Ճանաչենք իսլամը (91)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Մեր այսօրվա հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մեքքայի գրավման դեպքին ու իսլամի մեծ մարգարեի կատարած կարևոր արտահայտություններին:
Ինչպես ասացինք իսլամի մեծ մարգարեն մուսուլմանների տասը հազար հոգանոց բանակի ընկերակցությամբ մտավ Մեքքա : Այդ քաղաքն առանց պատերազմի ու արյունահեղության գրավվեց մուսուլմանների կողմից: Զինվորների ճանապարհին մեծ բազմություն էր համախմբել: Որոշները զայրույթից ու վախից սարսափած էին ու մի խումբ էլ ուրախություն էր հայտնում: Մարգարեն մտավ «Մասջեդ-ալ-հարամ» և բացականչեց «Մեծ է Աստված» կարգախոսը: Գաղթականները, աջակիցներն ու այն ուժերը, որոնք թիթեռի նման համախմբվել էին մարգարեի շուրջը հետևելով իրենց առաջնորդի օրինակին այնպես կանչեցին «Մեծ է Աստված», որ դա լսելի դարձավ իրենց տներում ու լեռներում ապաստանած Մեքքայի հավատուրացներին: Այդ պահին մեծ մարգարեն հանդարտ պտույտ գործեց Աստծո տան շուրջը: Նա պտույտի ժամանակ նկատեց մեծ ու փոքր կուռքերին, որոնց թիվը հասնում էր 360-ի: Մարգարեն առաջին պտույտի ժամանակ նկատեց «Հոբալ»-ի և «Նաելե»-ի նման մեծ կուռքերը, որոնց հավատուրացները զոհեր էին մատուցում և կանգնեցված էին Քյաբեի դռան վերևը: Մարգարեն իր ձեռքին գտնվող նիզակով ամուր հարվածեց դրանց ու դրանք տապալվեցին գետին: Նա ապա արտասանեց Ղուրանի հետևյալ այան. «Ասա՝ եկավ բարին ու չարն անհետացավ, անկասկած չարը ոչնչանալու է»:
Հետո մարգարեի հրամանով հավատուրացների դիմաց փշրեցին «Հոբալ»-ին, որը երկար ժամանակ նրանց մեծ չաստվածն էր համարվում: Զոբեյր Իբն Աըվամը հեգնանքով Աբուսոֆիանին ասում է. «Փշրվեց այս մեծ կուռքը՝ «Հոբալ»-ը, որով դու պարծենում էիր պատերազմում»: Աբուսոֆիանն էլ դժգոհությամբ պատասխանում է. «Վերջ տուր, եթե «Հոբալ»-ը որևէ գործ կատարելու ընդունակ լիներ մեր ճակատագիրն այսպես չէր լինի: Պարզ է, որ Մոհամմեդի Աստծուց բացի այլ Աստված գոյություն չունի»:
Մարգարեի պտույտն ավարտվեց և նա մի պահ նստեց «Մասջեդ-ալ-հարամ»-ի մի անկյունում: Հետո Բալալին ուղարկեց Քյաբեի բանալիները պահող Օսման Իբն Թալահեի մոտ, որպեսզի բերի Քյաբեի բանալիները: Թեև Օսմանի մայրը հակառակում է, ասելով, որ Քյաբեի բանալիները միշտ մեր գերդաստանի մոտ են պահվել, սակայն Օսմանը հանդարտեցնում է մորը և մեկնելով «Մասջեդ-ալ-հարամ» մարգարեի հրամանով բացում է Քյաբեի դռան փականները: Մարգարեն մտնում է Քյաբեն ու փակում է դռները: Հետո հրահանգում է ոչնչացնել դրա պատերին փակցված բոլոր պատկերները և պատերը լվանում է «Զամզամ»-ի հորից բերված ջրով: Ալին, մարգարեի հրահանգով բարձրանում է նրա ուսին և պոկում ու գետին է տապալում Քյաբեի բարձր կետերում ամրացված կուռքերն, այդ թվում «Խոզաե»-ին: Այնուհետ մարգարեն հրահանգում է բացել Քյաբեի դռները և դառնալով ժողովրդին հայտարարում է. «Չկա Աստված բացի միակն Աստծուց, որ ընկեր չունի և կատարեց իր տված խոստումը, օժանդակեց իր ծառաներին և միայնակորեն հաղթեց նրանց թշնամիներին»:
«Մասջեդ-ալ-հարամ»-ում՝ Աստծո տան շուրջ մեծ ու շքեղ բազմություն էր համախմբվել: Մուսուլման ու հավատուրաց, բարեկամ ու թշնամի կանգնել էին իրար կողքի և իսլամի ու մարգարեի փառքն ու շքեղությունը տարածվել էին մզկիթում: Մեքքայում լռություն ու անդորր էր տիրում և պահը հասել էր, որպեսզի մարգարեն ժողովրդին ներկայացնի իսլամի իրական դիմագիծը: Բոլորը սրտատրոփ սպասում էին ու ժողովուրդը տարբեր ենթադրություններ էր անում: Այդ պահին Մեքքայի հավատուրացները խորհում էին մուսուլմանների դեմ գործած բոլոր բռնությունների մասին: Այն բազմությունը, որ անգամներ արյունալի մարտեր էր մղել մարգարեի դեմ և հրի ու սրի էր քաշել նրա աջակիցներին, այժմ հանձնվել էր մարգարեի հզորության դիմաց: Այդ մեծ հանցանքները նկատի առնելով նրանք մեկը մյուսին ասում էին. «Հավանաբար մեզ բոլորիս թրատելու է և կամ էլ մի խմբի սպանելու, իսկ մյուսներին կալանավորելու և մեր կանանց ու երեխաներին գերության է տանելու»:
Նրանք նման ենթադրություններ էին կատարում, երբ մարգարեն փշրում է լռությունն ու ասում է. «Ի՞նչ եք ասում ու իմ մասին ի՞նչ եք խորհում»: Հմայված ու սարսափած ժողովուրդը տեղեկանալով մարգարեի բարեգթության մասին դողացող ձայնով ասում է. «Քո բարությունից ու լավությունից բացի այլ բան չենք խորհում: Քեզ համարում ենք մեր մեծ եղբայրն ու մեր եղբոր մեծ որդին»: Մարգարեն նրանց պատասխանելով ակնարկում է «Յուսեֆ» սուրայի 92-րդ այային ու ասում է. «Ես էլ ձեզ ասում եմ նույն այն նախադասությունը, որ իմ եղբայր Հովսեփն ասաց իր չարագործ եղբայրներին: Այսինքն՝ այսօր նախատինք չի լինելու, Աստված ողորմել է ձեր մեղքերը և նա ամենաբարին է»: Այսպիսով մարգարեն պաշտոնապես համաներում է հայտարարում և ասում է. «Դուք՝ մարդիկ, լավ հայրենակիցներ չէիք: Մերժեցիք իմ առաքելությունը: Ինձ հեռացրիք իմ տնից ու իմ ապաստանած ամենահեռավոր կետում իմ դեմ պատերազմ մղեցիք: Բայց չնայած այդ հանցանքներին ես ձեզ ներել եմ ու ձեր ոտքերից բացում եմ ստրկության կապանքներն ու հայտարարում եմ՝ գնացեք ձեր կյանքի հետևից և դուք ազատ եք»: Մարգարեն բոլորին ազատ է արձակում, բացառությամբ մի քանիսի, որի համար հստակ պատճառներ գոյություն ունեին:
---
Համաներում հայտարարելուց հետո մարգարեն կարևոր հորդորներ է կատարում ժողովրդին: Նա կատարում է, որոշ արտահայտություններ, որպեսզի իր ազգականներն ու մերձավորներն իմանան, որ մարգարեի հետ ազգակցական կապը չի կարող պատճառ դառնալ, որ նրանք ոտնահարեն իսլամի սկզբունքները:
Մարգարեն ասում է. «Ով Հաշեմի և Աբդոլմոթալեբի որդիներ, ես նաև Աստծո առաքյալն եմ ձեզ մոտ և իմ ու ձեր միջև եղած բարեկամության կապերն անխզելի են, բայց մի ենթադրեք, որ միայն ինձ հետ ազգակցությունը կարող է մեռելների հարության օրը ձեզ պատժից փրկել: Բոլորդ իմացեք, որ ձեր ու մյուսների միջից ամենաբարեպաշտն իմ բարեկամն է»:
Ազգակցական կապերով պարծենալու դեմ պայքարելու համար մարգարեն ասում է. «Ով մարդիկ, Աստված իսլամի միջոցով վերցրեց հետադիմության շրջանի փառքերն ու նաև ազգակցական կապերով պարծենալը: Բոլորդ ստեղծվել եք Ադամից ու նա էլ ցեխից է արարվել: Ամենալավ մարդը նա է, ով հրաժարվում է մեղքից ու անհնազանդությունից»:
Մարգարեն գիտեր, որ Մեքքայի այդ օրերի բնակիչներն արաբական ցեղերին իրենց պատկանելիությունը պարծանք էին համարում և ցեղային ու ազգային պատկանելիությամբ պարծենալը հիվանդության նման ներթափանցել էր նրանց երակների մեջ: Նա այդ ցավը բուժելու և պարծենկոտությունն արմատախիլ անելու համար, ասաց. «Մարդիկ, արաբ լինելը ձեր էության մասնիկը չէ, այլ միայն խոսուն լեզու է և ով թերանա իր պարտականությունների մեջ, պապենական փառքը նրան չի կարող օգնել և չի վերացնելու պակասությունները»:
Իսլամի մեծ մարգարեն ընդգծելով մարդկանց հավասարության սկզբունքն ասաց. «Բոլոր մարդիկ, անցյալում ու ներկայում, սանրի ատամների նման հավասար են և արաբը՝ պարսիկի ու կարմիրը սևի հանդեպ գերազանցություն չունի: Չափանիշը առաքինությունն ու բարեպաշտությունն է»: Նա այդպիսով մերժում է անտեղի ու սխալ առավելությունները, եսապաշտությունն ու պարծենկոտությունը: Այդ օրը մարգարեի արտահայտությունների մի մասն էլ վերաբերում էր մուսուլմանների միջև միասնականությանն ու համաձայնությանը և մի մուսուլմանի՝ իր մյուս մուսուլման եղբոր հանդեպ ունեցած պարտականությանը: Մարգարեն այդ կետերը մատնանշելով նպատակ ուներ, որ իսլամից դուրս գտնվող մարդիկ նկատելով բարեկամության ու միասնականության այս շղթան հոգով հակվեն իսլամի կողմը և միանան մուսուլմանների շարքերին: Նա ասում է. «Մուսուլմանը մուսուլմանի եղբայրն է և բոլոր մուսուլմանները եղբայրներ են ու օտարների դիմաց մեկ ձեռքի են նման»:
--
Մեքքայում եղած քանի օրերի ընթացքում Ղորայշի երկու հազար երիտասարդներ իսլամ են ընդունում ու միանում են իսլամի բանակին: Դրա արդյունքում մուսուլմանների զորքի թիվը հասում է 12000 հոգու: Այս հաջողությունները մուսուլմանների համբերատարության, մարգարեին հետևելու և նրա ճանապարհին անձնազոհություն կատարելու արդյունքն էին:
Իրապես որ մեծ հաղթանակը կարող էր կյանքի բազում դառնությունները քաղցրության վերածել մուսուլմանների համար: Մարգարեն 21 տարի տևած պայքարից հետո հիմա տեսնում էր իր ու աջակիցների ջանքերի արդյունքը: Մի օր նրան ու մուսուլմաններին աքսորեցին իրենց ծննդավայրը համարվող Մեքքայից, սպանեցին, կտտանքների ենթարկեցին ու ոմանց էլ տարհանելով նրանց ունեցվածքը կողոպտեցին: Այսօր մարգարեն ուրախ էր, որ Մեքքայի սուրբ հողը մաքրել էր հավատուրացությունից ու կուռքերից և միաստվածության դրոշն էր այդտեղ ծածանել: