Իրանի համալսարանները 18
Այս հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք Իրանի արդյունաբերական համալսարաններից մեկին՝ «Խաջե Նասիրեդդին Թուսի» համալսարանին:
«Խաջե Նասիրեդդին Թուսի» համալսարանը Իրանի պետական ու արդյունաբերական համալսարաններից մեկն է, որի ֆակուլտետները գտնվում են Թեհրան քաղաքի տարբեր շրջաններում: Համալսարանի առաջին կորիզը ձևավորվել է արեգակնային հիջրեթի 1307թ. հեռահաղորդակցության ֆակուլտետի ձևավորմամբ՝ էլեկտրական ճարտարագիտության ֆալուլտետի այժմյան վայրում և 1318 թ. ժամանակի ազգային խորհրդարանում վավերացվել է համալսարանի կանոնադրությունը:
«Խաջե Նասիրեդդին Թուսի» համալսարանի այժմյան կառուցվածքի հիմքը դրվել է 1359թ./ 1980թ. «Տեխնիկական և ճարտարագիտական համալիր» անունով՝ մշակութային հեղափոխության շտաբի հաստատումից հետո՝ 9 ԲՈՒՀ-երի միաձուլումամբ: Ապա 1362թ. համալսարանի անունը փոխվում է «Տեխնիկական և ճարտարագիտական համալսարան»-ի: Համալսարանի վերջնական անվանափոխությունը տեղի է ունեցել 1367թ.: Այդ թվականից իվեր համալսարանը կրում է իրանցի մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բանաստեղծ, աստվածաբան, իրավաբան և մտավորական Խաջե Նասիրեդդին Թուսիի անունը: Խաջե Նասիրեդդին Թուսին լուսնային հիջրեթի 6-րդ և 7-րդ դդ. իսլամական հոսանքների պատմության ամենահռչակավոր և ամենաազդիցիկ անհատականություններից մեկն է:
Համալսրանի կենտրոնական գրասենյակը գտնվում է Թեհրանի Միրդամադ պողոտայի արևմտյան հատվածում, իսկ ֆակուլտետներն ու հանրակացարանները՝ Թեհրանի մի քանի շրջաններում օրինակ Սեյեդ Խանդան պողոտայում՝ էլեկտրականության և համակարգչային ճարտարագիտության ֆակուլտետները, Շարիաթի՝ Ջոլֆա պողոտայում քիմիայի և ֆիզիկայի ֆակուլտետները, Վալի Ասր պողոտայում շինարարության և քարտեզագրության ճարտարագիտության ֆակուլտետները, Մոլլասադրա պողոտայում մեխանիկայի, արդյունաբերության ճարտարագիտության, ճարտարագիտության և նյութագիտության ֆակուլտետները և Թեհրանփարս շրջանում ավիատիեզերական ճարտարագիտության ու մաթեմատիկայի ֆակուլտետները: Մի շարք ֆակուլտետներ տասնյակ տարիների վաղեմություն ունեն:
Ուսումնական գործունեության մեկնարկից առայսօր «Խաջե Նասիրեդդին Թուսի համալսարանում սովորել կամ դասավանդել են արժանավոր անձինք, բարձրակարգ անհատականություններ և անվանի դեմքեր ինչպես՝ էլեկտրականության ճարտարագիտության ֆակուլտետից պրոֆեսոր Ալի Խաքի Սեդիղը, մեխանիկայի ճարտարագիտության ֆակուլտետից պրոֆեսոր Ղաֆարին և պրոֆեսոր Բալալային:
Այժմ, երբ «Խաջե Նասիրեդդին Թուսի» համալսարանը իր գործունեության 77-րդ տարին է անցկացնում համալսարանն ունի 11 ֆակուլտետ, 5 գիտական կենտրոններ, 75 հետազոտական լաբորատորիա, գիտա-հետազոտական 6 խումբ և կենտրոն, 5 հետազոտական ինստիտուտ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր մասնագիտական ոլորտներում: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն արեգակնային հիջրեթի 1393-1394 ուսումնական տարեշրջանին այս համալսարանի ֆակուլտետներում և մասնաճյուղերում սովորել են ավելի քան 7000 ուսանողներ: Էլեկտրականության ճարտարագիտության ֆակուլտետը ամենաշատ ուսանողներ ունեցող ֆակուլտետն է եղել:
Հաշվի առնելով այն, որ Էլեկտրական ճարտարագիտության ֆակուլտետն է համարվում համալսարանի առաջին կորիզը և ուսանողների մեծամասնությունը այս ֆակուլտետի ուսանողներ են համառոտ կարպով կներկայացնենք այդ ֆակուլտետը: Անցնող տարիների ընթացքում այս ֆակուլտետը պատիվ է ունեցել կրթել ու դաստիարակել Իրանի արդյունաբերական հաջողակ տնօրենների, գիտական ոլորտի մնայուն դեմքերի և մեծ գիտնականների: Էլեկտրական ճարտարագիտական ֆակուլտետը բարձրագույն ուսման 3 մակարդակներում՝ բակալավարի, մագիստրական և դոկտորական մակարդակներում կրթում ու դաստիարակում է ուսանողներին: Այն կազմված է՝ Էլեկտրոնային, Էլեկտրասնուցման, կառավարման և հեռահաղորդակցության ճարտարագիտության ու մեխանիկայի ճարտարագիտական ֆակուլտետի հետ համատեղ մեխատրոնիկայի ճարտրագիտության 6 խմբերից: Համալսարանի հին անցյալի ու մասնագիտական կարողության հիմքի վրա հիմնադրվել են՝ Արդյունաբերական կառավարման, սարքավորումների բնութագրում և էլեկտրամագնիսական ենթահամակարգերի գերազանցության կենտրոնները: Հաշվի առնելով համալսարանի գիտական խորհրդի գիտության մակարդակը՝ նրանց ջանասիրության ու նաև երկրի մյուս մասնագենտների համագործակցության շնորհիվ Խաջե Նասիրեդդին Թուսի արդյունաբերական համալսարանի «Control» գիտա-հետազոտական պարբերականը մեկ տասնամյակ գործունեություն ծավալելուց հետո, այսօր ճանաչված է որպես կառավարման ու համակարգերի տեսական ու կիրառական ոլորտների վավերական պարբերականներից մեկը: Համալսարանի հետազոտական մյուս կառույցն է էլեկրտական ճարտարագիտական ֆակուլտետը իր ավելի քան 40 լաբորատորիաներով ու նաև միկրո և նանոէլեկտրոնիկայի հաշվարկումների կենտրոնը: Խաջե Նասիրեդդին Թուսի համալսարանի էլեկտրական ճարտարագիտական ֆակուլտետի առանձնահատկությունը՝ տեսական ու գործնական ոլորտներում շրջանավարտների բարձր կարողականությունն է, ինչի պատճառով էլ Խաջե Նասիրեդդին Թուսի համալսարանը Իրանի համալսարանների մեջ գերազանց դիրք է զբաղեցնում: Որպես օրինակ Իրանում առաջին էլեկտրական մեքենան ստեղծվել է այս համալսարանի ուսանողների ձեռքով:
Իր գործունեության ընթացքում Խաջե Նասիրեդդին Թուսի համալսարանը բազմաթիվ նվաճումներ է ունեցել ազգային ու միջազգային մասշտաբով, որոնց միայն մի մասին կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում: Աշխարհում համալսարանների դասակարգման վավերական կենտրոնների տվյալների համաձայն, վերջին տարիների ընթացքում Խաջե Նասիրեդդին Թուսի համալսարանը զգալի առաջընթաց է ունեցել: Դասակարգման ISI կենտրոնի տվյալների համաձայն այս համալսարանը տեղ է գտել աշխարհի մեկ տոկոս վարկանիշային գիտություն արտադրող առաջատարների շարքում: Նույնպես, 2015թ. դասակարգման Թայմզ միջազգային ինստիտուտի իրականացրած վերջին դասակարգման արդյունքում այս համալսարանը ներկայացվել է Իրանի առաջատար 6 համալսարանների շարքում:
Հաշվի առնելով անցնող տասնամյակի ընթացքում համալսարանի որդեգրած ռազմավարական քաղաքականությունները, Խաջե Նասիրեդդին Թուսի համալսարանի լրացուցիչ ուսումնական դասընթացները ավելի են հզորացել և ուսանողների ավելի քան 40 տոկոսը մագիստրոսական և դոկտորական մակարդակների ուսանողներ են: Նույնպես Էլ-ուսումնառության բոլոր ուսումնական դասընթացները ակտիվ են մագիստրոսական մակարդակում: Այս համալսարանը մագիստրոսական ու դոկտորական մակարդակներում մի քանի միջազգային դասընթացներ իրականացնելու հարցով համագործակցություն է ունեցել Բեիրտանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Գերմանիայի և Ռուսաստանի մի շարք համալսարանների հետ և արդեն տարիներ է ինչ Ռուսաստանի պետական համալսարանի հետ համագործակցում է ավիատիեզերական փորձագիտական դասընթացներ անցկացնելու հարցում:
Համալսարանի մեծ նշանակության ու գիտական բարձր մակարդակի բերումով այստեղ ներգրավվել են արտասահմանցի ուսանողներ այնպես որ ներկա դրությամբ Լիբանանից, Իրաքից, Սիրիայից, Եմենից, Աֆղանստանից եկած ավելի քան 32 արտասահմանցի ուսանողներ սովորում են այս համալսարանում:
Պարոն Մոհամմեդ Նազարը Լիբանանցի ուսանող է, ով սովորում է այս համալսարանում: Մեր թղթակիցը հարցազրույց է ունեցել նրա հետ: Լսենք նրան:
Ես Մոհամմեդ Նազարն եմ. 21 տարեկան եմ ծնվել եմ Լիբանանում: 3 տարի է ինչ Իրան եմ եկել և Խաջե Նասիրեդդին Թուսի համալսարանում ավիատիեզերական ճյուղի բակալավարի ուսանող եմ: Թե ինչու եմ Իրան եկել ասեմ, որ Իրանը գիտական առումով բարձր կարողություններ ունեցող երկիր է և գիտական առումով առաջադեմ երկրների մեջ իր գիտական կարծիքները հզորությամբ ներկայացնում է: Ինձ համար Իրան գալը և մոտիկից այս երկրի ժողովրդին ու գիտական մակարդակին ծանոթանալը շատ հետաքրքիր էր: Սկզբում Իրանի համալսարանների մասին տեղեկություններ չունեի. ուրիշներն են պատմել այս համալսարանի մասին: Համալսարանի հնարավորությունները այդ թվում՝ արհեստանոցները և լաբորատորիաները նաև համալսարանի գիտական մակարդակը շատ լավ եմ գնահատում: Համալսարանի պատասխանատուները շարունակ բավարարում են ուսանողների կրթությանը կապված պահանջները: Ուսումնական դասընթացները ամբողջությամբ անց ենք կացնում համալսարանի ուսումնական լաբորատորիաներում ու արհեստանոցներում և եթե առավել հետազոտությունների կարիք զգացվի հնարավորություն ունենք այն իրականացնելու: Լիբանանի համեմատությամբ ասեմ որ Լիբանանի ոչ պետական համալսարանները ավելի բարձր մակարդակ ունեն: Այդ իսկ պատճառով Լիբանանի լավ համալսարանններից մեկում սովորելը ծախսատար երևույթ է: Մյուս կողմից Լիբանաի պետական համալսարանները ավելի քիչ թվով ուսումնական ճյուղեր ունեն: Ես մանկուց շատ եմ սիրել ավիատիեզերական ճյուղը և դրա համար էլ այդ ճյուղն եմ ընտրել: Ես տարբեր երկրների ուսանողներին առաջարկում եմ բարձրագույն ուսում ստանալու համար գան իրան և արտերկրում սովորելու հատկություններից ելնելով դուրս գան իրենց երկրներից և ուսումը շարունակեն գիտական առավել բարձր մակարդակ ունեցող երկրներում: