Օգոստոս 14, 2016 20:04 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 89-93-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 89-րդ այանը:

وَلَمَّا جَآءَهُمْ كِتَبٌ مِّنْ عِنْدِ اللَّهِ وَكَانُواْ مِنْ قَبْلُ يَسْتَفْتِحُونَ عَلَى‏ الَّذِينَ كَفَرُواْ فَلَمَّا جَآءَهُمْ مَّا عَرَفُواْ كَفَرُواْ بِهِ فَلَعْنَةُ اللَّهِ عَلَى‏ الْكَفِرِينَ

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Եվ այն ժամանակ, երբ Աստծո կողմից ուղարկվեց մի գիրք` Ղուրան անունով, որը համապատասխանում էր այն նշանների հետ, որ իրենց հետ ունեին և նրանից առաջ անհավատներին հաղթելու ավետիսը, ուրեմն երբ այս գիրքը և Մարգարեն, որի մասին գիտեին, ուղարկվեց նրանց, նրա նկատմամբ անհավատ դարձան: Ուրեմն` Աստծո անեծքը անհավատների վրա է >:

Այս այան խոսում է այն հրեաների մասին, ովքեր ապրում էին իսլամի ի հայտ գալու առաջին օրերում: Մի ժամանակ, երբ Թորայում խոսվել էր  իսլամի մարգարեի մասին, և նրանք սպասում էին մարգարեի հայտնվելուն ու իրենց քաղաքից կամ երկրից դեպի Հիջազ գաղթեցին: / Հիջազը Արաբական թերակղզու արևմտյան մասի պատմական անունն է/:

Հրեաները, որ բնակվել էին Մադինայում կամ նրա շրջակա վայրերում, ասում էին, որ շուտով հայտնվելու է մի մարգարե` Մոհամմադ անունով և իրենք հավատալու են նրան: Նա հաղթելու է թշնամիներին: Սակայն երբ մարգարեն Մադինա մտավ, այնտեղի անհավատները հավատացին Մոհամմադին, իսկ հրեաները իրենց կարծր մտածողության և աշխարհիկ կյանքը պաշտելու պատճառով, մերժեցին նրան և  ժխտեցին այն, ինչ ասվել էր Թորայում:

Այս այայում ասվում է, որ միայն գիտելիքն ու մտածողությունը բավական չեն: Պետք է լինել նաև արդարամիտ: Նրանով հանդերձ, որ հրեաները և նրանց գիտնականները ճանաչել էին իսլամի մարգարեին, սակայն պատրաստ չեղան ընդունել արդարությունը և հանձնվել դրան:

 Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 90-րդ այան:

بِئْسَمَا اشْتَرَوْاْ بِهِ أَنْفُسَهُمْ أَنْ يَكْفُرُواْ بِمَآ أَنْزَلَ اللَّهُ بَغْيَاً أَنْ يُنَزِّلَ اللَّهُ مِنْ فَضْلِهِ عَلَى‏ مَنْ يَشَآءُ مِنْ عِبَادِهِ فَبَآءُو بِغَضَبٍ عَلَى‏ غَضَبٍ وَلِلْكَفِرينَ عَذَابٌ مُّهِينٌ

Աստված այս այայում ասում է. <Նրանք վատություն անելով ծախեցին իրենց և պատրաստ եղան անհավատ դառնալ: Որովհետև Աստված, կարող է իր այաները ուղարկել իր արարածներից որ մեկին ցանկանա: Ուրեմն նրանք Աստծո բարկությանը արժանացան, ինչը անհավատների համար ստոր պատիժ է:

Հրեաները սպասում էին, որ իսլամի մարգարեն Իրսայելի ցեղից լինի, որպեսզի նրան հավատան: Սակայն երբ տեսան, որ այդպես չէ, ցեղապաշտության  և նախանձի պատճառով, չընդունեցին իսլամը և նույնիսկ բողոքեցին Աստծո այս քայլի դեմ: Այսպիսով, հրեան շատ վնասակար առևտուր կատարեց, որովհետև վերջին մարգարեին հավատալու համար նրանք համբերել էին ուղևորության դժվարություններին, բնակվել էին Մադինայում և դարձել էին իսլամի ավետիսը հայտարարողներից: Սակայն  միայն նախանձի և հակառակը անելու պատճառով նրա նկատմամբ անհավատ հարձան, սակայն իրենց նպատակին չհասան:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 91-րդ այան:

وَإِذَا قِيلَ لَهُمْ ءَامِنُواْ بِمَآ أَنْزَلَ اللَّهُ قَالُواْ نُؤْمِنُ بِمَآ أُنْزِلَ عَلَيْنَا وَيَكْفُرُونَ بِمَا وَرَآءَهُ وَهُوَ الْحَقُّ مُصَدِّقاً لِّمَا مَعَهُمْ قُلْ فَلِمَ تَقْتُلُونَ أَنْبِيَاءَ اللَّهِ مِنْ قَبْلُ إِنْ كُنْتُمْ مُّؤْمِنِينَ 

 Այս այան հետևյալն է. <Եվ երբ նրանց ասվեց. <Հավատացեք նրան, ինչ Աստված ձեզ ուղարկել է>, նրանք պատասխանեցին. <Մենք հավատում ենք միայն նրան, ինչը մարգարեին է ուղարկվել և չենք հավատա ուրիշ ոչ մի բանի>: Եվ դա այն դեպքում, երբ Ղուրանը արդար է և հաստատում է բոլոր աստվածային այաները: Ով Մարգարե, նրանց ասա, որ եթե հավատայիք նրան, ինչը ուղարկվել էր ձեզ, ուրեմն ինչու սրանից առաջ սպանեցիք Աստծո  մարգարեներին>:

Այս այան դիմելով հրեաներին, ասում է.  Եթե դուք Մոհամմադին չհավատացիք, որովհետև ձեր ցեղից չէր, ինչու՞ ժխտեցիք և նույնիսկ սպանեցիք այն մարգարեներին, ովքեր ձեր ցեղից էին: Ուրեմն դուք դեմ եք արդարությանը և ձեզ համար տարբերություն չկա այդ արդարությունը կասի ձեր մարգարեն թե իսլամի մարգարեն և այդ մասին գրված լինի Թորայում թե Ղուրանում:

Ընդհանրապես այն ամենը, ինչի մասին գրված է երկնային գրքերում,  մի Աստծո կողմից է ասված և ուղղված  է բոլոր մարդկանց: Այն չի սահմանափակվում մի ազգով կամ  ժողովրդով, որպեսզի մեկն ասի. Ես հավատում եմ միայն նրան, ինչը ասում է մեր մարգարեն և դրանից բացի ուրիշ բանի չեմ հավատում: Որովհետև այն ամենն ինչ ասվել է երկնային գրքերում, ներդաշնակ է և մեկը մյուսին հաստատելու համար է: Եվ դրանց մեջ չկա որևէ հակասություն:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 92-րդ այան:

       وَلَقَدْ جَآءَكُمْ مُّوسَى‏ بِالْبَيِّنَتِ ثُمَّ اتَّخَذْتُمُ الْعِجْلَ مِنْ بَعْدِهِ وَأَنْتُمْ ظَلِمُونَ

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Նույն Մովսեսը ձեզ համար բազմաթիվ հրաշքներ կատարեց, սակայն դուք նրա բացակայության ժամանակ հորթին պաշտեցիք: Իսկ դա նշանակում է, որ դուք անարդար էիք>:

Հրեաները իսլամի մարգարեի արաբ լինելը պատրվակ էին դարձրել, որպեսզի նրան չհավատան: Դա այն դեպքում, երբ Մովսեսը նրանց ցեղից էր և բազմաթիվ հրաշքներ գործեց, սակայն երբ բարձրացավ Սինա լեռը, նրանք հորթի պաշտեցին և ոտնահարեցին Մովսեսի բոլոր տանջանքները:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 93-րդ այան:

       وَإِذْ أَخَذْنَا مِيثَقَكُمْ وَرَفَعْنَا فَوْقَكُمُ الطُّورَ خُذُواْ مَا ءَاتَيْنَكُمْ بِقُوَّةٍ وَاسْمَعُواْ قَالُواْ سَمِعْنَا وَعَصَيْنَا وَأُشْرِبُواْ فِى قُلُوبِهِمُ الْعِجْلَ بِكُفْرِهِمْ قُلْ بِئْسَمَا يَأْمُرُكُمْ بِهِ إِيمَنُكُمْ إِن كُنتُم مُّؤْمِنِينَ‏

Այս այայում Իսրայելի ժողովրդին ասվում է. <Եվ հիշեք այն ժամանակ, երբ ձեզ հետ պայման կապեցինք, ու Սինա լեռը բարձրցրինք և ասացինք. այն, ինչ ասվում է Թորայում, ձեզ ենք տալիս: Ամուր պահեք այն և դրան հետևեք> Սակայն նրանք ասացին.  <Լսեցինք ու անհնազանդ դարձանք>: Նրանց սրտերում անհավատության պատճառով հորթը տեղ գտավ: Ով մարգարե, նրանց ասա. այն, ինչ ձեր հավատն է ձեզ պատվիրում, վատ բան է, իհարկե եթե դա հավատ է>:

Ասացինք, որ իսլամի մարգարեին չհավատալու` հրեաների պատրվակներից մեկն այն էր, որ նա Իսրայելի ցեղից չէր: Նրանք ասացին, որ կհավատան միայն այն մարգարեին, ով իրենց ցեղից լինի և միայն Թորային ու Մովսեսի գրքին:

Ղուրանի անցած այաներում մի քանի դեպքեր են եղել, որտեղ հրեաները նույնիսկ իրենց մարգարեին և Թորային չեն հավատում և գործում են նրան հակառակ: Այս այան խոսում է հենց այդ մասին: Աստված Սինա լեռան վրա Իսրայելի ժողովրդի հետ պայման կապեց և պահանջեց, որ հետևեն այդ պայմանին: Սակայն  նրանք լսեցին Աստծուն և անհնազանդ դարձան: Որովհետև անհավատությունը, որի նմուշներից մեկը Սամարայի ոսկե հորթի պաշտամունքն էր, այնքան էր մտել նրանց սիրտը, որ այլևս տեղ չէր թողել հավատքի համար: Սակայն հետաքրքիր է, որ նրանք այնուհանդերձ ասում էին, որ հավատում են: Ի պատասխան դրա, Ղուրանը նրանց հարցնում է. <Արդյոք ձեր հավատքն է ձեզ ասում, որ ոտնահարեք Աստծո պայմանը, պաշտեք հորթին և սպանեք մարգարեներին>: Եթե այդպես է, ապա ձեր հավատքը վատ հրամաններ է տալիս ձեզ: 

Այս այաներից սովորում ենք`.

1.Եթե այսօր մենք տեսնում ենք,որ  ուրիշները չեն հավատում իսլամին չկասկածենք իսլամի ճշմարտությանը : նրանցից շատերը հասկացել են, ճշմարիտը, բայց հոգեւոր պատճառներով դա չեն ընդունում: Մադինայի հրեաներիը ճանաչեցին Մարգարեի իսլամին, բայց չհաւատացին նրան.

2 .Նախանձը բերում է անհավատություն և արդարության ժխտում: Երբ Իսրայելի ժողովուրդը տեսավ, որ Իսլամի մարգարեն Իսրայելի ցեղից չէ, նրան հենց այդ հիման վրա չհավատաց ու մերժեց:

3. Ծայրահեղ սերը, բացի Աստծո նկատմամբ սիրուց, վտանգավոր է, որովհետև մարդուն թույլ չի տալիս տեսնել ճշմարտությունը: Երբ Իսրայելի ժողովուրդը պաշտեց հորթի ոսկե արձանին, Աստծո պատվիրանները, Մովսեսը և Թորան կորցրել էին իրենց արժեքը և անհավատությունը տարածվել էր:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 31-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան