Ելք դեպի լույս 23-րդ:
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 53-56-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 53-րդ այան:
وَإِذْ ءَاتَيْنَا مُوسَى الْكِتَبَ وَالْفُرْقَانَ لَعَلَّكُمْ تَهْتَدُونَ
Աստված այս այայում ասում է. «Ով Իսրայելի ժողովուրդ, հիշեք այն ժամանակը, երբ Մովսեսին հանձնեցինք Թորայի գիրքը և Ֆորղանը, որպեսզի դուք առաջնորդվեք»:
ֆորղանը, այստեղ նշանակում է այն, ինչ սխալն ու ճիշտը զատում է իրարից: Աստվածային գրքրեը և այն հրաշքները, որ կատարվել են մարգարեների կողմից, առիթ են ստեղծել, որ մարդիկ իրարից զանազանեն ճիշտն ու սխալը: Եվ այդ առիթներին ու հնարավորությունները կոչվում են Ֆորղան: Աստված իր ժողովրդին առաջնորդելու համար ուղարկել է աստվածային գիրք , մարգարեների և այաներ ու հրաշքներ, որպեսզի մարդիկ կարողանան ճշմարտախոսին զատել ստախոսից:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 54-րդ այան:
وَإِذْ قَالَ مُوسَى لِقَوْمِهِ يَقَوْمِ إِنَّكُمْ ظَلَمْتُمْ أَنْفُسَكُم بِاتِّخَاذِكُمُ الْعِجْلَ فَتُوبُواْ إِلَى بَارِئِكُمْ فَاقْتُلُواْ أَنفُسَكُمْ ذَ لِكُمْ خَيْرٌ لَّكُمْ عِندَ بَارِئِكُمْ فَتَابَ عَلَيْكُمْ إِنَّهُ هُوَ التَّوَّابُ الرَّحِيمُ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. «Եվ հիշեք այն ժամանակը, երբ Մովսեսը իր ժողովրդին ասաց». «Ով իմ ժողովուրդ, դուք ընտրելով հորթին որպես պաշտամունքի առարկա, ինքներդ ձեր նկատմամբ չարիք գործեցիք: Զղջացեք և վերադարձեք դեպի արարիչը: Ուրեմն սպանեք Ձեզ, որովհետև սա ձեր Աստծո համար ավելի լավ է: Նա ձեր բարությունը վերադարձնելու է ձեզ, որովհետև նա բարի է ու ընդունում է ձեր զղջումը»:
Երբ 40 օր անց Մովսես մարգարեն իջավ Սինա լեռից և տեսավ որ իր ժողովուրդը պաշտում է հորթի, նրանց հետ խոսեց երկու խնդրի մասին, ասելով. «Դուք ձեր գործով չարություն արեցիք հենց ձեր դեմ: Աստծո փոխարեն պաշտեցիք հորթի, այդպիսով ոտնահարելով մարդկային արժանապատվությունը և ինքնասիրությունը»: Իսկ երկրորդ խնդիրը հետևյալն էր. « Ձեր մեղքը անհավատների մեղքից ավելին է, քանի որ իմանալով ճշմարտությունը և լինելով հավատացյալ, հրաժարվեցիք հավատից ու անհավատ դարձաք: Եվ հիշեք, որ այս քայլը մահապատժի է արժանի:»
Նրանով հանդերձ, որ Աստված բարության խոհրդանիշ է, սակայն ինչպես բարի ու սրտցավ մանկավարժ, երբեմն կիրառում է նաև պատիժներ, որպեսզի մարդիկ դաս քաղեն և հետևեն կրոնին ու հասարակությունից մաքրվեն սխալ քայլերի հետևանքները: Կռապաշտությունը և հորթապաշտությունը սովորական խնդիր չէ, որպեսզի սովորական զղջումով հնարավոր լինի անցնել դրանից, հատկապես մի ժողովրդի կողմից, որը տեսել էր Աստծո հրաշքներն ու անսահման բարությունը և հավատացել նրան:
Այժմ միասին կլսենք Բաղարա սուրայի 55-րդ այան:
وَإِذْ قُلْتُمْ يَمُوسَى لَن نُّؤمِنَ لَكَ حَتَّى نَرَى اللَّهَ جَهْرَةً فَأَخَذَتْكُمُ الصَّعِقَةُ وَأَنْتُمْ تَنظُرُونَ
Աստված այս այայում ասում է. «Ով Իսրայելի ժողովուրդ, հիշեք, որ երբ ասացիք. »Ով Մովսես, մենք քեզ կհավատանք միայն այն դեպքում, երբ բացահայտ կերպով տեսնենք Աստծուն», հենց այդ ժամանակ մի կայծակ բռնկվեց և դուք դրա ականատեսը եղաք»:
Այս այայում նույնպես խոսվում է Իսրայելի ժողովրդի շեղումների մասին: Մի տեղ նրանք պաշտում են հորթին, իսկ այստեղ անհարկի պահանջ են ներկայացնում, ասելով, որ պետք է իրենց աչքերով տեսնեն Աստծուն, որպեսզի հավատան Մովսեսին ու իրենց հանձնեն նրան: Աստված որպեսզի ցույց տա, որ նրանց աչքերը անկարող են տեսնել ոչ միայն Աստծուն, այլև Աստծո շատ արարծների, կայծակ արձակեց և շատերը դրանից մահացան:
Այժմ միասին կլսենք Բաղարա սուրայի 56-րդ այան:
ثُمَّ بَعَثْنَكُم مِّنْ بَعْدِ مَوْتِكُمْ لَعَلَّكُمْ تَشْكُرُونَ
Այս այան ասում է. «Այնուհետև մենք ձեզ վերակենդանացրեցինք, որպեսզի դուք փառաբանեք աստվածային բարիքները»:
Երբ կայծակից Իսրայելի ժողովրդի մեծամեծներից 70- ը մահացան, Մովսես մարգարեն Աստծուց խնդրեց, որպեսզի նրանց վերակենդանացնի: Աստված լսեց Մովսեսի աղոթքը և նրանք վերակենդանացան, որպեսզի Իսրայելի ժողովրդի հետ միասին հավատան Աստծո անսահման ուժին:
Իսկ ի±նչ ենք սովորում այս այաից՝
1. Մեղավորը նախ իր նկատմամբ է մեղք գործում: Մարդու իսկությունը նրա հոգու մեջ է, ոչ թե մարմնի: Մեղքը ոչնչացնում է մարդու հոգին, իսկ երբ հոգին մեռնում է, մարդուց մնում է միայն նրա մարմինը:
2. Յուրաքանչյուր մեղք ունի իր զղջումը: Երբ մարդիկ Աստծո փոխարեն հորթին պաշտեցին, այլևս լացը և ներողություն խնդրելը դերակատար չեղան: Երբեմն զղջման արցունքը հերիք չէ:
3. Երբ ոմանք ասում են, որ պետք է Աստծուն տեսնեն, որ նրան հավատան, դա կամ տգիտությունից է կամ անհարկի խնդրանք է, որովհետև Աստված տեսանելի չէ և մենք նրան տեսնում ենք մեր մեջ, ողջ տիեզերքում ականատես լինելով նրա ուժին:
4. Մահացածներին վերակենդանացնելը անկարելի բան է, սակայն Աստված իրականացնում է դա: Այս դեպքում, կայծակից սպանված Իսրայելի ժողովրդի 70 մեծամեծները Մովսես մարգարեի աղոթքից հետո վերակենդանացան:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 23-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան