Իրանի համալսարանները (17)
Իմամ Խոմեյնիի անվան միջազգային համալսարանը Իրանում գտնվող միակ համալսարանն է, որ գործունեություն է ծավալում արտասահմանցի ուսանողներին դաստիարակելու գործում:
Ղազվին քաղաքը -միջին պարսկեկրեն կամ պահլավերենով (Caspian) Կասպից- Իրանի արևմտյան Ղազվին նահանգի շրջկենտրոնն է: Հնագիտական հայտնագորտծությունների հիմամբ Ղազվինը շուրջ 9 հազար տարվա վաղեմություն ունի: Սեֆյանների ժամանակաշրջանում այս քաղաքը եղել է Իրանի մայրաքաղաքը և այդ պատճառով էլ նրանում են գտնվում մեծ թվով պատմական տարածքներ ու թանգարաններ: Պատմական կոթողների քանակի առումով Ղազվինը համարվում է Իրանի առաջին և աշխարհի երրորդ քաղաքը: Ղազվինը նույնպես Իրանի գեղագրության արվեստի գլխավոր կենտրոնն է համարվում: Այս քաղաքում բնակված գեղագիր վարպետներից կարող ենք հիշել՝ Միր Էմադ Ղազվինիին: Ղազվին քաղաքում են գտնվում մեծ թվով պատմական կոթողներ ինչպես՝ Ղաջարների բաղնիքը, Չեհելսոթուն պալատը, Իրանի առաջին՝ «Սեփահ» անունով պողոտան և այլն: Այդ քաղաքում է գտնվում աշխարհի ամենամեծ միագմբեթ ջրամբարը համարվող «Սարդար» ջրամբարը:
Ղազվինում գտնվող Լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային համալսարանը Իսլամական հեղափոխության ձեռքբերումներից մեկն է համարվում: Այս համալսարնը կրում ԻԻՀ-ի հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնիի անունը և իրանական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է ինչ գործունեություն է ծավալում արտասահմանցի ունսանողների դաստիարակության գործում:
Իմամ Խոմեյնիի անվան համալսարանի գործունեությունը սկսվել է արեգակնային հիջրեթի 1362 թ. դեյ ամսին/ 1983 թ., երբ Իրանի խորհրդարանում վավերացվում է միջազգային համալսարան հիմնադրելու մասին օրինագիծը և այդ ուղղությամբ սկսում է գործունեություն ծավալել «Ղոդս միջազգային համալսարան» անունը կրող մի համալսարան: Ա.հ. 1370 թ. այդ համալսարանին միացվում է նաև «Դեհխուդա.-ի անվան բարձրագույն ուսման համալիրը և որպես համապարփակ համալսարան այն սկսում է իր պաշտոնական գործունեությունը՝ կրելով լուսահոգի Իմամ Խոմեյնիի անունը: Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհուրդը ա.հ. 1377 թ. թիր ամսին /1998 թ. վավերացնում է համալսարանի կանոնադրությունը:
Համալսարանի կրթական եւ վարչական բաժինները գտվում են Ղազվին քաղաքի հյուսիսային հատվածում՝ 76 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքում: Այստեղ են գտնվում համալսարանի ֆակուլտետների շենքերը, վարչական բաժնի շենքերը, համալսարանի մզկիթը և կենտրոնական գրադարանը: Համալսարանի հանրակացարանները կառուցվել են գլխավոր համալիրից դեպի հարավ մեկ կմ. հառավորությամբ 24 հեկտար ընդհանուր մակերեսով տարածքում, որում ներառված են հանրակացարանների շենքերը, սպորտային բաց տարածքներ ու մարզադահլիճներ, առողջապահական կենտրոններ, խորհրդատվական կենտրոններ ու պարսից լեզբվի ուսուցման կենտրոն: Համալսրանի 3-րդ համալիրը գտնվում է գլխավոր համալիրի հյուսիսային հատվածում: Նախատեսվում է այդտեղ կառուցել Իրանի և Միջին Արևելքի առաջին տարրական մասնիկների անջատման արագացուցիչը:
Իմամ Խոմեյնիի անվան համալսարանի այժմյան խորհրդանշանը գծագրվել է Ճարտարագետ Ամանի Մեհրի միջոցով: Այս խորհրդանշանը կազմված է գրաֆիկական երկու ճանաչված սիմվոլներ՝ գիտություն ու մշակույթ խորհրդանշող գրչից և համաշխարհային ու միջազգային լինելը խորհրդանշող գլոբուսից: Հաշվի առնելով այն փաստը, որ Իմամ Խոմեյնիի անվան համալսարանը Իրանի միակ միջազգային համալսարանն է, ուստի այդ երկու սիմվոլները բավարար են նրա միջազգային բնույթը ներկայացնելու համար: Այս համալսարանի խորհրդանշանի տարրերը ընդգրկված են ավելի մեծ չափսերով քառանկյունի մեջ, որի նուրբ եզրերը խորհրդանշում են կառույցի կանգունությունը և նրա կառուցվածքում նկատի է առնված համաչափությունը, հավասարակշռությունը և սիմետրիկ լինելը, որոնք համարվում են իսլամական և իրանական մշակույթի յուրահատկությունները:
Ներկայումս Իմամ Խոմեյնիի անվան միջազգային համալսարանում ակտիվ են Իսլամական գիտությունների ու հետազոտությունների, գրականության և հումանիտար գիտությունների, հիմնական գիտություններ, տեխնիկական ու ճարտարագիտական, ճարտարապետության ու քաղաքաշինության, գյուղատնտեսության 7 ֆակուլտետներն ու պարսից լեզվի ուսուցման կենտրոնը: Ֆակուլտետնրը ունեն համապատասխան հնարավորություններ ուսուցման տեխնոլոգիաներ, որոնցից են՝ մասնագիտական 60 լաբորատորիաները, արհեստանոցը, աստղադիտարանը, հետազոտական ջերմոցն ու ագարակը, ավելի քան 10 համակարգչային կայանները և առանձին ժողովասրահները: Այս համալսարանում դասավանդում են բարձրակարգ դասախոսներ այդ թվում բոլոր խմբերի մաթեմատիկայի դասախոս դոկտ. Սաաիդ Աբբաս Բանդին, ով աշխարհի 1 տոկոս վարկանիշային շատ հիշատակված դասախոսների շարքում է դասվում, Իրանի բարձրակարգ հետազոտող և համալսարանի քիմիայի խմբի դասախոս դոկտ. Խան Մոհամմեդին և քիմիայի դասախոս դոկտ. Շահրիար
Ղավամին:
Վերջին տարիների ընթացքում Իմամ Խոմեյնիի անվան համալսարանում բացվել են նաև դոկտորական մակարդակի նոր դասընթացներ, որոնցից կարող ենք հիշել էլեկտրակայանների ու շինությունների թեքումով ճարտարապետական ճարտարագիտության դոկտրորական դասընթացը և Ֆյուչերսների դոկտրական դասընթացները: Երկուսն էլ Իրանում առաջին անգամն է ինչ համալսարանի գիտական խորհրդի անդամների կողմից նախագծվել ու մեկնարկել են իրենց ընթացքը: Ներկայումս Իմամ Խոմեյնիի անվան համալսարանում աշխատում են՝ բակալավարի մակարդակում 41 ճյուղեր, մագիստրականում 54 ճյուղեր և դոկտորականում 12 ճյուղեր: Արեգակնային հիջրեթի 1358 թվականից առ այսօր ուսումնական ճյուղերի հիմնադրման ու շահագործման մեջ այս համալսարանը 60 տոկոսանոց աճ է արձանագրել:
Նույնպես այս համալսարանն անդամակցում է միջազգային երեք կառույցների այդ թվում՝ համալսարանների համաշխարհային միությանը (IAU), իսլամական աշխարհի համալսարանների ֆեդերացիային (SUIW) և Մերձկասպյան երկրների համալսարանների ֆեդերացիայի և աշխարհի այդ թվում՝ Իտալիայի, Բուլղարիայի, Պեկինի և Հարավային Կորեայի շուրջ 15 համալսարանների հետ ստորագրել է գիտա-կրթական համագործակցությունների փոխհուշագրեր:
Այս համալսարանի պարսից լեզվի ուսուցման բաժնում առայսօր ընդունվել են ավելի քան 90 ազգությունների պատկանող 4000 ուսանողներ: Այս կենտրոնը գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության կողմից ընտրվել է, որպես Իրանում արտասահմանցիներին պարսից լեզվի ուսուցման միակ պաշտոնական կենտրոնը: Բոլոր արտասահմանցի ուսանողները համալսարան մուտք գործելիս շուրջ մեկ տարի անցկացնում են պարսից լեզվի նախահամալսարանական դասընթացներ և այդ շրջանն հաջողությամբ ավարտելուց հետո սովորում են իրենց նախընտրած ճյուղում: Կան նաև ուսանողներ, ովքեր պարսից լեզվի դասընթացն ավարտելուց հետո վերադառնում են իրենց երկրներ:
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն 1394-1395 ուսումնական տարեշրջանում այս համալսարանի միջազգային ֆակուլտետների կրթական չորս աստիճաններում ավարտել են շուրջ 8000 ուսանողներ: Համալսարանի ամենահին տեխնիկական ֆակուլտետը ունեցել է ամենաշատ թվով ուսանողները:
Ներկա պայմաններում շուրջ 830 արտասահմանցի ուսանողներ են սովորում Իմամ Խոմեյնիի անվան համալսարանի միջազգային ֆակուլտետներում: Ուսանողներ Հնդկաստանից, Մոլդովայից, Քենիայից, Չինաստանից, Իրաքից, Տաջիկստանից, Աֆղանստանից, Թուրքիայից, Եմենից, Լիբանանից, Բահրեյնից, Սիրիայից, Բանգլադեշից, Ղազաղստանից, Մարոկկոյից, Պաղեստինից, Ադրբեջանի Հանրապետությունից, Պակիստանից: Ինչպես ասվեց այս համալսարանը արտասահմանցիների համար պարսից լեզվի ուսուցման պաշտոնական կենտրոն է և ներկայումս 561 հոգի պարսից լեզու են սովորում այս համալսարանում: Նրանց մեծ մասը եկել են՝ Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Ռումինիայի, Բելառուսի, Ղրղիզստանի, Սաուդյան Արաբիայի, Շիրի Լանկայի, Զիմբաբվեի, Փղոսկրի Ափի, Օմանի, Թունիսի, Չադի և Նիգերիայի նման երկրներից: