Օգոստոս 16, 2016 13:23 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 113-117-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 113 -րդ այան:

وَقَالَتِ الْيَهُودُ لَيْسَتِ النَّصَرَى‏ عَلَى‏ شَى‏ءٍ وقَالَتِ النَّصَرَى‏ لَيْسَتِ الْيَهُودُ عَلَى‏ شَي‏ءٍ وَهُمْ يَتْلُونَ الْكِتَبَ كَذَلِكَ قَالَ الَّذِينَ لاَ يَعْلَمُونَ مِثْلَ قَوْلِهِمْ فَاللَّهُ يَحْكُمُ بَيْنَهُمْ يَوْمَ الْقِيَمةِ فِيَما كَانُواْ فِيهِ يَخْتَلِفُونَ‏

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Եվ հրեան ասաց. Քրիստոնյաները ճշմարտացի չեն և քրիստոնյան ասաց. Հրեաները ճշմարտացի չեն: Դա այն դեպքում, երբ երկու ժողովուրդն էլ ընթերցում են երկնային գիրքը: Եվ նույնիսկ կռապաշտներն ու նրանք, ովքեր ոչինչ չգիտեն Աստծո գրքի մասին, այդպես են ասում: Բայց Աստված ահեղ դատաստանի օրը կդատի նրանց և այն տարաձայնությունը որ կար նրանց միջև>:

Քրիստոնյաները և հերաները, յուրաքանչյուրը դրախտը իրենն է համարում և մյուսի համար այդպիսի իրավունք չի տեսնում: Այս այան խոսում է հենց այդ թյուր կարծիքի մասին: Անտեղի կարծրամտությունը պատճառ է դարձել, որ յուրաքանչյուրը մյուսին անարդար համարի, այն դեպքում, երբ երկուսն էլ սուրբ գրքի և աստվածային մարգարեի հետևորդներ են: Հետաքրքրիր է, որ կռապաշտները և անհավատները, որոնք չեն հետևում սուրբ գրքին, նույն կերպ են խոսում, որովհետև մենաշնորհը և կարծրամտությունը փակում են մարդու աչքերը ճշմարտության դիմաց, այնպես, որ մարդը միայն իրեն է ճիշտ համարում և մյուսին սխալ: Այս այան ցույց է տալիս, որ երբ առկա է անտեղի կարծրամտություն, գիտնականը և տգետը նույն կերպ են մտածում:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 114-րդ այան:

وَمَنْ أَظْلَمُ مِمَّنْ مَّنَعَ مَسَجِدَ اللَّهِ أَنْ يُذْكَرَ فِيهَا اسْمُهُ وَسَعَى‏ فى خَرَابِهَا اُؤلَئِكَ مَا كَانَ لَهُمُ أَنْ يَدْخُلُوهَآ إلّاَ خَآئِفِينَ لَهُمْ فِى الدُّنْيَا خِزْيٌ وَلَهُمْ فِى الأَخِرَةِ عَذَابٌ عَظِيمٌ

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Եվ ով է ավելի բռնատեր, քան նա, ով թույլ չտվեց, որ մզկիթներում հնչի Աստծո անունը և օժանդակեցին դրանց քանդման գործին: Նրանք վախով են մտնում մզկիթ և նրանց բաժինը աշխարհիկ կյանքում ստորությունն ու նվաստացումն է, իսկ հանդերձյալ կյանքում` մեծ տանջանքը>:

Պատմության ընթացքում մզկիթները մշտապես քանդվել են կամ եղել փակվելու սպառնալիքի տակ: Որովհետև մզկիթներն ու աղոթավայրերը աստվածային կրոնների հենակայաններն են և հավատացյալների հավաքվելու ու միանալու վայրը: Ուստի բռնատերերը միշտ ձգտել են ոչնչացնել մզկիթները և' բարոյապես և' ֆիզիկապես : Մեքքայի անհավատները երկար տարիներ թույլ չէին տալիս, որ մուսուլմանները մտնեն Ալ Հարամ մզկիթ:

Այսօր նույնպես իսլամի թշնամիները փորձում են ոչնչացնել Երուսաղեմի Ալ Աղսա մզկիթը, կամ քանդել Հնդկաստանի Բաբերի պատմական մզկիթը: Իհարկե, մզկիթների ավերումը միայն չի սահմանափակվում դրանց շինության վնասումով, այլ այն, ինչ կատարվում է, որպեսզի մզկիթը փակվի և պատճառ դառնա, որ մարդիկ չմտնեն մզկիթ, նույնպես նպաստում է դրա ավերմանը: Հակաարժեքային ֆիլմերը, որոնք տարածվում են,  այն քայլերից են, որոնք նպաստում են, որ իսլամական երկրներում երիտասարդները օտարանան մզկիթներից և կրոնական կենտրոններից:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 115-րդ այան:

وَلِلَّهِ الْمَشْرِقُ وَالْمَغْرِبُ فَأَيْنَما تُوَلُّوا فَثَمَّ وَجْهُ اللَّهِ إِنَّ اللَّهَ وَسِعٌ عَليمٌ

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Արևելքն ու Արևմուտքը Աստծունն են: Որ կողմ էլ որ գնաք, տեսնելու եք Աստծուն: Որովհետև  Աստված է լուծում բոլոր հարցերը և նա ամենագետ է>:

Երբ Աստծո հրամանով մուսուլմանների սրբավայրը Երուսաղեմից Մեքքա տեղափոխվեց, հրեաները մի վիճակ ստեղծեցին, որը թյուրիմացության տեղիք տվեց: Նրանք ասում էին. եթե առաջին սրբավայրը ճիշտ էր ինչու՞ այն փոխեցիք, իսկ եթե սխալ էր, ուրեմն ձեր նախորդ քայլը ի սկզբանե սխալ է եղել:

Այս այան խոսում է մի կարևոր ճշմարտության մասին: Այն է. Աստված չունի որոշակի տեղ: Եվ արևելքը և արևմուտքը նրանն են և ուր էլ որ գնաք, նա այնտեղ է լինելու:

Եթե Մեքքան և Երուսաղեմը որպես սրբավայր են հաստատվել, դա նրա համար է, որ հավաքական աղոթքը և պաշտամունքը պետք է ունենա որոշակի աշխարհագրական ուղղություն: Դա կնպաստի բոլոր մուսուլմանների միասնությանը: Սակայն քանի դեռ հրեաները Երուսաղեմը չէին օգտագործում մուսուլմանների դեմ, նրանք դեպի այլ կողմ էին աղոթում: Սակայն երբ հրեաները սկսեցին նվաստացնել մուսուլմաններին, Աստված Մեքքան, որը Աբրահամի հիշատակն էր, ընտրեց որպես մուսուլմանների սրբավայր, որի ուղղությամբ էլ աղոթում են մուսուլմանները:

Այժմ կլսենք Բաղարա սուրայի 116 –րդ և 117-րդ այաները:

وَقَالُواْ اتَّخَذَ اللَّهُ وَلَداً سُبْحَنَهُ بَلْ لَّهُ مَا فِى السَّموتِ وَالأَرْضِ كُلٌّ لَّهُ قَنِتُونَ‏

بَدِيعُ السَّمَواتِ وَالأَرْضِ وَإِذَا قَضى‏ أَمْراً فإِنّمَا يَقُولُ لَهُ كُنْ فَيَكُونُ

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Հրեաները, քրիստոնյաները և կռապծ ուժի, ասում են, որ Աստված որդի ունի: Նա մաքուր  է և նրան  է պատկանում այն, ինչ երկինքներում է ու երկրի վրա: Նա է ստեղծել երկինքներն ու երկիրը և եթե ինչ որ բանի համար հրաման է արձակում , միայն ասում է. Եղիր: Եվ հրամանը անմիջապես կատարվում է>:

Երկնային գրքերի հետևորդների մոտ տարածված էր մի սխալ կարծիք: Երբ նրանք ցանկանում էին ներկայացնել իրենց կրոնը, ասում էին, որ Աստված որդի ունի:  Հրեաները ասում էին . Աստծո որդին Ազիզն է, իսկ քրիստոնյաները ասում էին դա Հիսուսն է: կռապաշտները Մեքքայում, ասում են, որ հրեշտակները Աստծո դուստրերն են և կատարում են նրա պատվիրանները: Այս այաները մերժում են հասարակ ժողովրդի մեջ տարածված սխալ կարծիքը, թե Աստված որդի ունի: Քանզի Աստված, որ երկինքների ու երկրի արարիչն է ու իշխում է դրանց, որդու կարիք չունի: Ընդհանրապես մարդուն Աստծո հետ համեմատելը սխալ կարծիք է, որը միտված է մարդկայնացնել Աստծուն, այն դեպքում, երբ նա միակն է և իր նմանը չկա: 

Այս այաներից սովորում ենք՝.

1.Կարծրամտությունը և հատվածային մտածելակերպը մարդուն տանում են դեպի սխալ քայլեր ու գործեր: Նա միայն իրեն է ճիշտ համարում և պատրաստ չէ ընդունել ճշմարտությունը:

2 .Մզկիթները անհավատության դեմ պայքարի խրամատներն են: Ուստի թշնամին ոչ մի ջանք չի խնայում դրանք ոչնչացնելու համար: 

3.Մզկիթների պատասխանատուները ոչ միայն չպետք է արգելեն պատանիների մուտքը այդ վայրերը, այլ պետք է նրանց խրախուսեն ներկա լինելու կրոնական հավաքներին:

4. Աստված որոշակի տեղ չունի: Որ կողմ էլ որ նայենք, նա այնտեղ է: Սակայն որոշակի սրբավայր ընտրելը այն բանի համար է, որպեսզի մարդիկ աղոթեն հենց այդ ուղղությամբ, ինչը կմիավորի նրանց:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 36-րդ համարը կարդաց Թ.Խ : Աստված Ձեզ պահապան