Ելք դեպի լույս 30-րդ:
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 85-88-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 85 -րդ այան:
ثُمَّ أَنْتُمْ هَؤْلَا ءِ تَقْتُلُونَ أَنْفُسَكُمْ وَتُخْرِجُونَ فَرِيقاً مِّنْكُمْ مِّنْ دِيَرِهِمْ تُظَهَرُونَ عَلَيْهِمْ بِالْإِثْمِ وَالْعُدْوَ نِ وَإِنْ يَأْتُوكُمْ أُسَرَى تُفَدُوهُمْ وَهُوَ مُحَرَّمٌ عَلَيْكُمْ إِخْرَاجُهُمْ أَفَتُؤْمِنُونَ بِبَعْضِ الْكِتَبِ وَتَكْفُرُونَ بِبَعْضٍ فَمَا جَزَآءُ مَنْ يَفْعَلُ ذَ لِكَ مِنْكُمْ إِلَّا خِزْىٌ فِى الْحَيَو ةِ الدُّنْيَا وَيَوْمَ الْقِيَمَةِ يُرَدُّونَ إِلَى أَشَدِّ الْعَذَابِ وَمَا اللَّهُ بِغَفِلٍ عَمَّا تَعْمَلُونَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. «Նրանով հանդերձ, որ ձեզ հետ պայման կապեցինք, սակայն դուք միմյանց սպանեցիք, մի խումբ մարդկանց հեռացրիք իրենց ծննդավայրից: Իսկ նրանց դեմ մեղք գործելու և ոտնձգություն անելու հարցում իրար օգնեցիք: Իսկ եթե նրանք գերի ընկնեն ձեզ, գնեք նրանց և փրկեք նրանց: Թեև ոչ միայն նրանց սպանելը, այլ նաև վտարելը, ձեզ համար հենց սկզբից անթույլատրելի էր: Արդյոք հավատու՞մ եք աստվածային մի քանի պատվիրանների, իսկ մի քանիսի նկատմամբ անհավատ եք: Այն մարդիկ, ովքեր այդպես են անում, կպատժվեն: Այս կյանքում նրանց պատիժը խայտառակությունն է, իսկ հանդերձյալ կայնքում, ահեղ դատաստանի օրը նրանց սպասում է դաժան պատիժ և Աստված տեղյակ է նրանց արարքներից»:
Այս այան Իսրայելի ժողովրդին նախատում է, ասելով. Չնայած որ Աստծո հետ պայման էիք կապել, սպանում եք միմյանց և մարդկանց վտարում եք իրենց տներից: Այն դեպքում, երբ Թորայի հիման վրա, եթե գերի ունեք, պետք է նրան ազատ արձակեք: Դուք պատրաստ եք միմյանց սպանել, սակայն պատրաստ չեք միմյանց գերի դառնալ: Եթե գերությունը վիրավորանք է, ապա սպանությունը և մարդկանց տարագիր դարձնելը դրանից էլ վատ է: Եթե մարդուն գերությունից ազատելը Թորայի հրամանն է, ուրեմն սպանությունից և մարդկանց աքսորելուց հրաժարվելը նույնպես Թորայի հրամանն է:
Դուք ենթարկվում եք ձեր քմահաճույքներին, ոչ թե երկնային գրքին: Որովհետև երբ աստվածային պատվիրանները համընկնում են ձեր ճաշակին, դուք համաձայն եք դրանց հետ, իսկ երբ դրանք ձեր ճաշակով չեն, հրաժարվում եք և միմյանց օգնում մեղք գործել:
Այս այայում խոսվում է այն մասին, որ մարդու իրական հավատքի նշանը բարի գործն է: Այնպիսի գործ, որը համապատասխանի Աստծո հրամանին և ոչ թե մարդու ճաշակին ու ցանկություններին: Որովհետև դա համարվում է եսամոլություն և ոչ թե աստվածապաշտություն: Արգելվում է ոչ միայն մեղք գործելը, այլ մեղավորին օգնելը: Իմամ Քազեմը, ով իսլամի Մարգարեի հետևորդներից էր, դիմելով մի մուսուլմանին, ասում է. <Ուղտը Աբբասյան խալիֆայության Հարուն Ալ Ռաշիդի պալատին վարձով տալը անթույլատրելի է, նույնիսկ եթե դա սուրբ ուխտագնացության համար լինի: Որովհետև ցանկանում ես, որ ուխտավորը առողջ վերադառնա իր ուղևորությունից և քո գումարը տա: Դա նշանակում է, որ ցանկանում ես բռնատերը կենդանի մնա: Իսկ դա մեղք է համարվում>:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 86-րդ այան:
أُوْلئِكَ الَّذِينَ اشْتَرَوُاْ الْحَيَوةَ الدُّنْيَا بِالْأَخِرَةِ فَلاً يُخَفَّفُ عَنْهُمُ الْعَذَابُ وَلاَ هُمْ يُنصَرُونَ
Այս այայում ասվում է. <Նրանք այն մարդիկ են, ովքեր աշխարհիկ կյանքը գնել են հանդերձյալ կյանքը կորցնելու գնով: Ուրեմն նրանց պատժի մեջ որևէ զիջում չի լինելու, և նրանց նկատմամբ որևէ օգնություն չի լինելու>:
Այս այան խոսում է աստվածային պայմանները դրժելու և սպանության ու մարդկանց վտարանդի դարձնելու արմատի մասին: Այս մարդիկ աշխարհիկ կյանք են փնտրում և հավատում են միայն այն պայմաններին, որ համապատասխանում են իրենց անհատական շահերին: Նրանք անտարբեր են հանդերձյալ կյանքի նկատմամբ:
Այդուհանդերձ, այսքան նյութապաշտության և մեղքի առկայությամբ հանդերձ, հրեաներն ասում են, որ իրենց պատիժ չի սպասվում: Իսկ այս այան ասում է. <Հակառակ այն սին ցանկություններին, որ նրանք ունեն, բոլոր մեղավորները պատժվելու են և ոչ ոք նրանց չի օգնելու>:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 87-րդ այան:
وَلَقَدْ ءَاتَيْنَا مُوسى الْكِتَبَ وَقَفَّيْنَا مِنْ بَعْدِهِ بِالرُّسُلِ وَءَاَتَيْنَا عِيسَى ابْنَ مَرْيَمَ الْبَيِّنتِ وَأَيَّدْنَه بِرُوحِ الْقُدُسِ أَفَكُلَّمَا جَآءَكُمْ رَسُولٌ بِمَا لاَ تَهْوى أَنفُسُكُمْ اسْتَكْبَرْتُمْ فَفَرِيقاً كَذَّبْتُمْ وَفَرِيقاً تَقْتُلُونَ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Եվ մենք Մովսեսին գիրք տվեցինք ու նրանից հետո մարգարեներ ուղարկեցինք: Ուղարկեցինք Հիսուսին և նրան հաստատեցինք սուրբ հոգով ու օգնեցինք: Ուրեմն ինչու՞, երբ որևէ մարգարե խոսում է հակառակ ձեր ցանկության, գոռոզանում եք նրա դեմ: Մի խմբի հերքում եք, մյուսին` սպանում>:
Այս այան խոսում է այն մասին, որ Աստված բարի է մարդու նկատմամբ և նրան մշտապես օգնում է` գտնել ճիշտ ճանապարհը: Այստեղ ասվում է, որ Մովսեսից հետո, Աստված ուրիշ մարգարեների ուղարկեց Իսրայելի ժողովրդի համար, որոնց թվում էր Հիսուսը: Սակայն նյութապաշտությունը և անձնական շահը նրանց դարձրեցին ապստամբ: Նրանք մերժեցին մարգարեներին և նրանցից որոշներին սպանեցին, որովհետև վերջիններս պատրաստ չէին ընդունել նրանց անհարկի ցանկությունները:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 88-րդ այան:
وَقَالُواْ قُلُوبُنَا غُلْفٌ بَلْ لَّعَنَهُمُ اللَّه بِكُفْرِهِمْ فَقَلِيلاً مَّا يُؤْمِنُونَ
Այս այայում ասվում է. <Եվ նրանք մարգարեներին ասացին. <Մեր սրտերը պատյանի մեջ են և մենք ձեր խոսքերից ոչինչ չենք հասկանում>: Սակայն դա այդպես չէ: Պարզապես Աստված նրանց հեռացրել է իր բարությունից`անհավատության պատճառով:Եվ հենց դա է պատճառը, որ նրանք ոչինչ չեն ընկալում և քիչ են հավատում>:
Ապստամբ մարդիկ մարգարեների հրավերին ծաղրանքով պատասխանեցին. <Մենք չեն հասկանում ձեր խոսքերը և այդ պատճառով չենք հավատում>:
Ղուրանն ի պատասխան ասում է. <Այնպես չէ, որ մարգարենրի խոսքը մարդկանց համար անհասկանալի է: Վերջիններս ցանկանում են հակառակել և կոծկել ճշմարտությունը , որպեսզի ուրիշ մարդիկ չընկալեն այն ու հավատքի չգան>:
Ընդհանրապես, քմահաճույքներին հետևելը պատճառ է դառնում, որ մարդու մեջ զարգանա եսամոլությունը և նա բոլոր իրականություններն ու ճշմարտությունները ընկալի նյութապաշտ աչքով: Իսկ դա պատճառ է դառնում, որ մարդը զրկվի աստվածային իմաստությունից:
Ի՞նչ ենք սովորում այս այաներից.
1. Ենթարկվենք Աստծո պատվիրաններին և ոչ թե այն ամենին, ինչը միայն համընկնում է մեր ցանկություններին և ճաշակին: Չհրաժարվենք նրանից, ինչը հակասում է մեր ճաշակին: Որովհետև այդպիսով մենք ենթարկվում ենք մեր ցանկասիրությանը և ոչ թե աստվածային պատվիրաններին:
2 . Միշտ որևէ բան անելիս հիշենք Աստծուն և հավատանք, որ եթե մի պահ մենք մոռանում ենք նրան, Աստված մեզ չի մոռանում և գիտի մեր բոլոր արարքների մասին:
3. Բոլոր մարդիկ հավասար են Աստվածային օրենքի առջև: Եվ սխալ է կարծել, որ որոշակի ազգ արտոնյալ է Աստծո առջև:
4. Աստված մարդուն առաջնորդելու համար ուղարկել է մարգարեներին: Սակայն մարդը դա գնահատելու փոխարեն, ժխտում է նրանց, կամ սպանում:
5. Մարդու երջանկությունն ու բարօրությունը հենց իր ձեռքում են: Եթե մարդկանց մի խումբ արժանանում է աստվածային անեծքի, դա նրանց անհավատության և կարծրամտության պատճառով է: Որովհետև Աստված բոլորի համար ստեղծել է առաջնորդվելու հնարավորություն:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 30-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան