Ելք դեպի լույս 27-րդ:
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 70-74-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 70 և 71-րդ այանները:
قَالُواْ ادْعُ لَنَا رَبَّكَ يُبَيِّن لَّنَا مَا هِىَ إِنَّ الْبَقَرَ تَشَبَهَ عَلَيْنَا وَإِنَّآ إِنْ شَآءَ اللَّهُ لَمُهْتَدُونَ
قَالَ إِنَّهُ يَقُولُ إِنَّهَا بَقَرَةٌ لَّا ذَلُولٌ تُثِيرُ الْأَرْضَ وَلَا تَسْقِى الْحَرثَ مُسَلَّمَةٌ لَّا شِيَةَ فِيهَا قَالُواْ الْنَ جِئْتَ بِالْحَقِّ فَذَبَحُوهَا وَمَا كَادُواْ يَفْعَلُونَ
Այս այաների թարգմանությունը հատևյալն է .«Իսրայելի ժողովուրդը Մովսեսին ասաց. < Քո Աստծուց խնդրիր, որ մեզ համար պարզի թե ինչպիսի ցուլ պետք է մորթենք: Դա է մեզ համար անհայտը և եթե Աստված ցանկանա, մենք կհետևենք նրան>: Ի պատասխան, Մովսեսն ասաց. <Այդ ցուլը չպետք է նախատեսված լինի վար ու ցանքի համար, այն պետք է լինի առողջ ու ոչ մի խալ և լաքա չունենա>: Ժողովուրդը պատասխանեց. <Հիմա ճշմարտությունն իմացանք> ու մորթեց ցլին, չնայած որ հնարավոր էր որ չաներ այդ գործը»:
Երբ Աստված մարդասպանին հայտնաբերելու համար հրամայեց մի ցուլ մորթել, Իսրայելի ժողովրդից մի խումբ, տաբեր պատրվակներ բերեց դա չանելու համար և ծաղրանքով հարցրեց ցուլի գույնի և տարիքի մասին:
Այս այայում, ի պատասխան այդ պատրվակների ասվում է. «Նրանով հանդերձ, որ Աստված ցուլի գույնը և տարիքն ասաց, Իսրայելի ժողովուրդը դիմեց Մովսեսին, թե նա ցուլի մասին ավելի շատ բաներ ասի»:
Երբ Մովսեսը Աստծո անունից թվարկեց ցուլի մյուս նշանները, ժողովուրդը ենթարկվեց և մորթեց ցուլին, նրանով հանդերձ, որ սկզբից նման մտադրություն չուներ:
Այս այան ցույց է տալիս, որ եսասիրությունը և հակաճառելը իմաստ չունեն: Մարդիկ արդար են համարում միայն այն, ինչ համապատասխանում է իրենց կարծիքին, դրա համար էլ անքաղաքավարի կերպով Աստծո մարգարաեին ասացին. «Հիմա ճշմարտությունն ասացիր», կարծես թե մինչ այդ նա խոսում էր անճշմարտացի:
այժմ կլսենք Բաղարա սուրայի 72 և73 -րդ այանեը:
وَإِذْ قَتَلْتُمْ نَفْساً فَادّ رَءتُمْ فِيهَا وَاللَّهُ مُخْرِجٌ مَّا كُنْتُمْ تَكْتُمُونَ
فَقُلْنَا اضْرِبُوهُ بِبَعْضِهَا كَذَ لِكَ يُحْىِ اللَّهُ الْمَوْتَى وَيُرِيُكُمْ ءَايَتِهِ لَعَلَّكُمْ تَعْقِلُونَ
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. «Հիշեք, երբ սպանեցիք մի մարդու և հետո վիճում էիք հանցագործի մասին: Սակայն Աստված ի հայտ է բերում այն, ինչ դուք թաքցնում եք>:
Ապա ասացին. <Ցուլի մսից մի կտոր հպեք սպանվածին որպեսզի վերակենդանանա և ցույց տա մարդասպանին>: Այսպես Աստված մահացածներին վերակենդանացնում է և ցույց է տալիս իր այաները, որպեսզի մտածեք այդ մասին»:
Նախորդ այաներում խոսեցինք Իսրայելի ժողովրդի կողմից պատրվակներ բերելու մասին: Այս երկու այաները նույնպես համառոտ կերպով ներկայացնում են մարդասպանության դեպքը, ասելով. «Դուք մարդ սպանեցիք և թաքցնում եք մարդասպանին: Սակայն Աստված իր հրաշագործությամբ հայտնաբերեց այդ սուտը: Ուրեմն իմացեք, որ Աստված կարող է մեղավորին խայտառակել»:
Ուրեմն այս այան ցույց է տալիս, որ Աստված ունի մահացածին վերակենդանացնելու ուժը: Որպեսզի մարդիկ աստվածային հրաշքը տեսնելով, մտածեն ահեղ դատաստանի օրվա և այն մասին, որ եթե Աստված կամենա, կարող է դա անել:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 74-րդ այան:
ثُمَّ قَسَتْ قُلُوبُكُمْ مِنْ بَعْدِ ذَ لِكَ فَهِىَ كَالْحِجَارَةِ أَوْ أَشَدُّ قَسْوَةً وَإِنَّ مِنَ الْحِجَارَةِ لَمَا يَتَفَجَّرُ مِنْهُ الْأَنْهَرُ وَإِنَّ مِنْهَا لَمَا يَشَّقَّقُ فَيَخْرُجُ مِنْهُ الْمَآءُ وَإِنَّ مِنْهَا لَمَا يَهْبِطُ مِنْ خَشْيَةِ اللَّهِ وَمَا اللَّهُ بِغَفِلٍ عَمَّا تَعْمَلُونَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. «Ձեր սրտերը այս դեպքից հետո քարացան, կամ դրանից էլ ամուր դարձան: Որովհետև նույնիսկ քարերը ճեղքվում են և դրանց միջից աղբյուրներ են հոսում: Իսկ որոշ քարեր, Աստծո վախից գլորվում են սարից ներքև: Սակայն ձեր սրտերի վրա ոչինչ չի ազդում և Աստված այդ մասին գիտի»:
Քառասունիններորդ այայից մինչև այստեղ, խոսվում է Աստծո հրաշքների մասին, որ երևացին Իսրայելի ժողովրդին, այդ թվում` փարավոններից նրանց փրկվելու, ծովի բացվելու, աստվածային ուտեստներ ուղարկվելու, ամպերի հովանի դառնալու հրաշքները:
Վերջինը մարդասպանին հայտնաբերելու հրաշքն էր: Սակայն մարդիկ այս բոլոր հրաշքները տեսնելուց հետո էլ հրաժարվեցին հետևել Աստծուն, նոր պատրվակներ բերելով, ինչի պատճառով Ղուրանը նրանց մեղադրում է, քարասիրտ լինելու մեջ:
Այս այան խոսում է հենց այն մասին, որ նույնիսկ քարը ճեղքվում է և նրա միջից ջուր է հոսում, սակայն որոշ մարդկանց սիրտը քարից էլ պինդ է: Նրանց սրտերում չկա սեր ու բարություն: Այդ մարդիկ չեն մտածում սիրո և բարության մասին, և նրանց սրտերը չեն թփրտում Աստծո վախից:
ինչ ենք սովորում այս այաներից՝
1. Աստծո պատվիրանները չկատարելու համար պատրվակներ չբերենք ու չհակաճառենք, դրանք իրականանցնելու համար: Անտեղի հարցեր չբարձրացնենք, որովհետև երբեմն հարցերը ոչ թե ավելի շատ բան իմանալու նպատակով են արծարծվում, այլ որպես ինչ որ բան չկատարելու պատրվակով:
2. Այն կենդանին, որ մորթվում է Աստծո հրամանով, պետք է լինի անթերի: Հաջի ուխտանացության ժամանակ Ղուրբան Տոնի օրը ուխտավորները մորթում են առողջ կենդանի:
3. Աստված տեղյակ է մեր բոլոր գործերից թե' թաքուն թե' բացահայտ և եթե ցանկանա, դրանք ի հայտ կբերի: Ուրեմն Աստծո դեմ մեղք չգործենք և մեր մեղքը չբարդենք ուրիշի վրա:
4. Աստված որոշ դեպքերում վերակենդանացրել է մեռածներին հենց այս աշխարում, որպեսզի ցույց տա իր ուժը: Եվ մենք մեր բանականությամբ պետք է մտածենք ահեղ դատաստանի օրվա մասին:
5. Բոլոր էակները, նույնիսկ անկենդան քարը, եթնարկվում են Աստծո օրենքներին: Ուրեմն եթե մի մարդ ապստամբի Աստծո պատվիրանների ու հրամանների դեմ, նրա սիրտն ու հոգին կդառնան քարի պես պինդ:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 27-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան