Հունիս 28, 2016 10:56 Asia/Yerevan
  • Ճանաչենք իսլամը (90)

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Մեքքայի նվաճման դեպքն իսլամի պատմության հետաքրքիր ու հիշարժան դրվագներից է: Ընկերակցեք մեզ այս հաղորդման ընթացքում:

Մեքքայի նվաճման դեպքի ժամանակ ապացուցվեց «Հոդայբիա»-ի խաղաղության պայմանագրի հանդեպ մարգարեի հավատարմությունն ու անկեղծությունը և դրա դիմաց հավատուրացների դավաճանությունն ու երկդիմությունը: Պատմության այս դրվագի ուսումնասիրումը բացահայտում է թշնամու անթափանցելի ամրոցի դռները բացելու համար մարգարեի խորհած նախաձեռնության ազդեցությունը: Իսլամի մեծ մարգարեն, որպես կարող հրամանատար Մեքքայի նվաճման ծրագիրն այնպես մշակեց, որ առանց ցավի ու տառապանքի ամենամեծ հաղթանակը պարգևեց մուսուլմաններին:

Ինչպես նշեցինք լուսնային հիջրեթի 6-րդ տարում Ղորայշի և իսլամի մեծ մարգարեի միջև պայմանագիր է կնքվում, որը հայտնի է «Հոդայբիայի խաղաղություն» անվամբ: Պայմանագրի երրորդ կետում ասված էր, որ մուսուլմաններն ու Ղորայշը կարող են ցանկացած ցեղախմբի հետ դաշինք կնքել: Այս կետի համաձայն «Խոզաե» ցեղախումբը դաշնակցում է մուսուլմանների հետ և իսլամի մարգարեն երաշխավորում է նրանց հայրենիքի, տարածքների, կյանքի ու գույքի պաշտպանությունը: «Խոզաե»-ի վաղեմի թշնամիներից համարվող «Բանի Բաքր» ցեղախումբն էլ դաշնակցում է Ղորայշին: «Հոդայբիայի խաղաղության» համաձայն որոշվում է, որ Ղորայշի հավատուրացներն ու մուսուլմանները տասը տարվա հրադադար հայտարարեն: Պայմանագրի համաձայն որոշվում է կողմերը միմյանց դեմ զինված ընդվզման չդիմեն և կամ իրենց դաշնակիցներին դիմացինի դեմ չհարհրեն: Այս պայմանագրի կնքմանը հաջորդած տարում մուսուլմաններն ազատորեն ուղևորվեցին Մեքքա և հազարավոր կռապաշտների հայացքների ներքո կատարեցին Հաջի ուխտագնացությունը:

«Հոդայբիա»-ի պայմանագրի կնքումից անցել էր երկու տարի և կողմերը գտնվում էին հրադադարի պայմաններում: Սակայն որոշ գործոններ պատճառ դարձան, որ հավատուրացներն այնպես ենթադրեն, որ իբր թե իսլամի ռազմական ուժը թուլացել է և մուսուլմանները կորցրել են իրենց քաջարիությունը: Հետևաբար որոշում են խափանել խաղաղության ու անդորրի պայմանները: Նրանք «Բանի Բաքր» ցեղախմբին զինում և նրանց հրահրում են, որպեսզի գիշերով հարձակվեն մուսուլմանների դաշնակիցը համարվող «Խոզաե» ցեղախմբի վրա: Ղորայշն ու հավատուրացները դրանով էլ չեն բավարարվում, այլ նրանցից մի խումբ գիշերով մասնակցում է «Խոզաե» ցեղախմբի դեմ հարձակմանն ու այդպիսով ոտնահարում է «Հոդայբիա»-ի պայմանագիրը: Այսպիսով շուրջ երկու տարի գոյատևած խաղաղությունն ու անդորրը փոխվում է արյունահեղության ու պատերազմի: Գիշերային այս հարձակման ընթացքում «Խոզաե»-ի ցեղախմբի մի խումբ անդամներ սպանվում ու գերեվարվում են: Ոմանք էլ լքելով իրենց տունն ու տեղը ապաստանում են Մեքքա:

«Խոզաե»-ի բռնահարված անդամներն այդ մասին մարգարեին տեղյակ պահելու համար նրա մոտ են ուղարկում ցեղախմբի առաջնորդ Ամրու Սալեմին: Նա մեկնում է Մեդինա և ուղղակի մտնում է մզկիթ: Այդտեղ «Խոզաե» ցեղախմբի բռնահարվածության մասին վկայող սրտաճմլիկ տողեր է արտասանում: Նա ասում է. «Ով մարգարե՛, հրադադարի պայմանագիրը ստորագրողները կես գիշերին, երբ մենք ննջում էինք ու մի խումբ էլ աղոթում ու պաշտամունք էր մատուցում Աստծուն, հարձակվեցին այս անապաստան ժողովրդի վրա և նրանց կոտորեցին: Մենք կոտորվեցինք այն դեպքում երբ մուսուլման էինք»: «Խոզաե» ցեղախմբի առաջնորդի խոսքերը հուզմունք պատճառեցին մարգարեին ու մուսուլմաններին: Մարգարեն Ամրուին ասում է. «Ով Ամրու, քեզ կօգնենք»: Մարգարեի այս խոստումը վստահություն ու մտքի հանգստություն փոխանցեց Ամրուին: Նա չէր ենթադրում, որ «Խոզաե»-ի վրեժի լուծումը կարող է հանգեցնել Մեքքայի նվաճմանն ու Ղորայշի բռնատիրական իշխանության կործանմանը:

Դրան զուգահեռ հավատուրացները զղջում են իրենց կատարածի համար: Նրանք մտաբերում են, որ իրենց արարքը հակասում է «Հոդայբիայի խաղաղության» պայմանագրին և ոտնահարում է այդ պայմանագիրը: Հետևաբար մուսուլմանների հավանական հարձակումը կանխելու նպատակով իրենց առաջնորդ Աբուսոֆյանին ճանապարհում են Մեդինա, որպեսզի հնարավոր կերպով քողարկի այս պայմանագրի խախտումը: Աբուսոֆյանը ներկայանում է մարգարեին ու նրա հետ զրուցում է պայմանագիրը վերահաստատելու և ամրապնդելու շուրջ, սակայն հանդիպում է իսլամի մարգարեի լռությանը, որը նրա անտարբերության ապացույցն էր: Աբուսոֆյանը փորձում է մարգարեի աջակիցների միջնորդությամբ կրկին կապվել նրա հետ, որ գուցե կարողանա իրագործել իր նպատակը, սակայն նրա ջանքերն ապարդյուն են անցնում: Վերջում նա դիմում է Ալիին ու նրան ասում է. «Խնդրում եմ իմ մասին բարեխոսես մարգարեի մոտ»: Ալին պատասխանում է. «Մենք երբևէ չենք միջամտում մարգարեի ընդունած որոշումներին»: Սակայն որպես վերջին լուծում Աբուսոֆյանին ասում է. «Ես որևէ լուծում չեմ գտնում բացի նրանից, որ գնաս մզկիթ և մուսուլմաններին ապաստան տաս»: Աբուսոֆյանն էլ գնում է մզկիթ և կատարում է առաջարկը, ասելով. «Ով ժողովուրդ դուք բոլորդ գտնվում եք իմ հովանու ներքո»: Այնուհետև հեծնում է ուղտն ու վերադառնում է Մեքքա:

----

Մարգարեի քարոզչական ուղեգծի ուսումնասիրումը պարզում է, որ նա ձգտում էր որպեսզի թշնամիները ճանաչեն բարին ու հանձնվեն բարուն: Մարգարեն տեղյակ էր այն մասին, որ եթե իսլամի ճանապարհին առկա արգելքները վերցվեն, ազատ միջավայրում նրա հզոր տրամաբանությունը չափազանց ազդեցիկ կարող է լինել: Մարգարեն համոզված էր, որ եթե Մեքքան նվաճվի, պատերազմն ու վեճերն ավարտվեն և մթնոլորտը հանդարտվի, հենց այն խմբերը, որոնք այսօր իսլամի թշնամին են, կհմայվեն միաստվածապաշտության կրոնով ու կանցնեն մարգարեի աջակիցների շարքը:

Ամենայն դեպս Աբուսոֆյանը Մեդինայից հեռանալով, իսլամի մարգարեն Մեքքան նվաճելու և կռապաշտության ամրոցի դռները բացելու և Ղորայշի բռնատիրական իշխանությունը կործանելու համար հանրային զորաշարժ է հայտարարում: Մուսուլմաններն էլ հատուկ եռանդով պատասխանում են այս կոչին: Կարճ ժամանակ անց տասը հազար հոգանոց բանակ է ստեղծվում: Մարգարեն իսլամի զորքի հետ միասին ռամազան ամսին դուրս է գալիս Մեդինայից և ուղևորվում է Մեքքա: Մոհամմեդի զորքն առաջանում էր կանոնավոր կերպով՝ հարգելով ռազմական ու գաղտնապահության բոլոր սկզբունքները, այնպես որ երբ մուսուլմանների զորքը հասնում է Մեքքայից քիչ հեռավորության վրա գտնվող «Մառ-ալ-Զահրան»-ի տարածքը, հավատուրացները չէին նկատել նրանց ներկայությունը: Մարգարեի նպատակն էր, որ հավատուրացները նկատեն իսլամի բանակի բազմամարդ լինելը և առանց պատերազմի ու արյունահեղության հանձնվեն:

Աբուսոֆյանը նկատելով, որ այդ անապատի ամբողջ երկայնքով կրակ է վառվում, զգաց, որ մի մեծ բանակ անապատում պատրաստվում է պատերազմի: Իսլամի զորքի մեծությունը զարմանալի վախ ու սարսափ է պատճառում նրանց:

Աբուսոֆյանը մարգարեի հորեղբոր՝ Աբբասի հետ ներկայանում են մարգարեին: Նա բանակցում է մարգարեի հետ և մարգարեն նրան կոչ է անում իսլամ ընդունել: Նա նկատելով իսլամի բանակի կանոնավոր ու կազմակերպված շարքերն այնպիսի վախ է զգում, որ Աբբասին ասում է. «Որևէ մեկը չի կարող դիմադրել այս զորքին»:

Մեքքայի երեցներից համարվող Աբուսոֆյանը վերադառնալով Մեքքա դիմում է ժողովրդին և ասում է. «Իսլամի բանակը լիովին զինված է և շուտով կպաշարի Մեքքան: Նրանց առաջնորդը՝ Մոհամմեդը, խոստացել է, որ նրանք ովքեր «Մասջեդ-ալ-հարամ» գնան և կամ զենքերը վայր դնեն ապահով կլինեն»:

Ի վերջո իսլամի բանակը շարժվում է առաջ ու հասնում է Մեքքայի մերձակայքը: Մեքքայի տներն արդեն տեսանելի էին իսլամի զինվորների համար: Զարմանալի լռություն էր տիրում քաղաքում: Մարգարեն իսլամի զորքը բաժանում է չորս խմբի և որոշվում է նրանցից յուրաքանչյուրը մի կետից մտնի քաղաք: Մարգարեն ռազմական հրամանատարներին հրահանգում է որևէ մեկի հետ չկռվել ու որևէ մեկի չսպանել, միթե այն որ նրա կողմից հարձակման ենթարկվեն:

Իսլամի զորքի հրամանատարներից Սաադ Իբն Էբադեյի ձեռքում էր գտնվում դրոշը: Նա կանգնելով Աբուսոֆյանի դիմաց խոսքն ուղղելով նրան արտասանում է հետևյալ տողերը. «Այսօր պատերազմի ու արյունահեղության օր է, այսօր կանանց գերեվարման օրն է»:

Մարգարեն այդ լուրն առնելով խիստ անհանգստանում և ասում է. «Այսօր բարության օր է»: Այս կարգախոսով համաներում են հայտարարում և տագնապահար սրտերը հանգիստ են առնում: Այնուհետև մարգարեն Սաադին պաշտոնազրկում և դրոշը տալիս է Ալիին:

Այսպիսով իսլամի հզոր բանակը տասը հազար զինված զորայիններով Ալիի պարզած դրոշի ներքո, բարության կարգախոսով չորս կողմից մտնում է Մեքքա:

Մարգարեն ռազմի հագուստ կրած ու կողքին զենք կապած, ուղտը հեծած մտնում է Մեքքա: Նախ գնում է բարձր մի կետ, որտեղից երևում էին Մեքքայի տները: Կանգնում է այնտեղ: Նկատելով Մեքքայի տները փառք է տալիս Աստծուն ու նրա մոտ կենդանանում են անցյալի հուշերը: Հիշում է, թե այս քաղաքում ինչ բռնություններ են գործադրվել իր ու իր աջակիցների դեմ, նրա աջակիցներն ինչպիսի կտտանքների են ենթարկվել ու ի վերջո իրեն պարտադրել են լքել իր հայրենիքը: Ապա հայացքն ուղղում է «Շեըբ Աբութալեբ»-ի կողմն ու հիշում իր ու իր աջակիցների եռամյա պաշարումն ու սովը: Հետո մտաբերում է այսօր իր և իր աջակիցների համար ստեղծված պայմանները, երբ առանց Ղորայշի դիմադրության փառավորված մտել են Մեքքա և իսլամին նման մեծ հաղթանակ է բաժին հասել: Աստծո մարգարեն իր զինակիցներով շրջապատված Մեքքայի ամենաբարձր կետից մտնում է քաղաք ու գնում է իր մեծահարգ հորեղբոր՝ Աբութալեբի գերեզմանի մոտ: Մարգարեն փառաբանելով Աստծուն, ուղտն հեծած ու «Ֆաթհ» սուրան արտասանելով Աստծո տունն ուխտի գնալու համար գնում է «Մասջեդ-ալ-հարամ» մզկիթ:

Այդ օրը՝ ուրբաթ, լուսնային հիջրեթի 8-րդ տարվա ռամազան ամսվա 20-ն էր: