Հուլիս 31, 2016 16:41 Asia/Yerevan

Ընտանիքի առողջության պահպանումը այսօրվա աշխարհի կարևորագույն խնդիրներից է համարվում, և ընտանիքի առողջության պահպանման համար որպես մի ելք խորհուրդ է տրվում յուրահատուկ ուշադրություն ցուցաբերել մարմնամարզությանը:

Ընտանիքի առողջության պահպանումը այսօրվա աշխարհի կարևորագույն խնդիրներից է համարվում, և ընտանիքի առողջության պահպանման համար որպես մի ելք խորհուրդ է տրվում յուրահատուկ ուշադրություն ցուցաբերել մարմնամարզությանը: Մեր օրերում գիտնականները հասկացել են, որ հիվանդությունների տարածման և մահացության դեպքերն ավելանալու հիմնական պատճառներից մեկը նստակյաց կյանքն է: Սա այն դեպքում է երբ Ֆիզիկական ակտիվությունն ու մարմնամարզությունը մեծ դերակատարություն ունեն հոգեկան ու ֆիզիկական առողջության պահպանման ու հզորացման գործում: Տարբեր մարզաձևերը բացի այն որ կանխում են մեծ թվով հիվանդությունների առաջացումը, նաև ազդում են մի շարք խանգարումների բուժման գործում:

Կատարված տարբեր հետազոտությունների արդյունքները պարզել են, որ շաբաթական 5 օր միջին ծանրությամբ 30 րոպե, կամ էլ շաբաթական 3 օր ծանր  աէրոբիկ վարժանքներ կատարելը 8 տոկոսով նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Մասնագետների խոսքերով ֆիզիկական ակտիվության ավելացումը և ֆիզիկական պատրաստվածությունը հակադարձ կապի մեջ է գտնվում վաղահաս մահվան և մեծ թվող խրոնիկ հիվանդությունների ինչպես՝ կորոնար զարկերակների հիվանդությունների, արյան բարձր ճնշման, 2 տեսակի շաքարային դիաբետի և տարբեր այդ թվում՝ կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղների հետ:

Բժիշկները շարունակ ֆիզիկական պասիվությունն են համարում պատճառը 2 տեսակի շաքարային դիաբետի և համոզված են, որ այս հիվանդության պատճառները համարվող բարձր տարիքից, գիրությունից, ժառանգականությունից, հղիության շրջանում շաքարային դիաբետի անցյալից ու ֆիզիկական պասիվությունից միայն գիրությունն ու ֆիզիկական պասիվությունը բարեփոխելու հնարավորություն ունեն:

Մասնագետների կարծիքով, մեկ տարվա ընթացքում, ֆիզիկական սովորական վարժանքների կատարմամբ և համապատասխան սննդակարգով զարկերակային առավելագույն ճնշումը 17 աստիճանից հասցնել 14-ի: Այդ պատճառով է, որ մարզիկները սովորաբար արյան ճնշման հետ կապված գանգատներ չեն ունենում: Սպորտը նույնիսկ 70-80 տարեկանում էլ կարող է ազդեցիկ լինել արյան ճնշման հավասարակշռության մեջ: Քանի որ վարժանքների պահին մարմնի մակերեսի վրա գտնվող անոթները լայնանում են, ինչի բերումով արյան ճնշումը պահվում է հավասարակշիռ վիճակում: Քայլելը և լեռնագնացությունը գերազանցապես կարող են նորմալացնել արյան բարձր ճնշումը:

Վիճակագրական համաշխարհային տվյալների համաձայն, թեթև վարժանքներ կատարելը ոչ միայն նվազեցնում է սրտի տևական ու ժամանակավոր ցավերը, այլև լերդացած արյան լուծման պատճառ է դառնում և կանխում է հաջորդ կաթվածները: Ֆիզիկական թեթև վարժանքները նույնպես կանխում են կորոնար զարկերակներում ու մարմնի այլ անոթներում ճարպերի նստվածքը, ինչը մեծ ազդեցություն ունի մի անգամ ինֆակտի ենթարկված անհատների հիվանդության հետևանքների կանխարգելման մեջ: Մեր օրերում ապացուցվել է, որ սպորտը նույնպես չափազանց օգտակար է շաքարային դիաբետով հիվանդ անհատների ու նույնիսկ ինսուլին սրսկող անհատների առողջության համար և հիվանդության հետևանքների դիմաց բարձրացնում է մարմնից դիմացկունությունը:

Սպորտը նույնպես հզորացնում է քաղցկեղով հիվանդ անհատների մարմնի իմունային համակարգը: Կորեացի գիտնականների հետազոտությունների համաձայն ֆիզիկական պարզ վարժանքներ կատարելը կարող է հզորացնել որովայնի քաղցկեղի պատճառով վիրահատված հիվանդների իմունային համակարգը: Ստամոքսի ուռուցքների վիրահատման ենթարկված 25 հիվանդների վրա կատարված հետազոտությունների արդյունքներից պարզվում է, որ վիրահատությունից 2 օր հետո ֆիզիկական վարժանքներ կատարած հիվանդների իմունային համակարգը ավելի հզոր է աշխատել քան այն հիվանդներինը, ովքեր ֆիզիկապես պասիվ են եղել: Վիրահատությունից 2 շաբաթ անց առաջին խմբի մարմնի հակաքաղցկեղային բջիջների քանակը զգալի չափով գերազանցել է 2-րդ՝ ֆիզիկապես պասիվ անհատների հակաքաղցկեղային բջիջների քանակին: Հակաքաղցկեղային բջիջներն այն բջիջներն են, որոնք հարձակվում են քաղցկեղային բջիջների վրա և նպաստում են ինֆեկցիաների վերացմանը: Այդ ուղղությամբ մասնագետները հակաքաղցկեղային բջիջների փոփոխությունները ուսումնասիրելու համար հիվանդներից արյան մի քանի նմուշներ են վերցնում: Ստացված արդյունքները խոսում են այն մասին, որ վիրահատության առաջին շաբաթվա ընթացքում երկու խմբի հիվանդների հակաքաղցկեղային բջիջների քանակը նվազել է: Բայց երկրորդ և երրորդ շաբաթների ընթացքում սպորտով զբաղվող անհատների մոտ այդ բջիջների բավարար քանակը կրկին վերականգնվում է, սակայն այն անհատների մոտ, ովքեր պասիվ կյանք են վարել հակաքաղցկեղային բջիջների առումով նվազողական ընթացք է արձանագրվել: Իհարկե ժամանակի ընթացքում բոլորի մոտ էլ բջիջների քանակը ավելացել է: Գիտնականների խոսքերով մարմնի իմունային համակարգի թուլացման բերումով հզորանում են քաղցկեղային բջիջները: Հետևաբար մարմնի իմունային համակարգի հզորացման ելքերից մեկը ֆիզիկական վարժանքներ կատարելն է:

Պիտակ