Ելք դեպի լույս 38
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 124-127-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 124-րդ այան:
وَإِذِ ابْتَلى إِبْرَهِيمَ رَبُّهُ بِكَلِمَتٍ فَأَتَمَّهُنَّ قَالَ إِنِّي جَاعِلُكَ لِلنَّاسِ إِمَاماً قَالَ وَمِنْ ذُرِّيَّتي قَالَ لاَ يَنَالُ عَهْدِى الظَّلِمِينَ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Եվ այն ժամանակ, երբ Արարիչը Աբրահամին տարբեր փորձությունների ենթարկեց և նա այդ բոլորը հաղթահարեց, Աստված հրամայեց. Ես քեզ որպես իմամ և ժողովրդի առաջնորդ եմ նշանակում: Աբրահամը պատասխանեց. Ով Աստված, իմ սերնդից իմամներ նշնակիր: Աստված ասաց. Ես պայման չեմ կապելու բռնատերերի հետ>:
Աբրահամը մարգարեների մեջ շատ հատուկ դիրք է զբաղեցնում: Նրա անունը Ղուրանում 69 անգամ և 25 սուրայում մեջբերվել է և նա ներկայացվել է որպես օրինակ, ինչպես իսլամի մարգարեն:
Այս սուրայից հետո նույնպես խոսվում է աստվածային այդ մեծ մարգարեի մասին, որը կարելի է ասել միաստվածության հերոսն էր՝ Մեքքայի կառույցի ճարտարապետը: Նա կարողացավ աստվածային տարբեր փորձություններից անցնելով, ստանալ առաջնորդի դիրքը: Փորձությունը աստվածային ավանդույթներից է և նախատեսված է բոլոր մարդկանց համար: Իհարկե, աստվածային փորձությունները նման չեն մարդկային փորձություններին, որովհետև Աստված ամեն ինչ գիտի: Այս փորձությունները նրա համար են, որպեսզի պարզվեն մարդկանց լավ ու վատ ընդունակությունները: Որպեսզի ճշտվի թե յուրաքանչյուր ոք ինչ ճանապարհ կընտրի այն հնարավորություններով, որ աստված իրեն տվել է, որպեսզի ըստ այդմ պարզվի նրա պատիժը կամ պարգևը: Այս այան խոսում է այն ծանր պարտականությունների մասին, որ Աստված դրել էր Աբրահամի ուսերին և նա ընդունեց դրանք:
Աբրահամը իր բարեկամների և ցեղի մեջ միակն էր, որ միաստված էր: Նա պայքարում էր կռապաշտության դեմ: Նա միայնակ մտավ կռապաշտարան և ոչնչացրեց բոլոր կուռքերը: Թեև կռապաշտները փորձեցին հրկիզել նրան, սակայն Աբրահամը սառնասրտորեն և հավատքով մտավ այդ կրակի մեջ: Աստծո հրամանով կրակը մարեց և Աբրահամին վտանգ չսպառնաց:
Աբրահամը երկար տարիներ զավակ չուներ: Բայց ծեր ժամանակ Աստված նրան որդի պարգևեց: Սակայն աստվածային հրամանով Աբրահամը իր որդի Իսմայիլին տարավ զոհաբերելու:
Աբրահամը առաջնորդության այդ պաշտոնը ուզեց նաև իր սերնդի համար: Սակայն Աստված պատասխանեց այդ պաշտոնը ժառանգական չէ: Այն ստանում է նա, ով արժանի է:
Առաջնորդությունը ավելի բարձր է առաքելության պաշտոնից: Մարգարեն աստվածային հրամաններն է տարածում և ավետում մարդկանց: Իսկ առաջնորդը պատասխանատու է այդ պատվիրաններն իրականացնելու և հասարակական արդարությունը իրացնելու համար:
Այս այան ցույց է տալիս, որ առաջնորդությունը կամ իմամությունը աստվածային պայման է, որից բաժին չունեն մեղավորները: Ուստի շիաները համոզված են, որ իմամը, ինչպես և մարգարեն պետք է անմեղ լինի և նա, ով մեղք է գործել, չի կարող իմամության արժանի լինել:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 125-րդ այան:
وَإِذْ جَعَلْنَا الْبَيْتَ مَثَابةً لِلنَّاسِ وَأَمْناً وَاتَّخِذُواْ مِن مَّقَامِ إِبْرَهيمَ مُصَلّىً وَعَهِدْنَا إلَى إِبْرَهِيمَ وَإِسْمَعِيلَ أَنْ طَهِّرَا بَيْتِىَ لِلطَّآئِفِينَ وَالْعَكِفِينَ وَالرُّكَّعِ السُّجُودِ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Եվ հիշեք այն ժամանակ, երբ Քաաբեն որոշեցինք որպես դիմելու և համախմբվելու վայր և ապահով կենտրոն: Եվ ասացինք. Աբրահամի պաշտոնից մի տեղ որոշեք աղոթելու համար և մենք Աբրահամի և Իսմայիլի հետ պայման կապեցինք, որ իմ տունը մաքրեն նրանց համար, ովքեր կատարում են աղոթքի ծեսերը>:
Նախորդ այան Աբրահամի վեհ պաշտոնի մասին էր ու իմամության: Այս այան խոսում է Աբրահամի մեծ հիշատակի, այսինքն Քաաբեյի մասին: Այստեղ ասվում է , որ այս տունը մարդկանց տունն է և աստվածապաշտների հանդիպավայրը: Հանդիպավայր, որը ապահով է և աղոթելու վայր է: Նրանք, ովքեր գնում են Մեքքա և կոչվում են հաջի, երբ պտտվում են Քաաբեի շուրջ, պետք է երկու ռաքաթ նամազ անեն: Աստված Աբրահամի նեղությունները գնահատելու համար մի քար է դրել հաջիների առջև, որը խորհրդանշում է այն քարը որի վրա Քաաբեի պատը բարձրացնելու համար կանգնում էր Աբրահամը: Այս քարը նման է աղոթելու խորանի, որպեսզի մարդիկ նամազի պահին չկանգնեն Աբրահամից առաջ:
Աբրահամը և Իսմայիլը ոչ միայն Քաբեի ճարտարապետներն են ու դրա ծառաները, նրանք Աստծո հրամանով Ալհարամ մզկիթը նամազ անողների համար մաքրում էին ամեն տեսակ չարիքից ու աղտոտությունից: Ընդհանրապես, մզկիթը Աստծո տունն է, և նրա ծառաները նույնպես պետք է լինեն մաքուր մարդիկ: Ամեն մարդ իրավունք չունի զբաղվել մզկիթի հարցերով:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 126-րդ այան:
وَإِذْ قَالَ إِبْرَهِيمُ رَبِّ اجْعَلْ هَذَا بَلَداً ءَامِناً وَارْزُقْ أَهْلَهُ مِنَ الَّثمَرَتِ مَنْ ءَامَنَ مِنْهُمْ بِاللَّهِ وَالْيَوْمِ الْأَخِرِ قَالَ وَمَنْ كَفَرَ فَأُمَتِّعُهُ قَلِيلاً ثُمَّ أضْطَرُّهُ إِلَى عَذَابِ النَّارِ وَبِئْسَ الْمَصِيرُ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Եվ հիշեք այն ժամանակ, երբ Աբրահամը ասաց. Ով աստված, այս տարածքը դարձրու ապահով քաղաք և նրա բնակիչներին, որոնք հավատում են քեզ, ահեղ դատաստանի օրը տարբեր բարիքներից բաժին տուր: Աստված պատասխանեց. Իհարկե, ես անհավատներին ավելի պակաս բարիք եմ տալու, սակայն նրանց իրենց պատժի համար դեպի տանջանքի կրակն եմ ուղղորդելու, ինչպիսի ավարտ է լինելու>:
Աբրահամը, որը Քաաբեն հիմնեց և այն պատրաստեց աղոթելու համար, Աստծուց խնդրեց, որ Մեքքա քաղաքի բնակիչների համար այդ տեղը լինի խաղաղ և ապահով, որպեսզի այնտեղ լինի բարքով վիճակ և մարդիկ ապահով լինեն: Իհարկե Աբրահամը այս աղոթքները անում էր միայն հավատացյալների համար, սակայն Աստված պատասխանեց. <Ես նյութական բարիքները տալիս եմ և հավատացյալներին և անհավատներին: Եվ անհավատներին չեմ զրկում աշխարհիկ բարիքներից: Սակայն նրանք ահեղ դատաստանի օրը իրենց արարքների համար գնալու են դժոխք>:
Այս այան ցույց է տալիս, որ ընդունելի է, որ անհավատները օգտվեն նյութական բարիքներից և Աբրահամը այդ մասին խնդրում է Աստծուց: Իսկ եթե անհավատները օգտվում են նյութական բարիքներից, դա չի նշանակում, որ նրանք ճիշտ են: Այլ ցույց է տալիս, որ աշխարհիկ կյանքի բարիքները Աստծո մոտ արժեք չունեն:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 127-րդ այան:
وَإذْ يَرْفَعُ إِبْرَهِيمُ القَوَاعِدَ مِنَ البَيْتِ وَإِسْمَعِيلُ رَبَّنَا تَقَبَّلْ مِنَّآ إِنّكَ أَنْتَ السَّمِيعُ العَلِيمُ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Եվ հիշեք այն ժամանակ, երբ Աբրահամը Իսմայիլի հետ միասին դրեցին Քաաբեի հիմքերը և բարձրացրեցին այն: Եվ այսպես էին աղոթում. Ով աստված, այս գործը ընդունիր, քանզի դու լսող ես և ամենագետ ես>:
Քաաբեի տունը Ադամի ժամանակից եղել է, սակայն վերակագնվել է Աբրահամի ժամանակ: Պատճառն այն է, որ երբ Աբրահամը իր կնոջ և երեխայի հետ բնակվում էր Մեքքայում, ասում է. Ով Աստված, ես իմ գերդաստանին այս չոր ու անմշակ տարածքում քո տան կողքին բնակեցրի:
Երբ Աբրահամը մտնում էր Մեքքա, աստծո տունը, այսինքն Քաաբեն եղել է: Բացի այդ, Ալ Օմրան սուրայի 96-րդ այայում, Աստված Քաաբեն ներկայացնում է որպես մարդկանց առաջին տունը: Այս այան ասում է, որ եթե մի գործ Աստծո համար է, կարելի է նույնիսկ դրա համար բանվորություն անել և ծառայել և դա նման է աղոթքի: Եվ ընդհանրապես աշխատանքի ձևը կարևոր չէ, կարևոր է, որ այն ընդունվի Աստծո կողմից: Նույնիսկ եթե Քաաբե կառուցենք և այն չընդունվի Աստծո կողմից, ուրեմն ոչ մի արժեք չունի:
Այս այաներից սովորում ենք՝.
1. Աստված բարոյական պաշտոնները տալիս է մարդկանց արժանի լինելու հիման վրա: Աստված փորձությունները նշանակում է, որպեսզի մարդիկ ցույց տան իրենց կարողությունները և արժանի լինելը:
2. Իմամությունը և ժողովրդին ղեկավարելը աստվածային պաշտոն է և ոչ թե աշխարհիկ: Ուրեմն ամեն մարդ չի կարող իսլամական համայնքը ղեկավարել: Դա պետք է լինի Աստծո կողմից:
3. Մզկիթները Աստծունն են, ուրեմն պետք է դրանց սրբության և մաքրության նկատմամբ հատուկ ուշադրություն դարձնել և մզկիթի պատասխանատուները պետք է լինեն մաքուր մարդիկ:
4. Մեքքան իսլամական օրինակելի քաղաք է, աղոթավայր և ապահով վայր: Ընդհանրապես, աղոթքը և Աստծո պաշտամունքը ապահովության և անվտանգության հովանու ներքո է լինում, որովհետև կրոնը աշխարհից հեռու չէ:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 38-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան