Հուլիս 27, 2016 15:44 Asia/Yerevan

Ասում են` արվեստը բուժում է: Եվ իզուր չեն ասում. հոգեբանները վաղուց են բացահայտել արվեստի բուժիչ հատկությունը: Նրանք անգամ ստեղծել են հոգեբանության առանձին ուղղություն՝ թերապիա արվեստի միջոցով կամ արտթերապիա: Հաղորդում մանկական հոգեբան ՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ

Հաճախ մարդիկ դժվարանում են խոսքերով արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները, անհրաժեշտ բառեր չեն գտնում: Մարդն ի վիճակի չի լինում ձևակերպել իր ապրումները, անուն տալ, թե ինչ է զգում: Այստեղ օգնության է գալիս արտ-թերապիան:

Ասում են` արվեստը բուժում է: Եվ իզուր չեն ասում. հոգեբանները վաղուց են բացահայտել արվեստի բուժիչ հատկությունը: Նրանք անգամ ստեղծել են հոգեբանության առանձին ուղղություն՝ թերապիա արվեստի միջոցով կամ արտթերապիա: Այն ունի բազմաթիվ ճյուղեր՝ նկարչաթերապիա, երաժշտաթերապիա, կավային և ավազային թերապիա Դրամատիկական թերապիա Տիկնիկային թերապիա և այլն

Թերապիայի այս տեսակը շատ համապարփակ է: Այն այնքան բազմազան է, որ հասանելի է յուրաքանչյուրին՝ անկախ նրանից` ի՞նչ կարգավիճակում է մարդը, որտե՞ղ է գտնվում, հաշմանդամություն ունի՞, թե՞ ոչ:

Թե´ մտավոր, թե´ ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդիկ կարող են գտնել բազմաթիվ արտթերապևտիկ մեթոդներ, որոնք այս կամ այն կերպ կօգնեն իրենց:

Արտ-թերապիան (անգլ. art` արվեստ, therapy` բուժում) հոգեթերապիայի ժամանակակից ճյուղ է՝ հիմնված ստեղծագործական ինքնա-արտահայտման սկզբունքի վրա։

Արվեստի ցանկացած տեսակ , որ կարող է ունենալ բուժական հիմք , կարող է լինել կամուրջ անհատի ներքին ու արտաքին աշխարհի միջև : Արվեստը ՝ որպես խոսուն  հաղորդամիջոց , կարող է մարդկանց օգնել կապ հաստատել միմյանց հետ , հաղթահարել սթրեսները և հայտնաբերել իրենց անհատականության տարբեր կողմերը : Այլ խոսքով , արտ-թերապիա ասելով հասկանում ենք արվեստի միջոցով հոգեբանական խանգարումների բուժումը : Արտ - թերապիայի մեթոդը կարելի է վերագրել հուզական վիճակների շտկման ամենահին և բնական մեթոդների շարքին, որից մարդիկ օգտվում են կուտակված հոգեկան լարվածությունից ազատվելու, հանգստանալու նպատակով:

Այն մի կողմից հոգեբանության, իսկ մյուս կողմից արվեստի հիմքի վրա ձևավորված զարգացող ուղղություն է, որն իր լայն կիրառությունն է գտել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ հոգեթերապևտիկ, հոգեշտկող և ինքնաճանաչմանն ուղղված աշխատանքներում։

Արվեստը դառնում է անհատի հոգեկան գործընթացների չգիտակցված արտահայտման  միջոց : Հենց այս արտահայտություններն էլ թերապիստին օգնում են մուտք գործելով դիմողի ներաշխարհը , վերլուծել նրա մտքերը :

Արտթերապիայի գլխավոր նպատակը արվեստի միջոցով այցելուի ինքնարտահայտումն ու ինքնաբացահայտումն է։ Նրա արդյունավետության մասին կարելի է դատել այցելուների դրական հակազդումներից՝ ակտիվություն, սեփական ստեղծագործության հանդեպ մեծ հետաքրքրություն, ինքնուրույն աշխատանքներին տրամադրվող ավելի երկար ժամանակ։ Նրանք հաճախ են իրենց մեջ բացահայտում ստեղծագործական կարողություններ և արտթերապիայից հետո շարունակում են ինքնուրույն զբազվել արվեստի տարբեր ձևերով։

 

Արտթերապիայի անցյալը

Արտթերապիան պաշտոնապես ձևավորվել է 20-րդ դարի կեսերին : Բժիշկները նկատեցին , որ հոգեկան խանգարումներով հիվանդները երբեմն ինքնաարտահայտվում են նկարչության միջոցով : Այդպիսով , նրանք մտածեցին , որ դա կարող է լինել բուժման միջոց :

Արտթերապիայի մայրն է համարվում Տիկ. Մարգարետ Նաումբերգը , ով Ֆրոյդի և Յունգի տեսակետների համաձայն , հոգեվերլուծական մեթոդներով ներկացարեց արտթերապիան : Իր զարգացման սկզբնական շրջանում արտթերապիան արտացոլում էր հոգեվերլուծական հայացքներ

Արտթերապիան կիրառելի է բոլորի համար

Արտթերապիան կիրառելի է և՛ երեխաների  և՛ մեծահասկաների համար : Դա իրականացվում է անհատական կամ խմբային ձևերով : Օգնում է հայտնաբերել ընտանեկան բռնությունները , հուզական ու հոգեկան խանգարումները :

Թեև արվեստի ցանկացած ձև համարվում է նաև հաճելի ժամանցային զբաղմունք , սակայն նրա դերն այսքանով չի սահմանափակվում : Նրա միջոցով հնարավոր է անհատի մոտ մնայուն հույզեր արթնացնել : Արվեստը մարդուն օգնում է ավելի լավ ինքնաարտահայտվել , ինքնադրսևորվել և ինքնաբացահայտվել :  Երբեմն արտթերապիան համարվում է բուժման այլ մեթոնդերին զուգահեռ բուժման միջոց :

Արտթերապիան կարող է օգնել յուրացման խանգարումներով երեխաների , ինչպես նաև ծանր սթրեսային վիճակում գտնվող մեծահասկաներին , երեխաների , ովքեր դպրոցում կամ հասարակությունում վարքային խանգարումներ են դրսևորում , հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անհատներին , գլխուղեղային հիվադներին , մեծահասակների կամ երեխաների , որոնք գտնվում են հետաղետային սթրեսային վիճակում :

 

Տեսնենք թե արվեստի սովորական դասընթացներն ինչով են տարբերվում արտթերապիայից :

 

Արտթերապիայի հանդիպումներում շեշտը դրվում է դիմողի ներքին զգացմունքների , նրան խանգարող մտքերի ՝ այլ ոչ թե արվեստի ստեղծագործության վրա: ի հարկե չի բացառվում , որ արդյունքում , դիմողը կարող է լուրջ ծանոթանալ արվեստի տվյալ ճյուղի հետ , սակայն այստեղ նպատակը դիմողին արվեստագետ դարձնելը չէ : Երկրորդ կարևոր կետն այն է , որ ստեղծված պատկերը կամ աշխատանքն արդյունքն է դիմողի ներաշխարհի , այն գալիս է ներսից : Այն ինչ արվեստի ստեղծագործություններում թեման կամ օբյեկտը դրսում են օրինակ նայում է ինչ-որ առարկայի , մարդու , տեսարանի և նրա մասին արտահայտվում է , իսկ արտթերապիայում նա պետք է արտահայտի իր ներսում զգացող մարդուն , տեսարանը կամ որևէ երևույթ :

Գոյություն ունի արտթեբապիայի երկու ձև պասիվ և ակտիվ։

 

Պասիվ ձևի դեպքում այցելուն «օգտագործում» է պատրաստի գեղարվեստական ստեղծագործությունները, դիտում է նկարներ, երաժշտություն լսում, գրքեր կարդում։

Ակտիվ ձևի դեպքում հաճախորդր ինքն է ստեղծում արվեստի նմուշներ՝ նկարներ, գծապատկերներ և այլն։