Օգոստոս 10, 2016 14:29 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձությունների քննարկմանը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այս շաբաթ Ադրբեջանի նախագահի հրավերով երկօրյա պաշտոնական այց կատարեց Բաքու:

ԻԻՀ նախագահի Բաքու կատարած ուղևորության ընթացքում Իրանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պատվիրակություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ զրուցեցին ու համաձայնեցին տարանցման բնագավառում համագործակցության, նաև Իրանի ու Ադրբեջանի երկաթգծերն Աստարայի ու Ռաշտի միջոցով իրար միացնելու շուրջ:

Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի օղակներից մեկն է՝ Աստարա-Աստարա ճանապարհը, որը 10 կմ երկարությամբ կամրջի միջոցով Իրանի Աստարա քաղաքը միացնում է Ադրբեջանի Աստարային: Կամուրջը գտնվում է կառուցման փուլում և շահագործման կհանձնվի առաջիկա հինգ ամիսների ընթացքում:

Ղազվին-Ռաշտ-Աստարա երկաթգիծը կառուցման փուլում է և մինչև տարեվերջ ավարտին կհասնի Ղազվին-Ռաշտ առանցքը, իսկ Ռաշտ-Աստարա  հատվածը կառուցվում է ադրբեջանական կողմի ներդրմամբ: Իրանի ու Ադրբեջանի երկաթգծերի միջև համաձայնագրի ստորագրմամբ լրացվելու է այդ առանցքը, որից հետո բեռները Բանդար Աբբասից երկաթգծի միջոցով փոխադրվելու են Ղազվին, այնուհետև Ռաշտից բեռնատարների միջոցով փոխադրվելու են նախ Աստարա քաղաքը և ապա կառուցվող կամրջի միջոցով՝ Ադրբեջանի տարածք: Մինչև Բաքվում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նստաշրջանի գումարումը հյուսիս-հարավ միջանցքի շուրջ խորհրդակցություններ են կատարվել Ինչեբորունում Իրանի, Թուրքմենստանի ու Ղազախստանի նախագահների և Թեհրանում՝ Իրանի ու Աֆղանստանի նախագահների և Հնդկաստանի վարչապետի մասնակցությամբ գումարված եռակողմ նիստերում: Այդ բոլոր նիստերում ընդգծվել է հյուսիս-հարավ միջանցքի վերականգնման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

ԻԻՀ նախագահի Բաքու կատարած ուղևորության ընթացում նաև կայացավ Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ նստաշրջանը: Տարածաշրջանում տարանցման ուղիների դիվերսիֆիկացումը, հյուսիս-հարավ տարանցման միջանցքի ամբողջացումը և հյուսիս-հարավ տրանսպորտային միջազգային միջանցքի վերաբերյալ համաձայնագրի քննարկումն այս եռակողմ նստաշրջանի գլխավոր թեմաներից են եղել:

Այս միջանցքը ավանդական ուղղությունների համեմատությամբ 40 կմ-ով ավելի կարճ, իսկ ծախսի տեսակետից մինչև 30 տոկոս ավել էժան է համարվում: Փորձագետները համոզված են, որ հյուսիս-հարավ տրանսպորտային  միջանցքի նպատակների իրագործմամբ ընդլայնվելու է հարևան երկու երկրներ՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ Իրանի սահմանային փոխանակումների ծավալը: Ի դեպ մեծ դերակատարություն է վերապահված Արաքսի առևտրա-արդյունաբերական ազատ գոտուն: Իրանի ու Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանին գտնվող Ջուլֆայի, Իրանի ու Հայաստանի սահմանին գտնվող Նորդուզի, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Խումարլուի և Ասլանդուզի սահմանային ու մաքսային տերմինալների շնորհիվ Արաքսի ազատ գոտին  առևտրի բնագավառում մեծ պոտենցիալ ունի և Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի համագործակցությամբ հյուսիս-հարավ տարանցիկային միջանցքի եռակողմ նախագծի, իսկ Իրանի, Հայաստանի ու Վրաստանի մասնակցությամբ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրման ծրագրով կարող է տնտեսական ու առևտրական ուշագրավ վերելք ապահովել Իրանին ու Կովկասյան տարածաշրջանին:

----

 Նախագահ Ռոհանիի գլխավորած պատվիրակության Բաքու կատարած  այցի սեմին ԻԻՀ-ի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Ռեզա Նեըմաթզադեի և Ադրբեջանի արդյունաբերության նախարար Շահին Մուսթաֆայևի ներկայությամբ Ադրբեջանի Նավթ Չալե արդյունաբերական քաղաքում սկսվեց «Իրան-խոդրո» արդյունաբերական համալիրի արտադրական գործարանի կառուցման աշխատանքը: Ադրբեջանում «Իրան-խոդրո» արտադրական գործարանը շահագործման հանձնվելով առաջին փուլում որոշված է իրարից անջատ մասերով արտադրվեն «Դենա», «Ռանա», «Սամանդ» և «Սուրեն» տեսակի ավտոներ: Այս նախագծի նպատակն է Ադրբեջանի ու հարևան երկրների ներքին կարիքները բավարարելու համար տարեկան մինչև 10 հազար ավտո արտադրել:

Ի դեպ դեղագործության բնագավառում էլ վերցված քայլերը կարող են սկիզբ լինել երկու երկրի միջև արդյունաբերական ու տեխնոլոգիական հարաբերությունների ընդլայնման համար:

Կասպից ծովի բնապահպանական հարցերը, ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը և տարածաշրջանում կայունության ու անդորրի ամրապնդման անհրաժեշտությունը Բաքվում Ռոհանիի վարած բանակցությունների թեմաներից են եղել: Կայացած համաձայնությամբ որոշվեց կողմերը ավիաուղիների ընդլայնման ուղղությամբ ներդրում կատարելով զարկ տան տուրիզմին և տեսգրային դյուրություններ ստեղծելով հնարավորություն ստեղծեն, որպեսզի երկու երկրի քաղաքացիները կարողանան օգտվել միմյանց պատմական, մշակութային ու բնական գրավչություններից:

ԻԻՀ նախագահն ընդգծելով, որ երկու երկրի պաշտոնատարները նաև քննարկել են ԼՂ-ի հարցը նշեց. «ԻԻՀ-ն, որպես Հայաստանի ու Ադրբեջանի հարևան երկիր միշտ էլ ցանկացել է ճանապարհ հարթել հարցերը խաղաղ ու երկխոսության միջոցով կարգավորելու համար և այդ ուղղությամբ որևէ ջանք չի խնայելու»:

---

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը տեղեկացրեց նավթային նոր պայմանագրերը փոխանցվելու մասին: Մեր հաղորդումը կշարունակենք այդ մասին զրույցով:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին նշելով որ նավթային նոր պայմանագրերը վավերացվել են կառավարության նիստում, ասաց. «Իսլամական խորհրդարանի կողմից հաստատված Նավթի մասին օրենքում ասված է, որ նավթային պայմանագրերի ընդհանուր պայմանները վավերացվում են կառավարության կողմից և նավթի նախարարությունն աշխատում է այդ շրջագծում»: Ջահանգիրին այս պայմանագրերի վավերացումը բացառիկ աշխատանք համարեց և ավելացրեց.«Այս պայմանագրերի շուրջ 8-9 ամիս աշխատանք է տարվել»: Նա մատնանշելով պայմանագրերում 150 կետերի սրբագրմանը հավելեց. «Նոր պայմանագիրն ունի հոդված և նկատի է առնվել մտահոգություն ունեցող անձանց տեսակետները»:

Իրանի նավթի նախարարությունը մշակել է նավթային պայմանագրերի նոր սերունդ, որը հիշվում է, որպես նավթային պայմանագրերի չորրորդ տեսակ:

Պայմանագրերի նոր ձևաչափը երկու հիմնական նպատակ է հետապնդում: Առաջինն է՝ դիմադրողական տնտեսության կողմնորոշմամբ զարգացման վեցերորդ ծրագրում նավթի արդյունաբերության ընդլայնումն ու այդ ռազմավարության մեջ նավթի դիրքի ամրապնդումը: Իսկ երկրորդ նպատակը, իրանական ընկերությունների հետազոտման ու արտադրման թողունակության մեծացումն է:

Կատարված սրբագրումների համաձայն նավթի նախարարությունը պայմանագրերի նոր սերնդում օգտվելու է նոր մոդելից, ինչը երաշխավորում է նավթ արտադրող երկրի իրավունքները: Միևնույն ժամանակ բավարար երաշխիք է ստեղծում ներդրման համար, չի հակասում միջազգային օրենքներին ու չափանիշներին և երկրում տնտեսական թռիչքի պատճառ է դառնում:

---

Իրանը տարեկան 30 միլիարդ խմ գազ Եվրոպա արտահանելու թողունակությամբ իր բաժինն ունի այդ մայրցամաքի էներգիայի շուկայում:

Ներկայումս Թուրքիան համարվում է Իրանի գազի ամենախոշոր գնորդը, որ Իրանից գազի գնումը սկսել է 1990-ական թվականներից:

ՇԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն Իրանի գազի արտահանումների ազգային ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին երկուշաբթի օրը մատնանշելով, որ որոշված է հնդկական մի ընկերության ներդրմամբ իրականացվի դեպի Հնդկաստան գազատար խողովակագծի կառուցումն, ասաց. «Այս խողովակագիծն ունենալու է 1400կմ երկարություն և որոշ բաժիններում խողովակը տեղադրվելու է 3500մ խորության մեջ ինչն աշխարհում առաջին անգամ է իրականացվելու:

Իրանի գազի արտահանումների ազգային ընկերության գործադիր տնօրենը հավելեց. «Այս պահին հնդկական կողմը եվրոպական որոշ հզոր ընկերությունների համագործակցությամբ ուսումնասիրել է դեպի Հնդկաստան գազատար խողովակագծի նախագիծը և հայտարարել է, թե հնարավոր է»:

Այս հաղորդման համաձայն Իրանի նավթի ազգային ընկերությունը Իրանի բնական գազը Հնդկական թերակղզի փոխադրելու համար ուսումնասիրել է խոր ջրերի, ափամերձ քիչ խորությամբ ջրերի և ցամաքային ուղիները:

Իրանից Հնդկաստան գազի արտահանման նախագծի փոխհուշագիրը 2009 թվականի սեպտեմբերի 29-ին ստորագրվեց Իրանի գազի արտահանման ազգային ընկերության և հնդկական SAGE ընկերության միջև:

Նկատի առնելով գազի պաշարներն ու աշխարհագրական դիրքն Իրանը կարող է ապահովել տարածաշրջանի երկրների, այդ թվում Հնդկաստանի գազի կարիքները: