Մի գավաթ անդորր Անձնավորության տիպերը 1
« Անձնավորություն » բառը թարգմանվում է լատիներեն persona բառից, որը նշանակում է դիմակ, որը կրում էին հունական թատրոնի դերասանները : Հաղորդում ՝ կլինիկական հոգեբան ՝ Նարինե Նավասարդյանի մասնակցությամբ
Դեռևս հազարավոր տարիներ առաջ , գիտնականներն ու փիլիսոփաները փորձել են բացատրել անձնավորություն բառը : Ի՞նչ է այն : Այդ բացատրության անհրաժեշտությունը բխում էր մի պարզ հարցից , որ մարդը տալիս էր ինքն իրեն. ով՞եմ ես :
« Անձնավորություն » բառը թարգմանվում է լատիներեն persona բառից, որը նշանակում է դիմակ, որը կրում էին հունական թատրոնի դերասանները : Հոգեբանության տեսանկյունից « անձ- անձնավորություն » նշանակում է անձին անհատապես բնորոշ մտքերի, զգացմունքների և վարքի ամբողջականություն . այն պարզում է , թե « ո՞վ էիք, ո՞վ եք եւ ո՞վ եք դառնալու » : Առավել մանրամասնորեն « անձնավորությունը » ընդգրկում է մեր ընդունակությունները, արժեքհամակարգը, հույսերը, սերն ու ատելությունը : Այսպես՝ հոգեբանները, օգտագործելով այդ բառը, նկատի ունեն վարքագծի, զգացմունքների, մտքերի ու դրդապառճառների մոտավորապես կայուն ամբողջականություն, որը տարբերակում անձանց միմյանցից : Ուրեմն կարևոր երկու եզրակացություն. նախ՝« անձնավորություն »ը մեզ միմյանցից տարբերակող հատկությունների ամբողջականություն է և այն գրեթե անփոփոխ է :
Էնեագրամայի տեսությունը
Հոգեբանության պատմությանը հայտնի են անձնավորության տիպերի դասակարգման տարբեր դպրոցներ : Այս տեսություններից նորագույներից հանդիսանում է Enneagram-ի Էնեագրամայի տեսությունը, որը առաջարկում է տարբերակել անհատականության 9 տեսակ կամ տիպ :
Հոգեբան ՝ Գեորգի Գուրջիևը , որն ի դեպ ծնվել է Գյումրիում ՝ հայ մորից և հույն հորից , մարդկային անձնավորությունը դասակարգել է իննը խմբերում :
Բնականաբար կարող եք գտնել Ձեր անհատականության փոքրիկ մասնիկ դրանցից յուրաքանչյուրում, սակայն դրանցից միակ մեկը Ձեզ առավել նման է. դա կոչվում է Ձեր անհատականության հիմնական տեսակը կամ տիպը :Անձնավորնության ոչ մի տիպ չի կարող գնահատվել ավելի լավ կամ ավելի վատ՝ համեմատելով մյուսներին :
1 – Իդեալիստ կամ բարեփոխիչ տիպ
(Reformer-Idealist-I do everything the right way)
Այս տիպի մարդիկ ամեն ինչում ձգտում են կատարելության : Նրանք իդեալիստներ են , ինչքան էլ առաջադիմեն , չեն բավարարվում , ինչ-որ ներքին ձայն նրանց առաջ է մղում ասելով ՝ լավ չես աշխատել : Նրանք ամեն ինչում թերություն են տեսնում , մշտապես տագնապի մեջ են : Բնավորությամբ ուժեղ մարդիկ են , մշտապես քննադատում են կամ իրենց կամ մյուսներին : Նրանք վախենում են սխալվելուց , շատ են գործածում ՝՝պետք է՛՛ և ՝՝անպայման՛՛ բառերը : Նրանք կողմ են «Ամենինչ կամ ոչինչ» սկզբունքին : Լուրջ ու չոր մարդիկ են : Նրանց կյանքում մեծ դեր ունեն կոկիկությունն ու մաքրությունը : Իդեալիստները պարտաճանաչ մարդիկ են :
Բնավորության ուժեղ գծերն են
Նպատակասլաց են , արդար , պատասխանատու , լուրջ , վստահելի , բարոյական , անկեղծ , կայուն , ուժեղ և կարգապահ :
Բնավորության թույլ կողմերն են
Քննադատ են , մանրախնդիր , մանրանկատ , նյարդային , պահանջատեր են , իրենց խոսքն ու կարծիքը պարտադրող , խրատող , չափազանց լուրջ :
Ինչպե՞ս վերաբերվել նրանց հետ
Իդեալիստ տիպի հետ պետք է խոսել հարգալի , երբեք նրան չքննադատեք կամ նախատեք , ձեր ուժեղ կողմերի մասին խոսելով , փորձեք շահել նրա վստահությունը : Գովաբանեք նրա կարգապահությունը : Նրանց հետ հանդիպումների ժամանակ եղեք պարտաճանաչ ու հարգեք ժամը :
2 -Օգնող ու կարեկցող տիպ
(Helper- I must help others)
Այս տիպի մարդիկ մշտապես մյուսների համար են մտահոգվում , ունեն ուշադրության ու սիրո կարիք , չեն կարող մերժել մյուսներին , քանի որ վախենում են , որ մարդիկ իրենց կվանեն կամ կմերժեն , մշտապես կախված են մյուսներից , ունեն ցածր ինքնագնահատական , սիրում են անընդհատ ուշադրության կենտրոնում լինեն ու գովասանք լսել : Նրանց գրավում են ուժեղ մարդիկ և սիրում են լինել հեղինակավոր մարդու մտերիմը:
Բնավորության ուժեղ գծերն են
Բարի են ու սրտացավ , պաշտպանող , զգայուն , հանդուրժողական , առատաձեռն են , հավատարիմ , ներող
Բնավորության թույլ կողմերն են
Կարիք ունեն ուշադրության , մյուսների նկատմամբ մեղքի զգացում ունեն , միջամտում են բոլորի գործերին , նախանձ են ու կարճամիտ , պահանջատեր ,
Ինչպե՞ս վարվել նրանց հետ
Այս մարդիկ ուշադրության կարիք ունեն , երբ նրանց հետ խոսում եք , ձեր խոսքերը համեմեք զգացմունքային բառերով և խոսեք օգնություն խնդրող մարդու դիրքից : Եղեք բարի , նշեք նրա դրական կողմերը , ուշադիր եղեք չընկնել նրա սպասելիքների թակարդը: Անընդհատ հիշեցրեք ձեր ուժեղ կողմը :
3 – Պրագմատիկ և գործունյա տիպ
(Motivator-pragmatic – I need to succeed)
Այս տիպի մարդիկ աշխատասեր են , սիրում են մեծ անուն ու համբավ ձեռք բերել : Մրցակցության սիրահար են : Հանուն առաջադիմության կանեն ամեն ինչ : Ծայրահեղ դեպքում , նրանց կոչում են workaholic ` աշխատամոլ իմաստով : Կյանքի ամենամեծ հաճույքը գտնում են աշխատանքում : Վտանգ կա , որ մրցակցությանը տրվելով , մոռանան ընտանիքին : Նրանց համար ամեն ինչից վեր իրենց հաջողությունն է : Մշտապես մտածում են մրցակցելու մասին : Շատ փոփոխական են , նրանց ճանաչում են իրենց կատարած աշխատանքներով : Ձգտում են գումարների , բարեկեցության ու հեղինակության սիրահար են , փորձում են զգացմունքին չտրվել :
Բնավորության ուժեղ գծերն են
Նպատակասլաց են , էներգիայով լի , տեղյակ , կտրուկ , ձեռներեց ու հնարամիտ , ազդեցիկ ու հաջողակ
Բնավորության թույլ կողմերն են
Մեծամիտ են , զգացմունքներում աղքատ , հույզերից հեռու են , ծայրահեղ աստիճանի աշխատասեր են , հաշվենկատ են ցուցամոլ ու դերասան
Ինչպե՞ս վարվել նրանց հետ
Գովաբանեք իրենց աշխատանքը : Նրանց հետ հանդիպումներում եղեք էներգիայով լի : Ձեր զրույցում խոսեք ունեցած հաջողությունների մասին : Հիշեք որ այս տիպի մարդկանց հետ գործ ունենալիս պետք է կողմնակի քայլերի դիմել :
4 – Արվեստագետ ու ինդիվիտուալ տիպ
(Artist-Romanic – I am unique)
Այս տիպի մարդիկ չափազանց զգայուն են , ունեն ուժեղ երևակայություն : Իրենք նույնիսկ իրենց սեփական զգացմունքների գերին են դառնում : Այս տիպի մարդիկ հաճախ են ընկնում դեպրեսիայի մեջ , ունենում են անկայուն տրամադրություն : Միանվագ աշխատանքից շուտ են ձանձրանում : Եթե դրամական հնարավորությունները ներեն , առատ ծախսող են : Իննը տիպերից ամանազգայուն տիպը 4-րդ խմբի մարդիկ են : Այս տիպի մարդկանց կյանքը լի է հակասություններով :
Բնավորության ուժեղ գծերն են
Ստեղծագործ են ու կոկիկ , քաղաքավարի , հայրենասեր , ազնիվ , համբերատար , մարդասեր , բարի
Բնավորությն թույլ կողմերն են
Եսապաշտ են , թախծոտ են ու տխուր , ցուցամոլ , անհամբեր , չափազանցնող
Ինչպե՞ս վարվել նրանց հետ
Նրանց հետ հանդիպումներում եղեք կոկիկ ու մաքուր : Գովաբանեք նրանց արտաքին տեսքը : Մի շատախոսեք , որևէ թեմայի մասին խոսելիս հարցից մի շեղվեք : Նրանց հետ հանդիպումները պետք է լինեն կարճատև :
5 – Մտավորական տիպ
(Thinker –I need to understand the world)
Այս տիպի մարդիկ չափազանց ինքնամփոփ են : Չեն սիրում մարդաշատ վայրեր : չեն կարող իրենց զգացմունքներն արտահայտել , ամուսնության կողմ չեն : Դասարանում հաճախ նստում են վերջին նստարաններին : Դա այն պատճառով , որ իրենք տեսնեն բոլորին , բայց մյուսները նրան չտեսնեն : Սիրում են անտեսանելի լինել : Նրանց համար առաջնահերթը տրամաբանությունն է ՝ հետո զգացումը : Սիրում են տեղեկություններ հավաքել և ամեն ինչի մասին լինել տեղյակ : Մյուսներից զգացմունքային առումով տարածություն են պահում : Սիրում են մենակ մնալ : Դժվար են արտահայտվում , ատում են ցուցամոլությունը և պարտադրումը :
Բնավորության ուժեղ գծերն են
Փիլիսոփա են , տրամաբանող , վերլուծող , ճշմարտախոս , սրտացավ , սառնարյուն
Բնավորության թույլ կողմերն են
Մեկուսացող , թույլ զգացմունքներով , անկարող ենկապ հաստատել , խորհրդավոր են ու ագահ
Ինչպե՞ս վարվել նրանց հետ
Նրանց հետ պետք է խոսել ինչպես մտավորականի : քանի որ նրանք չեն սիրում կապ հաստատել , երբ խոսում ենք այնպես արտահայտվեք , որ նա զգա դուք իր օգնության կարիք ունեք և մտադիր չեք նրա ժամը խլել : համբերեք նրա սառը խոսքերտ , փորձեք ձեր բառերով նրան էներգիա փոխանցել :
Շարունակելի