Ելք դեպի լույս 29-րդ:
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 80-84-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 80 -րդ այան:
وَقَالُواْ لَن تَمَسَّنَا النَّارُ إِلَّا أَيَّاماً مَعْدُودَةً قُلْ أَتَّخَذْتُمْ عِنْدَ اللَّهِ عَهْداً فَلَنْ يُخْلِفَ اللَّهُ عَهْدَهُ أَمْ تَقُولُونَ عَلَى اللَّهِ مَا لَا تَعْلَمُونَ
Բաղարա սուրայի 80-րդ այայի թարգմանությունը հետևյալն է.
«Եվ Իսրայելի ժողովուրդն ասաց. <Դժոխքի կրակը երբեք չի հասնի մեզ և եթե նույնիսկ հասնի, մի քանի օր կտևի>: Ով մարգարե, նրանց հարցրու արդյոք այդ մասին պայմա±ն են կապել Աստծո հետ: Որովհետև Աստված երբեք չի դրժելու իր պայմանը: Կամ Աստծուն ինչ որ բան եք վերագրում, ինչի մասին ընդհանրապես գաղափար չունեք>:
Ինչպես արդեն ասացինք, հրեա հասարակ ժողովուրդը, որն ընդհանրապես տեղյակ չէ Սուրբ գրքից, այնպիսի ենթադրության մեջ է, որ ինքն Աստծո կողմից ավելի նախընտրելի է:
Այս այան խոսում է հենց այդ ենթադրության մասին: Նրանք ասում էին, որ եթե նույնիսկ մեղք էլ գործեն պատիժը ավելի թույլ կլինի ու ավելի քիչ կտևի: Այս այան մերժում է այդ ենթադրությունը և ասում. <Այս կարծիքը, որ դուք վերագրել եք Աստծուն սխալ է: Որովհետև Աստված բոլոր մարդկանց հավասար է արարել և նրանց պատժելու կամ ներելու մեջ տարբերություն չի դրել>:
Ընդհանրապես որևէ տրամաբանություն չունի այն ենթադրությունը, թե որևէ ազգ, օրենք, ուսմունք ավելի նախընտրելի լինի Աստծո համար, քանի որ մարդկանց կարելի է տարբերել ըստ նրանց առաքինության: Հենց այդ չափանիշով էլ որոշվում է Աստծո կողմից պատժվելու կամ սիրված լինելու չափը:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 81 և 82-րդ այաները:
بَلَى مَن كَسَبَ سَيِّئَةً وَأَحَطَتْ بِهِ خَطِيئَتُهُ فأُوْلَئِكَ أَصْحَبُ النَّارِ هُمْ فِيهَا خَلِدُونَ
وَ الَّذینَ آمَنُوا وَ عَمِلُوا الصَّالِحاتِ أُولئِکَ أَصْحابُ الْجَنَّةِ هُمْ فیها خالِدُونَ
Այս երկու այաների թարգմանությունը հետևյալն է. <Այնպես չէ, որ նրանք են ենթադրում: Որովհետև նրանք, որ մեղք գործեն և շրջապատվեն մեղքով կրակի մեջ կընկնեն և մշտապես դրա մեջ կլինեն: Եվ նրանք, ովքեր հավատան ու բարի գործ անեն, դրախտ կգնան և մշտապես այնտեղ կլինեն>:
Նախորդ այան հրեա ազգի` դժոխքի բաժին չդառնալու սին երազանքի մասին է: Այս երկու այաները խոսում են աստվածային պատժի, ներելու կամ Աստծո կողմից պարգևատրվելու չափանիշի մասին: Նա, ով ինքնակամ մեղք գործի այնքան, որ մեղքի մեջ կորի, մշտապես կրակի մեջ կլինի և հնարավորություն չի ունենա դրանից փրկվել: Եվ այս կապակցությամբ, հրեաների և այլ ազգերի միջև չկա որևէ տարբերություն: Այնպես որ աստվածային դրախտ մտնելու համար պետք է միաժամանակ և հավատալ և բարի գործ անել: Միայն հավատքը և միայն բարի գործը բավարար չեն:
այժմ կլսենք Բաղարա սուրայի 83-րդ այայն:
وَإِذْ أَخَذْنَا مِيثَقَ بَنِى إِسْر ءِيلَ لَا تَعْبُدُونَ إِلَّا اللَّهَ وَبِالْوَ لِدَيْنِ إِحْسَاناً وَذِى الْقُرْبَى وَالْيَتَمى وَالْمَسَكِينِ وَقُولُواْ لِلنَّاسِ حُسْناً وَأَقِيمُواْ الصَّلَو ةَ وَءَاتُواْ الزَّكَو ةَ ثُمَّ تَوَلَّيْتُمْ إِلَّا قَلِيلاً مِّنكُمْ وَأَنْتُمْ مُّعْرِضُونَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Եվ հիշեք այն ժամանակը, երբ Իսրայելի ժողովրդի հետ պայման կապեցինք, որ բացի միակ Աստծուց, ուրիշին չպաշտեն և բարություն անեն իրենց ծնողների, հարազատների, որբերի ու խեղճերի համար, մարդկանց հետ բարի լինեն, նրանց բարի խոսք ասեն ու աղոթեն>: Սակայն բացի մի քանիսիսց, բոլորդ ապստամբեցիք և երես թեքեցիք:
Այս այան և մյուս այաները խոսում են հրեա ազգի և Աստծո միջև կապված պայմանի մասին և այն դրժելու համար, նախատում է հրեա ժողովրդին: Աստվածային պայմանները, որ մարգարեների միջոցով մարդկանց են փոխանցվել, համապատասխանում են մարդկային տրամաբանությանն ու մարդկային էությանը: Եվ Աստված այս բոլոր կրոնական արժեքները տեղադրել է մարդու էության մեջ:
Բոլոր կրոնների մարգարեների ուսմունքները հիմնված են միաստվածապաշտության վրա: Այսինքն մարդն իր գործով այն ժամանակ կերջանկանա, երբ այն օրհնված լինի Աստծո կողմից և գտնվի միաստվածության առանցքում:
Նամազից հետո, աստվածային երկրորդ հրամանը ծնողներին ենթարկվելն է և նրանց նկատմամբ բարի լինելը, որովհետև մենք ստեղծվել ենք նրանց միջոցով և աստվածային բոլոր բարիքները մեզ փոխանցվել են նրանց միջոցով:
Հասարակության ընչազուրկ խավի նկատմամբ ուշադրությունը և հարազատների նկատմամբ բարի լինելը շատ կարևոր է, որպեսզի մարդ չսահմանափակվի միայն իրենով և իր ընտանիքով, այլ ուշադիր լինի այն հասարակության նկատմամբ, որում ինքը ապրում է:
Մարդկանց ծառայելուն զուգահեռ, մշտապես կարևորվում է նամազը, որովհետև այն միջոց է, որով մարդը մշտապես հաղորդակցվում է արարչի հետ: Ոչ միայն բնավորությամբ, այլ նաև գործով պետք է հավատացյալը բարի լինի և ոչ միայն նրանց նկատմամբ, ովքեր մտածում են իր նման, այլ բոլոր մարդկանց` և հավատացյալ և ոչ հավատացյալ:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 84-րդ այան:
وَإِذْ أَخَذْنَا مِيثَقَكُمْ لَا تَسْفِكُونَ دِمَآءَكُمْ وَلَا تُخْرِجُونَ أَنْفُسَكُمْ مِّن دِيَرِكُمْ ثُمَّ أَقْرَرْتُمْ وَأَنْتُمْ تَشْهَدُونَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Եվ հիշեք այն ժամանակը, երբ ձեզ հետ պայման կապեցինք, որ միմյանց արյունը չթափեք ու չվտարեք մեկին իր հայրենիքից և դուք խոստովանեցիք ու վկայություն տվեցիք այս պայմանի համար>:
Այս այան խոսում է մարդկանց կյանքի, բնակարանի և հայրենիքի նկատմամբ ուշադիր լինելու մասին և յուրաքանչյուր հասարակության առաջնային կարիքներից մեկը մարդկանց կյանքի և հայրենիքի անվտանգությունն է, ինչի մասին արծարծվել է բոլոր կրոններում:
Իսկ քանի որ ապրելու իրավունքը յուրաքանչյուր մարդու իրավունքն է, որ կրոնից, ցեղից ու ուսմունքից էլ նա լինի, ուրեմն մարդասպանությունը համարվում է հանցագործություն և դրա պատիժը պետք է հատուցվի աշխարհիկ կյանքում, իսկ հանդերձյալ կյանքում մարդասպանի տեղը կլինի դժոխքը: Իսկ հայրենիքի նկատմամբ սերը բնական և բնազդային սեր է, որը հարգում է նաև կրոնը, քանի որ ոչ ոք իրավունք չունի խլել այդ սերը:
Իսկ ի±նչ ենք սովորում այս այաներից՝
1. Արգելվում են ցեղապաշտությունըը, ռասիզմը և այն մտածողությունը, որ որևէ ազգ Աստծո առջև արտոնյալ է: Բոլոր մարդիկ Աստծո առջև հավասար են: Եվ ոչ մի ազգ Աստծո մոտ արտոնյալ չէ:
2.Բարի գործերը և հավատքն են այն չափանիշները, որով գնահատվում է մարդը և ոչ թե ցանկությունները:
3.Մեղքը երբեմն այնպես է մտնում մարդու մեջ, որ պարուրում է նրա սիրտն ու հոգին և նրա խոսքն ու գործը դարձնում է ահավոր:
4.Աստված մարդկանց հետ մի քանի պայմաններ է կապել, որ եթե մարդը դրանք կատարի, կերջանկանա: Դրանք են.
1.Միաստվածապաշտությունը
2.Բարությունը ծնողների նկատմամբ
3.Ուշադրություն ընչազրուրկների, որբերի նկատմամբ
4.Մարդկանց հետ բարությամբ խոսելը
5.Նամազ անելը
6.Զաքաթ վճարելը
7.Սպանությունից և արյունահեղությունից հեռու մնալը
8.Հեռու մնալը ուրիշի բնակարանի և հայրենիքի նկատմամբ ոտնձգությունից
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 29-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան