Ելք դեպի լույս 36
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 113-117-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 113 -րդ այան:
وَقَالَتِ الْيَهُودُ لَيْسَتِ النَّصَرَى عَلَى شَىءٍ وقَالَتِ النَّصَرَى لَيْسَتِ الْيَهُودُ عَلَى شَيءٍ وَهُمْ يَتْلُونَ الْكِتَبَ كَذَلِكَ قَالَ الَّذِينَ لاَ يَعْلَمُونَ مِثْلَ قَوْلِهِمْ فَاللَّهُ يَحْكُمُ بَيْنَهُمْ يَوْمَ الْقِيَمةِ فِيَما كَانُواْ فِيهِ يَخْتَلِفُونَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Եվ հրեան ասաց. Քրիստոնյաները ճշմարտացի չեն և քրիստոնյան ասաց. Հրեաները ճշմարտացի չեն: Դա այն դեպքում, երբ երկու ժողովուրդն էլ ընթերցում են երկնային գիրքը: Եվ նույնիսկ կռապաշտներն ու նրանք, ովքեր ոչինչ չգիտեն Աստծո գրքի մասին, այդպես են ասում: Բայց Աստված ահեղ դատաստանի օրը կդատի նրանց և այն տարաձայնությունը որ կար նրանց միջև>:
Քրիստոնյաները և հերաները, յուրաքանչյուրը դրախտը իրենն է համարում և մյուսի համար այդպիսի իրավունք չի տեսնում: Այս այան խոսում է հենց այդ թյուր կարծիքի մասին: Անտեղի կարծրամտությունը պատճառ է դարձել, որ յուրաքանչյուրը մյուսին անարդար համարի, այն դեպքում, երբ երկուսն էլ սուրբ գրքի և աստվածային մարգարեի հետևորդներ են: Հետաքրքրիր է, որ կռապաշտները և անհավատները, որոնք չեն հետևում սուրբ գրքին, նույն կերպ են խոսում, որովհետև մենաշնորհը և կարծրամտությունը փակում են մարդու աչքերը ճշմարտության դիմաց, այնպես, որ մարդը միայն իրեն է ճիշտ համարում և մյուսին սխալ: Այս այան ցույց է տալիս, որ երբ առկա է անտեղի կարծրամտություն, գիտնականը և տգետը նույն կերպ են մտածում:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 114-րդ այան:
وَمَنْ أَظْلَمُ مِمَّنْ مَّنَعَ مَسَجِدَ اللَّهِ أَنْ يُذْكَرَ فِيهَا اسْمُهُ وَسَعَى فى خَرَابِهَا اُؤلَئِكَ مَا كَانَ لَهُمُ أَنْ يَدْخُلُوهَآ إلّاَ خَآئِفِينَ لَهُمْ فِى الدُّنْيَا خِزْيٌ وَلَهُمْ فِى الأَخِرَةِ عَذَابٌ عَظِيمٌ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Եվ ով է ավելի բռնատեր, քան նա, ով թույլ չտվեց, որ մզկիթներում հնչի Աստծո անունը և օժանդակեցին դրանց քանդման գործին: Նրանք վախով են մտնում մզկիթ և նրանց բաժինը աշխարհիկ կյանքում ստորությունն ու նվաստացումն է, իսկ հանդերձյալ կյանքում` մեծ տանջանքը>:
Պատմության ընթացքում մզկիթները մշտապես քանդվել են կամ եղել փակվելու սպառնալիքի տակ: Որովհետև մզկիթներն ու աղոթավայրերը աստվածային կրոնների հենակայաններն են և հավատացյալների հավաքվելու ու միանալու վայրը: Ուստի բռնատերերը միշտ ձգտել են ոչնչացնել մզկիթները և' բարոյապես և' ֆիզիկապես : Մեքքայի անհավատները երկար տարիներ թույլ չէին տալիս, որ մուսուլմանները մտնեն Ալ Հարամ մզկիթ:
Այսօր նույնպես իսլամի թշնամիները փորձում են ոչնչացնել Երուսաղեմի Ալ Աղսա մզկիթը, կամ քանդել Հնդկաստանի Բաբերի պատմական մզկիթը: Իհարկե, մզկիթների ավերումը միայն չի սահմանափակվում դրանց շինության վնասումով, այլ այն, ինչ կատարվում է, որպեսզի մզկիթը փակվի և պատճառ դառնա, որ մարդիկ չմտնեն մզկիթ, նույնպես նպաստում է դրա ավերմանը: Հակաարժեքային ֆիլմերը, որոնք տարածվում են, այն քայլերից են, որոնք նպաստում են, որ իսլամական երկրներում երիտասարդները օտարանան մզկիթներից և կրոնական կենտրոններից:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 115-րդ այան:
وَلِلَّهِ الْمَشْرِقُ وَالْمَغْرِبُ فَأَيْنَما تُوَلُّوا فَثَمَّ وَجْهُ اللَّهِ إِنَّ اللَّهَ وَسِعٌ عَليمٌ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Արևելքն ու Արևմուտքը Աստծունն են: Որ կողմ էլ որ գնաք, տեսնելու եք Աստծուն: Որովհետև Աստված է լուծում բոլոր հարցերը և նա ամենագետ է>:
Երբ Աստծո հրամանով մուսուլմանների սրբավայրը Երուսաղեմից Մեքքա տեղափոխվեց, հրեաները մի վիճակ ստեղծեցին, որը թյուրիմացության տեղիք տվեց: Նրանք ասում էին. եթե առաջին սրբավայրը ճիշտ էր ինչու՞ այն փոխեցիք, իսկ եթե սխալ էր, ուրեմն ձեր նախորդ քայլը ի սկզբանե սխալ է եղել:
Այս այան խոսում է մի կարևոր ճշմարտության մասին: Այն է. Աստված չունի որոշակի տեղ: Եվ արևելքը և արևմուտքը նրանն են և ուր էլ որ գնաք, նա այնտեղ է լինելու:
Եթե Մեքքան և Երուսաղեմը որպես սրբավայր են հաստատվել, դա նրա համար է, որ հավաքական աղոթքը և պաշտամունքը պետք է ունենա որոշակի աշխարհագրական ուղղություն: Դա կնպաստի բոլոր մուսուլմանների միասնությանը: Սակայն քանի դեռ հրեաները Երուսաղեմը չէին օգտագործում մուսուլմանների դեմ, նրանք դեպի այլ կողմ էին աղոթում: Սակայն երբ հրեաները սկսեցին նվաստացնել մուսուլմաններին, Աստված Մեքքան, որը Աբրահամի հիշատակն էր, ընտրեց որպես մուսուլմանների սրբավայր, որի ուղղությամբ էլ աղոթում են մուսուլմանները:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 116 –րդ և 117-րդ այաները:
وَقَالُواْ اتَّخَذَ اللَّهُ وَلَداً سُبْحَنَهُ بَلْ لَّهُ مَا فِى السَّموتِ وَالأَرْضِ كُلٌّ لَّهُ قَنِتُونَ
بَدِيعُ السَّمَواتِ وَالأَرْضِ وَإِذَا قَضى أَمْراً فإِنّمَا يَقُولُ لَهُ كُنْ فَيَكُونُ
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Հրեաները, քրիստոնյաները և կռապծ ուժի, ասում են, որ Աստված որդի ունի: Նա մաքուր է և նրան է պատկանում այն, ինչ երկինքներում է ու երկրի վրա: Նա է ստեղծել երկինքներն ու երկիրը և եթե ինչ որ բանի համար հրաման է արձակում , միայն ասում է. Եղիր: Եվ հրամանը անմիջապես կատարվում է>:
Երկնային գրքերի հետևորդների մոտ տարածված էր մի սխալ կարծիք: Երբ նրանք ցանկանում էին ներկայացնել իրենց կրոնը, ասում էին, որ Աստված որդի ունի: Հրեաները ասում էին . Աստծո որդին Ազիզն է, իսկ քրիստոնյաները ասում էին դա Հիսուսն է: կռապաշտները Մեքքայում, ասում են, որ հրեշտակները Աստծո դուստրերն են և կատարում են նրա պատվիրանները: Այս այաները մերժում են հասարակ ժողովրդի մեջ տարածված սխալ կարծիքը, թե Աստված որդի ունի: Քանզի Աստված, որ երկինքների ու երկրի արարիչն է ու իշխում է դրանց, որդու կարիք չունի: Ընդհանրապես մարդուն Աստծո հետ համեմատելը սխալ կարծիք է, որը միտված է մարդկայնացնել Աստծուն, այն դեպքում, երբ նա միակն է և իր նմանը չկա:
Այս այաներից սովորում ենք՝.
1.Կարծրամտությունը և հատվածային մտածելակերպը մարդուն տանում են դեպի սխալ քայլեր ու գործեր: Նա միայն իրեն է ճիշտ համարում և պատրաստ չէ ընդունել ճշմարտությունը:
2 .Մզկիթները անհավատության դեմ պայքարի խրամատներն են: Ուստի թշնամին ոչ մի ջանք չի խնայում դրանք ոչնչացնելու համար:
3.Մզկիթների պատասխանատուները ոչ միայն չպետք է արգելեն պատանիների մուտքը այդ վայրերը, այլ պետք է նրանց խրախուսեն ներկա լինելու կրոնական հավաքներին:
4. Աստված որոշակի տեղ չունի: Որ կողմ էլ որ նայենք, նա այնտեղ է: Սակայն որոշակի սրբավայր ընտրելը այն բանի համար է, որպեսզի մարդիկ աղոթեն հենց այդ ուղղությամբ, ինչը կմիավորի նրանց:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 36-րդ համարը կարդաց Թ.Խ : Աստված Ձեզ պահապան