Հուլիս 11, 2016 19:59 Asia/Yerevan

«Էլմ-օ-սանաաթ»համալսարանը (Գիտության և տեխնոլոգիայի համալսարան) Իրանի տեխնիկական ու ճարտարագիտական 3 բարձրակարգ համալսարաններից է համարվում և Միջին արևելքի միակ համալսարանն է, որ ունի երկաթգծի ճարտարագիտական և առաջադիմության ճարտարագիտական ֆակուլտետ նաև Իրանում ավտոմեքենայի ճարտարագիտական ֆակուլտետ ունեցող միակ համալսարանն է:

Իրանի «Էլմ -օ-սանաաթ» համալսարանը պետական կարգավիճակ ունեցող մի համալսարան է և ոմանց համոզմամբ այն Իրանի բարձրագույն ուսուցման առաջին ինստիտուտն է, որի հիմնական կորիզը ձևավորվել է արեգակնային հիջրեթի 1308թ. Այս համալսարանը գտնվում է Թեհրանում և մասնաճյուղեր ունի Արաք, Բեհշահր, Դամավանդ և Նուր քաղաքներում: Այս համալսարանի «Էլմ-օ-սանաաթ» թարգմանաբար «Գիտություն և արդյունաբերություն» անունը պատկերում է գիտության ու արդյունաբերության միացությունը և ինչ-որ կերպ պատմում է այս համալսարանի ստեղծման պատճառների մասին:

Ուսուցման բարձր մակարդակը և մասնավորապես շինարարության, նյութերի և մետալուրգիայի և մեխանիկայի ճարտարագիտության ճյուղերի համար առկա լաբորատորիաների ու արհեստանոցների՝ արդիական առաջադեմ հնարավորությունները ավելի են երանգավորել այդ համալսարանի արդյունաբերական դիմագծերը և այս համալսարանի շրջանավարտները շատ արագ կարողացել են Իրանի արդյունաբերական միավորներ ներգրավվել: Այնպես որ ներկայումս «Էլմ-օ-սանաաթ» համալսարանը Իրանի տեխնիկական ու ճարտարագիտական 3 բարձրակարգ համալսարաններից մեկն է համարվում և Միջին արևելքի միակ համալսարանն է, որ ունի երկաթգծի ճարտարագիտական, առաջադիմության ճարտարագիտական ֆակուլտետ և Իրանում ավտոմեքենայի ճարտարագիտական ֆակուլտետ ունեցող միակ համալսարանն է: Տարիներ շարունակ այս համալսարանը համարվել է Իրանում քաղաքաշինության ու ճարտարապետական ֆակուլտետ ունեցող առաջին համալսարանը, և արդյունաբերական այն միակ համալսարանը, որ զբաղվում է ծրագրավորման ու տնտեսական զարգացման ճյուղով:

«Էլմ-օ-սանաաթ» համալսարանի ուսումնական գործունեությունը սկսվել է 87 տարի առաջ: Համալսարանի առաջին կորիզը հիմնադրվել է ա.հ. 1308թ. (1929 թ.)Թեհրանի «Սիե Թիր» պողոտայում՝ ճարտարագիտական ոլորտում Իրանում բարձրագույն ուսման ենթահող ստեղծելու նպատակով: Այն կրել է «Արդյունաբերական պետական դպրոց» անունը, որտեղ սկզբնական շրջանում դասավանդել են իրանցի և գերմանացի դասախոսներ: Հետագայում այն անվանափոխվում է կրելով «Բարձրակարգ արվեստանոց» անունը: Այդ ժամանակահատվածում Իրանում չկային ճարտարագիտական բարձրագույն ուսուցման ինստիտուտներ:

Արեգակնային հիջրեթի 1311թ.( 1393թ.) Մեքենաների ճարտարագիտության և քիմիայի ճարտարագիտության ճյուղի առաջին շրջանավարտները ճարտարագիտական գիտական աստիճան են ստացել այս համալսարանից: Հ.1336թ.(1957 թ.) «Բարձրագույն արվեստանոցը» մի շարք փոփոխություններ կրելով տեղափոխվում է ներկայիս «Ամիր Քաբիր»՝ նախկին Պոլիտեխնիկ համալսարանի վայրը և «Տեխնիկական բարձրագույն արվեստանոց» անունով շարունակում է իր գործունեությունը՝ հնարավորություն ստեղծելով սովորել մինչև մագիստրական աստիճան: Համալսարանը այժմյան վայրում տեղակայվելուց հետո և նոր ճյուղերի ավելացմամբ ենթահող է ստեղծվում «Տեխնիկական բարձրակարգ դպրոցի» ընդլայնման համար: Համալսարանը շարունակում է ընդունել ճարտարագիտական ճյուղերի ուսանողներին:

Հ. 1351թ. «Տեխնիկական բարձրագույն դպրոցը» անվանափոխվում է՝ կրելով «Իրանի գիտության ու արդյունաբերության ֆակուլտետ» անունը: Ա.Հ. 1357թ. Սկզբին հաշվի առնելով ֆակուլտետի գիտական և ուսուցողական ծրագրերում առաջացած որակական ու քանակական փոփոխությունները և համալսարանի կարգավիճակ ստանալու պայմաններ լրացնելը, ժամանակի գիտության նախարարությունը վավերացնում է ֆակուլտետի կարգավիճակից համալսարանի վերածվելու փոփոխությունը: Մշակութային հեղափոխությունից ու համալսարանների վերաբացումից հետո համալսարանը սկսում է առավել արագ տեմպերով շարունակել իր զարգացման ընթացքը նաև սկսում է ուսանողներ ընդունել մագիստրական ու դոկտորական մակարդակներում: Այնպես որ ներկա դրությամբ Իրանի «Էլմ-օ-սանաաթ» համալսարանը ուսանողներ է ընդունում բակալավարի ավելի քան 32 թեքումներով, մագիստրականի՝ 121 և դոկտորական աստիճանի 46 թեքումներով ճյուղերում:

Իր գործունեության 86-րդ տարին բոլորող «Էլմ-օ- սանաաթ» համալսարանը ներկայումս ունի տեխնիկական-ճարտարագիտական և հիմնական գիտությունների 15 ֆակուլտետ, հետազոտության 12 ինստիտուտ, ուսումնասիրության 13 կենտրոն, մեկ ուսումնասիրության ինստիտուտ և 9 գիտական գերազանցություն: Համալսարանի գիտության ու տեխնոլոգիայի հետազոտության կենտրոնը նույնպես կազմված է՝ հետազոտության ինստիտուտներից, բազմաթիվ հետազոտական կենտրոններից, կենտրոնական լաբորատորիայից և ավելի քան 80 հետազոտական լաբորատորիաներից: Հիմնական գիտություններին և տեխնիկական-ճարտարագիտական բնագավառի հետ առնչվող մեծ թվով ճյուղերում «Էլմ -օ- սանաաթ» համալսարանը ընդունում է բակալավարի, մագիստրական և դոկտորական մակարդակի ուսանողներ: Համալսարանի հիմնական վայրը 420 հազար քմ. ընդհանուր մակերեսով տարածք է, որ գտնվում է Թեհրանի հյուսիս-արևելյան շրջանի Ռեսալաթ հրապարակի Հենգամ պողոտայի Էլմ-օ-սանաաթ պողոտայում:

Վերջին տարիների ընթացքում «Էլմ-օ-սանաաթ» համալսարանի գիտական նվաճումներն են եղել՝ 2010 և 2014 տարիներին իսլամական աշխարհի համալսարանների դասակարգման համակարգով Իրանի մասշտաբով 4-րդ հորիզոնական զբաղեցնելը, համաձայն «Թայմզ» դասակարգման համակարգի՝ Ասիայի 100 բարձրակարգ համալսարանների ցուցակում ընդգրկվելը, 2015թ. ISC միության զեկույցի համաձայն համալսարանի գիտական խորհրդի 7 անդամների անունները աշխարհի 173 գիտնականների ցուցակում ներառվելը, 2014թ. Համալսարանի գիտական խորհրդի անդամ դոկտ. Ալի Քավեի ընտրվելը, որպես Իրանի բարձրակարգ գիտնական և Եվրոպայի գիտության ու արվեստի ակադեմիայում առաջին իրանցի անդամ, գիտական-հետազոտական 14 պարբերականների հրատարակությունը, գիտական խորհրդի յուրաքանչյուր անդամի հաշվով տարեկան 3 հոդվածներ տպագրվելը, NTU դասակարգման համակարգի համաձայն համաշխարհային մասշտաբով մեխանիկայի ճարտարագիտության ֆակուլտետի 48-րդ հորիզոնականում հայտնվելը, ըստ որի 2015թ. այդ նույն ֆակուլտետը ավելի բարձր դիրք է զբաղեցրել քան՝ Կանադայի Տորոնտոյում, Բրիտանիայի Օքսֆորդում և ԱՄՆ-ի Կալիֆորնիայի տեխնոլոգիայի ինստիտուտ համալսարաններում աշխատող նույնանուն ֆակուլտետները:

«Էլմ-օ-սանաաթ» համալսարանում նույնպես կատարվել են մեծ թվով հայտնագործություններ, որոնցից կարող ենք հիշել գազի խողովակագծեր ստուգող և նորոգող իրանական ռոբոտը, օդի վտանգավոր ապականիչներին դիմակայելու համար ֆոտոկալիստիկ ներկերի արտադրությունը, մանուկների ձեռքերի երակները որոնող ու գտնող սարքը, արդյունաբերական և տնային ջեռույցների նոր սերնդի արտադրությունը, եռաչափ լազերային տպիչների արտադրությունը, 1393-1394թթ. Արդաբիլ քաղաքի ջրի անբնական գույնի և տհաճ հոտի խնդրի վերացումը, «Էլմ-օ-սանաաթի» Նավիդ և Զաֆար արբանյակների գծագրումն ու արտադրումը, ողմնաշարային վնասվածքներ ստացած անձանց կանգնելու և քայլելու հնարավորություն տալու համար ստեղծված ներվային համակարգին ազդող պրոտեզը, ապակե մանրաթելեր ստեղծելու ամբողջական գիտության հասանելիությունը և այլ հայտնագործություններ ու ձեռքբերումներ:

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն ա.հ. 1394-1395 թթ. այս համալսարանի ֆակուլտետներում ու տարբեր մասնաճյուղերում բարձրագույն ուսում են ստացել ավելի քան 14 հազար ուսանողներ, որոնց մեծամասնությունը հերթականությամբ եղել են՝ մեխանկիայի ճարտարագիտության, քիմիայի ճարտարագիտության, արդյունաբերության ճարտարապետության, համակարգչային ճարտարապետության և շինարարության ճարտարապետության ճյուղի ուսանողներ:

Միջազգային մասշտաբով ներկայացրած բարձր որակի բերումով այս համալսարանը ներգրավել է մեծ թվով արտասաահմանցի ուսանողներ, այնպես որ ներկա դրությամբ «Էլմ -օ-սանաաթ» համալսարանի տարբեր ֆակուլտետներում բարձրագույն ուսում են ստանում՝ Լիբանանից, Սիրիայից, Պաղեստինից, Իրաքից, Թուրքիայից, Աֆղանստանից, Պակիստանից, Տաջիկստանից, Ռուսաստանի և Կաշմիրից եկած շուրջ 60 արտասահմանցի ուսանողներ: Էլեկտրականության, շինարարության, ճարտարապետության, համակարգչային, մեխանիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի ճարտարագիտության ճյուղերը ներառում են մեծ թվով արտասահմանցի ուսանողներ: Ամենաշատ արտասահմանցի ուսանողներ ունեցող ֆակուլտետը ճարտարագիտական ֆակուլտետն է:

Օրիորդ Հաֆադե Զահրա Սաֆավին Կաշմիրից եկած ուսանող է, ով սովորում է«Էլմ-օ-սանաթ» համալսարանում լսենք նրան:

Ես Հաֆադե Զահրա Սաֆավին եմ Քաշմիրից: Արդեն երկու տարի է ինչ գտնվում եմ Իրանում: Մոտ 2 տարի պարսից լեզու եմ սովորել Ղազվին քաղաքի Իմամ Խոմեյնիի անվան համալսարանում: Ներկայումս «Էլմ-օ-սանաաթ» համալսարանում ճարտարապետության ճյուղի բակալավարի մակարդակի ուսանող եմ: Իրանում բարձրագույն ուսումս շարունակելու հիմնական պատճառը իսլամական հեղափոխությունն է եղել: Մեծապես իմ ուշադրությունն է գրավել նաև այս երկրի մշակույթն ու քաղաքակրթությունը: Ես շատ էի սիրում սովորել ապահով ու խտրականությունից զերծ մի միջավայրում և քանի որ հետևում էի աշխարհում կատարվող իրադարձությունների լուրերին շատ էի սիրում իմանալ, որ Իրանն այն է՝ ինչ նրա մասին ասվում է թե ոչ: Այս երկրում ձեռք բերած փորձառությամբ հասել եմ այն եզրակացության, որ այդ լուրերը կեղծ էին և Իրանը հարյուրապատիկ ավելի լավ է այն ամենից ինչ ասվում էր նրա մասին: «Էլմ-օ-սանաաթ» համալսարանը ընտրել եմ իր գիտական բարձր մակարդակի պատճառով: Նախքան Իրան գալը գիտեի որ այս համալսարանում ճարտարապետության ճյուղը շատ բարձր մակարդակ ունի և ցանկացա այս համալսարանում սովորել: Ես շատ գոհ եմ այս համալսարանից: Դասախոսները, ովքեր գիտեն մենք պարսկերենից այնքան էլ ուժեղ չենք մեզ շատ են օգնում և նույնիսկ թույլ են տալիս մեր մայրենի լեզվով սովորենք դասերը և ինչքան որ հնարավոր է օգնում են մեզ: Համալսարանի հանրակացարանը գտնվում է համալսարանին շատ մոտիկ և կան նաև մարզադահիլճներ ու այլ հնարավորություններ: Այնպես որ արտասահմանցի ուսանողներին խորհուրդ եմ տալիս իրենք գան և մոտիկց տեսնեն ու ճաշակեն Իրանում սովորելու հաճույքը: