի տնօրենին՝ դոկտոր Թահերին ուսանողների համար կրած նեղությունների համար: