Օգոստոս 16, 2016 11:40 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Այսօր ևս «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարի թեման Ղուրանի հրաշալիքներն են: Ընկերակցեք մեզ:

Ղուրանի հետ կապված գիտությունների գլխավոր թեմաներից մեկը, որ նաև սերտ աղերս ունի հավատամքային հարցերին, Ղուրանի հրաշալիքների հարցն է: Շարունակ այն կարևոր հարցն է արծարծված եղել, թե ո՞ր յուրահատկություններն են եզակի դարձրել Ղուրանը: Եվ հիմնականում գիտական տարբեր բնագավառներում մարդկության առաջադիմությունն ու նաև բազմաթիվ հայտնի ու վարպետ հեղինակների ու գրականագետների գոյությունը նկատի առնելով ինչո՞ւ մարդկությանը չի հաջողվել նման մակարդակի գիրք ստեղծել: Նահատակ Մոթահարին Ղուրանի հարատևությունն ու հավերժությունը պայմանավորել է երեք գործոններով: Նախ այն որ Ղուրանի նյութերը մարդկության բնազդի լեզվով են: Երկրորդ՝ Ղուրանը սահուն ու ճարտար ոճով  ներկայացված ու երրորդ՝ հանձնարարվել է Ղուրանն ընթերցել նրբությամբ ու մեղեդայնությամբ: Նա Ղուրանի հրաշալիքների մասին ասում է. «Ղուրանը գերմարդկային ճարտարություն է պարունակում և դրա ներթափանցումը պայմանավորված է նրա գեղեցկությամբ: Ղուրանն իր ճարտարությամբ, սահունությամբ, գրավչությամբ ու ներազդեցության հզորությամբ այնպես է ձևավորված, որ հրաշալի ազդեցություն է գործում հոգիների վրա: Մարդկությունը բնական կերպով անկարող է չափազանց վեհ ու նուրբ հասկացություններն արտահայտել նուրբ լեզվով, միթե այն որ դրան զգացական ու երևակայական հագուստ հագցնի, իհարկե դա մարդկության թուլության պատճառով է: Սակայն Ղուրանը բնավ նման կետեր չի պարունակում և դա Ղուրանի արտակարգ հզորության ու կատարելիության արտահայտիչն է: Եթե մարդը ծանոթ լինի Ղուրանի հասկացություններին, արաբերեն լեզվին և ճարտասանությանը ապա լիովին կարող է վայելել Ղուրանի հաճույքը: Նա կզգա, որ սա հասկացություններն արտահայտելու մի այլ ձև է ու իրեն հմայված կզգա Ղուրանի գրավչությամբ»:

Արտահայտչության հրաշքը կարևոր թեմա է, որ բազմաթիվ կիրառություններ ունի հավատամքի, մեկնաբանության, գրականագիտական ու հատկապես Ղուրանի ուսումնասիրության հետ առնչվող հարցերում: Ղուրանի արտահայտչական կառույցն այնպես է, որ օժտված լինելով գերմարդկային յուրահատկություններով ապացուցել է դրա հետ մրցակցելու հարցում մարդու անկարողությունը,ինչի հավաստիքն է՝ Ղուրանի անմրցակից մնալու ամուր փաստը:

Ղուրանի արտահայտչական հրաշքների բաժնում Ղուրանի հետ կապված գիտությունների ու ուսումնասիրությունների փորձագետներ քննարկում են Ղուրանում օգտագործված բառերի հստակության, գեղեցկության, երաժշտական գրավչության, պատկերային գեղեցկության ու արտակարգ կանոնավորության թեմաները: Ղուրանի հրաշալիքներից մեկը այդտեղ բառերի օգտագործման արտակարգ հստակությունն է, այնպես որ այաներում ամեն ինչ գտնվում է իր ճիշտ տեղում: Դրա բառերի դասավորման մեջ հարգվել են հնչյունային ու իմաստային բոլոր հարցերը և գտնվում են գեղեցկության գագաթնակետում: Այս կառույցն այնքան հստակ ու հաշվված է, որ ստեղծում է միաձույլ մի կառույց, որից չի կարելի մի բառ կրճատել, դրա տեղը փոխել և կամ փոխարինել մեկ այլ բառով: Բառերի դասավորման մեջ ցանկացած փոփոխություն խաթարելու է խոսքի կանոնավորությունն ու ուղերձի փոխանցման ձևը: Դա Ղուրանի հրաշալիքներից լինելուց բացի նաև պատճառ է դարձել, որ դա զերծ մնա մարդկային ոտնձգությունից ու աղավաղումից: Մեծ գրականագետներ ու ճարտասաններ Ղուրանում բառերի դասավորումը հրաշքի հավասար են գնահատում: Նրանք հիացած են Ղուրանում բառերի դասավորման կարգով քանզի չեն կարողացել գտնել մի բառ, որ իր հարմար տեղում դրված չլինի: Նրանց համոզմամբ այն ինչ Ղուրանում նորություն է համարվում դա է, որ իմաստը փոխանցելու համար ընտրել է ամենահարմար ու ներդաշնակ բառերը և այս մանրակրկիտ մոտեցումը չափազանց հիասքանչ է:

Ղուրանը ներկայացրել է եզակի ոճ, որն իր նմանը չի ունեցել արաբական ոչ արձակ ու ոչ էլ չափածո արտահայտչաձևերում: Այդուհանդերձ պարունակում է այդ բոլոր գրական կաղապարների յուրահատկությունները և օժտված արձակի սահունությամբ և բանաստեղծության գեղեցկությամբ: Մարգարեի հետ ժամանակակից արաբներն էլ դա հաստատել են: Այնպես որ Վալիդ Իբն Մողայրե պատասխանելով  Ղուրանը բանաստեղծություն լինելու մասին հավակնությանն ասաց. «Ձեր միջից ոչ ոք իմ չափ չի տիրապետում պոեզիային: Ես բոլորիցդ ավելի լավ եմ ճանաչում պոեզիան: Այն ինչ Մոհամմեդն է կարդում նման չէ դրանց»: Եգիպտացի մուսուլման մտավորական Մոհամմեդ Աբդոլլահ Դորազը գրում է. «Ղուրանի արձակը յուրահատուկ ոճ ունի: Դրա բառերն ընտրված են, այսինքն հասարակ ու գեշ չեն, այլ դասակարգված են ու գեղեցիկ: Ղուրանում նախադասություններն այնպես են շարված իրար կողքի, որ օգտվելով սակավաթիվ բառերից լայն իմաստ են փոխանցում: Ամենաանգրագետ մարդն էլ կարող է դա հեշտությամբ ընկալել: Ղուրանի խորքը նրան փոխանցել է իսլամական գիտությունների ու գրականության, իսլամագիտական օրենսգիտության ու հավատամքային գաղափարների հիմքը լինելու արժանիքը»:

Ղուրանի արտահայտչական հրաշալիքներից մեկն էլ դրա բառերի հանգավորումն ու մեղեդայնությունն է: Այս յուրահատկությունն այնքան ցայտուն է Ղուրանում, որ առաջին իսկ օրերից արաբները խոստովանեցին Ղուրանը վեր է կանգնած մարդկային կարողություններից և միայն կարող է Աստծո խոսքը լինել: Բոլոր նրանք ովքեր ծանոթ են Ղուրանի երաժշտությանը հավատացած են, որ Ղուրանի բառերի բնական ներդաշնակությունն ու բառերի հնչեղությունն այնքան վարպետորեն են ստեղծված, որ որևէ մեկը չի կարող դրա նույնիսկ մեկ բառը հարցականի տակ տանել: Ղուրանի ընթերցման ժամանակ զգացվում է դրա ներքին մեղեդին: Այս մեղեդին կարճ սուրաներում առավել ակնհայտ, իսկ երկար սուրաներում Ղուրանի հրաշալիքների այս բաժինն առավելապես առնչվում է այն գգացմունքի հետ որ արթնացնում է ընթերցողի կամ ունկնդրի հոգում: Այլ խոսքով բառերը եզակի կերպով շարվում են իրար կողքի, այնպես որ առանց որևէ նվագարանի օգնության նման շքեղ մեղեդի է ծնունդ առնում:

Նաջմ սուրայի 1-22-րդ այաներ.

وَالنَّجْمِ إِذَا هَوَى‏ * مَا ضَلَّ صَاحِبُکُمْ وَمَا غَوَى‏ * وَمَا یَنطِقُ عَنِ الْهَوَى‏ * إِنْ هُوَ إِلَّا وَحْیٌ یُوحَى‏ * عَلَّمَهُ شَدِیدُ الْقُوَى‏ * ذُو مِرَّةٍ فَاسْتَوَى‏ * وَهُوَ بِالْأُفُقِ الْأَعْلَى‏ * ثُمَّ دَنَا فَتَدَلَّى‏ * فَکَانَ قَابَ قَوْسَیْنِ أَوْ أَدْنَى‏ * فَأَوْحَى‏ إِلَى‏ عَبْدِهِ مَا أَوْحَى‏ * مَا کَذَبَ الْفُؤَادُ مَا رَأَى‏ * أَفَتُمارُونَهُ عَلَى‏ مَا یَرَى‏ * وَلَقَدْ رَآهُ نَزْلَةً أُخْرَى‏ * عِندَ سِدْرَةِ الْمُنتَهَى‏ * عِندَهَا جَنَّةُ الْمَأْوَى‏ * إِذْ یَغْشَى السِّدْرَةَ مَا یَغْشَى‏ * مَا زَاغَ الْبَصَرُ وَمَا طَغَى‏ * لَقَدْ رَأَى‏ مِنْ آیَاتِ رَبِّهِ الْکُبْرَى‏ * أَفَرَأَیْتُمُ اللاَّتَ وَالْعُزَّى‏ * وَمَنَاةَ الثَّالِثَةَ الْأُخْرَى‏ * أَلَکُمُ الذَّکَرُ وَلَهُ الْأُنثَى‏ * تِلْکَ إِذاً قِسْمَةٌ ضِیزَى‏.  

Ղուրանի ոճի գեղեցկության ու կանոնավորության հրաշալիքներից մեկն էլ այն է, որ բառերի հնչեղությունը համապատասխանում է նրանց փոխանցած իմաստին: Ասես բառն ու իմաստը նպատակի փոխանցման հարցում համադրված են աշխատում՝ մեկը հասնում է ականջին, իսկ մյուսը նստում է հոգու վրա: Երբ Ղուրանը մեծարում է մեկին կամ որևէ մի արարք օգտվում է նուրբ բառերից, սակայն երբ ազդարարում ու սարսափելի թեմաներին է ակնարկում նրա բառերն էլ դառնում են սարսափազդու:

Ղուրանի արտահայտչական հրաշալիքների մասին զրույցն ավարտում ենք Ղուրանն անգլերենի թարգմանած Ալֆրեդ Գյումի Ղուրանի հրաշալիքների մասին կատարած արտահայտությամբ:

«Ղուրանն իր յուրահատուկ գեղեցիկ մեղեդիով պարունակում է ականջը շոյող երաժշտությունը: Մեծ թվով արաբ քրիստոնյաներ մեծարել են Ղուրանի ոճը: Արևելագետներից նրանք ովքեր ծանոթ են արաբերեն լեզվին ու գրականությանը հիացմունք են հայտում դրա ճարտարության, սահունության ու ոճի նրբության պատճառով: Երբ ընթերցում են Ղուրանը դրա հատուկ գրավչությունն ակամայից ունկնդրին գրավում է իր կողմը և խոսքի գեղեցկությունն ու հաճելի մեղեդին էր, որ լռեցրեց հակառակորդներին, ոգի ու շունչ փոխանցեց մարգարեի կրոնին և դրան անկրկնելի դարձրեց»: