Հուլիս 04, 2016 16:12 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ահվազի Չամրանի անվան համալսարանը Իրանի հարավ-արևմտյան շրջանի ամենամեծ համալսարաններից մեկն է, որին ծանոթանալու ենք այսօր: Ընկերակցեք մեզ:

 

Ահվազի «Շահիդ Չամրան» համալսարանը գտնվում է Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքում: Խուզեստանը Իրանի հարավ-արևմտյան նահանգներից է, որի մեջ ներառվում են Զագրոսյան լեռնաշղթայի մի մասը և դաշտային ընդարձակ տարածաշրջաններ: Պատմական փաստերի համաձայն, Քրիստոսի ծննդից շուրջ 8 հազար տարի առաջ Խուզեստանը նահանգը քաղաքակրթությունների բնօրրանն է եղել: Էլամի, Աքեմենյանների, Արշակունիների և Սասանյանների կառավարությունների ներկայությունը կարող ենք զգալ Իզե, Մասջեդ Սոլեյման, Շուշ, Շուշթար, Հաֆթ Թափե, Բեբահան և Ահվազ քաղաքներում պահպանված հնագիտական հուշարձանների շնորհիվ: Հաֆթ Թափեի մոտակայքում գտնվող Չողազանբիլի տաճարը, Շուշ քաղաքում Ափադանա պալատը և Դանիել մարգարեի դամբարանը, Իզեում Քուլ Ֆերեն Խուզեստան նահանգի հնագիտական ամենատեսարժան կոթողներն են համարվում:

Ներկա դրությամբ արդյունաբերական կարևոր կենտրոնների այդ թվում՝ պողպատի արդյունաբերության,« Բանդար Էմամ»-ի պետրոքիմիական գործարանների և Աբադանի պետրոքիմիական գործարանի առկայության բերումով Խուզեստան նահանգը Իրանի արդյունաբերական բևեռներից է համարվում: Խուզեստանում՝ Քարուն, Քարխե, Դեզ, Ջառահի և Զոհրե գետերի առկայությունը նահանգը դարձրել են Իրանի ամենաաջրառատ նահանգներից մեկը: Նավթի ու գազի ոլորտում հիմնական պաշարների գոյությունը այս նահանգում, միջազգային ջրային ճանապարհներին հասանելիությունը և այդ նահանգի Դեզ և Շահիդ Աբբասփուր հիդրոկայաններում և Ռամին ու Զառգան ջերմաէլեկտրակայաններում՝ ՋԷԿ-երում Իրանի էլեկտրականության խոշոր բաժնի արտադրությունը՝ այդ նահանգի առավելությունների միայն մի մասն է համարվում:

Ահվազը Խուզեստանի կենտրոնական շրջկենտրոնն է և նահանգի ամենամեծ քաղաքը: Շահիդ Չամրանի անվան համալսարանը նույնպես գտնվում է Ահվազ քաղաքում: Թվում է թե Էլամացիներն են ջանքեր գործադրել այդ համալսարանի հիմնադրման համար, քանի որ այդ ժամանակաշրջանում այժմյան Ահվազ քաղաքի մոտակայքում Էքսին անվով մի քաղաք էին կառուցել: Այդ քաղաքում կամ նրա շրջակայքում կենտրոնացած են եղել Խուզեստան նահանգի տնտեսական, արդյունաբերական և գյուղատնտեսական կենտրոնների մեծ մասը:

Եթե հիշում եք նախորդ հաղորդումների ընթացքում Իրանի գիտական կենտրոնների վաղեմության մասին խոսելիս ասացինք, որ Գոնդիշափոուր կամ Ջոնդիշափուր քաղաքում եղել է մի մեծ համալսարան, որտեղ դասավանդվել է տարբեր ճյուղեր ինչպես՝ բժշկություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն, դիվանագիտություն և գյուղատնտեսություն: Պատմական զեկույցներում Ջոնդիշափուրի բժշկական ուսումնարանը հիշատակվում է որպես աշխարհի բժշկագիտական ամենահին կենտրոններից մեկը, որ դարեր շարունակ եղել է Իրանի բժշկության ոլորտի առաջատարը: Այս համալսարանում և նրա հիվանդանոցում Իրանցի պրոֆեսորների կողքին դասավանդել ու հիվանդների բուժմամբ են զբաղվել հնդիկ և հույն բժիշկներ:

Ջոնդիշափուրի համալսարանը շուրջ 400 տարի եղել է կենտրոն՝ տարբեր գիտությունների ուսուցման համար ինչպես՝ թվաբանության, փիլիսոփայության, աստղագիտության և իրանական, հունական ու հնդկական բժշկության: Բժշկության ոլորտում գիտական մեթոդով օգտագործվել է իրանական, հունական, ալեքսանդրական և սերյանական բժշկության ձեռք բերած փորձառությունները, այնպես որ իսլամական ժամանակաշրջանի մի խումբ պատմաբանների վկայությամբ բժշկագիտությունը Իրանում ավելի առաջացած է եղել քան Հունաստանում:

Բացի այդ, Խուզեստանը և նրա կարևոր քաղաք Ջոնդիշափուրն իր ժամանակի շենացած շրջաններից և տնտեսական արտադրությունների մեծ կենտրոններից են եղել: Ջոնդիշափուրի, Շուշի և Շուշթարի արհեստանոցները իրենց արտադրությունների բերումով հռչակված են: Ջոնդիշափուրը նաև եղել է թանկարժեք գորգերի արտադրության և ոսկյա ու արծաթյա զարդերի արտահանման ու ներկրման կարևորագույն կենտրոններից մեկը: Ոռոգման ջրատար առուների մնացորդները վկայում են, որ այդ քաղաքում նաև զարգացած է եղել գյուղատնտեսությունը: Անկասկած ժամանակի առաջադիմությունները և արտադրության գործիքների կատարելագործումը հնարավոր չէ պատկերացնել առանց գիտության միջամտության: Հետևաբար Ջոնդիշափուրի գիտական դիրքը ինչ-որ կերպ առնչվում է տարբեր ոլորտներում այդ տարածաշրջանում տեղի ունեցած առաջադիմությունների հետ: Աբբասյանների իշխանության գալուց հետո այդ դինաստիայի խալիֆաները Ջոնդիշափուրից խալիֆայության կենտրոն՝ Բաղդադ էին կանչում տեղի գիտնականներին: Այդ պատճառով աստիճանաբար Ջոնդիշափուրը կորցնում է իր երբեմնի գիտական հեղինակությունը:

Ջոնդիշափուրի համալսարանի անունը հարյուրամյակներ մոռացության ու լռության մատնվելու վերջապես ա.հ. 1334թ.(1995թ.) Ահվազ քաղաքում սկսվեցին նույն անունով համալսարանի հիմնադրման նախնական աշխատանքները և նրա առաջին՝ գյուղատնտեսության ֆակուլտետը ընդունելով 40 ուսանողներ սկսեց իր գործունեությունը: Մեկ տարի անց, իր գործունեությունն է սկսում բժշկական ֆակուլտետը և աստիճանաբար մեկը մյուսին հաջորդելով իրենց գործունեությունն են սկսում մյուս ֆակուլտետները:

Իսլամական հեղափոխության հաղթանակից և պարտադրյալ պատերազմի մեկնարկից հետո, Սրբազան պաշտպանության տարիներին այդ համալսարանը համարվում էր իրանցի մարտիկների հիմնական բազաներից մեկը: Այն նաև դոկտ. Մոստաֆա Չամրանի հրամանատարությամբ ծառայել է որպես անկանոն մարտերի շտաբ: Դոկտ. Մոստաֆա Չամրանի նահատակությունից հետո իր պատվին և պաշտպնության տարիներին նրա անձնուրացության ու սխրանքի հիշատակը վառ պահելու համար Ջոնդիշափուրի համալսարանը վերանվանվեց «Ահվազի Շահիդ Չամրան»ի անվան համալսարան:

Ահվազի Շահիդ Չամրանի անվան համալսարանի շինությունների համալիրը այսօր համարվում է այդ համալսարանի անփոխարինելի հարստություններից ու հիշատակներից մեկը: Անկասկած այդ շինություններից մեկը գրականության ֆակուլտետի եռանկյունաձև շենքն է, որ համարվում է ժամանակակից և ավանդական ճարտարապետության համակեցության ցայտուն նմուշներից մեկը:

Հիջրեթի 1347թ.(1969թ.) ճարտարապետության շրջանավարտ Քամրան Թաբաթաբայի Դիբան հանձն է առնում գծագրելով համալսարանի արևմտյան ճակատային շինությունները ինչպես՝ կենտրոնական շենքը, ուսանողական վարչությունը, ֆիզկուլտուրայի ֆակուլտետը, մզկիթը և համալսարանի արտաքին բաժնում Քույե Ասաթիդը կերտել համալսարանի ճարտարապետական համբավի խոշոր մասը:

Այսօր Դիբայի շինություններից յուրաքանչյուրը չնայած որ Ահվազի Շահիդ Չամրանի անվան համալսարանի համար մեծ հարստություն են համարվում նաև համարվում են Իրանի ու իսլամական աշխարհի ժամանակակից ճարտարապետության ժառանգությունները: Այնպես որ Իրանում ու արտերկրում իսլամական մզկիթների մասին գրված աշխատություններում Շահիդ Չամրանի անվան համալսարանի մզկիթը բնութագրվել է որպես արժեքավոր և ուսումնասիրության արժանի կոթող:

Ներկա դրությամբ Ահվազի Չամրանի անվան համալսարանը համարվում է Իրանի հարավ-արևմտյան շրջանի ամենամեծ ուսումնական կենտրոններից մեկը: Համալսարանի 186 հեկտար ընդհանուր մակերեսով հիմնական մասնաճյուղը գտնվում է Ահվազ քաղաքի կենտրոնական հատվածում, որտեղ կենտրոնական շինությունից բացի գտնվում են նաև համալսարանին կապվող այլ միավորները ինչպես՝ տպագրության ու հրատարակչության բաժինը, կենտրոնական գրադարանը, տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը, գիտության ու բնության թանգարանը, խաղադաշտերն ու մարզական կենտրոնները, դասախոսների փողոցը և տնտեսագիտության ու հասարակագիտության, աստվածաբանության ու իսլամական գիտությունների, գրականության ու հումանիտար գիտությունների, ֆիզկուլտուրայի, սպորտային գիտությունների, անասնաբուժության, մանկավարժության ու հոգեբանության, մաթեմատիկայի ու համակարգչային գիտությունների, գյուղատնտեսության, ճարտարագիտության և այլ ֆակուլտետներ:

Ավելի վաղ, գրականության ու հումանիտար գիտությունների համալսարանը գտնվում էր մշակութային կոթող համարվող հին շենքում՝ Ահվազ քաղաքի մի այլ բաժնում: Համալսարանի արբանյակային միավորներն են Շուշթար քաղաքի արվեստի ֆակուլտետը Բեհբահան քաղաքի բնապահպանության ու բնական պաշարների ֆակուլտետները և Շուշ քաղաքի հնագիտության ֆակուլտետը:

Համալսարանի գործունեության մեկնարկից ի վեր այդ համալսարանում շարունակ սովորել կամ դասավանդել են արժանավոր անձինք և ճանաչված դեմքեր ինչպես՝ պարսից լեզվի և գրականության պրոֆեսոր դոկտ. Նասրոլլահ Էմամին, անասնաբուժության մասնագիտական դոկտոր Մանսուր Միահին, հոգեբանության պրոֆեսոր Մահնազ Մեհրաբիզադե Հոնարմանդը և Վոլոնգոնգի համալսարանի շրջանավարտ հիդրավլիկ ոռոգման ու չորացման մասնագիտական դոկտոր Մահդի Ղոմշին: Իրանական 1393(2014թ.) թվականի պայմաններում ներքին և արտասահմանյան հեղինակավոր պարբերականներում տպագրվել են Ահվազի համալսարանի գիտական խորհրդի գրած 1137 գիտական հոդվածները: ISI գիտական պարբերականում նույնպես տպագրվել են գիտական խորհրդի 360 հոդվածները և 498 հոդվածներ ևս տպագրվել են ISC գիտական պարբերականում:

1393 թ. գիտական խորհրդի կողմից ընդհանուր հաշվով տպագրվել են 1172 հոդվածներ: Նույն տարվա ընթացքում տարբեր կազմակերպությունների հետ համատեղ կատարվել են 50 հետազոտական նախագծեր:

Ներկա դրությամբ Ահվազի համալսարանը ունի 14 ֆակուլտետ և միջազգային մասնաճյուղ, 53 գիտական խումբ, դասավանդվող 301 ճյուղ, 41 արհեստանոց, 141 լաբորատորիա, 48 ուսանողական գիտական միություն, 4 գիտական գերազանցություն, 9 հետազոտության կենտրոն և գիտական խորհրդի 573 անդամներ:

Վերջին տվյալների համաձայն 1393-1394 ուսումնական տարեշրջանի պայմաններում այս համալսարանի տարբեր ֆակուլտետներ ու մասնաճյուղեր են հաճախել 15173 ուսանողներ, որոնց մեծ մասը հերթականությամբ եղել են՝ անասնաբուժության, մեխանիկայի ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, արաբերեն լեզվի ու գրականության, աստվածաբանության և իսլամագիտության ճյուղերի ուսանողներ: Ամենաշատ ուսանողներ ունեցողը ճարտարագիտական ֆակուլտետն է:

Մեծ հեղինակության շնորհիվ Ահվազի համալսարանը վերջին տարիների ընթացքում նաև ներգրավվել է ատասահմանցի ուսանողների. Այնպես որ ներկա դրությամբ այս համալսարան են հաճախում ավելի քան 70 արտասահմանցի ուսանողներ:

Ադամ Աղիլին, իրաքցի 20 ամյա երիտասարդ է, ով բարձրագույն ուսումն ստանալու համար Իրան է եկել և շինարարական ճարտարագիտություն է սովորում:

Լսենք նրան.

Ես Ադամ Աղիլինի եմ, Իրաքից: Արդեն մեկ տարի է ինչ գտնվում եմ Իրանում: Շինարարկան ճարտարագիտության ճյուղի ուսանող եմ: Իրանն եմ ընտրել բարձրագույն ուսումս շարունակելու համար, քանի որ Իրաքի հարևանն է և մշակութային ու կրոնական առումով այս երկու երկրները շատ մոտ են իրար: Ու քանի որ պարսկերեն լեզուն շատ մոտ է արաբերենին շատ շուտ կսովորեմ այն: Անվտանգությունը և Իրանի գեղեցիկ բնությունը այն գրավչություններից են, որոնք դերակատար են եղել այս երկիրը ընտրելու հարցում: Շահիդ Չամրանի անվան համալսարանը նույնպես աշխարհագրական գերազանց դիրք ունի: Այս համալսարանում առկա են բոլոր ուսումնական ճյուղերը և դա այս համալսարանի դրական յուրահատկություններից է: