Օգոստոս 11, 2016 05:13 Asia/Yerevan

Հոգեկան հիվանդություների ժամանակ փոփոխություններ են տեղի ունենում զգացմունքների, մտածողության, վարքագծի դաշտում, այդ թվում նաև սորվորաբար տեղի է ունենում օրգանիզմի ֆիզիկական փոփոխություն։ Հաղորդում կլինիկական հոգեբան՝ Լինդա Մինասյանի մասնակցությամբ

Հոգեկան խանգարման հակառակը պարզապես հոգեկան առողջությունն է։ Մարդիկ ովքեր կարողանում են հարմարվել կյանքի պայմաններին և կարողանում են հաղթահարել կյանքի խնդիրները, սովորաբար գնահատվում են որպես հոգեպես առողջ։

Եթե այդ անձը չի կարողանում հաղթահարել այդ խնդիրները անձնական, ընտանեկան կյանքում կամ աշխատանքում, եթե նա ի վիճակի չէ հասնել անձնական նպատակների, ապա կարող է խոսք գնալ այս կամ այն հոգեբանական խանգարման մասին։

Հոգեկան հիվանդություների ժամանակ փոփոխություններ են տեղի ունենում զգացմունքների, մտածողության, վարքագծի դաշտում, այդ թվում նաև սորվորաբար տեղի է ունենում օրգանիզմի ֆիզիկական  փոփոխություն։

Հոգեկան խանգարումները հայտնաբերելու և ախտորոշելու համար նկատի են առնվում հինգ չափանիշներ:

Առաջինը ՝ կլինիկական նշանակությունն է : Այն իմաստով , որ խանգարման հետևանքով ի հայտ եկած վարքագիծը նկատելի չափի ու մակարդակի է հասնում:իսկ վարքագիծը պետք է ախտորոշման համար նշանակություն ունենա , այսինքն բուժվելու դեպքում , հնարավոր լինի կանխատեսել , որ ապագայում դա լավանալու է:

երկրորդ ՝ հոգեբանական , ֆիզիոլոգիական կամ աճի հետ կապված խանգարում է ի հայտ գալիս:

երրորդ ՝ այդ խանգարումը կապի մեջ է անհատի կենցաղային հարցերի հետ:

4-րդ ՝ անհատի վարքագիծը չի կարող հասարակական առումով շեղում համարել ՝ հաշվի առնելով հասարակական գործոնները:

5-րդ ՝ անհատի և հասարակության միջև հակադրությունները հոգեբանական խանգարում չեն համարվում

 

 

Հոգեբկան խանգարումներն ունեն մի քանի պատճառներ

Առաջինը կենսաբանական պատճառներն են :

Որոշ խանգարումներ ունեն գենետիկական արմատներ ու նախատրամադրվածություն: Ժառանգաբար փոխանցվող գործոններն ազդում են նյարդային համակարգի վրա : Կան նաև ֆիզիկական փոփոխություններ , որոնք ազդում են վարքագծի վրա , օրինակ գլխուղեղային վնասվածքները :  Վահանաձև գեղձի կամ թիրոյիդի խանգարումները կարող են փոխել անձի տրամադրությունը, առաջացնել տրամադրության տատանումներ :

2-Հոգեբանական պատճառներ

Հոգեբանական պատճառներ ասելով նկատի ունենք գործոններ , որոնց հետևանքով տեղի են ունենում վարքի ու զգացումների խանգարումներ :

3- հասարակական ու մշակութային պատճառներ

Այդ պատճառներից են հասարակական անհավասար պայմանները , խտրականությունները , եկամուտի հարցը , սեռը , ազգությունը և անհատական համոզումները:

Հոգեկան ամենատարածված խանգարումներից մեկն է ընկճվածությունը կամ դեպրեսիան : Այս խանգարումն այնքան տարածված երևույթ է , որ այն կոչել են նաև հոգեկան գրիպ: Դեպրեսիան հոգեկան ընկճվածության, ծայրահեղ հիասթափության, աշխարհի ու մարդկանց հետ անհամաձայնության զգացողությունն է: Դեպրեսիան կարող է վնասել մարդու աշխատունակությանը , խանգարել հոգեկան հավասարակշռությունը , ազդել կյանքի որակի վրա:

Ժամանակակից լարված կյանքը բերում է գերհոգնածության, որից հետո ընկճվածության: Մշտական գերլարված առօրյան , ավելիին ձգտելը , անհնարինը հնարավոր դարձնելու ձգտումը, դրանք բոլորը վնասում են մարդու նյարդային համակարգին : Այն մարդիկ , որոնք սթրեսի նկատմամբ դիմացկուն չեն պարզ է , որ ի վերջո հայտնվում են դեպրեսիվ վիճակում:

Դեպրեսիվ վիճակում հայտնված անհատն ունենում է տրամադրության անկում , նրա մոտ կորում են հետաքրքրություններն ու հաճույքը, պակասում է եռանդը: Առաջին և գլխավոր ախտանշանն է գերհոգնածության զգացողությունը: Դեպրեսիան խորանալու դեպքում, մարդը կորցնում է ուշադրությունը , չի կարողանում կենտրոնանալ, ինքնավստահությունը պակասում է , ամեն ինչ մարդու աչքին դառնում է տխուր, անիմաստ ու մռայլ:Այս դեպքում անհատին պատում է հուսահատությունը: Նկատվում է քաշի և ախորժակի  կորուստ կամ բարձրացում , խանգարվում է  քնելու ռիթմը , կամ մարդն ամբողջ օրը քնած է լինում , կամ դադարում է օրեր շարունակ հանգիստ քնել:

Դեպրեսիվ վիճակերի ձևավորման սկզբնական շրջանում ի հայտ են գալիս հաճույքի անկում կամ կորուստ: Այլևս անհետաքրքիր ու անիմաստ են թվում այն ամենն, ինչը նախկինում  հաճելի էր ու ցանկալի:  Այնուհետև ի հայտ են գալիս այնպիսի  հուզական խանգարումներ, ինչպիսիք են թախիծը,  դժբախտության զգացումը: Հիվանդները կորցնում են հումորի զգացումը: Պակասում են էներգիան ու ամենատարրական  ցանկությունները: Մարդիկ չեն ուզում գնալ աշխատանքի, կենցաղային գործեր անել: Շատերն անխնամ են ու չեն հետևում իրենց արտաքինին:

Դեպրեսիվ  խանգարումների hետևանքով մարդը տևական ժամանակ ընկնում է խորը ընկճվածության, ծայրահեղ ու անվերջանալի թվացող հուսալքվածության փուլ: Այս ժամանակահատվածում, թվում է, մարդու կյանքում որևէ դրական ու նշանակալի իրադարձություն տեղի չի ունենում, ամեն ինչ պատված է բացասական երանգով ու գույնով: Մարդը դառնում է անտարբեր, դադարում է ապրել, զգալ կյանքի ռիթմը: Աստիճանաբար դառնում է մեկուսի ու ինքնամփոփ : Վերանում է մարդկանց նկատմամբ հավատը, վստահությունը, կարեկցանքի զգացողությունը:

Դեպրեսիվ խանգարումներն իրենց հետ կարող են բերել նաև մի շարք սոմատիկ կամ ֆիզիկական հիվանդություններ: Մշտական ընկճվածության ու տխրության  զգացումը հանգեցնում է տևական սթրեսների, ինչն էլ իր հերթին բերում է տարատեսակ հիվանդությունների զարգացման հնարավորության: Գլուխ են բարձրացնում շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները:

Հատկանշկան է, որ դեպրեսիվ խագարումները կարող են հանդիպել բոլոր տարիքի ու սեռի մարդկանց մոտ: Դեպրեսիաներ են ունենում քառասունին մոտ տարիքի, չկայացած և անիրականացած երազանքներ ունեցող մարդիկ: Վիճակագրական տվյալների համաձայն, դեպրեսիվ խանգարումների նկատմամբ առավել ընկալունակ են կանայք:

Մասնագետները վստահ են, որ դեպրեսիվ խանգարումներն իրենց ողջ բարդությամբ հնարավոր է կանխարգելել: Այս հարցում կարևոր նշանակություն ունի երեխայի ընտանեկան դաստիարակությունը: Վաղ մանկությունից խորհուրդ է տրվում երեխայի մեջ համբերություն, հանդուրժողականություն, ինքնավստահություն սերմանել: Այն երեխաները, ովքեր ուրախ, կենսախինդ,  արկածներով ու վայելքներով համեմված մանկություն են ունեցել,  հեշտությամբ կհաղթահարեն դեռահասության և հասունության շրջանի դեպրեսիվ փուլերը:

Դեպրեսիա  բառի ներքո մարդիկ հասկանում են կյանքի որևէ տհաճ իրադարձության հետևանքով  տրամադրության կարճաժամկետ վատացումը: Սակայն սովորաբար տրամադրության վատացման նման պահերը հանդիսանում են սթրեսի հետևանքով առաջացած ռեակցիաներ, որոնք  կանոնավոր կերպով  զգում են բոլոր մարդիկ: Տրամադրության անկումը մի քանի օրվանից մինչև մի քանի ամիս ևս համարվում է սթրեսի(խորը սթրես) հետևանք:

Մյուս կողմից, եթե պատճառը բավական կարևոր չէ, սակայն մարդը շատ է տանջվում այդ խնդրի պատճառով, ապա դա կարող է լինել դեպրեսիայի նշան: Եվ եթե ուժեղ սթրեսը վաղուց է եղել, սակայն մարդու մոտ ոչ մի կերպ դա չի անցնում, բավականին մեծ է հավանականությունը, որ այդ իրադարձությունը խթանել է  վերջինիս սկիզբը: Դեպրեսիան  միայն տրամադրության ժամանակավոր անկում չէ, բացի այդ,   այն  մարդու  թուլության նշան չէ: Այն վիճակ է,  որը  բնորոշվում է գերազանցապես զգացմունքային խանգարումներով՝  տրամադրության կտրուկ նվազման   տեսքով ու մի շարք այլ  հոգեկան ու ֆիզիկական դրսևորումներով:

Այն ազդում է կյանքից հաճույք ստանալու մարդու ունակությունների, մտերիմների հետ հարաբերությունների, աշխատունակության վրա: