Օգոստոս 16, 2016 14:37 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 153-157-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 153 -րդ այան:

يا ايها الذين امنو استعينوا بالصبر والصلوه ان الله مع الصابرين

Աստված այս այայում ասում է. <Ով դուք, որ հավատում եք, դժվարությունների պահին համբերատար եղեք և աղոթեք, քանզի Աստված համբերատարների հետ է :      

Մարդը կյանքի ընթացքում առընչվում է տարբեր դժվարությունների հետ և եթե չունենա դրանց դիմագրավելու անհրաժեշտ ուժը, կպարտվի: Սակայն հավատացյալ մարդիկ այս դժվարություններին դիմակայելու համար, երկու հենակի են հենվում: Առաջինը համբերությունն ու դիմադրությունն է, երկրորդը՝ նամազը և Աստծո հետ հաղորդակցվելը, ինչը ուժ է տալիս և պատճառ է դառնում, որ մարդը հենվի Աստծո անսահման ուժին: Աստված ասել է, որ համբերատար աղոթողներին օգնելու է և նրանց կողքին է լինելու բոլոր ժամանակներում: Իսկ սա կարող է դառնալ մարդու ամենակարևոր հենասյունը, որպեսզի նա կարողանա դիմանալ դժվարություններին:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 154-րդ այան:

ولاتقولوا لمن يقتل في سبيل الله اموات بل احياء ولكن لاتشعرون

<Նրանց, ովքեր սպանվում են Աստծո ճանապարհին, մի ասեք սպանվածներ, որովհետև նրանք կենդանի են, բայց դուք դա չեք հասկանում>:

Նախորդ այան խոսում էր համբերատարության և դիմադրության մասին: Այս այան խոսում է Աստծո ճանապարհին ջիհադի և նահատակության մասին, որը բնականաբար լի է նյութական և ֆիզիկական բազում դժվարություններով: Այս ճանապարհին պետք է լինել ուժեղ և նվիրված:

Որոշ անտեղյակ մարդիկ ոչ միայն չկան պատերազմի և պաշտպանության ասպարեզներում, այլ հուսալքում են մարդկանց և համարում, որ նրանց արարքը ապարդյուն է: Նրանք  սրտցավ հայացքով  ցավում են նրանց համար, ովքեր սպանվել են Աստծո ճանապարհին, ասելով. Ափսոս, որ իր կյանքը անտեղի Աստծուն նվիրեց: Բադրի պատերազմում  մուսուլմաններից 14-ը նահատակվեցին, և որոշ մարդիկ նրանց սպանված համարեցին: Այս այան իջավ, որպեսզի ճշտի նրանց այս սխալ միտքը, որովհետև նահատակները կենդանի են, և ապրում են որոշակի կյանքով, որի էությունը մենք չենք կարող հասկանալ:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 155-րդ այան:

ولنبلونكم بشي ء من الخوف والجوع ونقص من الاموال والانفس والثمرات و

بشر الصابرين

<Իմացեք, որ անկասկած ձեզ բոլորիդ, այնպիսի բաներով, ինչպես վախն է, սովածությունը, նյութական և մարմնական վնասները, և երաշտը, փորձում ենք: Եվ ով մարգարե, համբերատարներին ավետիս տուր, որ եթե աստվածային փորձություններում հաղթեն, նոր պարգևի կարժանանան>:

Փորձությունը աստվածային ավանդույթներից է, որ բոլոր մարդկանց վերաբերում է: Սակայն բոլոր մարդկանց փորձությունը միևնույնը չէ: Այն կատարվում է ըստ այն հնարավորությունների, որ Աստված տվել է նրանց: Որոշ մարդկանց տրվում են նյութական և տնտեսական դժվարություններ, իսկ ոմանց՝ մարմնական ցավ կամ պատերազմի դաշտում երկար լինելու փորձություն: Իհարկե, աստվածային փորձությունները այն բանի համար չեն, որ Աստված ցանկանում է մեզ ճանաչել: Իհարկե նա մեզ շատ լավ է ճանաչում և նույնիսկ  մեզանից ավելի լավ: Դա նրա համար է, որ մենք ինքներս մեզ ճանաչենք և մեր ներքին ընդունակությունները բացահայտենք, ինչպես նաև հնարավորություն ստեղծենք Աստծո կողմից պարգևատրվելու կամ պատժվելու համար:

Մարդկային այնպիսի վեհ առանձնահատկությունները, ինչպես՝ առաքինությունը, նվիրվածությունը, ի հայտ են գալիս միայն դժվարությունների հետ առընչվելու ժամանակ, ինչը վեհացնում է մարդկային հոգին:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 156-րդ այան:

الذين اذا اصابتهم مصيبه قالوا انا لله وانااليه راجعون

<Համբերատարները նրանք են, ովքեր դժվարությունների հանդիպելիս ասում են. Մենք Աստծունն ենք և դեպի նա ենք վերադառնում>:

Այս այան խոսում է համբերատարների մասին: Իսկական համբերատարը նա է, ով դժվարությունների ժամանակ հուսալքության փոխարեն, հույսը դնում է Աստծո վրա: Նա, ով սկիզբը և վախճանը վերագրում է Աստծուն, և այն  էլ այն Աստծուն, որը տիեզերքը բարության և իմաստնության հիման վրա է կառավարում, նրա աչքերում ամեն ինչ գեղեցիկ է և աշխարհի նկատմամբ լավատես է: Ընդհանրապես, աշխարհը կացարան չէ, որպեսզի մարդը այստեղ հանգստանա և լավ ժամանակ անցկացնի: Աշխարհը փորձության ասպարեզ է և դժվարությունները այդ փորձության միջոցներն են: Իսկ դժվարությունները, որ ստեղծվում են մարդու համար, չեն նշանակում, որ Աստված բարի չէ մեր նկատմամբ: Դրանք մեզ ուժ  են տալիս, որ առաջ շարժվենք: Սակայն մարդիկ մի քանի մասի են բաժանվում: Մի մասը ունի քիչ համբերություն և միշտ տրտնջում է: Մյուս խումբը գանգատվելու և տրտնջալու փոխարեն, ապավինում է Աստծուն: Իսկ երրորդ խումբը ոչ միայն համբերատար է և չի տրտնջում, այլ նաև փառաբանում է Աստծուն: Որովհետև այդ բոլոր դժվարությունները նա համարում է առաջ գնալու և զարգանալու միջոց:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 157-րդ այան:

اولئك عليهم صلوت من ربهم ورحمه و اولئك ههم المهتدون

<Այս համբերատարների համար իրենց Աստծո կողմից ողջյուններ և բարիքներ կան և նրանք Աստծո կողմից  առաջնորդվողներն են>;

Այս այան ասում է, որ համբերատարների ամենամեծ պարգևը Աստծո պարգևն է, որը պատճառ է դառնում, որ նրանք առաջ գնան և չշեղվեն: Նրանք իրոք առաջնորդվել են; Թեև բոլոր էակները արժանանում են աստվածային բաիքների, սակայն այս բարիքները հատուկ են միայն համբերատարների համար: Դա Աստծո կողմից առաջնորդվելն է:

Այս այաներից սովորում ենք.

1.  Նամազ անելը բեռ չէ, այլ միջոց, որպեսզի համբերատար լինենք դժվարությունների հանդեպ:  Ուստի Աստված ասում է, որ համբերատար լինելու համար պետք է նամազ անել, իսկ նամազի ժամանակ մարդը շփվում է աստվածային անսահման ուժի հետ:

2. Թեև բոլոր մարդիկ մահից հետո ունեն հոգու նաև կյանք, սակայն նահատակները ունեն յուրահատուկ կյանք և առանձնանում են այլ մահացածներից:

3. Աստվածային փորձությունների ընթացքում հաղթում են միայն համբերատարները: Իսկ աստվածային փորձություններից հնարավոր չէ խուսափել:

4. Համբերության արմատը Աստծուն և հանդերձյալ կյանքին հավատալն է, որը պատճառ է դառնում, որ մարդը դժվարության ժամանակ դիմադրի դրանց:

5. Համբերությունը և դիմադրությունը մարդկային երջանկության հիմքն են հենց աշխարհիկ կյանքում, իսկ հանդերձյալ կյանքում, համբերատար մարդն ունի բազմաթիվ պարգևներ:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 44-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան