Հուլիս 12, 2016 10:53 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարը, որտեղ կրկին անդրադառնալու ենք իսլամի մեծահարգ մարգարեի կյանքի վերջին տարիների իրադարձություններին: Մեր այսօրվա զրույցի թեման ՝ Նաջրանի մի խումբ քրիստոնյաների հետ իսլամի մեծահարգ մարգարեի հաշտության դեպքը, ինչը մարգարեի կյանքի հետաքրքիր դրվագներից է համարվում: ---------------

Լուսնային հիջրեթի 8-րդ տարում Մեքքայի նվաճումից և Արաբիայի թերակղզում իսլամի ծաղկումից հետո տարբեր կրոնների հետևորդների և քաղաքական ու կրոնական առաջնորդների ուշադրությունը կենտրոնացավ Մեդինայի վրա, որ այդ օրերին իսլամի կրոնի կենտրոնն էր: Դա հող պատրաստեց իսլամը Հեջազի հեռավոր տարածքներ ու նույնիսկ արտասահման տարածվելու համար: Իսլամի մեծահարգ մարգարեն լավապես օգտագործեց այս առիթը և նամակ հղելով այլ երկրների ղեկավարներին և իր ուղարկած ներկայացուցիչների միջոցով նրանց հրավիրեց ընդունել իսլամ կրոնը: Այս նամակներն ընթերցողներից շատերը ցանկանում էին մեկնել Մեդինա՝ իսլամական իշխանության կենտրոնը և հանդիպել մեծահարգ մարգարեին ու ծանոթանալ մուսուլմանների վիճակին:

Նաջրանը Հեջազի ու Եմենի միջև ընկած տարածք է: Իսլամի արևածագին դա Հեջազի միակ քրիստոնեաբնակ տարածքն էր: Մարգարեն այդ տարածքի ժողովրդին առաջնորդելու համար նամակ է գրում Նաջրանի եպիսկոպոսին ու Նաջրանի բնակիչներին կոչ է անում իսլամ ընդունել:

Մարգարեի հրավերն իրենց հետ կրող ներկայացուցիչները ժամանում են Նաջրան և մարգարեի նամակը հանձնում են Նաջրանի եպիսկոպոսին: Վերջինս էլ ժողով է հրավիրում և խորհրդակցություն է անցկացնում: Նրանցից մեկը, որ հայտնի էր իր խոհեմությամբ, ասում է. «Մենք անգամներ մեր առաջնորդներից լսել ենք, որ մի օր մարգարեության պաշտոնը Իսահակի սերնդից փոխանցվելու է Իսմայիլի սերնդին ու անհավանական չե, որ Իսմայիլի սերնդից համարվող Մոհամմեդն այդ խոստացյալ մարգարեն լինի»: Արդյունքում ժողովը որոշում է Նաջրանի ներկայացուցիչներին գործուղել Մեդինա, որպեսզի զրուցեն Մոհամմեդի հետ և քննարկեն նրա մարգարեության պատճառները: Նաջրանի ազնվականներից ու երեցներից բաղկացած ներկայացուցչական պատվիրակությունը մեկնում է Մեդինա: Այսպիսով Նաջրանի քրիստոնյաների ներկայացուցիչները երկու հիմնական հարցումներով մեկնում են Մեդինա և ներկայանում են մարգարեին: Առաջին հարցն այն էր, որ Աստծո մարգարեն ի՞նչ հրավեր է ուղղում իրենց և ապա այն, որ մարգարեն ի՞նչ կարծիք ունի Քրիստոսի մասին: Քրիստոնյաների առաջին հարցումին պատասխանելով մարգարեն նրանց կոչ է անում պաշտել միակն Աստծուն: Ի պատասխան երկրորդ հարցին մարգարեն ասում է, որ Հիսուսը Աստծո ծառան ու նրա առաքյալն է: Չպիտի նրան Աստված կամ Աստծու որդի համարել: Սակայն, Նաջրանի քրիստոնյաներն ասում են, որ եթե Հիսուս Քրիստոսն Աստծո ծառան ու արարածն է ապա ո՞վ է նրա հայրը: Մարդ արարածը պիտի որ հայր ունենա:

Մարգարեն նրանց պատասխանելով ընթերցում է «Ալե Օմրան» սուրայի 59-րդ այան, որն ասում է. «Աստծո մոտ Հիսուսի օրինակը նման է Ադամին, որ Աստված նրան հողից արարեց ու հետո նրան ասաց՝ եղիցի ու նա անմիջապես եղավ»:

Մարգարեն ասաց. «Իրականության մեջ Հիսուսի օրինակը նման է Ադամի պարագային, որին Աստված հորինեց հողից՝ իր անսահման հզորության միջոցով և առանց այն որ հայր ու մայր ունենա: Հետևաբար եթե հայր չունենալը աստվածության ու գերմարդկային ուժ ունենալու նշան լինի, անշուշտ Ադամը գերազանցում է Հիսուսին»:

Այսպիսով իսլամի մարգարեն Նաջրանի քրիստոնյաների հետ զրույցի ժամանակ տրամաբանության և Ղուրանի այաների միջոցով ապացուցեց, որ Քրիստոսի առանց հայր ծնվելը չի կարող նրա աստվածության ապացույցը լինել: Սակայն, չնայած նրանց ու մարգարեի միջև տեղի ունեցած զրույցին նրանց աչքերն այնպես էին փակվել ճշմարտության դիմաց, որ սկսեցին պատրվակներ որոնել: Նրանք առանց համոզիչ պատճառի պնդում էին իրենց հավակնություններն ու կասկածում էին իսլամի ճշմարտացի լինելու պարագային:

Այդ պահին մարգարեին ուղարկվեց «Ալե Օմրան» սուրայի 61-րդ այան: Աստված այդ այաում ասում է. «Ուրեմն ով քո միջոցով իրեն փոխանցված տեղեկություններից հետո շարունակի քեզ հետ վիճել, նրանց ասա. «Կանչենք մեր որդիներին ու ձեր որդիներին, մեր կանանց ու ձեր կանանց, ձեզ ու մեզ: Ապա դիմենք Աստծուն ու նրան խնդրենք, որպեսզի անիծի նրանց ովքեր ստում են»:

-----------------------

Այսպիսով իսլամի մարգարեն պարտականություն ստացավ «Մոբահելե» կատարելու: Մոբահելեի ժամանակ երկու հակառակորդ խմբեր աղոթում են Աստծուն ու խնդրում են անիծի ու ոչնչացնի դիմացի խմբին և նրանից ուզում են խայտառակ անի սուտ հավակնություն կատարող կողմին: Քանի որ Նաջրանի քրիստոնյաներն առանց որևէ տրամաբանության ու պատճառի էին պնդում իրենց սխալ տեսակետների վրա և նպատակ չունեին արդարության դիմաց հանձնվել, այս քայլը ցանկացած արդարացումից առավել հնչեղ կերպով կարող էր վերջ տալ մարգարեի հետ քրիստոնյա պատվիրակության վիճաբանությանը և համոզել մուսուլմաններին ու քրիստոնյաներին:

Մարգարեն ու Նաջրանի ներկայացուցչական պատվիրակությունը համաձայնեցին, որպեսզի Մոբահելեի արարողությունը կատարվի Մեդինայից դուրս գտնվող մի վայրում: Ի վերջո հասնում է խոստացված օրը: Նախքան մարգարեին հանդիպելը Նաջրանի պատվիրակության ավագ եպիսկոպոսը նրանց ասում է. «Եթե նկատեցիք, որ Մոհամմեդը Մոբահելեի է գալիս մեծ բազմության ընկերակցությամբ և աղմուկով իմացեք, որ նրա խոսքում ճշմարտություն չկա, որ դիմել է այդ միջոցի օգնության:Այդ դեպքում նրա հետ Մոբահելե կատարեք: Իսկ եթե իր որդիների ու հարազատների հետ եկավ նշանակում է, որ աշխարհիկ ցանկությունների չի հետևում: Աստծո կողմից առաքված մարգարե է, որի պարտականությունն է մարդկանց առաջնորդել: Նա այնպիսի հավատք ունի հանդեպ իր կրոնը, որ պատրաստ է եղել իր ամենասիրելի անձերին վտանգի ենթարկել: Այդ դեպքում հրաժարվեք նրա հետ Մոբահելե կատարելուց, քանզի դա վտանգավոր է լինելու»:

Մեդինայում արեգակը ծագել էր ու բոլորն անհամբեր սպասում էին: Այդ օրվա մասին տեղեկացած մուսուլմաններն հավաքվել էին, իսկ Նաջրանի քրիստոնյաներն անհամբեր ցանկանում էին իմանալ, թե ու՞մ հետ են Մոբահելե կատարելու: Բազմությունը նկատեց, որ մարգարեն ամեն օրվա պես պարզ ու հասարակ և հոգևոր ապրումներով ներշնչված դուրս եկավ տնից: Նրա կողքին էին գտնվում երիտասարդ մի կին ու տղամարդ և նրանց երկու մանկահասակ որդիները, որոնք մարգարեի հարազատներն էին:

Քրիստոնյա եպիսկոպոսը հարցրեց. «Սրանք ովքե՞ր են, որ ընկերակցում են Մոհամմեդին»: Ասացին. «Նրա հորեղբոր որդին ու փեսան՝ Ալի Էբն Աբիթալեբը որն ամենասիրելի անձնավորությունն է նրա համար, իսկ երկու երեխաները նրա որդիներն են, իսկ այդ կինը նրա դուստրը՝ Ֆաթեման է, որն ամենասիրելի անձնավորությունն է ժողովրդի մոտ»: Մարգարեն Ֆաթեմայի որդիների՝ Հասանի ու Հոսեյնի ձեռքից բռնած Ալիի ու Ֆաթեմայի հետ ներկայանում է որոշված վայրում: Աստծո մարգարեն նախքան Մոբահելեի վայր ժամանելն իր հարազատներին ասում է. «Երբ ես աղոթեցի դուք Ամեն ասեք»:

Նաջրանի քրիստոնյաների ներկայացուցիչները նկատելով իսլամի մեծահարգ մարգարեի ու նրա գերդաստանի անդամների լուսավոր ու հմայիչ դեմքերն ապշում են ու սարսափում են նրանից, որ մարգարեն իր հետ Մոբահելեի վայր է բերել իր հարազատներին ու միակ դստերը: Նրանք նկատեցին, որ մարգարեն հզորությամբ ներկայացել է Մոբահելե վայրում ու անխախտ հավատք ունի հանդեպ իր հրավերը: Նաջրանի եպիսկոպոսն ասաց. «Ես դեմքեր եմ տեսնում, որ եթե աղոթեն Աստծուն ու նրանից ուզեն, որ լեռները տեղահան լինեն, դա կկատարվի: Հետևաբար սրանց հետ Մոբահելե կատարելը ճիշտ չի կարող լինել, քանի որ անհավանական չի թվում, որ մենք բոլորս ոչնչացվենք»:

Նաջրանի ներկայացուցիչները դա տեսնելով հրաժարվում են Մոբահելեից ու հաշտության առաջարկ են անում: Համաձայնում են տարեկան որոշակի գումար տուրք վճարել, որի դիմաց իսլամական իշխանությունը պիտի պաշտպաներ նրանց կյանքն ու գույքը: Մարգարեն համաձայնում է այդ հաշտությանը: Մարգարեն ու նրանք հաշտության պայմանագիր են ստորագրում: Այդպիսով Նաջրանի քրիստոնյաները իրավունք են ստանում իսլամական իշխանության ներքո անվտանգ կյանք վարել մուսուլմանների կողքին: Մարգարեն ասում է. «Փորձությունն իր չար ստվերն էր տարածել Նաջրանի ժողովրդի ներկայացուցիչների վրա ու եթե Մոբահելե կատարեին, կայրվեին անապատում բռնկվող կրակում»:

----------------------

Մոբահելեն մարգարեի հրաշքներից է համարվում: Բացի այդ Աստծո մարգարեի գերդաստանի արդարության պարզ ապացույցն է համարվում: Շիա ու սուննի մեկնաբանների մեծամասնությունը համոզված է, որ Մոբահելեի այան ուղարկվել է մարգարեի գերդաստանի համար ու մարգարեն իր հետ ժամադրավայր է տանում իր դստերը՝ Ֆաթեմային, Ալիին ու նրանց որդիներին՝ Հասանին ու Հոսեյնին:

Ղազի Նուրոլլահ Շուշթարին «Էհղաղ-ալ-հաղ» գրքի երրորդ հատորում գրում է. «Մեկնաբանները համակարծիք են այն հարցում, որ «Ալե Օմրան» սուրայի 61-րդ այաում «Մեր որդիներ»-ն ակնարկում է Հասանին ու Հոսեյնին, «Մեր կանանց»-ը՝ Ֆաթեմային, իսկ «Մեզ»-ը՝ Ալիին»: Գրքում նաև հիշված է սուննի դավանանքի շուրջ 60 հայտնի գործիչների անուններ, որոնք նույնպես հավատացած են, որ Մոբահելեի այան ուղարկվել է մարգարեի գերդաստանի անդամների համար:

Սուննի հայտնի գործիչ՝ «Քաշշաֆ» մեկնաբանության հեղինակ Զամխաշրին նույնպես այս այաի մասին գրում է. «Այս այան մարգարեի գերդաստանի բարձր արժանիքների ամենահզոր ապացույցն է համարվում»: